ՏՈՒՐԻՍՏԸ, ԱՂԲԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Արխիվ 12-16
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՏՈՒՐԻՍՏԸ, ԱՂԲԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ

-Հարգելիներս, ամբողջ աշխարհը ման եկած եմ, չկա մի մայրցամաք, որտեղ ոտքս դրած չլինեմ: Այս տարի ընկերուհուս հետ քառասուն տարվա բացակայությունից հետո եկանք Հայաստան, որտեղ ծնված եմ, սակայն մանուկ հասակից տեղափոխված եմ Կանադա: Այն բնական հրաշալիքները, որ տեսա այստեղ, չեմ տեսել այլ տեղ: Աստված Հայաստանի բնաշխարհը, կարծում եմ, մեծ սիրով է արարել: Ձեր համար այն սովորական է դարձել, քանի որ ամեն օր արթնանում եւ տեսնում եք այս հրաշագեղ բնաշխարհը: Ափսոս, որ ամենն աղբի ու կեղտի մեջ է (նամանավանդ` Երեւանը) եւ վայել չէ ձեզ: Սակայն հարցս հետեւյալն է.

Ջերմուկ քաղաքի հյուրանոցի համարում (երեք օր ապրել եւ վայելել եմ այդ դրախտային բնությունը) առավոտ կանուխ` համարից դուրս գալուց առաջ, 23000 դրամի չափ մեր հետ վերցրեցինք, մնացած գումարը`160000 դրամը, թողեցինք համարում (այնտեղ փողերի պահարան չկար, դրա համար թողեցինք ուտելու սեղանի վրա, իսկ գումարը նախորդ օրն էինք այդ քաղաքի բանկից քաշել): Ճաշին, երբ վերադարձանք, պարզեցինք, որ գումարը չկա, մնացած իրերը ստուգեցինք. տեղում էին: Անմիջապես տեղեկացրեցինք հյուրանոցի մենեջերին, որն ասաց, որ իրենք այդ դրամի համար պատասխանատվություն չեն կրում, սակայն եթե ցանկանում ենք, կարող են իմ անունից զանգահարել եւ հրավիրել խուզարկուի, որը կզբաղվի այդ հարցով: Ես զանգահարեցի Կանադա` իմ փաստաբանին, խորհրդակցեցի: Հաշվի առնելով կորցրած գումարի չափը, այն անհանգստությունները, որ պետք է ինձ պատճառվեր` կապված այդ քննության հետ, ինչպես նաեւ փաստաբանիս հեռու գտնվելը, հրաժարվեցի: Այժմ կուզեմ իմանալ. իրավացի± էր հյուրանոցի մենեջերը, որ չվերականգնեց իմ կորուստը: Ես մասնագիտությամբ պետական գրասենյակի իրավաբան-փորձագետ եմ: Իմ ընկերը, որը հրեա է, Կանադայում ճանաչված մարդ է եւ իրար հետ կաշխատենք, Հայաստան գալուց առաջ ինձ տեղեկացրեց, որ հին գրվածքներով Հայաստանը համարվում է այն վայրը, որտեղ եղել է դրախտը: Հայաստանը տեսնելուց հետո ես դրանում համոզվեցի: Կանխավ շնորհակալ եմ, լավ հիշողություններով եմ հեռանալու եւ աղոթելու եմ Հայաստանի եւ Հայաստանցիների բարեկեցության համար:
ԷԴԳԱՐ ՍԱՊՕՆՋՅԱՆ

- Հարգելի Էդգար, ինչ վերաբերում է աղբին ու կեղտին, ապա քաղաքակիրթ երկրներում, այդ թվում նաեւ` Կանադայում, օրենքի ուժով լուծելի են դարձել բնակավայրերում մաքրության խնդիրները: Այնքանով, որքանով չնախատեսված վայրում աղբ թափողին տուգանում են խոշոր գումարով, իսկ չվճարելու դեպքում վերջինս մի քանի օր շարունակ աղբ է մաքրում փողոցում, որից հետո հետագայում չնախատեսված վայրում ոչ միայն աղբ չի թափում, այլ նաեւ բռնում է նրա ձեռքը, ով ցանկանում է կեղտոտել իր հարազատ քաղաքը: Հուսանք, որ սույն իրավանորմը շուտով կգործի նաեւ այստեղ:
Իսկ ահա դրամի կորստի հարցով հարկավոր է իմանալ.
Հյուրանոցը, որպես պահառու, չնայած պատասխանատվություն է կրում ձեր գույքի նկատմամբ, սակայն դրա մեջ չի մտնում դրամը, արժեթղթերը, ինչպես նաեւ` թանկարժեք այլ իրեր: Հյուրանոցը ձեր դրամի կորստի համար օրենքի ուժով պատասխանատվություն կկրեր միայն այն դեպքում, երբ այն հյուրանոցի կողմից ի պահ կընդունվեր կամ Ձեր կողմից կտեղադրվեր հյուրանոցի կողմից Ձեզ տրամադրված անհատական պահատեղում (անկախ այն բանից, թե պահատեղը ձեր համարում է, թե համարից դուրս): Սույն իրավանորմը կիրառվում է նաեւ մոթելներում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում, բաղնիքներում:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

www.levgroup.am

ՙ

Իրավունք՚-ի խմբագրակազմը եւ ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական գրասենյակը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում բազմաթիվ զբոսաշրջիկների, մասնավորապես Իրանի քաղաքացիների ահազանգերին, որոնք բողոքում են տների, հյուրանոցների աստղաբաշխական գներից, փնթի եւ կոպիտ տաքսու վարորդներից, մատուցողներից, եւ տեղեկացնում են, որ հաջորդ անգամ իրենց հանգիստն անցկացնելու են Ադրբեջանում կամ Վրաստանում, որտեղ անհամեմատ ցածր գներ են:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում