ԻՍԿԱԿԱՆԻՑ ՎԱՅ
Արխիվ 12-16| ՄՇԱԿՈՒՅԹ |
ԻՍԿԱԿԱՆԻՑ ՎԱՅ
Ինչպես լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր ԱՐՄԻՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ադրբեջանցիները գողացել են հայ երգչի ՙՎայ-վայ՚ երգը: Պրոդյուսերը նաեւ պատմել է, որ Ֆարիդ Դադաշովի եւ Ալի Ալիեւի (Farid Dadashov եւ Ali Aliyev) անունով արդեն քանի օր է, ինչ ՙՎայ-վայ՚ կատարումը տարածվել է YouTube-ում, մինչդեռ Ռազմիկ Ամյանն այն կատարել է 2011թվականի ամռանը: Երգիչը որեւէ տեղ չի դիմել եւ, առհասարակ, չգիտի էլ ում կարելի է դիմել նման դեպքում, պարզապես ցանկացել է բարձրաձայնել այս մասին` ցույց տալու, որ ՙասում են, որ հայերն են ադրբեջանցիներից երգեր գողանում, բայց, փաստորեն, ճիշտ հակառակն է՚:
Ապա լրատվամիջոցները ներկայացնում են ադրբեջանցիների ՙՎայ-վայ՚ եւ Ռազմիկ Ամյանի ՙՎայ-վայ՚ երգերը: Հետո տեղեկացանք, որ երգիչը եւ նրա պրոդյուսերը ցանկանում են դիմել համապատասխան մարդկանց, որպեսզի YouTube-ից հանեն ադրբեջանցիների երգը:
Իհարկե, մեզ համար նորություն չէ, որ մեր ոխերիմ հարեւաններն ամեն կերպ ցանկանում են ոչնչացնել կամ սեփականաշնորհել մեր մշակութային հուշարձանները, երաժշտությունը, նույնիսկ երաժշտական գործիքները: Սակայն տվյալ դեպքում մեզ անհանգստացնողը ոչ այնքան հերթական գրագողությունն է, այլ այն հանգամանքը, որ ականջը կանչած Վահրամ Պետրոսյանի ասածներն օրեցօր դառնում են ավելի իրական: Եթե հիշում եք, նա մի առիթով նշել էր, որ հայերն ադրբեջանական երաժշտություն շատ են սիրում եւ օգտագործում են նման ոճն իրենց ստեղծագործություններում: Եվ հիմա նման շատ երգեր ռեստորաններից ու խնջույքների սեղաններից տեղափոխվել են տարբեր կայքեր, բարձրացել են բեմ... Եվ սրա վերջը չի երեւում:
ԹՐՔՈՒՀԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԵՐԳ ՉԻ ԵՐԳԻ
Մենք արդեն գրել էինք այն մասին, որ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն ցանկանում է իր ալբոմում ներառել նաեւ հայկական, հայերեն կատարմամբ ՙՍարի հարս՚ (Սարը գելին) երգը: Ընդ որում, թուրքերը դա իրենցն էին համարում, ազերիները` իրենցը: Սակայն, ամենայն հավանականությամբ, թուրքերը համոզվել են այդ երգի` հայկական լինելու մեջ եւ ստիպել երգչուհուն, որպեսզի նա հրաժարվի իր նոր ալբոմում ներառել այդ երգը: Ինչպես տեղեկացրել է թուրքական Haberx-ը, թուրքական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակված մի հաղորդման ժամանակ հեռախոսային կապ է հաստատվել Սեզեն Աքսուի մենեջերի հետ, ով հայտարարել է, թե ՙՍարը գելին՚-ը չի լինելու Սեզեն Աքսուի նոր ալբոմում: Թուրքերը հասան իրենց ուզածին, իսկ մենք ե±րբ ենք մաքրելու հեռուստաեթերն ու բեմահարթակը թուրքահոտ ու ազերահոտ երաժշտությունից:
ՙՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱ±Ն՚, ԹԵ ՙՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ՚
Վերջերս տարբեր կայքերում տարածվեցին ՙՄիսս Հայաստան՚ մրցույթի նախնական, նախընտրական փուլին առնչվող տեսագրություններ, ծավալվեցին քննարկումներ, որոնց կանդրադառնանք հետագայում: Սակայն մինչ այդ ուզում ենք խոսել մի տհաճ երեւույթի մասին: Հ2 հեռուստաընկերությամբ այդ մրցույթի կազմակերպիչները տարածում են գովազդ, որտեղ ցուցադրվում են լողազգեստով, կարելի է ասել, դեռահաս աղջիկներ, որոնց, այսպես ասած, ապրանքի, թող ներեն այդ աղջիկները, մսի նման ու գիշատչի հայացքով ուսումնասիրում են, այսպես ասած, ժյուրիի անդամները: Մենք պարզապես ուզում ենք հարցնել կազմակերպիչներին` դա ի±նչ է տալու ձեր մրցույթին, եւ լողազգեստով ներկայացվող աղջնակները մի±թե հարազատներ չունեն:
ՙԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ՚ ԵՎ... ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվ վերջում` հեռուստատեսության, ավելի ճիշտ` հեռուստասերիալներ կոչվող երեւույթի մասին: Շատերն են արդեն թե° եթերից, թե° առօրյա խոսակցություններում դժգոհում ՙԴժվար ապրուստ՚ եւ այլ հեռուստասերիալներում ինքնասպանության փորձերի, դրանք վառ գույներով ներկայացնելու փաստերից: Միգուցե նաեւ հենց դրանցո±վ է պայմանավորված վերջին շրջանում ինքնասպանությունների քանակի աճը: Մի±թե հեռուստաընկերությունների մեծամասնությունը, բացի էժանագին հումորներից ու ծայրահեղ վատատեսական հեռուստասերիալներից, այլ թեմա չգիտեն:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

