ԲՀԿ-Ն ԱՌԱՆՁՆԱՑԱՎ ՙՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԻՑ՚

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԲՀԿ-Ն ԱՌԱՆՁՆԱՑԱՎ ՙՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԻՑ՚

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիրը ստորագրած չորս կուսակցություններից երեքը` ՀՅԴ-ն, ՙԺառանգությունը՚ եւ ՀԱԿ-ը, նամակով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին, Արդարադատության նախարար Հ.Թովմասյանին, դեսպաններին, բոլորին-բոլորին...
Նամակում մասնավորապես խնդրել են, որ կասկածները ցրելու եւ ընտրությունների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու համար իրենց տրամադրեն երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: Զարմանալիորեն այս նախաձեռնությանը չի միացել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը, թեեւ միասնական շտաբ ձեւավորելու համաձայնագրին միացել էր: Թե ինչու ԲՀԿ-ն չի մասնակցել նամակին ու խնդրանք-պահանջին, պարզաբանեց ԲՀԿ մամլո խոսնակ ԲԱՂԴԱՍԱՐ ՄՀԵՐՅԱՆԸ. ՙԳագիկ Ծառուկյանը հանձնարարել է մեր տարածքային կառույցներին, որոնք էլ կզբաղվեն ցուցակների ճշգրտմամբ: Երբ մեզ համար պատկերը պարզ կլինի, նոր մենք կորոշենք ինչ անել: Այժմ նպատակահարմար ենք գտնում առանձին` մեր ուժերով ստուգումներ անել՚: Փաստորեն, ստացվում է, որ ԲՀԿ-ն առաջնորդվում է ՙՎստահիր, բայց ստուգիր՚ կարգախոսով ու ՙԺառանգության՚, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի ասածներն իրենց համար ՙասնավանի չի՚:

ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՙԵՐԵՔ ԽՆՁՈՐԸ՚

ՀՅԴ անդամները ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը, որը թեեւ շատ գունագեղ է թվում, բայց ոչ իրական: Հատկապես հանրության ականջը շոյել էր` երկու անգամ թոշակների բարձրացում, պետական բյուջեի եռապատկում եւ ՀՆԱ-ի կրկնապատկում ամպագոռգոռ խոստումները: Որպեսզի ճշտենք, թե արդյոք սա ֆանտաստիկ հեքիաթ չէ, դիմեցինք Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ով նշեց. ՙԵս չեմ ուզում մեկնաբանել իրենց ծրագիրը եւ որեւէ բան ասել այդ առումով՚: Դե իհարկե, ինչո±ւ որեւէ բան ասել եւ փչացնել դաշնակցական քաղցր հեքիաթի տպավորությունը: Ամեն դեպքում առաջադիմությունը ակնհայտ է, չէ± որ ՀՅԴ-ի հեքիաթներում 3 խնձորի փոխարեն երկնքից ընկնում են թոշակների բարձրացումներ, պետական բյուջեի եռապատկումներ եւ ՀՆԱ-ի կրկնապատկումներ:

ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

Սովորաբար ընտրություններին երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը պաշտպանում էր դաշնակցականներին, բայց արի ու տես, որ այս անգամ սկսել է համակրել ՙԺառանգությանը՚ ու նրանց է պաշտպանում: Նույնիսկ Ձախ Հարութի հետ նկարահանվել է ՙԺառանգության՚` ՙՍարերի քամին՚ նախընտրական հոլովակում: Ի դեպ, երգահանը բազմիցս նշել էր, որ Դաշնակցությունից հետո միայն կհարի ՙԿանաչների կուսակցությանը՚: Փաստորեն, ստացվում է, որ ՙԺառանգությունը՚ Ռ. Հախվերդյանի համար եւս ՙկանաչների՚ հետ է ասոցացվում: Այս հարցի շուրջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ կարծում է. ՙԵս նման պաշտպանություններին լուրջ չեմ վերաբերում: Դա իր կամքն է: Յուրաքանչյուր անհատ իրավունք ունի գնա եւ ում որ ցանկանա, նրան էլ իր քվեն տա: Ես այդտեղ որեւէ դրամատիկ բան չեմ տեսնում՚:
Մի խոսքով, պարո°ն Հախվերդյան, ՙորտեղ հաց, այնտեղ` կաց՚, դաշնակ ընկերները չեն նեղանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում