ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԻՄԱՆԱԼՈՎ, ԹԵ ՉԻՄԱՆԱԼՈՎ ԷՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑՈՒՄ

Արխիվ 12-16
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԻՄԱՆԱԼՈՎ, ԹԵ ՉԻՄԱՆԱԼՈՎ ԷՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑՈՒՄ

Կառավարության վերջին նիստերից մեկում բավականին հետաքրքիր երկխոսություն ծավալվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի միջեւ, ինչին լայնորեն արձագանքեցին լրատվամիջոցներն ու, այդ թվում, մեր թերթը:
Խոսքը հետեւյալի մասին էր. վարչապետը նիստի ընթացքում ներկայացրեց անասնապահներից ստացած դժգոհությունները: Ավելի կոնկրետ` Արմավիրի մարզի բնակիչների այն  մտահոգությունները, թե կենդանիների պատվաստանյութերը` վակցինաները, որակական խնդիրներ ունեն ու, մեղմ ասած, այդքան էլ օգտակար չեն:
Ասել, թե նման դժգոհություն միայն արմավիրցիներն են ներկայացնում եւ միայն այս մեկ պահին, կոպիտ սխալ կլիներ: Ընդհանուր պատկերն այն է, որ ոչ միայն վակցինաների, այլ ծառերի ու մյուս բուսատեսակների համար նախատեսված թունաքիմիկատների (պարարտանյութներն ու նման բաները դեռ մի կողմ թողնենք), մեղմ ասած, կասկածելի որակի, իսկ ավելի կոնկրետ` անորակ, անպետք լինելու մասին խոսակցություններ հնչել են մշտապես:

Գյուղնախարարությունն էլ իր հերթին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե խնդիրն իր ուշադրության կենտրոնում է: Բայց պարզ է` սայլը տեղից այդպես էլ չէր շարժվում: Եվ վերջապես, մարդիկ հնարավորություն ունեցան իրենց դժգոհությունն անմիջականորեն փոխանցել վարչապետին, վերջինս էլ այն ներկայացրեց կառավարության նիստում ու վերահասցեագրեց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին:
Այս ամենը հայտնի էր: Հայտնի էր նաեւ այն պարզաբանումները, որոնք տվեց նախարարն ի պատասխան վարչապետի: Դրանք մոտավորապես այս կարգի էին: Նախ գյուղնախարարն սկսեց վստահեցնել, թե գյուղացիների դժգոհությունն իրականությանը չի համապատասխանում` իր այդ տեսակետը բացատրելով, որ վակցինայի օգտագործման արդյունքները բավարար լինելու վկայությունն այն է, որ համաճարակային իրավիճակ չկա: Բայց ամենաէականը նախարարի հաջորդ միտքն էր, թե վակցինայի վերահսկողության խնդիր կա: Այն էլ ոչ թե մեկը, այլ միանգամից երկուսը: Նախ, որ Հայաստանում պետք է ստեղծվի լաբորատորիա, որտեղ ստուգման կենթարկվի վակցինան: Բայց այդ հնարավորությունը, գյուղնախարարի համոզմամբ, այսօր չկա: Ու այդ դեպքում մնում է երկրորդ տարբերակը` ստուգումներն իրականացնել արտերկրում, ինչը, սակայն, նույնպես թանկ հաճույք է:
Այս ամենին վերստին չէինք անդրադառնա, եթե այս խնդրին միտված մեր հրապարակման հաջորդ օրը մեկ հետաքրքիր զանգ չստանայինք: Զանգահարողը, ներկայանալով սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության կենտրոնի աշխատակից, տեղեկացրեց, թե իրենց լաբորատորիայում կարող են շատ լավ էլ ստուգել վակցինաներն ու  դրանց որակական կողմի հետ կապված պատշաճ պաշտոնական եզրակացություններ տալ: Իհարկե, հեռախոսազրույցը բավարար ապացույց չէ, ուստիեւ մեր զրուցակիցը խորհուրդ տվեց պարզաբանումներ ստանալ նաեւ իրենց կառույցի ղեկավար Խաչիկ Սարգսյանից: Բնականաբար, հետեւեցինք նրա խորհրդին եւ ահա ինչ մեզ փոխանցեց Սննդմաթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկերի գնահատմաբ եւ վերլուծության գիտական կենտրոնի (նախկինում ` անասնաբուժության եւ անասնաբուծության գիտական կենտրոն) ղեկավար ԽԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ի պատասխան մեր այն հարցին, թե իրո±ք իր ղեկավարած կառույցի լաբորատորիան ի զորու է վակցինաները փորձաքննել:
- 2004թ.-ից այդ փորձարկումները կատարվում են եւ մինչ այժմ մենք 41 անուն պրեպարատ ենք փորձաքննության ենթարկել:
- Հարցս հետեւյալ ենթատեքստով էր. եթե տեղյակ եք, մարտի 22-ի կառավարության նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հայտարարեց, թե նման վակցինաների փորձարկման համար հատուկ լաբորատորիա է պետք ստեղծել կամ էլ փորձաքննություն անցկացնել դրսում: Այսիքն` նախարարն ինչ-որ բան շփոթե±լ է:
- Ճիշտն ասած, ես բացակայել եմ եւ ուրիշներից եմ լսել այդ մասին: Այսինքն` ինչքանով է դա ճիշտ, դժվարանում եմ ասել: Բայց ինչ վերաբերվում է այն բանին, որ նման գործողություններ մեզ մոտ անցկացվում են, դա միանշանակ է: Կրկնում եմ` 41 անուն պրեպարատ ենթարկվել է փորձաքննության եւ այդ թվում` մոտ 70 տոկոսը թռչունների վակցինաներն են:
- Պարոն Սարգսյան, Ձեր կառույցը ո±ր համակարգի կազմում է գործում:
- Սննդմաթերքի անվտանգության պետական ծառայության:
Չափազանց տարօրինակ, ինչ-որ տեղ նաեւ զավեշտանման իրավիճակ է ստացվում: Հիշյալ ծառայությունը, թեեւ ունի համեմատաբար անկախ կարգավիճակ, բայց գոնե ձեւական առումով գյուղնախարարության կազմում է: Բնականաբար, դրա մեջ գտնվող կառույցները եւս պետք է գյուղնախարարության համակարգում լինեն: Այսինքն` կոպիտ ասած, մեր զրուցակից Խաչիկ Սարգասյանն այսպես թե այնպես նախարար Սերգո Կարապետյանի ենթական է: Բայց ի±նչ է ստացվում. պարոն Սարգսյանն ասում է, թե իրենք ոչ միայն վակցինաների փորձաքննության հնարավորություն ունեն, այլ նույնիսկ տարիներ շարունակ դա արել են: Նախարարն էլ կառավարության նիստում հակառական է պնդում, թե դրա հնարավարությունը Հայաստանն առհասարակ չունի±:  Այս ի±նչ աբսուրդի հասնող հակասություն է: Ընդ որում, պարոն Սարգսյանի խոսքերին կասկածելու ոչ մի առիթ կարծես թե չունենք: Ուրեմն ի±նչ է ստացվում, որ ի պատասախան գյուղացիության դժգոհությանը` նախարարը կառավարության նիստում դեռ, այսպես ասենք, թերի, չստուգված տեղեկությո±ւն է ներկայացնում: Այսինքն` որ չգիտի±, թե իր ղեկավարած համակարգում ինչ փորձաքննությունների ունակ ինչպիսի լաբորատորիաներ ունի: Սա մեղմ տարբերակն է, քանի որ եթե ենթադրենք, թե նախարարն այդ լաբորատորիայի մասին տեղյակ էր, կստացվի, որ նա գիտակցված կերպով է կառավարությանը թյուրիմացության մեջ գցել:
Բայց, իհարկե, սա խնդրի մանր, ավելի ճիշտ` ինտրիգային կողմն է ու այս պահին դա քիչ բանով է ազդում գյուղացու վրա: Մարդուն պետք է, որ ունենա վակցինա, պատվաստի իր կենդանիներին ու արդյունքը տեսնի: Եվ եթե այս ամենակարեւորը, այսինքն` արդյունքը տեսնելը անասնապահի սրտով չէ, մնացած բոլորն արդեն երկրորդական խոսակցություններ են:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում