Երբ մենք փորձեցինք կապ հաստատել ՀԱԿ-ի որեւէ ներկայացուցչի հետ` տեղեկանալու նրանց նախընտրական անհասկանալի գործունեության մասին, նրանցից շատերը կամ անհասանելի էին, կամ հեռախոսներն ընդհանրապես անջատված էին: Սակայն, ի վերջո, կապ հաստատելով ՀՀՇ վարչության փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ, վերջինս դեռ մեր հարցերը չլսած, սկսեց քննարկել ՙԻրավունք՚ թերթի քաղաքական ուղղվածության մասին ասելով. ՙԵս Ձեզ, որպես լրագրողի, հարգում եմ, քանի որ քանիցս մենք հարցազրույցներ ենք ունեցել եւ Դուք բավականին կոռեկտ ու առանց էթիկայի կանոնների խախտման ներկայացրել եք նյութը, սակայն չեմ կարողանա մոռանալ, դեռ անցյալ տարի հոկտեմբեր ամսին, ինչպես Ձեր թերթում կարդացի, որ Դուք ոստիկանությանը կոչ էիք անում ցրել խաղաղ ցուցարարներին, դրա համար կներեք, ես Ձեր թերթի հարցերին չեմ պատասխանելու՚:
Բայց չէ± որ նույն ՀԱԿ-ը այնպիսի տարօրինակ ու անհասկանալի բաներ է անում հենց մեր երկրի ներսում եւ հենց խաղաղ բնակչության գլխին, որ մնում ենք զարմացած: Եվ արդյոք ոստիկանությունը հոկտեմբեր ամսին չգիտե±ր իր անելիքը եւ միայն ՙԻրավունք՚ թերթի հրամանով պետք է գնար ու ցրեր ցուցարարներին, այս մասին պարոն Աբրահամյանը նշեց. ՙԵս չգիտեմ, թե ոստիկանությունը ինչ պետք է աներ, բայց ես չեմ ցանկանում հարցազրույց տալ ձեր թերթին: Իսկ ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի կամ ՀՀՇ-ի գործողություններին, եթե դրանք ձեզ դուր չեն գալիս ապա մի ներկայացրեք ձեր թերթում՚: Մենք միայն ուրախ կլինեինք չլուսաբանել ՀՀՇ-ի գործերը, ոչ քսան տարի առաջ եւ ոչ էլ այսօր, բայց, ցավոք, դուք կաք եւ կաք ոչ խաղաղ ձեւով, որի համար մենք պարտավոր ենք լուսաբանելու ՀՀՇ-ական ոճրագործությունները եւ վտանգավոր խաղերը, որպեսզի մեր ժողովուրդը կարդա, տեղեկանա եւ տարբերի թացը չորից: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ