ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԱՏՉԵԼԻ

Արխիվ 12-16
ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԱՏՉԵԼԻ

Գաղտնիք չէ, որ այսօր կրթական ոլորտն աննախադեպ բարեփոխումների է ենթարկվում, եւ այդ գործընթացը տեղի է ունենում ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ ամբողջ աշխարհում: Բուհի դերի, նշանակության եւ բուհական կրթության առջեւ դրված արդի խնդիրների մասին մեզ հետ զրուցում է ՙՀայբուսակ՚ համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
-Այսօր թե պետական, թե հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները ստանում են միեւնույն պետական դիպլոմը: Կա± արդյոք տարբերություն պետական եւ ոչ պետական բուհերի միջեւ, եւ ո±րն է այդ տարբերությունը:
- Հավատարմագրումն ի սկզբանե նախատեսում է պետական չափորոշիչներին համապատասխան կրթություն, եւ այն բուհը, որը տրամադրում է այդպիսի կրթություն, համապատասխանում է այդ չափորոշիչներին, իհարկե, իրավունք ունի իր շրջանավարտներին հանձնելու պետական դիպլոմ: Բովանդակային կամ իրավական տեսակետից պետական եւ հավատարմագրված ոչ պետական բուհերի միջեւ ոչ մի տարբերություն չկա:
- Իսկ ինչպես, որտե±ղ եւ ի±նչ հիմունքներով է տեղի ունենում դասախոսների վերապատրաստումը:
- Դասախոսների վերապատրաստումը մեր կրթական համակարգի արդիականացման առաջին եւ կարեւորագույն փուլն է, քանի որ դասախոսն է, որ հաղորդում է նոր գիտելիք եւ ապահովում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող որակյալ կրթություն, նրանից է մեծապես կախված վերջնական արդյունքը: Բնական է, որ առաջին հերթին պետք է ունենալ այնպիսի մասնագետներ, ովքեր կկարողանան ապահովել կրթության բարձր որակը: Մենք ունենք նաեւ ՙՀայբուսակ՚ համալսարանում գործող Որակի ապահովման կենտրոն, որի ղեկավարն ինքը բազմիցս վերապատրաստվել է արտերկրում եւ որակի բարձրացման եւ կրթական տեխնոլոգիաների դասընթացներ կազմակերպելու բավական մեծ փորձ ունի: Պետք է ասեմ, որ ՙՀայբուսակ՚ համալսարանի Որակի ապահովման կենտրոնում կազմակերպված դասընթացների մասնակից դասախոսներն արդեն ունեն նշանակալի արդյունքներ, որոնք արտահայտվում են դասավանդման որակի բարձրացմամբ, ուսանողների բարձր առաջադիմությամբ եւ նրանց միանշանակ դրական արձագանքներով:
Այս նույն համակարգով մենք վերապատրաստում ենք նաեւ ավագ դպրոցի ուսուցիչներին: Ավագ դպրոցը բուհի նախաշեմն է, բնական է, որ այստեղ պետք է ոչ թե սոսկ դպրոցական մանկավարժություն, այլ այնպիսի մոտեցում, որը ոչ միայն որակյալ կրթություն կապահովի, այլեւ սովորողներին կհաղորդի ուսանողին անհրաժեշտ հմտությունները:
- Տիկի°ն Հարությունյան, ամեն տարի մեկ կամ մի քանի բուհ միավորվում են ՙՀայբուսակ՚ համալսարանի հետ: Ինչո±վ է պայմանավորված այդ նվաճողական քաղաքականությունը եւ ի±նչ կարգավիճակով են այդ բուհերը շարունակում իրենց գոյությունը ՙՀայբուսակ՚ համալսարանի հետ միավորվելուց հետո:
- ՙՄիավորում՚` նշանակում է` ՙե°ւ, ե°ւ՚, ոչ թե ՙկա°մ, կա°մ՚: Այդ գործընթացը չի կարելի կոչել նվաճողական, քանի որ այն լիովին կամավոր է. բուհն ինքն է ցանկություն հայտնում մեզ հետ միավորվելու, եւ մենք` որպես Հայաստանի խոշորագույն մասնավոր կրթօջախ, իրականացնում ենք այդ ցանկությունը: Սակայն մենք միշտ պահպանում ենք բուհի ավանդույթները, դասախոսական կազմի լավագույն մասը, բուհի անունը եւ այն ամենը, ինչ թանկ ու կարեւոր է տվյալ բուհի ուսանողների եւ դասախոսների համար: Օրինակ, անցյալ տարի մեզ միացավ ՙՌոսկին՚ դիզայնի ինստիտուտը, որի անունը մենք սիրով պահպանում ենք: Հ. Լազարյանի անվան ինստիտուտն, արդեն տասը տարի է, ՙՀայբուսակ՚ համալսարանի կազմում է, սակայն այդ անունը եւս հայտնի ու սիրված է մեր հասարակության մեջ: Զուտ իրավական տեսակետից այս կրթօջախները ՙՀայբուսակ՚ համալսարանի մի մասն են, սակայն կարծում եմ, մեր ուսանողների համար կարեւորն այն է, որ մտնելով ՙՀայբուսակ՚ համալսարանի տանիքի տակ, կազմելով նրա հետ մեկ կրթական ընտանիք` այս կրթօջախները պահպանում են իրենց ինքնությունը եւ գեղեցիկ ավանդույթները` միաժամանակ կարողանալով առաջարկել իրենց ուսանողներին ավելի բարձր որակի կրթություն, ավելի շահավետ պայմաններ եւ բազմապիսի տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն:
- Մենք սովորել ենք խորհրդային դպրոցներում եւ չենք ունեցել ոչ մի տեխնիկական միջոց: Այնուամենայնիվ, ստացել ենք, շատերի կարծիքով, հրաշալի կրթություն` միայն մեր դասագրքերի եւ ուսուցիչների շնորհիվ: Որքանո±վ են կարեւոր տեխնիկական միջոցները, մի±թե կարիք կա այդքան տեխնիկապես հագեցած կրթական տարածքներ ստեղծելու, ինչպիսիք են ՙՀայբուսակ՚ համալսարանի երկու սեփական շենքերը` հայկական մասնավոր կրթական համակարգում նախադեպը չունեցող մի երեւույթ:
- Ասելով XXI դարի կրթություն` ես հասկանում եմ տեխնիկապես հագեցած, սարքավորումներով, ինտերակտիվ ուսուցման միջոցներով, կաբինետներով, լաբորատորիաներով եւ հետազոտական գործիքներով կահավորված տարածքներ: Եվ կարծում եմ, որ շատ համախոհներ կունենամ այս հարցում: Այո°, խորհրդային կրթությունը գուցե եւ շատ լավն էր իր ժամանակի համար, բայց ժամանակները փոխվել են, փոխվել են պահանջները, եւ այսօր անհրաժեշտ է համապատասխանել այդ նոր պահանջներին: Աննախադեպ կերպով աճել է ինֆորմացիայի քանակը: Այն, ինչ մենք կարող էինք ստանալ մեկ կամ տասը դասագրքերից, այսօրվա ուսանողը կարող է ստանալ մկնիկի մեկ շարժումով: Տեխնիկական միջոցներն ունեն հատուկ նշանակություն, այն է` ավելի մատչելի ու դյուրին դարձնել ուսումնական գործընթացը, եւ մենք ձգտում ենք դրան, ձգտում ենք մեր ուսանողներին ապահովել կրթվելու եւ կատարելագործվելու լավագույն միջոցներով: Այս առումով արդեն մեծ աշխատանք ենք կատարել. էլեկտրոնային գրադարաններ, ինտերակտիվ գրատախտակներ, համակարգչային սրահներ, ամեն առարկային նվիրված կաբինետներ եւ լաբորատորիաներ, բայց դեռ էլի շատ անելիքներ ունենք, եւ անպայման պիտի շարունակենք այդ գործը:
- Բայց չէ±որ այդպիսի տեխնիկական միջոցները մեծ ներդրումներ են պահանջում: Ճգնաժամային պայմաններում ինչպե±ս է հաջողվում ապահովել համալսարանն այդ բոլոր միջոցներով:
- Այո, դա թանկ հաճույք է, սակայն տնտեսությունը ճիշտ վարելու դեպքում կարելի է եւ անհրաժեշտ է կրթությունից ստացված միջոցները մտածված եւ ճիշտ ծրագրված ձեւով ներդնել կրթության մեջ: Այլապես դրական արդյունքներ չի կարելի ակնկալել: Կրթությունն այն ոլորտն է, որն ամեն օր ծախսեր է պահանջում, եւ այդ ծախսերից պետք չէ խուսափել, որովհետեւ կրթությունը նաեւ շատ շնորհակալ ոլորտ է, որտեղ բոլոր ճիշտ կատարված ներդրումներն արդարանում են բավական կարճ ժամանակամիջոցում:
- Տիկին Հարությունյան, Ձեր ասածներից հետեւում է, որ ՙՀայբուսակ՚ համալսարանը երբեք ոչ մի աջակցություն չի ստացել դրսից...
Տեխնիկական միջոցներն ու սարքավորումները ձեռք են բերվում մեր համալսարանի սեփական միջոցներով: Սակայն չեմ կարող չնշել այն բարոյական աջակցությունը, որը ցուցաբերում են մեր գործընկերները, երբ արտասահմանյան առաջատար համալսարանների մասնագետներն այցելում են մեզ եւ կիսում են իրենց մասնագիտական փորձը, իրենց երկար տարիների ձեռքբերումները` գրեթե միշտ առանց որեւէ վարձատրության: Հավատացած եմ, դա շատ ավելի կարեւոր ու թանկ է, քան ինչ-որ գերժամանակակից թանկարժեք սարքավորումները:

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ


 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում