ԻՆՉՆ Է ՊԵՏՔ ՓՈԽԵԼ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԵՎ ԻՆՉՊԵՍ

Արխիվ 12-16
ԶԱՐԿԵՐԱԿ

ԻՆՉՆ Է ՊԵՏՔ ՓՈԽԵԼ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԵՎ ԻՆՉՊԵՍ

Մարտի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ 13-րդ համագումարը, որտեղ ՀՀ նախագահ եւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթի ժամանակ առաջ քաշեց փոխվելու անհրաժեշտության թեզը: ՙԻսկ թե ինչն է պետք փոխել առաջին հերթին եւ ինչպես՚,- հարցով Z-S սոցհարցման կենտրոնն անց է կացրել սոցհարցում Երեւան քաղաքում` 100 հոգու շրջանակում: Այս կապակցությամբ մենք լսեցինք նաեւ մի քանի քաղաքական եւ հասարակական գործիչների կարծիքները, որից հետո կներկայացնենք հարցման արդյունքները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ. ՙԻմ կարծիքով, առաջինը պետք է փոխել բոլոր այն բացասական երեւույթները, որոնք, ցավոք, տեղ են գտել մեր հանրային կյանքում: Պետք է փոխել մտածելակերպը, եւ այն ավելի շատ դարձնել պետականակենտրոն ու մարդակենտրոն, եւ սա ուղղված է ողջ հանրությանը, որի համար պետք է քաղաքական համակարգը, կուսակցությունները, իշխանությունը եւ ընդդիմությունը իրենց ծրագրերը կառուցեն այդ ուղղությամբ, հավատան ու փոխեն այդ սկզբունքը ու հավատան, որ կունենան բավարար կամք, ցանկություն, հետեւողականություն նպատակներն իրականացնելու համար: Պետք է փոխել այն ամենը մեր կյանքում, ինչի անհրաժեշտությունը կա, եւ դարձնել ավելի բարեկեցիկ, ավելի առաջատար մեր Հայաստանը: Պետք է վերացնել եւ փոխել այն ամենը, ինչը խանգարում է քաղաքացու սոցիալիզացիային, անձի դերի բարձրացմանը հանրային կյանքում, այն բոլոր մոտեցումներն ու մտածելակերպը, որոնք կարծրացած են, եւ որոնք մենք ժառանգել ենք հնուց: Իսկ ազգային պահպանողական ավանդույթները, հոգեւոր, մշակութային արժեքային համակարգը, իհարկե, փոփոխության ենթակա չեն՚:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՙՀՀ նախագահի ելույթը, հանրային կյանքի կազմակերպման եւ մեր իրականությունը բարեփոխելու առումով, առաջ քաշեց մի քանի հիմնարար դրույթներ: Առաջինն ու ամենաէականը այն է, որ արձանագրվեց պարզ ու հստակ, որ իշխանություն եւ իշխող կուսակցության անդամ լինելը դա, նախեւառաջ, նշանակում է պատասխանատվություն, որը ամենահիմնարար թեզն էր: Երկրորդը, որը նույնպես էական եմ համարում, այսօրվա մեր իրականությունը առաջ տանելու եւ զարգացնելու առումով, ժամանակն է գիտակցել, որ ոչ թե մարդն է պետության համար, այլ պետությունն է մարդու համար: Իշխանության թիվ 1 պատասխանատվությունը քաղաքացին է իր ամենօրյա հոգսերով, եւ որեւէ տնտեսական ու քաղաքական լավագույն չափանիշը դա, նախեւառաջ, շարքային քաղաքացու, մեր հայրենակիցների առօրյա կյանքը փոխելն է: Դա էր պատճառը, որ ՀՀ նախագահն առաջ քաշեց ոչ թե տնտեսական աճը, այլ համընդհանուր տնտեսական զարգացումը` յուրաքանչյուրի կարողություններն օգտագործելու ճանապարհով: Չի կարող հաջողություն լինել վաղը առանց առողջ եւ ազնիվ մրցակցության, յուրաքանչյուրը պետք է ազատ լինի ցանկացած նպատակ հետապնդելու տնտեսական ոլորտում, բայց ամենաէականը, այս ամենին հասնելու համար պետք է վաղվա Հայաստանի տեսլականը յուրաքանչյուրը իր աչքի առջեւ ունենա: Դա այն Հայաստանն է, որը վերադառնում է իր բնական պատմական արժեհամակարգային բնօրրանը, եւ որի ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասնիկն է: Եվ այդ Հայաստանը ունենալու համար պետք է մեր մտածողության մեջ լուրջ տեղաշարժեր կատարենք, ու, քանի դեռ մեր յուրաքանչյուրիս ուղեղում այդ փոփոխությունները տեղի չեն ունենում, ապա մեր իրականությունը եւս չի փոխվի: Իսկ որ այն պետք է փոխել, դրանում կասկած չկա, որի համար պետք է վստահենք սեփական ուժերին եւ հավատանք այն տեսլականին, որին մենք ձգտում ենք, եվրոպական արժեհամակարգի ձեւավորված Հայաստան է սպասում եվրոպական ընտանիքը: ՀՀ նախագահի այս ելույթը մեզ նոր մշակույթ է բերում գաղափարական հայեցակարգային առումով: Կուսակցության հնգամյա գործունեության հանրագումարը ներկայացնելիս նա փորձում էր ներկայացնել սեփական արածը եւ կուսակցության քաղաքական պատասխանատու դերակատարումը փորձում էր ընդգծել ոչ թե ի հաշիվ մնացյալի սեւացման կամ նսեմացման, որը շատ էական է: Մեծ իմաստով ՀՀ նախագահի ելույթը, իմ կարծիքով, կարելի է ընկալել որպես սեփական պատմական պատասխանատվությունը խորապես գիտակցող ղեկավարի անկեղծ զրույց ոչ միայն իր կուսակիցների հետ, այլ նրա զրույցի հասցեատերը յուրաքանչյուր հայաստանցին էր՚:
Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՙԵս կարծում եմ` ճիշտ կլիներ այդ հարցը ուղղեիք ՀՀ նախագահին, այլ ոչ թե ինձ, որովհետեւ իմ ենթադրությունները եւ նրա ասածները կարող է իրար չհամընկնեն, բայց բնական է, որ նախագահը ցույց տվեց թերությունները, կոռուպցիան, քննադատեց ներկա իրավիճակը, ու բնական է, որ այդ ամենը պետք է փոխել: Հավանաբար նկատի ունի ե°ւ կառուցվածքային, ե°ւ կադրային փոփոխությունները, ինչպես նաեւ մտածելակերպի փոփոխությունները, իսկ ավելի մանրամասն հարցրեք իրեն կամ իր կուսակիցներին՚:

Մեր համաքաղաքացիները տվել են հետեւյալ պատասխանները.
1. Ձերբազատվել կոռումպացված լկտի չինովնիկներից, նախեւառաջ` դատարաններում, հարկայինում, տեղական մարմիններում-35%:
2. ԱԺ-ն ու կառավարությունը համալրել կիրթ, զարգացած, բանիմաց մարդկանցով-21%:
3. Պետք է փոխել բոլորիս մտածողությունը, այդ ժամանակ կփոխվի կյանքը-13%:
4. Մեզ պետք է երկիրը կարգի բերող ազգային դիկտատուրա-17%:
5. Միայն իշխանափոխությունը բան կփոխի-5%:
6. Երկիրը երկիր չի, ոչինչ հնարավոր չի-7%
7. Դժվարացել են պատասխանել-2%:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում