ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվում է 6 հայ քաղաքացու քրեական գործով դատավարությունը: Այդ անձինք մեղադրվում են ծանրագույն հանցագործության` պետական դավաճանություն կատարելու մեջ: Մեղադրյալների նստարանին են ոչ հեռու ապագայում` դատապարտյալները կամ արդարացվածները:
Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նախնական քննության նյութերը, ըստ մեզ, դժվարին կացության մեջ են դնելու դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Եվ դա հասկանալի է. մեղադրյալներից 3-ի համար դատախազը պահանջել է երկարատեւ ազատազրկում, իսկ պաշտպաններից մեկը խնդրել է դատարանից, որպեսզի դատավճիռը լինի համոզիչ: Դա այն մեղադրյալի պաշտպանն է, ում նկատմամբ մեղադրանքը հաստատող ապացուցողական բազան, մեղմ ասած, կաղում է: Քրեական գործի ՙհաշմանդամության՚ վերաբերյալ նյութը կարդացեք ՙԻրավունք-Հետաքննության՚ վաղվա համարում…
ԱՇՈՏ ԱԲԳԱՐՅԱՆ

