ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ԵՆԹԱԿԱՆԵՐԻՆ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ
Արխիվ 12-16| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ԵՆԹԱԿԱՆԵՐԻՆ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ
ՙԻրավունք-Հետաքննության՚ մեր վերջին` ապրիլի 4-ի համարում անդրադարձել էինք ՀՀ Վերահսկիչ պալատի մի զեկույցի, որը, ի դեպ, ՀՀ օմբուդսմենը եւս ներառել էր իր տարեկան հաշվետվության մեջ: Խոսքը ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության այն կառույցներում ¥նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչություն, օգտակար հանածոների պաշարների եւ ընդերքի տրամադրման գործակալություններ¤ իրականացված ուսումնասիրությունների մասին է, որոնք էլ, հիմնականում, պատասխանատու են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում հայաստանյան ընդերքի հետ:
Իսկ այն, որ մեր ընդերքը, հատկապես մետաղները ¥պղինձ, մոլիբդեն, ոսկի եւ այլն¤ անխնա շահագործվում են, եւ դրանից չնչին մասն է միայն, որ բաժին է հասնում պետությանը, թերեւս ոչ մեկը չկասկածի: ՎՊ-ի հիշատակված ուսումնասիրությունները, հասկանալի է, ամբողջական չէին, ընդգրկում էին միայն կոնկրետ ուղղություններ: Սակայն միայն ընդերքի անխնա շահագործման մասին հիշատակված փաստն արդեն իսկ խոսում է այն մասին, որ ինչ ուղղություն էլ որ ՎՊ-ն փորձեր ուսումնասիրել, մեկ է, աղաղակող չարաշահումներից, խախտումներից հնարավոր չէր լինի խուսափել: Եվ կոնկրետ դեպքում էլ ՎՊ-ի ուսումնասիրություններն ի հայտ են բերել փաստեր, որոնք խոսում են հիշատակված կառույցների ոչ միայն վատ աշխատանքի մասին, այլ, ընդհուպ մինչեւ, հանցավոր անտարբերության, կոռուպցիոն մղումների մասին ենթադրությունների հիմք են դառնում:
Բերենք թեկուզեւ այն մեկ փաստը, որը բացահայտվել է մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընտրանքային կարգով 20 կազմակերպությունների գործերը ստուգելիս: Պարզվում է, որ 2008-2010թթ. եւ 2011թ.-ի առաջին միամսյակում այդ ընկերությունները պետք է պետությանը վճարեին մոտ 159 մլն դրամ կոնցեսիոն վճար: Այդ գումարն, ինքնին, չնչին մեծություն է, հաշվի առնելով, որ խոսքը հիմնականում այնպիսի գերեկամտաբեր հանքերի մասին է, ինչպիսիք են պղինձը, մոլիբդենն ու ոսկին: Սակայն պարզվել է, որ այդ չնչին գումարն անգամ հիշատակված ընկերությունների գերակշիռ մասը չեն վճարել: Ավելի կոնկրետ` հիշատակված 20 ընկերություններից 9-ը մեկ լումա անգամ այդ երեքուկես տարում չեն վճարել, 6-7-ը վճարել են նախատեսվածի չնչին մասը միայն, եւ միայն հաշված ընկերություններ է, որ քիչ թե շատ պատշաճ կատարել են իրենց պարտավորությունը: Իսկ երբ նման տեւական ժամանակահատվածում ստուգված ընկերությունների մոտ կեսը վճարել են 0 դրամ, ապա հարց է ծագում, թե այդ ժամանակահատվածում ինչո±վ էին զբաղված նրանց վերահսկիչ պետական կառույցները եւ վերջիններիս ղեկավար նախարարը:
Նույն հարցը, հասկանալի է, ծագում է ՎՊ-ի հայտնաբերած մյուս բոլոր ոչ պակաս աղմկահարույց չարաշահումների հետ կապված եւս, ուստիեւ փորձեցին դրանց պատասխանները ստանալ հենց պատկան կառույցներից եւ դիմեցինք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին. ՙԽնդրում ենք Ձեր թույլտվությունը` ՀՀ ՎՊ խորհրդի 2011թ. դեկտեմբերի 23-ի նիստի թիվ 33/4 որոշման (Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության եւ ընդերքի օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ) հետ կապված հարցազրույց վարել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության պետի հետ՚:
Նախարարի մամլո քարտուղար Լ. Հարությունյանի, մեղմ ասած, աբսուրդի նմանվող պատասխանը չուշացավ. ՙԻ պատասխան ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին ուղղված Ձեր նամակի, տեղեկացնում ենք, որ ձեզ անհրաժեշտ հարցազրույցը` նախարարության ընդերքի պետական տեսչության պետի հետ, հնարավոր է կազմակերպել ս.թ. մայիսի 15-ից հետո` աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
Ցանկության դեպքում կարող եք Ձեզ հետաքրքրող հարցադրումները ներկայացնել գրավոր, որոնց հնարավոր կլինի պատասխանել ¥գրավոր¤ ավելի արագ՚:
Պատկերացրեք, մարդիկ առավոտից գիշեր այնքան զբաղված են հայաստանյան ընդերքը թալանից եւ տարաբնույթ այլ ոտնձգությունների պաշտպանելու համար, որ առաջիկա մոտ մեկուկես ամիսը մի կես ժամ էլ չեն կարող գտնվել` իրենց հետ կապված աղմկահարույց դրվագների առումով հանրությանը պարզաբանումներ տալու համար: Բայցեւ` խոսելու ժամանակ չունենալու պարագայում, գրելու ժամանակ, այնուամենայնիվ, գտնում են. էլ աբսուրդը ի±նչ կերպ է լինում: Չնայած հասկանալի է, գրելով կարող ես ամեն ինչ ՙսվաղել՚, իսկ խոսելով` արդեն դժվար է անցանկալի հարցերից խուսափել:
Մի խոսքով` ուզած-չուզած, ստիպված ենք ենթադրել, որ ժամանակի սակավության պատճառաբանությամբ նախարարը պարզապես խուսափում է, որ իր ենթակաները կնճռոտ, ավելի կոնկրետ` ընդհուպ մինչեւ կոռուպցիոն բնույթի չարաշահումներ ենթադրող հարցերի շուրջ զրուցեն իր ենթակաների հետ: Իսկ թե ինչո±ւ` դա էլ դժվար չէ կռահել:
Ի դեպ, ինչո±ւ է խոստանում նման հարցազրույց մայիսի 15-ից հետո: Բանն այն է, որ մայիսի 6-ին ընտրություններն են, որից հետո գործող կառավարության կազմը փոխվելու է: Ներկա կազմից թե ով կմնա` դեռ վաղ է ասել: Բայց այն տպավորությունն է, որ մեր այս հարցադրումների տակից դուրս գալու հարցը կարող է եւ ընկնել մեկ ուրիշ նախարարի վրա: Բայց մեկ է, ՎՊ-ի արձանագրած չարաշահումները հենց Արմեն Մովսիսյանի ղեկավարության օրոք են եղել, եւ դրանից չես փախչի...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

