ՍԱՏԱՆԻՍՏԸ ՙԲՈՅԿՈՏՈՒՄ՚ Է ՄԵԶ` ՙԵՐԿՆԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
ՍԱՏԱՆԻՍՏԸ ՙԲՈՅԿՈՏՈՒՄ՚ Է ՄԵԶ` ՙԵՐԿՆԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապրիլի 2-ին նշանակված առաջին դատալսումը` սատանիստ Բայանդուր Պողոսյանի եւ այլոց ընդդեմ ՙՄեկ ազգ՚ դաշինքի հայցով, հետաձգվեց մինչեւ ապրիլի 16-ը: Նշենք, որ դատարանի շենքի մոտ նաեւ երիտասարդական ցույց էր տեղի ունեցել ընդդեմ հայցի եւ տարատեսակ ՙգույնզգույնների՚: Դատին մասնակցելու էին եկել նաեւ ՙՔայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական եւ օգնության կենտրոն՚-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, հոգեւորականներ` հայր Եղիշեն եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ՙՀայորդաց տների՚ տեսուչ-տնօրեն` Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով էլ ասաց հետեւյալը.
-Ես եկել եմ մասնակցելու այս խնդրին` տեսնելու համար, թե ինչպես է հայ մարդը կարողանում ըմբոստանալ իր ազգային արժեքների դեմ: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ինչպես կարող է մարդը իր ընտանիքի ներսում դուրս գալ իր ընտանիքի դեմ: Եթե մենք այսօր խոսում ենք հայությունից, դա նշանակում է մենք խոսում ենք ազգությունից, որը մի հավաքականություն է, որը հազարամյակներ է ձեւավորում, ոչ թե այս կամ այն գաղափարախոսությունը պիտի լինի մեր ով լինելը, այլ մեր անցյալը հիմք ծառայեցնելով պիտի ճշտենք մեր ով լինելը: Դժբախտաբար, այսօր փորձում են մեզ մեր իրական ազգային դեմքից հեռացնելով մոտեցնել այնպիսի մի իրականության, որ հայը դադարի իր ազգային կերպարը կրելուց:
ՙԻսկ ի±նչ կոչով կդիմեիք հայցվորներին եւ նրանց համակիրներին՚,-հարցին վարդապետ Հովնանյանը պատասխանեց.
- Ես բոլորին մեկ կոչով կդիմեի` չկորցնեք ձեր ազգային եւ մարդկային կերպարը: Ինձ համար այս կամ այն կառույցի խնդիր չկա այստեղ, ինձ համար կա հայ մարդու խնդիր, իսկ երբ հայը կորցնում է իր ազգային կերպարը, նա դադարում է հայ լինելուց: Հայ մարդը իրավունք չունի իր սրբությունների նկատմամբ դավաճանորեն մոտենալ:
Իսկ սատանիստ Բայանդուր Պողոսյանը երբ իմացավ, որ մենք ՙԻրավունք՚-ից ենք, սկսեց զայրանալ, այս ու այն կողմ գնալ, իսկ վերջում այսպես արտահայտվեց. ՙԵս անձամբ բոյկոտ եմ հայտարարում ձեր լրատվամիջոցների դեմ՚: Այդ ՙահասարսուռ՚ բոյկոտից մահու չափ վախեցանք, չէ± որ մեզ համար այլեւս փակ եւ անհասանելի են դժոխքի դռները... Նույն ՙդաժան՚ սանկցիայի տակ են նաեւ մեր գործընկերները slaq.am-ից... Իսկ թե ինչն է ՙբոյկոտի՚ պատճառը` պարզվեց սատանիստի բլոգից. նրա նրբիկ սատանիստական հոգին թունդ վիրավորվել էր, երբ ՙԻրավունք՚-ի գլխավոր խմբագիրը ՙԵրկնագույն՚ խրախճանքը՚ հոդվածում դաժան ՙդիսկրիմինացիայի՚ էր ենթարկել համասեռամոլներին ու այլ գույնզգույն թափոններին դեռեւս տարիներ առաջ` 2009 թ. օգոստոսի 7-ին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

