ՙՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՙԲԱՐՍԱՅԻՆ՚

Արխիվ 12-16
ՍՊՈՐՏ

ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՙԲԱՐՍԱՅԻՆ՚

Ինչպես տեղյակ է ֆուտբոլասերը, ֆուտբոլի Հայաստանի այս տարվա առաջնությունը անցումային է, քանի որ եկող տարվանից անցնելու ենք եվրոպական աշուն-գարուն մրցակարգին, ինչին, համոզված ենք, պատրաստ չեն ո°չ մեր խաղադաշտերը, ո°չ էլ ֆուտբոլիստները:
Եվ հենց այդպես էլ եղավ. հետաձգվեց առաջնության առաջին տուրը, ու առաջնությունը մեկնարկեց երկրորդ տուրից: Ինչպես ասում են ռուսները, դրանք դեռ ծաղիկներն են:
Եվ այսպես, ներկայացնենք երկրորդ տուրի, այսինքն` առաջնության մեկնարկային հանդիպումների արդյունքները. ՙԻմպուլս՚-ՙՄիկա՚` 1:2, ՙԱրարատ՚-ՙՇիրակ՚` 1:2, ՙՈւլիս՚-ՙԳանձասար՚` 0:0 եւ ՙԲանանց՚-ՙՓյունիկ՚` 1:1:
Երրորդ տուրի հանդիպումները նման ելք ունեցան.
ՙՇիրակ՚-ՙՈւլիս՚` 1:0, ՙՓյունիկ՚-ՙԻմպուլս՚` 1:3, ՙՄիկա՚-ՙԱրարատ՚` 3:0, ՙԳանձասար՚-ՙԲանանց՚` 3:0:
Կարծես թե սովորական են դարձել ժամանակին հայկական ֆուտբոլի լեգենդ Երեւանի ՙԱրարատի՚ անհաջող ելույթները: Չնայած թիմի գլխավոր մարզիչ ԱԼԲԵՐՏ ՍԱՖԱՐՅԱՆԸ 3-րդ տուրի ՙՄիկայի՚ հետ հանդիպումից հետո վստահեցրեց, որ կոլեկտիվը կաշխատի իր սխալների վրա եւ հետագայում կշտկի դրանք, սակայն դժվար է դրան հավատալ: Դժվար է հավատալ, քանզի ակումբի տերերը ակումբին, կարելի է  ասել, տիրություն չեն անում:  
Սակայն լսենք մարզչին. ՙՙԱրարատի՚ ֆուտբոլիստները հոգեբանական խնդիրներ ունեն, եւ եթե ուշադրություն դարձնեք, ապա կնկատեք, որ մենք երկու խաղակեսերի վերջնամասերում գոլեր ընդունեցինք: Բայց դա լուծելի խնդիր է, որի համար պետք է աշխատի ողջ կոլեկտիվը: Մենք 2-3 ամսում չենք կարող թիմ հավաքել: Չեմ կարող մրցակցին գնահատական տալ, բայց եթե հաղթեցին, ապա միայն գովասանքի են արժանի՚:
Իսկ ՙՄիկայի՚ գլխավոր մարզիչ ԺՈԼՏ ՀՈՌՆՅԱԿԸ   հանդիպումից հետո գոհունակություն հայտնեց իր թիմի կատարած աշխատանքից: ՙԱռաջին տնային հանդիպումն էր, եւ թիմը համառ բնավորություն ցուցաբերեց: Առաջին 20 րոպեներում շատ էր խոտանը, մինչ գոլը մենք 4-5 գոլային հնարավորություն կորցրինք: Կասեմ, որ ամեն տեսանկյունից մի գլուխ բարձր էինք ՙԱրարատից՚: Գովելի է այն, որ տղաները միշտ առաջ էին գնում եւ փոձում էին մեծացնել թիմի առավելությունը, որի համար նրանց շնորհակալություն կհայտնեմ: Չիրացրած պահերի հետ կապված կասեմ, որ թիմը դեռ 2 ամիս է, ինչ մարզվում է միասին, եւ ես դա նորմալ եմ համարում: Բացի այդ, խոտան կա ամեն թիմի խաղում, նույնիսկ` ՙՌեալի՚ եւ ՙԲարսայի՚՚,- կարծում է սլովակ մասնագետը:
Այո°, շուտով ՙԲարսային՚ ու ՙՌեալին՚ էլ կհասնենք:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում