ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ

Արխիվ 12-16
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ

Վերջերս, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ է նշանակվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ: Մեր թղթակիցը հանդիպեց նրան եւ խնդրեց պատասխանել մեզ եւ ընթերցողին հետաքրքրող մի քանի հարցերի:
-Պարո°ն Երիցյան, Ձեզ նախ եւ առաջ կուզենայի հարցնել. Դուք հետեւո±ւմ եք մեր թերթում տեղ գտած ՙՖոտոփաստ՚ խորագիրը կրող եւ ՙՆրանք խախտում են ՙԼեզվի մասին՚ ՀՀ օրենքը՚ վերնագրի ներքո տպագրվող լուսանկարներին:
- Միանգամից ասեմ, որ ձեր թերթը շատ շնորհակալ հրապարակումներ է պատրաստում մեր մայրաքաղաքի լեզվախախտումների կոնկրետ փաստեր եւ հասցեներ ներկայացնելով: Գիտեմ նաեւ, որ լայն ընթերցողական արձագանքներ կան, քանի որ մեր համաքաղաքացիները զանգահարում են նաեւ մեզ` մատնանշելով թերթի կողմից ներկայացված խախտումները:
- Իսկ կոնկրետ քայլեր ձեռնարկո±ւմ եք:
- Անկասկած, մենք ուսումնասիրում ենք ներկայացված նյութերը եւ դրա հիման վրա վարչական վարույթներ հարուցում: Իսկ վարչական վարույթ հարուցելը ենթադրում է որոշակի ընթացակարգ եւ ժամանակ, որի արդյունքին ո°չ մենք, եւ ո°չ էլ թերթի ընթերցողը միանգամից չեն կարող հասու լինել:
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո, դիմում ենք դատարան, համապատասխան տուգանք նշանակելու համար: Իսկ այդ ճանապարհը բավականին երկար է: Ստուգումների պարագայում եւս նույն ճանապարհն ենք անցնում:
- Բնական հարց է առաջանում: Եթե ակնհայտ է խախտումը եւ այդ մասին համապատասխան փաստաթուղթ է կազմվել, համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի, չե±ք կարող ինքներդ պատասխանատվություն սահմանել:
- Այսօր, անգամ շատ ակնհայտ վարչական իրավախախտումների դեպքում տուգանքներ սահմանելու համար պարտավոր ենք դատարան դիմել, որովհետեւ գոյություն ունեցող օրենսդրական լուծումներն այդպիսին են: Ահա այստեղ էլ սկսվում են մեր դժվարությունները:
- Մեր զրույցի սկզբում պատմում էիք, որ վերջերս Դուք ՀՀ ԿԳՆ պատվիրակության կազմում Լիտվայում էիք եւ, հավանաբար, ուսումնասիրել եք նրանց փորձը, ինչպիսի± լուծումներ կան այնտեղ:
- Ոչ միայն այնտեղ, այլ նաեւ մեր մյուս տեսչությունները օրենսդրորեն իրավունք ունեն հենց իրենք` տեսչությունները սահմանելու պատասխանատվության չափը` տուգանքների տեսքով:
- Եթե Ձեզ ճիշտ հասկացա, հենց տեղում արձանագրվում է վարչական խախտումը եւ որոշվում տուգանքի չափը:
- Այո°, իսկ եթե պատասխանատվության ենթարկվածը համաձայն չէ տուգանքի հետ, ինքն է դիմում դատարան եւ վիճարկում տեսչության կողմից սահմանած պատասխանատվությունը: Իսկ մեր պարագայում մենք ինքներս ենք դիմում դատարան եւ դատարանից հայցում սահմանել պատասխանատվության չափը: Այնպես է ստացվում, որ մենք ցանկացած վարչական իրավախախտման դեպքում դիմում ենք դատարան եւ մեր աշխատակիցները իրենց աշխատաժամանակի մի զգալի մասը անց են կացնում դատարաններում: Այս պարագայում անգամ, ոչ քիչ դեպքերում, դատարանները չեն նշանակում մեր կողմից հարուցած պատասխանատվության չափը: Հայտնվելով դատական գործընթացներում պատասխանատու պաշտոնյաները եւ անձինք ամեն կերպ ձգտում են խուսափել պատասխանատվությունից: Իսկ ո±ւր մնաց մայրենի լեզվի պաշտպանությունը: Իսկ վարչական իրավախախտման արձանագրումից հետո` մինչդատարանային փուլում բոլորն էլ պատրաստակամություն են հայտնում պետական բյուջե տուգանքներ մուծել, միայն թե գործը դատարան չհասնի, քանի որ այդ ամենը իրենց համար պատվաբեր չէ: Ցավոք, այդպիսի մտայնություն կա: Եվ դա շատ է խանգարում մեր գործին:
- Հետաքրքիր է, այսօր քանի± դատական գործ ունի Ձեր տեսչությունը եւ քանիսը կար Լիտվայի պետական տեսչությունում:
- Մենք, այս պահին, ընթացքի մեջ ունենք 50 դատական գործ: Լիտվայում այդ թիվը անցած տարի ընդամենը 3-ն է եղել: Մեզ մոտ էլ այդ թիվը կտրուկ կնվազի, եթե օրենսդրական փոփոխություններ կատարվեն եւ մեր տեսուչությունն էլ իր բնականոն իրավունքը ստանա:
Մեր գործընկերների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հստակ եւ արդյունավետ օրենսդրության կիրառման դեպքում ստացված արդյունքները համարժեք են լինում դրան:
Լիտվայում, ինչպես մեր գործընկերներն էին ընդգծում, մեծ հոգատարություն եւ ուշադրություն կա լեզվի խնդիրների նկատմամբ` սկսած հանրային ուշադրությունից, վերջացրած պետական լուրջ աջակցությամբ:
Լիտվայում գործում է նաեւ լեզվի, այսպես կոչված, օրենսդիր ուղղությունը` Լեզվի պետական հանձնաժողովը, որը նախկինում մեզ մոտ գործած տերմինաբանական խորհրդի նմանակն է` ավելի լայն իրավասություններով: Այս հատվածով կարգավորվում են այն խնդիրները, որոնք ոչ թե հսկողություն կամ տեսչական մոտեցումներ են պահանջում, այլ` գործնական եւ կոնկրետ քայլեր: Մասնավորապես, ընդունում է նոր տերմինները եւ հասկացությունները, մշակում պետական լեզվական քաղաքականության ծրագիրը եւ դրա ուղղությունները, ճշգրտում եւ թարմացնում տեղանունների, նոր փողոցների, բնակավայրերի անվանումները, քերականական նոր կանոնները, գրելաձեւերը, այն ամենը, ինչ առնչվում է լեզվի զարգացման միտումներին եւ դրանց արդիականացմանը: Այս ամենից բացի պատվիրում եւ հրատարակում է ամեն տեսակի, օրինակ` Եվրոպայի, Ասիայի տեղանունների, տարբեր բնագավառներին (բժշկագիտական, փիլիսոփայական, ճարտարագիտական եւ այլն) նվիրված բառարաններ:
- Այդ դեպքում ի±նչ է ստացվում, այսքան գործառույթներ, մեր երկրում չե±ն կատարվում կամ, եթե իրականացվում են, ապա տարերային կերպով, առանց որեւէ հստակ պետական ծրագրի±:
- Ցավոք, այդպես է ստացվում: Ասեմ, որ այս մտահոգությունները նոր չեն առաջանում եւ այդ խնդիրները, տարբեր մակարդակներում, վերջին երկու տարվա ընթացքում անընդհատ քննարկվել են: Տարբեր տարբերակներ են քննարկվել` ընդհուպ պետական կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունը, որով հնարավոր է լուծել խնդիրների երկու հիմնական ուղղությունները: Այդ ամենը օրակարգից հանված չէ եւ հուսով եմ, որ լուծումներ կլինեն:
- Վերադառնանք Լիտվայի փորձին: Ինչպիսի±ն է հրապարակային գրվածքի վիճակը, թեկուզեւ Վիլնյուսի արտաքին տեսքի հետ կապված:
- Ընդհանուր առմամբ ամենուր գերակշռում է լիտվերենը  եւ մասնավորապես` հրապարակային գրվածքի հետ կապված: Այստեղ որեւէ ձգտում չկա միմյանց հետ շփոթել հրապարակային գրվածքի տարբեր տեսակները: Եթե ցուցանակ է, ուրեմն` ցուցանակ է, եթե ցուցապաստառ է, ուրեմն այն է, եթե գովազդ է, ուրեմն գովազդ է, եւ ամեն մեկն իր նկարագիրն ունի: Բոլոր ինքնավարություններում (համայնքներ) կան լեզվի համար պատասխանատուներ, որոնք նախնական փուլից սկսած հետեւում են օրենսդրության պահանջների կատարմանը: Ամեն ինչ իր հստակ տեղն ունի: Եթե տնտեսավարող սուբյեկտ է եւ այն իր ճակատային մասում ունի ցուցանակ, ոչ-ոք չի մտածում այն նենգափոխել գովազդով: Իսկ եթե գովազդում առկա է ապրանքային նշան, ապա այն անպայման գրանցված է եւ առանձին չի օգտագործվում, այլ զուգակցվում է լրացուցիչ  որոշակի այլ տեղեկատվությամբ:
Իսկ մեր պարագայում այս ամենը հաճախ դառնում է դատական վեճերի առարկա: Այնքան հստակ է օրենսդրությունը, որ տեղ չի մնում տարընթերցումների, սողանցքների համար: Նման հարցադրման դեպքում ասում էին, որ Լեզվի պետական հանձնաժողովը դրա համար է, որ արձագանքի այդ ամենին եւ լեզվի հետ կապված անհանգստությունները ներկայացնի կառավարությանը եւ խորհրդարանին, օրենսդրական փոփոխությունների փաթեթներ առաջարկի, եթե դրա կարիքը կա:
- Այդ փորձը կա±րող է Ձեզ օգնել ձեր տեսչության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու:
- Անկասկած, մենք հիմա պիտի ձգտենք Լիտվայի եւ այլ երկրների փորձի հիման վրա օրենսդրական, իրավակազմակերպական փոփոխություններ կատարել, որը թույլ կտա ունենալ լեզվական խնդիրների նկատմամբ ճիշտ, հստակ եւ հասցեական լուծումներ:

Զրույցը վարեց ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում