ՙՙՄԻԹԵ ՀԱԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՍԻԼԻ-ԲԻԼԻ ԱՆԵԼ ԲՀԿ-Ի ԵՎ ՕԵԿ-Ի ՀԵՏ՚

Արխիվ 12-16
ԹԵՄԱ

ՙՙՄԻԹԵ ՀԱԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՍԻԼԻ-ԲԻԼԻ ԱՆԵԼ ԲՀԿ-Ի ԵՎ ՕԵԿ-Ի ՀԵՏ՚

Երեկ ՙԺառանգություն՚ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված անկուսակցական ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ասուլիսի ժամանակ առաջարկել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին Լոռիում առաջադրվելու փոխարեն Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքից հանել թեկնածությունը` իր տեղը զիջելով ՙերրորդ հանրապետության ամենալավ պատգամավորներից մեկին` Զարուհի Փոստանջյանին՚: Իսկ թե ինչու է պարոն Ռուբինյանը նման կոչ անում` հարցով դիմեցինք նրան:
-Քանի որ, Րաֆֆի Հովհաննիսյանը լինելով կուսակցության ղեկավար,  բարի կամք ցուցաբերելով, հանեց իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից շատ արժանավոր մի մարդու` Նիկոլ Փաշինյանի առջեւից: Հիմա եթե նայում ենք սիմետրիայով, Արամ Մանուկյանը եւս կուսակցության նախագահ է եւ պետք է բարի կամք ցուցաբերի, հանի թեկնածությունը մեկ այլ շատ արժանավոր տիկնոջ եւ լավագույն մեր պատգամավորուհու առջեւից:
- Ձեր կարծիքով Արամ Մանուկյանը այդքան անարժա±ն է:
- Ինչու Րաֆֆին, որ հանեց, ոչ այդքան արժանավո±ր էր:
- Դա իր որոշումն է եղել: Այնուամենայնիվ, որտե±ղ եք տեսնում պարոն Մանուկյանի թեկնածությունը եւ ինչո±ւ եք առաջարկում, որ Լոռիում դնի թեկնածությունը:
- Նա այլեւս չի կարող առաջադրել իր թեկնածությունը, ժամկետներն անցել են, բայց Ա. Մանուկյանը ընգրկված է ՙԿոնգրեսի՚ դաշինքի ցուցակում եւ համամասնականով կմասնակցի ընտրություններին, ի±նչ պրոբլեմ կա այստեղ: Ցանկացած պահի նա կարող է հանել իր թեկնածությունը ընտրություններից մի քանի օր առաջ: Իսկ ինչու եմ Լոռիում պատկերացնում, որովհետեւ նա ծնունդով վանաձորցի է:
- Երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ իրենք անտեսելու են որեւէ այլ կուսակցությունների եւ քաղաքական գործիչների մեկնաբանությունները, բացի Հանրապետական կուսակցությունից, իսկ Դուք փաստորեն ՀՀՇ վարչության ղեկավարին ինչ-որ առաջարկություններ եք անում: Ձեր կարծիքով, մի±թե այս կերպ սեպ չեք խրում տարբեր կուսակցությունների միջեւ:
- Ոչ, ինչ սեպ խրելու մասին է խոսքը, ես ընդամենը բարի կամքի կոչ եմ արել, կուզենան` կպատասխանեն, չեն ուզի` չեն պատասխանի: Ինչ վերաբերվում է միայն Հանրապետականին պատասխանելուն, ապա այդտեղ մի տխուր դրվագ կա իհարկե, որովհետեւ այսօր իշխանությունը ներկայացնում են ոչ միայն հանրապետականները, այլ եռամիասնություն կա, եւ հիմա ես այնքան էլ լավ չեմ հասկանում, արդյոք դա նշանակում է, որ իրենք պատրաստվում են սիլի-բիլի անեն կոալիցիայի մյուս երկու ներկայացուցիչների հե±տ, ինձ համար դա ընդունելի չէ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում