ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Ի թիվս այլ միջազգային կառույցների` Հայաստանը նաեւ Համաշխարհային մաքսային կազմակերպության ¥որն այս տարի նշում է իր 60-ամյակը¤ անդամ է: ՀՄԿ-ն անդամակցում է 178 երկիր, ինչը նշանակում է, որ ՀՄԿ-ն լուրջ կառույց է: Ասել է թե աշխարհի գրեթե բոլոր երկրների մաքսային ծառայությունների միջեւ, այսպես ասենք, երկխոսությունը հիմնականում իրականացվում է այս կազմակերպության միջոցով: Ավելին ասենք, ՀՄԿ-ին անդամակցող երկրների միջոցով է իրականացվում համաշխարհային առեւտրի 98 տոկոսը: Այլ հարց է, թե այն ինչ կարող է տալ մեր երկրին... Երկու տարի առաջ` 2010թ. ապրիլին, ՀՀ կառավարության որոշմամբ ԱՐՄԵՆ ՄԵԼԿԻԿՅԱՆԸ նշանակվեց Համաշխարհային մաքսային կազմակերպությունում եւ Եվրոպական Միությունում ՀՀ մաքսային կցորդ: Պարոն Մելկիկյանի հետ զրույցում էլ փորձեցինք հասկանալ, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ երկու կառույցներից:-Վերջին երկու տարիները ՀՄԿ-ի եւ Հայաստանի մաքսային համակարգի, ավելի ճիշտ` ՀՀ ՊԵԿ-ի ձեւավորման անմիջական մասնակիցներից մեկը հենց Դուք եք: Առհասարակ, ի±նչ խնդիրներ էին դրված Ձեր առջեւ սկզբնական ժամանակահատվածում: Եվ ապա, ըստ Ձեզ` այս երկու տարիներին ՀՄԿ-ՊԵԿ հարաբերությունների զարգացումներն ի±նչ կերպ են ընթացել:
- Հիմնական խնդիրներից էր ՀՄԿ-ՊԵԿ համագործակցության զարգացումն ու Եվրոպական Միության համապատասխան կառույցների հետ կապերի ստեղծումը: Մաքսային կցորդի աշխատանքային գործունեությունը սկսելով 2010թ.-ից` նախ պարբերաբար հանդիպել եմ ՀՄԿ-ի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակիցների հետ` քննարկելով ՊԵԿ-ի հետ տարվող աշխատանքները:
Խնդիրներից մեկն էլ սփյուռքի մեր հայրենակիցների մոտ մաքսային համակարգի առումով իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր: Այդ առումով մասնավորապես քայլեր են նախաձեռնվել Բելգիայի Թագավորությունում բնակվող քաղաքացիների շրջանում Հայաստանի մաքսային ընթացակարգերի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ. մեր երկրի մաքսային ՙանցուդարձի՚ վերաբերյալ տարբեր հարցեր առաջանալու դեպքում նրանք արդեն դիմում են ՀՀ մաքսային կցորդին:
Այլ երկրներ մաքսային ծառայությունների զարգացումների մասին տեղեկացված լինելը եւս կարեւոր էր: Այս հարցում օգնում էին մյուս մաքսային կցորդների հետ անմիջական հանդիպումներն ու քննարկումները ՀՄԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այդ նպատակով է գործում մաքսային կցորդների ակումբը, որտեղ ընդգրկվել եմ նաեւ ես:
ՀՄԿ-ի հետ համագործակցության ոլորտում նշանակալի դրական տեղաշարժ արձանագրվեց 2011թ.-ին. առաջին անգամ Հայաստանի մաքսային ծառայությունն սկսեց օժանդակել ՀՄԿ-ին իր փորձով: Դա պայմանավորված էր ՀՄԿ ինստիտուցիոնալ զարգացման վարչության հետ սկսած մեր համագործակցությամբ: 2011թ. հոկտեմբերին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը որոշում կայացրեց` ՀՀ մաքսային կցորդին ներգրավել նաեւ ՀՄԿ-ի ինստիտուցիոնալ զարգացման վարչությունում` որպես տեխնիկական կցորդ կամ ՊԵԿ փորձագետ: Եվ դա այն դեպքում, երբ ՀՄԿ-ի 178 անդամ պետություններից միայն 17-ին է հնարավորություն ընձեռնված ունենալ իրենց ազգային փորձագետները ՀՄԿ-ի տարբեր վարչություններում եւ փորձի փոխանակման միջոցով օժանդակել ՀՄԿ-ի աշխատանքներին: ԱՊՀ երկրներից նման հանարավորություն ունի ընդամենը 3 փորձագետ:
ՀՄԿ-ում գործում է նաեւ հավատրամագրված մաքսային փորձագետների շտեմարանը, որի միջոցով կազնակերպությունը կարողանում է տեխնիկական աջակցություն ցուցաբերել անդամ երկրներին: Այս փորձագետների համակարգման եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների իսնտիտուցիոնալ զարգացման ծրագրերի հետ կապված աշխատանքները ՀՄԿ-ում վստահվել են ինձ:
- Իսկ եթե ավելի առարկայակա±ն: Նկատի ունեմ, ի վերջո, ի±նչ պրակտիկ օգուտ կարող է այդ ամենից ստանալ մեր երկիրը:
- Հասկանալի է, որ, մասնավորապես, մաքսային ոլորտում` աշխարհի հետ հարաբերվելու առումով, մեր օրենսդրությունը, ընթացակարգերը պետք է համահունչ լինել ներկայիս միջազգային պահանջներին: Այդ առումով նախ սովորում ենք նրանցից: Հաջորդը. այդ ողջ գործընթացը իրականացնել, իհարկե, Հայաստանից էլ է հնարավոր, սակայն այդ դեպքում դա կդառնա ահռելի աշխատանք: Ի վերջո, Բրյուսելում է կենտրոնացած այդ ամբողջ համակարգը, եւ տեղում գտնվելը, հասկանալի է, որ էականորեն կհեշտացնի այդ հսկայական աշխատանքը: Առավել եւս, երբ այնտեղ անմիջականորեն աշխատում ես ՀՄԿ-ի տարբեր կառույցների, հանձնաժողովների հետ:
Այլ կոնկրետ օգուտներից, օրինակ, կարելի է հիշատակել անցած տարի Լյուքսեմբուրգում տեղի ունեցած Եվրոպական տարածաշրջանի մաքսային ղեկավարների համաժողովը, որի շրջանակներում քննարկվել են ՀՀ-ում կառուցվող ուսուցման կենտրոնում ուսումնական ծրագրեր կազմակերպելու հնարավոր տարբերակները եւ ՀՄԿ-ի կողմից այդ ուղղությամբ օժանդակություն ստանալու հնարավորությունը: Ի դեպ, ՀՄԿ-ն պատրաստակամություն է հայտնել օգնել ՊԵԿ-ին նաեւ 2012-ին նախատեսվող Դիլիջանի ուսումնական կենտրոնի զարգացման ծրագրի մշակման աշխատանքներում:
Շատ կարեւորում եմ մտավոր սեփականության հետ կապված խնդիրների շուրջ ՀՄԿ-ում տարվող աշխատանքները: Հաշվի առնելով, որ դրանք ավելի ու ավելի արդիական են դառնում ՀՀ-ԵՄ խորն ու համապարփակ ազատ առեւտրի բանակցություններում, ՊԵԿ նախագահի կողմից բանավոր հանձնարարական էր տրվել ուսումնասիրել այս ոլորտում համաշխարհային պրակտիկայում կիրառվող փորձը: Այդ նպատակով հանդիպել եմ ՀՄԿ ՙInterface public-members՚ (IPM) ծրագրի ղեկավարի հետ եւ քննարկել IPM համակարգի ներդրման հնարավորությունը մեր երկրի մաքսային ծառայությունում: Այս համակարգի շնորհիվ մեր մաքսային ծառայողները կարող են տեղում ստուգել ներմուծվող ապրանքների իսկությունը հայտարարագրում նշված ապրանքների հետ: Տեղական արտադրողներն էլ հնարավորություն կունենան իրենց արտադրանքի մասին տեղեկություններ փոխանցել տվյալների շտեմարան, որի միջոցով դրանք հասանելի կլինեն IPM համակարգն օգտագործող բոլոր երկրների մաքսային ծառայություններին:
- Բացի ՀՄԿ-ից, Դուք` որպես Հայաստանի մաքսային կցորդ, ներկայացված եք նաեւ Եվրոպական Միությունում: Ի±նչ աշխատանքներ են տարվել Եվրոպական հանձնաժողովի հետ:
- Վերջին երկու տարում շարունակական հանդիպումներ եմ ունեցել Եվրոպական հանձնաժողովի տարբեր փորձագետների եւ Հայաստանի հարցերով պատախանատու պաշտոնատար անձանց հետ: Աշխատանքները հիմնականում ընթացել են հանձանաժողովի հարկային եւ մաքսային միության, աուդիտի եւ կեղծարարության դեմ պայքարի գլխավոր տնօրինության հետ: Այս ուղղությամբ իրականացված միջոցառումներից մեկ էլ ԵՄ հանձնակատար Ալգիդրաս Շեմետաի հետ ՀՀ վարչապետի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն են եղել, որից հետո գլխավոր տնօրինության փորձագիտական եզրակացությանն են ներկայացվել Հայաստանի հարկային եւ մաքսային բարեփոխումների ռազմավարությունները:
Այժմ ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցչի հետ համատեղ հանդիպումներ ենք կազմակերպում Բելգիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, նրանց հնարավորինս մանրամասն ներկայացվում է Հայաստանի գործարար միջավայրը, հարկային եւ մաքսային օրենսդրությունը:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

