ՏԱՐԻՆԵՐԻ ԽՈՐՔԻՑ ԵԿՈՂ ՄԵԾ ԿՈՂՈՊՈՒՏ

Արխիվ 12-16
ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

ՏԱՐԻՆԵՐԻ ԽՈՐՔԻՑ ԵԿՈՂ ՄԵԾ ԿՈՂՈՊՈՒՏ

Մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում իրականացվող կրպակաշինության հիմքերը, ինչպես ներկայացրել ենք մեր նախորդ համարում, գնում են տարիների խորքը: Այն ժամանակները, երբ Աբովյան փողոցում մայթերն ու կանաչապատ տարածքները տրվում էին կառուցապատման կամ ՙժամանակավոր՚ կրպակներ տեղադրելու նպատակով, ապա պետական գրանցում ստացան, եւ ահա, այսօր էլ դրանք քանդելու համար որպես փոխհատուցում` տարածքներ են տրամադրվում Մաշտոցի պուրակում:
Աբովյան փողոցում ժամանակին անհասկանալի պատճառներով նման տարածք վարձակալության տալու հետ կապված մեկ փաստ ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ: Նշել էինք նաեւ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կողմից ընդունված համապատասխան որոշումն ամենեւին էլ միակը չէ: Եվ խոսքը մերկապարանոց չթողնելու համար ներկայացնենք երկու այլ նման որոշում եւս:
Դրանցից մեկն ընդունվել է 2000-ականների սկզբներին: Դրա արդյունքում` ՙՎերելք՚ ՍՊԸ-ին թույլատրվել է վերակառուցել Աբովյան եւ Թումանյան փողոցների հատման վայրում գտնվող սրճարանն ու, միաժամանակ, ինչպես ասվում է որոշման մեջ, ճշգրտվել են սահմանները: Եվ ահա թե ինչ է ստացվել այդ ՙվերակառուցման՚ եւ ՙճշգրտման՚ արդյունքում: ՙԹույլատրել ՙՎերելք՚ ՍՊԸ-ին վերակառուցել Աբովյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկի հարող տարածքում գտնվող բացօթյա սրճարանը եւ նրա սպասարկման տաղավարը` դրանց զբաղեցրած 350քմ տարածքը 10 տարի ժամկետով հատկացնելով սրճարանին...՚:
Նկատենք, որ այս դեպքում ժամկետն այնքան էլ մեծ չէ ու պետք է որ արդեն իսկ լրացած լիներ: Եվ քանի որ սույն որոշումը մեզ տրամադրվեց ի պատասխան այն հարցի, թե Աբովյան պուրակում որպես փոխհատուցում տարածք ստացող կրպակ-տաղավարները ժամանակին ո±ր որոշումների հիման վրա են տարածքներ ստացել, պետք է ենթադրել, որ տարածք ստանում է նաեւ սույն ընկերությունը: Բայց, այդ դեպքում, ո±ւր մնաց վերը նշված տասնամյա ժամկետը...
Բայց, իհարկե, ամենաէականը սա չէ. այս որոշման համար հաշվի է առնվել նախ` ՙԿենտրոն թաղապետարանի դրական կարծիքը՚, ապա` ՙԵրեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժնի 14.08.97թ. հ.557 շինարարական թույլտվությունը, 12.05.2000թ. հ. 368 հողօգտագործման պայմանագիրը, Երեւանի քաղաքապետի 06.08.97թ. հ. 141 կարգադրությունը՚:
Ի±նչ է ստացվում. փաստորեն 2007թ.-ի կեսերին Երեւանի քաղաքապետն իր կարգադրությամբ կանաչ լույս է վառել տվյալ սրճարանի առջեւ: Մի քանի օր անց այդ կարգադրությունն արդեն սկսել է գործնական տեսք ստանալ, սակայն հողօգտագործման պայմանագիր կնքվել է միայն 2000թ.-ին: Իսկ թե այդ երեք տարում ինչի± հիման վրա է գործել սրճարանը` դժվար է ասել: Հետո էլ գործին կրկին խառնվում է Կենտրոն թաղապետարանը, ի հայտ է գալիս Ռ. Նազարյանի հիշատակված որոշումը, ու խնդրեմ` մայրաքաղաքի բուն սրտում գտնվող 350քմ տարածքը կարող ես օգտագործել սեփական պապիդ բոստանի պես: Այլ հարց է, որ տվյալ որոշումից շատ չանցած այդ հողի արժեքը մոտենում էր կես միլիոն դոլարին:
Հաջորդ որոշումն արդեն ընդունվել է 2003թ.-ի փետրվարի 10-ին: Այս դեպքում արդեն Աբովյան փողոցի մի հատվածում քաղաքապետարանը ՙճշգրտել՚ է ՙԱրեւելյան օազիս՚ ՍՊԸ-ին տրված հողամասի տարածքները: Հասկանալի է, այս օրինակում եւս ՙխաղի՚ մեջ է եղել Կենտրոն քաղապետարանը` իր 25.10.2000թ. հ. 23/33-Ն-70 միջնորդագրով, ապա` քաղաքապետարանի Բնապահպանության եւ գյուղատնտեսության ու Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունները` իրենց համապատասխան եզրակացություններով: Խոսքը, հիշեցնում ենք, մայթերի ու կանաչ տարածքների հաշվին կառուցված օբյեկտների մասին է, եւ այդ պարագայում, իհարկե, միանգամայն ՙտեղին՚ եւ ՙարդարացված՚ է հատկապես Բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության եզրակացությունը, որը, դժվար չէ կռահել, որ հաստատ դրական է եղել: Դե, ինչ կա, թերեւս մեկ-երկու ծառ, որը բնապահպանական աղետ մայրաքաղաքին չի խոստանում: Ուրեմն էլ ինչո±ւ դրական եզրակացություն չտալ:
Որոշվել է հետեւյալը. ՙՂեկավարվելով ՀՀ քաղաքացիական եւ հողային օրենսգրքով` Աբովյան փողոցի հ. 21 շենքի մոտ գտնվող ՙԱրեւելյան օազիս՚ ՍՊԸ-ին (նախկին Սեդա Նազարյան Ա/Ձ) սեփականությամբ պատկանող (02.12.1996թ. հ. 3833 սեփականության պայմանագիր) տաղավարի եւ բացօթյա սրճարանի զբաղեցրած 252քմ ընդհանուր մակերեսով հողամասը տրամադրել ՙԱրեւելյան օազիս՚ ՍՊԸ-ին` վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով՚:
Թե ինչպե±ս է ժամանակին այդ սրճարանը սեփականացրել Սեդա Նազարյանը` դա դեռ հարցի մի կողմն է: Բայց որ 2003թ.-ին, երբ արդեն հողի գները թռչում էին դեպի երկինք, վերցնում ու չգիտես` հանուն ինչի±, 352քմ մակերեսով հողամաս էին տալիս ՙԱրեւելյան օազիսին՚, այդպես էլ չենք կարողանում պատկերացնել, թե հանուն քաղաքի ո±ր շահի: Այս դեպքում եւս խոսքը նույնիսկ այն ժամանակվա գներով կես միլիոն դոլարի կարգի գումարի մասին է, իսկ 25 տարին արդեն այն ժամկետն է, որի պարագայում չորրորդական կարգի հարց է, թե այդ հողը սեփականության իրավունքո±վ է տրված, թե± վարձակալության:
Իհարկե, կարելի է գտնել այդ ժամանակներին վերաբերող բազում նման այլ որոշումներ, որոնց արդյունքում մայրաքաղաքի ոչ միայն կենտրոնական հատվածի, այլ նույնիսկ ծայրամասերի հողը կտոր-կտոր ՙնվիրել՚ են, չգիտես էլ` ում: Այդ հողի հաշվին մարդիկ հսկայական հարստություն են դիզում, եւ այդպես էլ մինչ օրս հոդաբաշխ բացատրություն չի տրվել այն հարցին, թե այդ ամենից, ասենք, մայրաքաղաքի բյուջեն, հանրությունը, բացի ամեն քայլափոխի մայթերին այս ու այն օբյեկտներին բախվելուց, ուրիշ էլ ի±նչ են ստացել: Վարձավճարներից ստացվող եկամուտների մասին նույնիսկ ծիծաղելի է խոսել, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է պարզապես ստուգել ու համոզվել, թե ինչ հսկայական է տարբերությունը պետական եւ շուկայական գներով հաշվարկված վարձավճարների մեջ: Նույնիսկ դեպքեր կարելի է հիշեցնել, որ պետությունից ստացած հողը ենթավարձակալության են տվել ուրիշներին ու դրա հաշվին կլորիկ գումարներ դիզել:
Այն, ինչ դրանից հետո կատարվում է Մաշտոցի պուրակում, թերեւս, այս ամբողջական խնդրի փոքր մասն է միայն, այսբերգի գլուխը, որը մի պահ տեսանելի դարձավ մի քանի էնտուզիաստների բարձրացրած աղմուկի շնորհիվ, իսկ պատմության բուն մասը խորքերում է, վերաբերում է մայրաքաղաքի գրեթե ողջ հատվածին ու հարյուր միլիարդների հասնող եկամուտների:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ





ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԴԱՐՁԵԼ Է ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

Մի քանի անգամ անդրադարձել ենք Եվրոպական ակադեմիայի գործունեությանը, այնտեղ տեղի ունեցող գործընթացներին, ապագային միտված ծրագրերին, իսկ այսօր ներկայացնում ենք հարցազրույց Եվրոպական ակադեմիայի ռեկտոր պարոն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
-Ինչպիսի±ն էր Ձեզ համար 2010-2011 ուստարին:
- Եվրոպական ակադեմիան արդեն 10 տարեկան է: Տասը տարիներ` մաքառումի ու ձեռքբերումների տարիներ, որոնք բերել են մեր բուհին ճանաչում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ նրա սահմաններից դուրս: Հիմնադրվելով որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ` այսօր ակադեմիան բարձրակարգ մասնագետներ է պատրաստում ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլեւ տնտեսագիտության, զբոսաշրջության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, լեզվաբանության, մանկավարժության եւ առողջապահության կառավարման ասպարեզներում: Հիմնադրվելով որպես բարձրագույն կրթություն իրականացնող կրթօջախ` Եվրոպական ակադեմիան այս տարիների ընթացքում դարձել է գիտակրթական հեղինակավոր հաստատություն: 2008 թվականից Ակադեմիայում բացվել եւ գործում է ասպիրանտուրա, ձեւավորվել է հայցորդության համակարգ մի շարք մասնագիտությունների գծով: Այս տարիների ընթացքում շուրջ 100 ասպիրանտներ եւ հայցորդներ ուսանել եւ ուսանում են Եվրոպական ակադեմիայում: Ակադեմիայի հարկի տակ պարբերաբար դասախոսություններ են կարդում միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, ինչպես նաեւ հայտնի պրոֆեսորներ գործընկեր բուհերից:
- Ովքե±ր են դասավանդում Եվրոպական ակադեմիայում:
- Եվրոպական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ավելի քան 60 տոկոսը գիտական աստիճաններ եւ կոչումներ ունեցող հիմնական դասախոսներ են, ովքեր ամեն ուսումնական տարվա ավարտին անցնում են մասնագիտական ատեստավորում: Նրանք ակտիվորեն մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում եւ արտերկրում կազմակերպված գիտակրթական համաժողովներին, սեմինարներին:
- Կան լուրեր այն մասին, որ որոշ բուհերում բարձրանալու են ուսման վարձավճարները, ո±րն է Ձեր բուհի դիրքորոշումը:
- Եվրոպական ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում այն եզակի բուհերից է, ուր մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն ուսանողի ուսումնառության որակի ապահովմանը, այլ նաեւ նրա սոցիալական խնդիրների աջակցմանը: Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ 2002 թվականից գործում է ուսման վարձավճարի զեղչերի աստիճանական համակարգ` պայմանավորված ուսանողի տարեկան առաջադիմության արդյունքներով: Յուրաքանչյուր մասնագիտության գծով հատկացվում են վարձավճարի` 25, 50, 75 եւ 100 %-ով զեղչեր: Ակադեմիայի գործունեության ընթացքում Ակադեմիայի սեփական բյուջեից հատկացվել են ուսման վարձավճարի փոխհատուցման զեղչեր նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների ավելի քան 1015 ուսանողների: ԵԿՏԱ-ի մրցակցային (անվճար եւ վճարովի) տեղերի, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքով տեղերի բաշխումն իրականացվում է միայն ԵԿՏԱ-ի ընդունելության քննությունների արդյունքներով: Պետական ավարտական եւ միասնական քննությունների անցողիկ գնահատականներով վկայագիր ունեցող դիմորդը կարող է մասնակցել Ակադեմիայի միայն վճարովի տեղերի մրցույթին:
- Եվրոպական ակադեմիան ունի հարուստ նյութատեխնիկական բազա, ինչպիսի± պարբերականությամբ է այն նորացվում:
- Այս ուսումնական տարում Ակադեմիայի համակարգչային լսարաններում իրականացվել է համալրում նորագույն համակարգիչներով եւ դասապրոցեսը կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաեւ` լսարաններն ապպահովվել են արագագործ եւ բարձրորակ ինտերնետային կապով:
- Անցյալ տարի Ձեր բուհում բացվել է միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի նոր մասնագիտական ամբիոն, ո±րն է նրա առաքելությունը:
- Նպատակ ունենալով խթանել Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի կրթությունը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան Սինոփսիս Արմենիայի եւ Վիվա Սել-ՄՏՍ-ի հետ համատեղ հիմնել է նոր մասնագիտական ամբիոն: Ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառությունը շարունակելու այդ նույն ամբիոնի մագիստրատուրայում:
- Ձեր բուհում, երրորդ տարին է, բացվել է առողջապահության կառավարման ֆակուլտետ, ի±նչ ձեռքբերումներ ունեք այս կարճ ժամանակահատվածում:
- Ակադեմիայի առողջապահության կառավարման մագիստրոսներին արդեն շնորհվել են երկու պետությունների` Հայաստանի Հանրապետության պետական եւ Ֆրանսիայի Հանրապետության ազգային դիպլոմներ: Ակադեմիայի համագործակցությունը Էքս Մարսել II համալսարանի հետ հայ ուսանողների համար լավ հնարավորություն է` իրենց կրթությունը շարունակելու Ֆրանսիայում, ստանալու ֆրանսիական դիպլոմներ, վերապատրաստման եւ փորձի փոխանակման միջոցով զարգացնելու Եվրոպական Ակադեմիայի վարչական եւ կրթական կարողությունները, ներուժը: Ուսումնառությունը Ակադեմիայում իրականացվում է եվրոպական եւ ազգային կրթական համակարգերի փոխարդյունավետ զուգակցման սկզբունքով, իսկ դասավանդումը եւ ուսանողների գիտելիքների գնահատումը` միջազգային առաջատար մեթոդների կիրառմամբ:
- Ինչպիսի± նոր ծրագրեր են նախապատրաստվում Եվրոպական ակադեմիայում:
- Ակադեմիայի հարկի տակ Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Մարսել քաղաքի Առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ ձեւավորվում է Կարիերայի զարգացման կենտրոնը, որը մայիսի 17-ին Ակադեմիայի հարկի տակ կազմակերպում է ՙԿարիերայի օր՚: ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Նյու Յորքի Օլբանի պետական համալսարանի հետ Ակադեմիայի հարկի տակ մայիսի 24-25-ին կազմակերպվելու է ՙՏեղեկատվական անվտանգության արդի խնդիրները՚ թեմատիկ սեմինար պետական եւ կրթական շահագրգիռ բոլոր մարմինների ակտիվ մասնակցությամբ: Մեր ուսանողներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական ուսանողական միջոցառումներին, օլիմպիադաներին, տարածաշրջանային երիտասարդական մրցույթներին, գիտագործնական սեմինարներին ու գրավում առաջնակարգ տեղեր` արժանանալով մրցանակների ու խրախուսանքների: Մեր տասնամյա Ակադեմիան անընդհատ որոնումների, նորի, լավագույնի փնտրտուքի մեջ է. այն շարունակ ձգտում է ընդլայնել կրթական ու համագործակցության աշխարհագրությունը:

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում