ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16| ԲԱՄԲԱՍԱՆՔ |
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
ՀՀ-ի 41 մեծամասնական ընտրատարածքներում օր օրի դեռ նոր իրավիճակների ենք հանդիպելու: Եվ դա շատ պարզ ու հասարակ մի պատճառով. գրեթե բոլոր ընտրատարածքներում էլ հիմնական պայքարը, կարելի է ասել, սովորականի նման գնալու է ֆինանսական խոշոր լծակների ու մարդկային ռեսուրսների միջեւ, որի դեպքում մշտապես չհաշվարկված կորուստները ՙնաղդ՚ կան ու կան: Բայց այն, որ խոշոր ֆինանսներ ՙֆռռացնելու՚ առաջին դրոշակակիրը կդառնար ՀԱԿ առաջնորդ ԼՏՊ-ի եղբորորդի Տիգրան Տեր-Պետրոսյանը, ում թիմակիցները, ըստ նույն լուրերի, ԼՏՊ-ի հորդորներով սկսել են ֆինանսներ պտտացնելու հաշվին ձայներ հավաքել, պատկերը խիստ հետաքրքիր է, քանզի ինչով է տարբերվում ՙմաքրամաքուր՚ ՀԱԿ առաջնորդ ԼՏՊ-ն իր կողմից դատափետվող ընտրակեղծարարներից, երբ ինքն իր հետ բերած ընտրակեղծարարության մեթոդները նորից սկսում է գործի դնել: Այնպես, որ ՀԱԿ առաջնորդը լավ կանի, որ ինքն իր ազգ ու տակին հանի ընտրակեղծիքի ու այլ արատավոր երեւույթների քողի տակից, հետո նոր անցնի ՙուրիշի բոստանը քար շպրտելուն՚:

