ՙՄԱՆԴԱՏԸ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻՋՈՑ Է, ՈՐՊԵՍԶԻ Է°Լ ԱՎԵԼԻ ԱՄՐԱՊՆԴՎԻ ԸՆՏՐՈՂ-ՕՐԵՆՍԴԻՐ ԿԱՊԸ՚
Արխիվ 12-16| ՀԱՆԴԻՊՈՒՄ |
ՀՀ Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում բավականին հետաքրքիր ընտրապայքար է սպասվում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից պատգամավոր դառնալու հայտ են ներկայացրել ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը, անկուսակցական Վարդան Ջհանգիրյանը, մեկ այլ անկուսակցական Տիգրան Պետրոսյանը, ԲՀԿ-ից` Էդուարդ Սահակյանը եւ եւս մեկ անկուսակցական Սմբատ Սիմոնյանը: Եվ քանի որ, մամուլում, վերջին ժամանակներս, ավելի շատ քննարկում գնաց ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանի շուրջ, ով նաեւ ՙԵվրոպա՚ ընկերության սեփականատեր Սերգեյ Մանուկյանի փեսան է, որոշեցինք զրուցել նախ շատերի ուշադրության կենտրոնում հայտնված Կարեն Բոթոյանի հետ, ով չնայած երիտասարդ տարիքին, խիստ մարտական է տրամադրված խորհրդարանական ընտրություններին հաջողություններ արձանագրելու համար: Ըստ Կ. Բոթոյանի. ՙԿարեւորը լուրջ եւ հետեւողական ծրագրերով առաջնորդվելն ու դրանք իրականություն դարձնելն է, քանի որ միայն այդ դեպքում կարող ես ռեալ հաջողություններ ունենալ:
-Պրն Բոթոյան, նախ ինչո±ւ որոշեցիք բավականին երիտասարդ տարիքում առաջադրել Ձեր թեկնածությունը: Եվ ինչքանո±վ եք Ձեզ պատկերացնում օրենսդիր աշխատանքում:
- Նախ ասեմ, որ ես վաղուց ՙՕրինաց երկիր՚ կուսակցության անդամ եմ` շուրջ 5 տարի, եւ պետք է ասեմ, որ իմ գործունեությամբ բավականին ակտիվ եմ եղել: Մեր տարածաշրջանում ինձ գրեթե բոլորն էլ ճանաչում են, եւ ես քաջատեղյակ եմ իմ տարածքի բնակչության հոգսերին ու խնդիրներին: Եվ ես վստահ եմ, որ ես ավելի լավ կարող եմ ներկայացնել, վեր բարձրացնել այնտեղի խնդիրները, քան որեւէ մեկը: Իսկ ինչ վերաբերում է օրենսդրական գործունեությանը, ապա ես շատ լավ պատկերացում ունեմ այդ աշխատանքի մասին եւ կարծում եմ, որ այդ դաշտում նունպես կարող եմ ինձ արդարացնել:
- Սովորաբար ասում են, որ խորհրդարան գնացողների մի զգալի մասը պարզապես օրենք դակողներ են…
- Կներեք, ես այդպես չեմ մտածում. ավելին` համոզված եմ, որ խորհրդարանը դա օրինաստեղծ աշխատանքով զբաղվելու մեծ դաշտ է, որտեղ ամեն մեկը կարող է իր լուման ունենալ մեր վաղվա օրվա, ապագայի եւ մեր երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրներին արդարացի լուծման համար:
- Ընտրական քարոզարշավի ժամանակ, գրեթե բոլոր քաղաքական թիմերը, Ձեզ պես առաջադրված թեկնածուները շատ շռայլ են լինում իրենց խոստումների մեջ, բայց երբ հասնում են խորհրդարան, պատկերը կարծես թե միանգամից փոխվում է:
- Ես բավականին երիտասարդ եմ, եւ երբեք չէի ուզենա, որ իմ աշխատանքով, որ ոլորտում էլ որ լինի, բիծ դնել իմ անվան վրա: Դրա համար ես իմ անվան համար պարտավոր եմ, ու ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ բոլոր խոստումներն ու ներկայացրած ծրագրերը կյանքի կոչվեն:
- Պրն Բոթոյան, իսկ այս պահի դրությամբ ինչպե±ս եք գնահատում Ձեր շանսերը:
- Ես իմ շանսերը բարձր եմ գնահատում, եւ համոզած եմ, որ հաղթելու եմ:
- Ինչի± հիման վրա եք համոզված:
- Ժողովրդի հետ շփումները ինձ թույլ են տալիս նման հետեւություններ անելու:
- Իսկ երբեմն-երբեմն չե±ք տրտնջում, որ երբ են վերջանալու այդ անվերջանալի հանդիպումները, որ հանգիստ շունչ քաշեք:
- Ոչ, ոչ, բացարձակ նման բան չկա: Ես հաճույքով եմ գնում այդ հանդիպումներին, այլ ոչ թե պարտադրված: Ես մարդկանց այն տեսակի մեջ եմ մտնում, որին ժողովուրդը սիրում է:
- Շատերի համար մանդատ ունենալը մոդայից ետ չընկնելու մի ձեւ է, իսկ ոմանց համար էլ` ուղղակի ՙտանիք՚: Ձեր դեպքում ինչպե±ս է:
- Ես ամեն ինչ էլ ունեմ, այդ մանդատը ինձ անձնապես ոչինչ չի տալու: Այն ընդամենը միջոց է, որպեսզի է°լ ավելի ամրապնդվի ընտրող-օրենսդիր կապը, եւ որ ամենագլխավորն է, ժողովրդի ձայնը լսելի դառնա Ազգային ժողովում:
- Ի±նչ կարգախոսով եք գնում ընտրության:
- Միասին կերտենք մեր ապագան:
- Իսկ ընտրվելու դեպքում կոնկրետ ի±նչ ծրագրեր եք փորձելու իրականացնել:
- Իմ ծրագրերի մի զգալի մասը ուղղված է գյուղատնտեսության եւ, մասնավորապես, այգեգործության ոլորտում լուրջ ներդրումներ անելու, եւ լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու համար, քանի որ Դուք էլ լավ գիտեք, որ մեր տարածաշրջանում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասնավորապես` այգեգործությամբ:
- Պրն Բոթոյան, մամուլում պարբերաբար խոսվեց այն մասին, որ Ձեր հիմնական հովանավորն ու ՙտանիքը՚, բացի ՕԵԿ-ից նաեւ Ձեր աներն է, ով հանդիսանում է ՙԵվրոպա՚ ընկերության սեփականատերը: Ի±նչ կասեք սրա վերաբերյալ:
- Բացառում եմ նմանատիպ բոլոր խոսակցությունները: Ի±նչ կապ ունի իմ աները իմ կայացրած որոշման հետ: Նա այն եզակի գործարարներից է, որը երբեւէ քաղաքականությանը չի խառնվել: Այնպես որ, աներոջս այս հարցերի մեջ ներքաշելը, անկեղծ ասած, ճիշտ չէ: Սա իմ եւ իմ հարազատ կուսակցության` ՕԵԿ-ի որոշումն է:
- Մամուլում խոսվեց նաեւ Ձեր կրթական ցենզի մասին, եւ այդ համատեքստում մասնավորապես շահարկվեց այն հանգամանքը, որ Դուք ներկա պահին հեռակայում եք:
- Ցավում եմ, որ շատ հաճախ իրականությունը գլխիվայր շուռ են տալիս. նախ նշեմ, որ ես ավարտել եմ ՀՀ Ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետը, իսկ այժմ ստանում եմ իմ երկրորդ մասնագիտությունը եւ ուսանում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայում` ազգային անվտանգություն ծրագրով: Այնպես որ, անիմաստ խոսակցություններին չարժե ուշադրություն դարձնել:
ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

