ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ՚

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ՙԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ՚

Մարտի 23-ին կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մենահամերգը, որը նվիրված էր երգչուհու ստեղծագործական գործունեության 20-ամյակին: Եվ հենց այդ համերգից ստացած տպավորությունների վերաբերյալ հարցով էլ սկսեցինք մեր զրույցը երգչուհու հետ:
-Շատ հուզական էր, շատ պատասխանատու, մեծ նվիրում էր... 20 տարվա ընթացքում տարբեր ժանրերում կատարած 1-2 երգ էր ներկայացված, ժամուկես տեւողությամբ համերգ էր, շատ լավ թիմ էր, աշխատանքն այնքան պրոֆեսիոնալ էր, որ ես ուղղակի հաճույք էի ստանում... Երբ որ վերջացավ, հասկացա, որ քիչ էր, որ էլի եմ ուզում... Եվ տա Աստված, որ ոչինչ չխանգարի, եւ կարողանամ աշնանը կրկնել այդ համերգը:
- Արդեն բեմում զգացի±ք, որ ինչ-որ բան պետք էր այլ կերպ անել:
- Այո°, իհարկե: Միշտ այդպես է. յուրաքանչյուր համերգից հետո գալիս եմ տուն, պառկում ու ամբողջ համերգը սկզբից մինչեւ վերջ երգում...
- Համերգները, բնական է, միշտ չեն կարող լինել, իսկ ահա հեռուստացույցը միացնում ես ու... Հեռուստաեթերի աղբն արդեն սովորական է դարձել:
- Կան հրաշալի ծրագրեր, որոնք պետք է վերականգնել: Ես բավական ազատամիտ մարդ եմ, որպեսզի կառչեմ միայն ազգագրական մշակույթից, բայց կան բաներ, որ պետք է անպայման վերածնել, օրինակ` ՙՀայ երգի ակումբ՚-ը: Այսօր հայ մշակույթն ինտեգրվել է հարեւան պետությունների մշակույթներին: Իսկ ինտեգրում են պատվիրատուները, այսինքն` ինչ-որ մեկը, ով գուցե իր տանը լսում է թուրքական բայաթի, սիրում է այն եւ ունի հսկայական ռեստորաններ վարձելու հնարավորությունը: Նրա պայմանը դառնում է թելադրող, եւ նրա ցանկությունները կատարելու, դրանով իսկ փող վաստակելու համար երաժիշտները սկսում են երգել բայաթի: Այդ պատվիրատուն ունի նաեւ տեսահոլովակներ նկարահանելու հնարավորություն, եւ դրանք հայտնվում են հեռուստաեթերում: Ընդ որում, հրաշալի ձայներ ունենք... Ես միշտ օրինակ եմ բերում մեր տղաներին, որ այս պահին կանգնած են, ասենք, Օմարի գագաթին, Մեհրաբի զորամասի առաջին գծում, ու ստացվում է այնպես, որ ե°ւ այստեղից, ե°ւ սահմանի մյուս կողմից նույն երաժշտությունն են լսում... Ի±նչ են մտածելու այս տղաները, ինչո±ւ են իրենք այդտեղ կանգնած սահմանը պահում, եթե հա°մ այստեղից է բայաթի հնչում, հա°մ այնտեղից... Պիտի մաքրել եթերը:
- ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ կկատարե±ք:
- Բոլորը հասկացան, որ ճգնաժամը հասել է այն աստիճանի, որ արդեն կենդանի հնչողությամբ որեւէ համերգ չկա: Բոլորն աստղ են ու երգիչ, բայց կենդանի հնչողությամբ համերգ չկա: Ու լավ նախագիծ ընդունվեց կենդանի հնչողությամբ համերգների համար: Դա ֆանտաստիկ, ես կասեի` աբսուրդի հասնող ֆանտաստիկ պահանջ է. երգիչն էլ ինչպե±ս պիտի երգի, եթե ոչ` կենդանի: Բայց եթե նման օրենք ես ընդունում, պետք է նաեւ համապատասխան սարքավորումներով ապահովես: Իսկ ո±ւր է այդ կետը: Ա°յ, նման պրոֆեսիոնալ հարցեր կան, որոնք կարող եմ առաջարկել: Համերգը հանդիսատեսի համար է, եւ պետք է լիարժեք ու ամենալավ գործիքները վարձվեն լավ հնչողության համար: Երբ գնում եմ սահման, իմ առաջին պայմանն այն է, որ լինի լավագույն հնչողությունը, եւ ամենալավ, ամենապրոֆեսիոնալ սարքավորումներն են վարձում: Չես գնում այնտեղ ձեւական նշելու` այս զորամասում էլ եղա, այն մեկում էլ... Ինձ պետք է, որ այդ տղաներին հասու լինի իմ երգած ամեն բառը, նույնն էլ համերգների դահլիճների մասին է խոսքը:
Երիտասարդների մի պրոֆեսիոնալ խումբ կուղարկեի Մոսկվա` ուսում ստանալու, որովհետեւ ձայնային, հնչյունային ռեժիսորներ չունենք, բոլորն ինքնուս են...
- Տարբեր աղանդավորական խմբերում այսօր շատ կան նաեւ Ձեր գործընկերներից:
- Պետականություն չենք ունեցել, բայց մեր համառությամբ, մեր ներքին հավատով եւ, հավանաբար, քրիստոնեությունն առաջինն ընդունելու խորհուրդը գիտակցելով մեզ հետ բերեցինք մեր լեզուն, գրքերը, որ այսօր Մատենադարանում հանգչում են: Բերեցինք մեր հավատքը: Եկեղեցիները հնարավորինս պահել ենք, եթե բարբարոսներ չեն անցել այդ շրջանով: Ցավոք, սովետական այդ 70 տարիների ընթացքում նաեւ ներքին բարբարոս գոյություն ուներ, որ անպայման ուզում էր այդ պատերի վրա նշել, որ ինքն ու Վարդուշը իրար սիրում են, կամ `Հակոբն ու Պետրոսը եղբայրներ են... Ես ոգեւորությամբ նայում եմ, թե ինչպես ամառները սփյուռքահայ երեխաները բանակումներ են կազմակերպում, գնում են եկեղեցիներ` մաքրելու դրանց շրջակայքը: Կուզեի, որ երեւանցի տղաները ամառները ոչ թե իրար թեւ մտած, ծամոն ծամելով փողոցով ճեմեն, իսկ աղջիկները, հնարավորինս հաստ շերտով շպարված, արեւածաղկի սերմ չրթելով անցնեն, այլ անեն այն, ինչ պետք է մենք անենք, որպեսզի սփյուռքին գրավենք մեր կողմը... Եվ ոչ թե սփյուռքի երիտասարդը գա, այստեղ աշխատի... Եկեղեցին մեզ պահել է, մենք էլ իրեն պիտի պահենք: Ուրեմն չի կարելի եկեղեցու թեմայով դեմոկրատիա խաղալ, որ հազարումի կեղտոտ աղանդ գա, մտնի մեր այդ հրաշք, ամենահին, ամենահզոր եւ մաքրամաքուր, ծեսերն առ այսօր պահած-պահպանած եկեղեցին: Մեր եկեղեցին չի կարող իր գոյությունն աղտոտել` շրջապատվելով այդ աղանդներով: Ընդ որում, իմ ընկերներից շատերին սպառնում են նույնիսկ, երբ նրանցից որեւէ մեկը հոդված է գրում իրենց դեմ: Փողով, չգիտեմ ինչով գրավում են այդ երիտասարդներին:
- Ոչ միայն երիտասարդներ են...
- Մեծերի փոխարեն թող մեծերը պատասխան տան, ովքեր այդպես ամբիցիոզ, թեւերը քշտած անընդհատ բողոքում են մեր սերնդից, ոչինչ չեն հավանում: Ես իմ ընկերների մասին եմ խոսում ցավով` չեն գիտակցում, որ աստվածահաճո չի, սատանայահաճո է, երբ գումարին տարվելով` մտնում են ինչ-որ աղանդի մեջ... Նույնիսկ լուրեր էին տարածել, որ ես էլ եմ այդ աղանդից: Մի հայր սուրբ, ով ինձ շատ հաճախ տեսնում է եկեղեցում, զանգահարեց Էջմիածնից ու ցանկացավ ճշտել. ՙԱյս ի±նչ լուրեր են... Ես չեմ բռնանում, բայց ուզում եմ իմանալ՚: Ուզում էի ասել` բռնացեք, էլի, բռնացե°ք, որ այս ախտը դուրս գա երկրից: Պատմությունները պիտի չկրկնել (խոսքս անվերջ դավաճանությունների մասին է), եկեղեցին, լեզուն պիտի պահպանել, գիրքը պիտի չթանկացնել... Մեր մտավոր եւ հոգեւոր սնունդը պիտի անսասան լինի, չենթարկվի հատկապես մոդայիկ օրենքների. այդ օրենքները գրողներից ոչ մեկը Հայաստանի կարգավիճակում, մեր աշխարհագրական դիրքում չի ապրում...

Զրույցը` Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում