ԱՄՆ-Ը ՁԳՏՈՒՄ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՆ-Ը ՁԳՏՈՒՄ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հանրապետական կոնգրեսական Հովարդ Բերմանը մի քանի հարց է ուղղել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` կապված ղարաբաղյան հակամարտության, Թուրքիայում հայկական եկեղեցու ունեցվածքի վերադարձի հետ: Ներկայացնում ենք երկրորդ թեմային առնչվող հարցն ու պետքարտուղարի պատասխանը:
-2011 թվականի դեկտեմբերի 13-ին Կոնգրեսի պալատն ընդունեց հայտարարություն` կոչ անելով Թուրքիային վերադարձնել հայկական վիճահարույց եկեղեցիները: Հայտարարությամբ կոչ էր արվում ԱՄՆ պետքարտուղարին` դիվանագիտական ճանապարհով ճնշել թուրքական իշխանություններին` կրոնական հարցերով եւ քրիստոնեական եկեղեցիները տերերին վերադարձնելու հարցում: Դուք գո±հ եք, որ Թուրքիան պարտավորվել է վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները հայերին եւ մյուս քրիստոնյա ժողովուրդներին, ովքեր ապրել են այդ տարածքներում դեռեւս աստվածաշնչյան ժամանակներից:
- ԱՄՆ-ը ընդունում է, որ կրոնական փոքրամասնությունները լուրջ մարտահրավերների առջեւ են կանգնած Թուրքիայում, բայց թուրքական կառավարությունն արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում` կրոնական համայնքներին իրենց ունեցվածքը վերադարձնելու համար: 2011 թ.-ի օգոստոսին կառավարությունը հրամանագիր ստորագրեց, որով կրոնական փոքրամասնություններն իրավունք ստացան վերատիրանալ եկեղեցիներին, մենաստաններին եւ այլ գույքին, որոնք խնդրահարույց էին համարվում ավելի քան 75 տարի: Մի քանիսն արդեն վերադարձվել են: Այս քայլերը խրախուսում են մեզ, եւ մենք հորդորում ենք թուրքական կառավարությանը` շարունակել վերադարձնել վիճելի գույքն իրենց իրական տերերին, ինչպես նաեւ շարունակել բարեփոխումները` նոր սահմանադրության մշակման ընթացքում: Մենք կշարունակենք զգոն լինել կրոնական համայնքների համար անհրաժեշտ բարեփոխումներն այս երկրում կատարելու հարցում:
Մի քանի անգամ անդրադարձել ենք վերոնշյալ որոշմանը, դրա վերաբերյալ մասնագետների արձագանքներին: Ներկայացնում ենք քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ կարծիքը, ում նախ դիմեցինք հետեւյալ հարցով.
- Ըստ Ձեզ` սա ձեւակա±ն որոշում է, թե± կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ Թուրքիայի գործողությունների վրա:
- Չեմ կարծում, որ ձեւական է, սա հիմնականում ազդանշան է Թուրքիային, որ Միացյալ Նահանգներն ունի նրանց քաղաքականության վրա ազդելու տարբեր ճանապարհներ, այդ թվում նաեւ` ազգամիջյան հակամարտություններին որոշակի քաղաքական կարգավիճակ հաղորդելու հնարավորությունը: Միացյալ Նահանգները լավ հասկանում է, որ Թուրքիան տարածաշրջանում անկախության է ձգտում եւ Միացյալ Նահանգների շահերի սպասարկողի դերից փորձում է վերածվել հավասարազոր գործընկերոջ, ինչը, բնականաբար, ԱՄՆ-ի համար անթույլատրելի է: Թուրքիայի այդ ակտիվությունը կասեցնելու համար ԱՄՆ-ը որոշել եւ կիրառում է մի քանի գործիքներ, այդ թվում` Հայկական հարցը, որը բավականին վաղուց դարձել է գործոն, օրինակ, Եվրոպա-Թուրքիա, թուրք-ամերիկյան հարաբերություններում... Եվ երբ անհրաժեշտություն է առաջանում, տարբեր ժամանակներում Թուրքիայի ակտիվությունը կասեցնելու համար ԱՄՆ-ի կողմից այդ գործոնը ակտիվացնելու որոշակի քայլեր են ձեռնարկվում, այդ թվում նաեւ` այդ մշակութային հուշարձանների հարցն է բարձրացվում, ժամանակ առ աժամանակ քրդական խնդիրն է բարձրացվում, եւ այլն: Այսինքն` այս ամենը պետք է քննարկել պարզապես այն համակարգի մեջ, որի օգնությամբ Միացյալ Նահանգները զսպում է Թուրքիայի ակտիվությունը եւ շարունակում է պահել իր ազդեցության ոլորտում:
- Այսինքն` միանշանակ իրենց շահերի տեսանկյունի±ց են դա անում:
- Միանշանակ: Երբեւիցե պետք չէ սպասել, որ որեւիցե արեւմտյան պետություն, հայերի շահից ելնելով, կփորձի վատացնել հարաբերությունները Թուրքիայի պես հզոր պետության հետ:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում