ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16| ԲԱՄԲԱՍԱՆՔ |
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, թիվ 11 ընտրատարածքում, ուր առաջադրված թեկնածուները հինգն են` ՀԱԿիստ Արշակ Բանուչյանը, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, ՙԱրաբո ջոկատի հրամանատար, անկուսակցական Մանվել Եղիազարյանը, ՙյուղը վրեն՚ ԲՀԿ-ական Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը եւ անկուսակցական Կարեն Սմբատյանը, բավականին հետաքրքիր ընտրապայքար է սպասվում: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ այս ընտրատարածքում արդեն իսկ իրար ՙմիս՚ են սկսել ուտել ՕԵԿ-ական թեկնածուն ու ԲՀԿ-ական Գրիգոր Մարգարյանը, որոնց միջեւ հիմնական պայքարը ծավալվում է առողջապահական ծրագրերի եւ վարդի մուրաբաների միջեւ, որոնց առանցքում էլ ընթանում է նրանց նախընտրական ՙմրցակցությունը՚: Թիվ 11 ընտրատարածքի ընտրողներից շատերի կարծիքով էլ. ՙԵրկու թեկնածուներն էլ ուղղակի մարդկանց նյարդերի հետ են խաղում: Թե ի±նչ է անելու թիվ 11-ում Հեղինե Բիշարյանը կամ, մեզ ոչինչ չասող անուն` Գրիգոր Մարգարյանը, ապշել կարելի է: Եվ կամ մեր ինչի±ն են պետք նրանց ժամանակավոր առաջարկներն ու ժամկետանց սուրճերն ու քաղցրավենիքները՚:

