ԻՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՎՆԱՍ ՉԻ...

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԻՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՎՆԱՍ ՉԻ...

Օրերս ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը առաջարկել է քաղաքական կուսակցություններին եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվողներին ստորագրել քաղաքակիրթ  մրցակցության կանոնների տակ: Խորհրդարանական վերահսկողական մեխանիզմի առաջարկով հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ստեղծել Ազգային ժողովում խումբ` ընտրությունների արդար անցկացման համար: Այս նախաձեռնությունների մասին ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ եւ ասել, որ դա արվում է այն բանի համար, որպեսզի խոչընդոտեն վերջերս ստեղծված քառակողմ ՙմիասնական շտաբի՚ գործունեությանը: Իսկ թե ինչ արձագանքներ կան այս առաջարկների հետ կապված զրուցեցինք դրանց հեղինակների, ինչպես նաեւ այլ գործիչների հետ:
Այս կապակցությամբ ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանն ասաց. ՙԱյս առաջարկը ես կատարել եմ դեռեւս փետրվար ամսին, եւ առաջին նիստին մասնակցել են բոլոր կուսակցությունները` բացի ՀԱԿ-ից, մասնակցել են ամբողջ հասարակական սեկտորի ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Ինչ վերաբերվում է նրան, որ չորս կուսակցություններ միացան եւ շտաբ ստեղծեցին, ապա նշեմ, որ մեկը մյուսին չի խանգարում: Իսկ իմ մտադրությունների մասին ես հայտնել եմ դեռեւս փետրվար ամսին, եւ պարբերաբար այդ հարցը քննարկել եմ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, նաեւ մարտի 23-ին` կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էր դատախազությունը, հասարակական սեկտորը, ԱՄՆ դեսպանատունը: Իսկ ՀԱԿ-ի հայտարարության մասին կասեմ այն, որ խորհուրդ եմ տալիս լսել հանրային լսումների ժամանակ իմ ասած խոսքերը, որտեղ ես դեռեւս փետրվարի 15-ին եւ մարտի 23-ին ենթադրություն էլ չեմ ունեցել, որ ՀԱԿ-ը նման առաջարկությամբ հանդես կգա, եւ եթե ուզում են աշխատել այդ ուղղությամբ, ես միայն ողջունում եմ եւ թող աշխատեն, քանի որ մեկը մյուսին չի խանգարում, այլ մեկը մյուսին լրացնող բաներ են: Եվ առհասարակ, եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգտակար լինել այդ հարցերում, այլ ոչ միայն հայտարարություններ կատարեն, ես ողջունում եմ՚:
Իսկ Դավիթ Հարությունյանը մեզ փոխանցեց հետեւյալը. ՙԻմ առաջարկի հետ կապված արդեն կան դրական արձագանքներ, եւ որոշ կուսակցություններ պատրաստ են միանալու դրան, բայց այդ մասին թող իրենք խոսեն: Իսկ ՀԱԿ-ի կողմից կատարված հայտարարության հետ բացարձակ համաձայն չեմ՚:
ՙՄիացել է արդյոք ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը վերը նշված առաջարկներին ու նախաձեռնություններին՚,- հարցին պատասխանեց ԲՀԿ մամուլի պատասխանատու Բաղդասար Մհերյանը. ՙԴավիթ Հարությունյանը արդեն պաշտոնապես դիմել է ՙԲարգավաճ Հայաստանին՚ եւ մենք միացել ենք այդ նախաձեռնությանը ու պատրաստ ենք բոլոր տեղերում էլ գործակցել եւ այդպես էլ անում են, այդ թվում նաեւ ԱԺ-ում՚:
Այս հարցով երբ դիմեցինք Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներին` հարցը լսելուն պես խնդրում էին զանգել իրենց կուսակցության մեկ այլ անդամի, քանի որ վերջիններս խիստ զբաղված էին: Իսկ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը նշեց, որ նրանք միացել են Դավիթ Հարությունյանի առաջարկին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում