ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿԸ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿԸ

Ապրիլմեկյան տոնը իր հետեւանքներն ունեցավ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար: Եթե հայտնի մուլտֆիլմում սուտ ասելու ժամանակ Փինոքիոյի քիթն էր աճում, այս դեպքում, ըստ Զ.Փոստանջյանի, ՙԺառանգություն՚ կուսակցության ներկայացուցիչների թիվը ԱԺ-ում:
Իր խոսքում Զ.Փոստանջյանը նշել է, որ գալիք խորհրդարանում ակնկալում է տեսնել ՙԺառանգություն՚ կուսակցության առնվազն 41 ներկայացուցչի, ինչը, ըստ նրա, արդար ընտրությունների պարագայում հնարավոր է: Քանի որ, նույն կուսակցությանը պատկանող պատգամավոր Լարիսա Ալավերդյանի համար 41 թիվը ճակատագրական է առաջիկա ընտրություններում, փորձեցինք ճշտել, թե արդյոք Զ.Փոստանջյանի նման հայտարարությունը ապրիլմեկյան կատակ չէր: Այս մասին Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ասաց. ՙԵս չեմ մեկնաբանում իմ կոլեգաների հարցազրույցները...՚:
Փաստորեն, նույնիսկ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը չընկալեց կոլեգայի չստացված կատակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԵՐԿՈՒ ՄԱՐԶՊԵՏՆԵՐ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ԲՀԿ ՑՈՒՑԱԿԻՑ


Երեկ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզի մարզպետները ինքնաբացարկ են հայտարարել եւ դուրս եկել ցուցակից, իսկ թե ինչու` դիմեցինք ԲՀԿ նախագահի մամուլի պատասխանատու ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ. ՙՆրանք ինքնաբացարկ են հայտնել, քանի որ իրականացնում են իրենց գործադիր լիազորությունները, եւ այդ առումով նախընտրական քարոզարշավի մասնակցությունը համամասնական ընտրակարգով կխանգարեր՚: ՙՄի±թե մինչ այդ պարզ չէր, որ համատեղ այդ աշխատանքները կարող էին խանգարել մեկը մյուսին՚,- հարցին Խ. Գալստյանը պատասխանեց. ՙԴուք կարող եք հենց հիմա զանգել նրանց եւ ճշտել նրանց անձնական կարծիքը եւ իրենք իրականացնելու են միայն գործադիր լիազորությունները՚:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

ՙՊՐԻՍՏԻԺԻ՚ ՀԱՐՑ է


Շրջանառվող լուրերի համաձայն, նախօրեին բավականին թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել` լրիվ ջղաձիգ իրավիճակների մեջ ընկած Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ամեն տեղ իրեն մեջ ՙգցած՚ Զարուհի Փոստանջյանի միջեւ, ով ամերիկացի Րաֆֆուց ՙատչոտ՚ է ուզել ՙԺառանգության՚ ներկայիս ցուցակաբանության պատկերի հետ կապված: Ըստ նույն լուրերի, Զարուհուն այս ՙխիզախ՚ քայլին ուղղորդել է հինավուրց ՙժառանգականի՚ ստատուս ունեցողներից մեկը, տիկին Փոստանջյանի ականջին շշնջալով, որ պրն Րաֆֆին Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքի մայիսի 6-ի արդյունքների մասով արդեն իսկ լուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել: Եվ դա է եղել դրդիչ պատճառը, որ Զարուհին որոշել է Րաֆֆու դեմ հակահարձակման անցնել, նախ իրենց ցուցակների դասավորվածության ու իրեն բան չասող անունների հետ կապված, իսկ հետո նոր նա իր ՙդարդն է լացել՚ Րաֆֆուն` ուղիղ տեքստով հայտնելով իր միտքը, թե. ՙԻմ համար մեծամասնականով հաղթելը պրիստիժի հարց է, այլ ոչ թե...՚: Սակայն, ըստ նույն լուրերի, ՙԺառանգության՚ համար պայքարող աննկուն մարտիկ Րաֆֆի Հովհաննիսյանը անտարբերության դաշտ է տեղափոխել Զարուհու ասածները, հավելելով. ՙԱմեն բան անցողիկ է եւ պետք չէ մի փոքր բանից մեծ պատմություն սարքել՚:

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում