ՀԱՄԱՐՅԱ ԱՆԳՐԱԽԱՆՈՒԹ ՙԳՐՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ՚

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԱՄԱՐՅԱ ԱՆԳՐԱԽԱՆՈՒԹ ՙԳՐՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ՚

Ապրիլի 22-ից Երեւանը պաշտոնապես կստանձնի ՙԳրքի համաշխարհային մայրաքաղաք՚ տիտղոսը:
Օրերս կայացած մամուլի ասուլիսում Երեւանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ ՙԵրեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք՚ հռչակմանը նվիրված մշակութային միջոցառումները նշելու համար Երեւանի փոքր կենտրոնում շուրջ 23 բեմահարթակներ են կառուցվելու, ինչպես նաեւ գրավաճառ կետեր են բացվելու (օրինակ, մայիսի 5-ից հունիսի 10-ն Ազատության հրապարակում են գործելու գրավաճառ կետեր), կազմակերպվելու են գրքի բացօթյա տոնավաճառներ: Նա նաեւ հավելեց, որ սպասվում են անակնկալ միջոցառումներ: Իսկ գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Մատենադարանում ու Ազատության հրապարակում:
Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսը պաշտոնապես Երեւանին կփոխանցի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը, եւ այդ արարողությունը կայանալու է երեկոյան: Այդ օրերին Հայաստան են ժամանելու 60 բարձրաստիճան հյուրեր, որոնցից միայն 13-ը` քաղաքապետեր:
Հիշեցնենք, որ Երեւանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Նախորդ տարիներին այդ տիտղոսին են արժանացել Մադրիդը, Ալեքսանդրիան, Նյու Դելին, Անտվերպենը, Մոնրեալը, Թուրինը, Բոգոտան, Ամստերդամը, Բեյրութը, Լյուբլյանան եւ Բուենոս Այրեսը:
Հայաստանի հետ միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը ստանձնելու հայտ էին ներկայացրել նաեւ Անգլիան ու Չինաստանը, սակայն ընտրվել է հենց Հայաստանի մայրաքաղաք Երեւանը` հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ այս տարի նշվում է Հայ գրատպության 500-ամյակը:
Լավ է, որ ՙ23 բեմահարթակներ են կառուցվելու, գրավաճառ կետեր են բացվելու, կազմակերպվելու են գրքի բացօթյա տոնավաճառներ՚: Բայց այս ամենը մեզ ստիպեց վերադառնալ ոչ հեռավոր անցյալ` 1990-ական թվականների սկիզբ, երբ Հայաստանի ամեն մի քաղաքում կային գրախանութներ, գրադարաններ: Էլ չենք խոսում մայրաքաղաքի մասին: Հիմա դրանք կարելի է մատների վրա հաշվել, քանի որ դարձել են ռեստորաններ, առեւտրի օբյեկտներ, ակումբներ... Իսկ դա, օրինակ, Վանաձորում սկսվեց ինչ-որ ՙՎանք՚ միավորում ստեղծելով, որն էլ հիմնականում վաճառեց այդ տարածքները: Դե, իսկ գնորդներն էլ, բնականաբար, իրենց խմբի ներկայացուցիչներն էին:
Եվ այդ համատարած գրախանութավերացումը բոլորովին էլ չէր հետաքրքրում մեռած ու կենդանի լեզուների տիրապետող առաջնորդին: Ինքն ուներ իր գրադարանը, իր Մատենադարանը, որտեղից կարող էր օգտվել: Դե, իսկ ժողովո±ւրդը: Ժողովուրդը որքան քիչ կարդա, այնքան լավ կլինի նրա համար:
Իհարկե, հետագայում էլ գրախանութները, գրադարանները վերականգնելու ուղղությամբ ոչինչ չարվեց, եւ հիմա ունենք այն, ինչ որ ունենք: Այսինքն` գրեթե ոչինչ չունենք:

ՈՒՄ ԵՆ ՊԵՏՔ ԱՅԴ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այն, որ աղանդները Հայաստանում ծաղկում են ապրում, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաեւ այն, որ շատ դերասաններ, երգիչ-երգչուհիներ բացահայտ կամ ծածուկ նույնպես նրանց օժանդակությամբ են ծաղկում: Բայց որ տարիքն առած, սրան-նրան քննադատող մարդը երեսուն արծաթով նրանց տարածք կտրամադրի, դժվար էր ենթադրել: Բանն այն է, որ Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ   ՙԱստծո ժողովուրդ՚ ավետարանչական եկեղեցուն վարձակալությամբ տարածք էր տրամադրել եւ այսպես էր արդարանում. ՙԴահլիճ չունենալու պատճառով մեզ մոտ էին, այժմ ԱՄՆ նախկին դեսպանության շենքում են: Հայաստանում խղճի եւ կրոնի ազատություն կա, ես որեւիցե հիմք չունեմ նրանց մերժելու: Շաբաթը մի անգամ ինչ-որ բան են արել: Վարձակալությունից ստացված 60 հազար դրամով հոգում ենք շենքի պահպանման ծախսերը: Որեւէ պետական ֆինանսական աջակցություն չունենք, մեր շենքը պետք է պահպանենք: Եկեք-տեսեք, փայլում Է՚:
Մինասյանի խոսքով` ինքն ի±նչ իմանար` կրոնական կազմակերպությո±ւն է, թե± ոչ, եթե նրանք պետության կողմից գրանցված են. ՙԻմ ձեռքում կա վկայական, որ նրանք գործում են ՀՀ Սահմանադրության եւ օրենքների համապատասխան՚:
Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, ով ասուլիսի մասնակիցներից էր, հայտարարեց, որ եթե կրոնական կազմակերպությունը գրանցված է` չի նշանակում, որ այն աղանդ չէ, եւ հավելեց. ՙՊետք է դիմեիք մոտակա եկեղեցու հոգեւորականին ու պարզեիք` նրանք աղանդավո±ր են, թե± ոչ՚: Այդ խոսքերում ՙմիամիտ՚ Մ. Մինասյանը ՙինկվիզիցիա՚ տեսավ:  
Հերթական անգամ համոզվեցինք, որ ՙստեղծագործական միություն՚ կոչվածները պարզապես չգիտեն, թե ինչպես վարվեն իրենց տարածքների հետ: Եվ ոմանք վաճառում են այդ տարածքները, ոմանք վարձակալության տալիս, ոմանք էլ... Ու ծագում է բնական հարց` ո±ւմ են պետք այդ միությունները:  

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում