Ըստ ամառանոցային եռուզեռին լծվող որոշ քաղաքացիներից ստացվող տեղեկությունների, նախընտրական, ոչ այնքան ՙգարնանահոտ՚, գործընթացներ են սկսվել Կոտայքի մարզում: Այդ քաղաքացիներից ոմանց ՙնախնական՚ առաջարկվել է քանդել գյուղական ճանապարհների եզրերին տարիներ, անգամ` տասնյակ տարիներ, առաջ տեղադրված հուշարձան-աղբյուրները: Ապամոնտաժման ենթակաների թվում են նաեւ այն աղբյուրները, որոնք սարքավորված են փականներով եւ դրանց ՙառաքելությունը՚ հիմնականում ամփոփված է անցորդների խմած մի բաժակ ջրով ու աղբյուրի վրա նշված անցավորի հարազատին ուղղված օրհնանքով:
Սակայն ճիշտ չի լինի կարծել, թե ՙքանդող բրիգադները՚ ներկա պահին տրամադրված են վճռականորեն եւ կտրուկ պահանջում են իրենց ներկայությամբ վերացնել ջրատերերի դրամապանակներին խփող հուշարձանները: Ժողովրդի խնդիրներին ՙպետականորեն՚ մոտեցում ցուցաբերող այդ պաշտոնյաները առայժմ ակնարկում են, որ աղբյուրները տեղադրողները կարող են ենթարկվել զգալի տույժերի ու տուգանքների ջրագողության, այն է` տարիների ընթացքում ՙօր ու գիշեր՚ օգտագործած ջրի դիմաց վճարումներ չկատարելու համար եւ իմիջիայլոց ակնարկում են խնդիրը լուծելու հնարավոր տարբերակը` այցելել ամենակարող պատգամավորության թեկնածուի նախընտրական շտաբ: Այն հարցին, թե ո±ր պատգամավորի թեկնածուին կամ ո±ր կուսակցության շտաբի մասին կարող էր գնալ խոսքը, պատասխանի փոխարեն հետեւում էր կիսազարմացած կիսաներողամիտ հայացք. - Ո±վ է մարզի թագավորը…