ԽԱՂԵՐ ԵՎ ԽԱՂԻԿՆԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԽԱՂԵՐ ԵՎ ԽԱՂԻԿՆԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Աշխարհաքաղաքական մրցակցության շունչը բավականին լավ զգացվում է: Այսպես, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր տարածաշրջանային այցը սկսեց Երեւանից, ուր արտահայտեց նաեւ Մոսկվայի բավականին կտրուկ դիրքորոշումը Սիրիայի եւ Իրանի դեմ ուղղված արեւմտյան կեցվածքի նկատմամբ, ու նոր միայն մեկնեց Բաքու: Իսկ ինչ վերաբերում է հակառակ աշխարհաքաղաքական բեւեռին, ապա ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, ընդհակառակը, իր տարածաշրջանային այցը սկսեց Բաքվից: Իսկ Երեւանում զգացվում է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի աննախադեպ ակտիվությունը. նա գործնականում ամեն օր ելույթ է ունենում որեւէ միջոցառման, եւ անընդմեջ արծարծում նախընտրական թեմաները` ՙնարնջագույն՚ տողատակով: Ակտիվացել են նաեւ  բրիտանացիները` այսպես, Բրիտանական խորհուրդը դասընթացներ է սկսել պատգամավորության կին թեկնածուների համար:

ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ԴԱՇՏՈՒՄ` ԳԶՎՌՏՈՑ ԵՎ ԻՆՏՐԻԳՆԵՐ


Փաստորեն, առաջին նախընտրական հանրահավաքը ՀԱԿ-ին էր պատկանում: Ու նրանց բացարձակ չէր հետաքրքրում, որ դա ընտրական օրենսգրքի խախտում է: ԼՏՊ-ն ներկայացրեց նախընտրական ծրագիրը իր ելույթում, նաեւ խոսք էր գնում ՀԱԿ-ի թեկնածուների մասին: Ճիշտն ասած` ծրագիրն էլ ծրագրի նման չէր, քանզի կեսը բաղկացած էր ՙհիմնավորումից՚, թե ինչքան ՙքըխ՚ են իշխանությունները, իսկ մյուս կեսը` մերկապարանոց պոպուլիզմ էր, այդ թվում նաեւ` հենց ապրիլի սկզբից կատարման ենթակա ինչ-ինչ սոցիալ-տնտեսական քայլերի մասին: Այստեղ առավել հետաքրքիր է, որ ավանդաբար ընդդիմադիր տրամադրությունների հակված մայրաքաղաքը բավականին անտարբեր մնաց ՀԱԿ-ի առաջին նախընտրական խոշոր միջոցառման հանդեպ, եւ ոստիկանությունը հրապարակելով մասնակիցների թիվը` 4800, հավանաբար հարկադրված էր եղել հաշվել նաեւ բոլոր անցորդներին եւ սրճարանների այցելուներին: Ցուցանիշ էր նաեւ համացանցում հետաքրքրության մակարդակը. Մարգար Օհանյանի դատավարությունից եւ Մաշտոցի պուրակից ուղիղ տեսահեռարձակումները 3-4 անգամ ավելի շատ դիտումներ արձանագրեցին, քան ՀԱԿ-ի հանրահավաքի հեռարձակումը:
Ինչեւէ, նաեւ հետաքրքրական են հարաբերությունները երկու ՙնարնջագույն՚ ուժերի` ազատդեմոկրատացած ՙԺառանգության՚ եւ ՀԱԿ-ի միջեւ: Երկուստեք հնչել են փոխադարձ մեղադրանքներ իշխանության հետ գաղտնի համագործակցության վերաբերյալ: Բնականաբար, ՙԺառանգության՚ ներկայացուցիչների կոչերը` մեծամասնական ընտրատարածքներում իրար չխանգարելու վերաբերյալ, մնացին ՙձայն բարբառո անապատի՚, 7-րդ ընտրատարածքից Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը հանելու դիմաց ՀԱԿ-ը չի ցանկանում հանել Արամ Մանուկյանի թեկնածությունը 4-րդ ընտրատարածքից` հանուն Զարուհի Փոստանջյանի: Ըստ ՙԺառանգության՚ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի` ՙՉի կարելի օրվա մի կեսը խոսել իշխանափոխության մասին, հետո մյուս կեսը բանակցել իշխանության հետ` խորհրդարան գալու համար՚: Քանի որ, մի քանի օր առաջ, ՀԱԿ-ին իշխանությունների հետ խաղեր տալու մեջ մեղադրել էր նաեւ Ստյոպա Սաֆարյանը, կարելի է ենթադրել, որ սրանց մի բան հաստատ հայտնի է:
ՀԱԿ-ն էլ որոշեց որդեգրել ինքն իրեն թանկացնելու քարոզչական մարտավարությունը: Այսպես, վերոհիշյալ 4-րդ ընտրատարածքում, իրեն անպոչ գդալի պես մեջ գցած, Արամ Մանուկյանը հրաժարվեց մեկնաբանել Կարապետ Ռուբինյանի խոսքն ու Ռուբեն Հակոբյանի մեղադրանքները, իսկ Վլադիմիր Կարապետյանը ամպագոռգոռ հայտարարեց. ՙՄենք միակողմանի պարտավորություն ենք վերցրել չպատասխանել այլ քաղաքական ուժերի հայտարարություններին` բացառությամբ Հանրապետական կուսակցության... Այլ ուժերի նման մեկնաբանությունները, խոսքերը մենք պետք է անտեսենք՚: Հիմա ինչի է ձգտում այդ կեցվածքով ՀԱԿ-ը: Մի կողմից`  իրենք փորձում են տպավորություն ստեղծել` իբր ունեն նույն քաշային կատեգորիան, ինչ ՀՀԿ-ը, եւ նույնիսկ ԲՀԿ-ին չեն ցանկանում բանի տեղ դնել, մյուս կողմից` իրենք իրենց հռչակում են գլխավոր ՙնարնջագույն՚ ուժ, որի շուրջ պետք է ձեւավորվի բոլորի կոալիցիան` ընդդեմ ՀՀԿ-ի: Ի վերջո, ո°չ ՀԱԿ-ն է ԲՀԿ-ի մասին որեւէ թթու խոսք ասում, ո°չ էլ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի մասին, դեռ մի բան էլ ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչներից ազդանշաններ են գալիս, թե կարող են համագործակցել եւ դաշնակցել ՙընդդեմ կեղծիքների՚:
Մյուս կողմից ՙգլխավոր նարնջագույն ուժի՚ տիտղոսի համար պայքարում են ՙԱզատ ժառանգները՚, եւ Ալիկ Արզումանյանը երեկ շեշտեց, որ հենց նրանք են, որ կարող են լինել արեւմտամետ ընդդիմության միավորման առանցքը: Հավանաբար, այսպիսի համոզվածություն նրան տալիս են իր ամերիկյան հովանավորները:
Իր հերթին ՙԱզատ ժառանգականները՚ կեղծիքների մասին աղմուկի կենտրոն են սարքել ոստիկանության կողմից հրապարակված ընտրողների ցուցակները, եւ գլխանց հնչում են հայտարարություններ, թե այդ ցուցակները ընտրակեղծիքի ռեզերվ են, ԼՏՊ-ն նույնիսկ հնչեցրեց 700 հազար ֆանտաստիկ թիվը: Սակայն մինչ օրս ՀՀՇ-ականները հայտնաբերել են ընդամենը մեկ ավելորդ անուն... Բայց հարկ է նշել, որ մի ամսից ավել ժամանակ կա, որպեսզի բոլորին ի ցույց դրած ցուցակները մանրադիտակով զննվեն եւ նույն ոստիկանությանը ներկայացվեն այդտեղ հայտնված բոլոր անճշտությունները, նույնիսկ ոստիկանությունը հատուկ կոչով է դիմել եւ հեռախոսահամարներ տրամադրել ահազանգելու համար, իսկ մամուլում հրապարակված կոնկրետ տեղկությունների հետքերով նույնիսկ ոստիկանական պաշտոնյաներ են տույժի ենթարկվում` ընդհուպ մինչեւ պաշտոնանկություն: Այնպես որ, դժվար թե ընտրողների ցուցակների վրա քարոզչական խաղ ստացվի, չնայած ՙնարնջագույնների՚ համար ոչ մի ռեալ պատճառ էլ պետք չէ. եթե ուժները պատի, ապա լիովին կբավարարվեն ՙինչու գլխարկ չես դնում՚ տիպի բանաձեւերով:

ԲՀԿ-ԻՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂՆԵՐԸ

Անշուշտ, ԲՀԿ-ի ամբողջ համամասնական ցուցակում բավականին տարօրինակ դերակատարություն ունեն այնպիսի կադրեր, ինչպիսիք են թիվ 2-ը` Վարդան Օսկանյանը, եւ թիվ 9-ը` Հմայակ Հովհաննիսյանը: Այդ երկուսի հնչեցրած բավականին կտրուկ հակաիշխանական հայտարարությունները սկզբում ԲՀԿ-ի ներսում մատնվում էին լռության եւ չէին մեկնաբանվում: Սակայն երբ բանը հասավ նրան, որ Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե կոալիցիան լիովին ձեւական է, այդտեղ արդեն չէին կարող չարձագանքել ԲՀԿ-ական նախարարները, քանզի ստացվում էր, որ իրենք ձեւական նախարար են եւ ոչ մի կապ չունեն կառավարության ու իրենց գլխավորած նախարարությունների գործունեության հետ: Ընդհանրապես, այդպիսի որակումը բավականին վիրավորական է ԲՀԿ-ի ամբողջ վերնախավի համար, քանզի եթե դա հիմք ընդունվի, ապա կստացվի, որ 5 տարի շարունակ ԲՀԿ-ի նախարարները, պատգամավորները եւ մարզպետները զբաղված էին բացառապես ձեւ թափելով: Իզուր չէր, որ Օսկանյանի այդ հայտարարությանը բավականին զուսպ, բայց միաժամանակ դիպուկ արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ ինքը ԲՀԿ-ի մասին շատ ավելի բարձր կարծիքի է, քան Վարդան Օսկանյանը:
Ինքը` Օսկանյանը, իր ֆեյսբուքյան էջում փորձում է իր ասածի տակից դուրս գալ` մեջբերելով կոալիցիայի եզրույթի մասին բառարանային սահմանումները, սակայն ավելի շուտ պարզ է դառնում, որ հենց Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանն իրենց կեցվածքով մի տեսակ կարծես ձեւական լինեն ԲՀԿ-ի համամասնական ցուցակում: Եվ հարց է ծագում. այդ ո±ր գերհզոր ուժն է, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում է պահում ԲՀԿ-ի ընդհանուր տրամաբանությունից դուրս այդ երկու գործիչներին: Արդյոք դա Ռոբերտ Քոչարյանը չէ, որը դեռեւս հակումներ չի դրսեւորում բացահայտ երեւալու:
Բայց մի բան պարզ է, որ այդ երկուսը անկայուն եւ երկիմաստ վիճակներ են ստեղծում ինչպես ԲՀԿ-ի ներսում, այնպես էլ` ԲՀԿ-ի արտաքին առնչություններում: Վերջերս կուլուարային ձեւով շրջանառվում էր այն վարկածը, որ Օսկանյանը ինքը բավականին թուլակամ անձնավորություն է, հետեւաբար` նրա ներկայությունը ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղում ոչ մի կերպ չի կարող նշանակել, որ ԲՀԿ-ն նահանջում է իր` առավել քան ռուսամետ ներկայացվող արտաքին քաղաքական ուղեգծից: Բայց... եթե դիտարկենք, թե օսկանյանական ՙՍիվիլիթասի՚ վրա ինչպիսի հսկայական արեւմտյան գումարներ են ծախսվել ու շարունակվում են ծախսվել, որպեսզի պահվի նաեւ առցանց գործող ինտերնետային հեռուստաալիքը, տպագիր հրատարակությունները, անցկացվեն ներկայացուցչական սեմինարներ եւ այլն, ապա պարզ է դառնում, որ հանուն ինչ-որ դյուրափոփոխ մեկի այդպիսի ծախսեր չեն արվի: Այսինքն` Օսկանյանի իսկ ներկայությունը  ԲՀԿ համամասնական ցուցակում արդեն իսկ հարցականի տակ է դնում այդ կուսակցության ռուսամետությունը: Դե, էլ չենք խոսում այն հանգամանքի մասին, թե ինչպես նույն Օսկանյանի ու Հովհաննիսյանի հրապարակային ելույթները, դիսոնանսի մեջ մտնելով ԲՀԿ-ի ավանդական քաղաքական դեմքերի կեցվածքի հետ, նաեւ տարակուսելի իրավիճակներ են ստեղծում կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ հարաբերություններում:
Սակայն որեւէ երկիմաստություն չի կարող անվերջ պահպանվել: Առավել եւս` նախընտրական շրջանում դա չափազանց կարճատեւ գործող ռեսուրս է, ու անխուսափելիորեն չի կարող չծառանալ կա°մ այս կողմ, կա°մ այն կողմ կողմնորոշվելու խնդիրը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում