Բոլորը հեռուստաեթերում տեսան, թե...
Արխիվ 12-16| ԶԱՐՄԱՆՔ |
Մի զարմանալի հայտնագործություն` մեր երկրում քաղաքական գործիչները հարյուր հազարներով են: Եվ ՙհայտնագործության՚ հեղինակը ԼՏՊ-ի եղբորորդի ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է. ՙԵս 10-11 տարեկանից մեծացել եմ Ազատության հրապարակում, քաղաքականությունն ինձ համար առօրեական դպրոց է եղել: Վստահ եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ, ով այս տարիներին հրապարակում է եղել, կարող է ասել, որ ինքը քաղաքական գործիչ է, եւ կարող է այսօրվա պատգամավորներից լավ զբաղվել այդ գործով՚: Դե ինչ, ժամանակին Վանոն սկզբունք էր հռչակել, որ ամեն մի տղամարդ կյանքում գոնե մեկ անգամ պետք է նախարար լինի, իսկ Տիգրան Տեր-Պետրոսյանն էլ երեւի թե այն կարծիքին է, որ ամեն մի տղամարդ կյանքում մեկ անգամ պետք է պատգամավոր լինի: Մնում է դիմել գիտնականներին, որպեսզի ճար գտնեն եւ մեր հայրենակիցներին օժտեն այնպիսի երկարակյացությամբ, որպեսզի իրոք յուրաքանչյուր հայ տղամարդ հասցնի կատարել Վանո Սիրադեղյանի եւ Տիգրան Տեր-Պետրոսյանի պատգամները:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար, թունդ լոնդոնասեր ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ` հայտարարելով. ՙՐաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունը հանեց ոչ թե հօգուտ ՀԱԿ-ի թեկնածուի, այլ` ընդդիմադիր ձայների չտրոհման՚: Զարմանալի է` այդ ի±նչ չտրոհման մասին է խոսքը, երբ ՀԱԿ-ը ամբողջ օրը նույն Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում է իշխանություններին ծախված լինելու մեջ, իսկ ՙԺառանգությունն՚ էլ ՀԱԿ-ին է համարում գործարքային ընդդիմություն:
Օմբուդսմեն ունենք, աշխարհը չունի: ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ խորհուրդ է տալիս, թե ինչպես կարող են ընդդիմադիրները առավել արդյունավետ ընտրությունները ներկայացնել որպես կեղծված: Թեեւ ՙկյանքը նաեւ ցույց է տալիս, որ մեր դատարանների որոշումները Հայաստանում ոչ միայն անարդար են, այլեւ այդպիսին են ընկալվում քաղաքացիների համար՚, այնուամենայնիվ, ՙեթե ես լինեի քաղաքական որեւէ ուժի դերում, բացի այլ մեթոդներից` խաղաղ հավաքներ, երթեր, ցույցեր, միեւնույն է, այս դատական համակարգում կհավաքեի այն իրավական բազան, որը կօգնի, որպեսզի բողոքները լինեն արժանահավատ թե° հասարակության, թե° միջազգային կազմակերպությունների, եւ թե° մնացած բոլորի համար՚: Լավ, հասարակության եւ մյուսների պահը հասկացանք, բա միջազգային կազմակերպություննե±րը որ մեղքս էին: Մի±թե օմբուդսմենը ընդունելի է համարում խնդիրները լուծել ոչ թե երկրի ներսում, այլ միջազգային տարատեսակ կառույցներում երկրի դեմ մատնագրեր գրելով:
Դուք երբեւէ լսե±լ եք արժանապատիվ կաշառակերության մասին: Չէ, խոսքը որոշ շրջանակներում տարածված ՙընտանիք պահելու՚ մասին չէ, այլ ընդամենը ընտրակաշառքների: Այսպես, ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ հայտարարում է. ՙԺողովուրդը կարող է տխուր վիճակից կաշառք վերցնել, բայց դա չի նշանակում, որ կկորցնի իր արժանապատվությունը՚: Զարմանալի է` մի±թե Կարապետիչի մտքով չի անցնում, որ կարող է լինել կա°մ արժանապատվությունը, կա°մ ընտրակաշառքով քվեն վաճառելը: Ախր, երկուսը միաժամանակ չեն կարող լինել, այլապես դա կնմանվի, Գագիկ Ջհանգիրյանի ասած, ՙե°ւ կույս մնալու, ե°ւ հաճույք ստանալու՚ բանաձեւին:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

