ՙՙՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԱՐՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ի ՉԻՔ ԿԼԻՆԵՆ՚

Արխիվ 12-16
ԹԵՄԱ

ՙՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԱՐՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ի ՉԻՔ ԿԼԻՆԵՆ՚

ՀԱԿ-ի կողմից կազմակերպած մարտի 30-ի հանրահավաքի ժամանակ ՀՀՇ  վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հայտարարել է. ՙՀՀԿ-ն դիտմամբ, որ ուզեր նման ցուցակ չէր կազմի: Ես ուրախ եմ, որ գալիք ԱԺ-ում հանդիպելու եմ Արտաշես Գեղամյանին եւ Հայկ Բաբուխանյանին՚: Պահո, որ դիտմամբ ուզեր նման խելոք բան չէր ասի պարոն Մանուկյանը, իսկ ինչպե±ս կբնութագրի վերջինիս նման ուրախությունը` հարցով դիմեցինք ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ, ով ասաց.
-Լինելով ողջամիտ քաղաքական գործիչ, հավանաբար նա հասկանում է, թե° պարոն Բաբուխանյանի, եւ թե° իմ առավելությունները իր նկատմամբ եւ սովորելու շատ բան ունի, իսկ մենք կտրամադրենք մեր գիտելիքները, որ նա կարողանա իր մեջ ուժ գտնի եւ դուրս գա Լեւոն Տեր-Պետրոսյանի բացասական կախարդանքից: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի ցուցակին նրա վերաբերմունքին, ապա նշեմ, որ դա եւս լավ է բնութագրում պարոն Մանուկյանին, որ փորձում է սեփական տագնապները թաքցնելով, անհաջող կատակներ անել, բայց այն, որ նա տագնապում է Հանրապետականի ցուցակից, դա թերեւս խոսում է նրա զգուշավորության եւ հեռատեսության մասին: Այո°, ՀՀԿ-ի այս ցուցակը արժանվույնս ներկայացված կլինի Ազգային ժողովում, եւ այդ պարագայում ՀՀՇ-ականների ճամարտակությունները ի չիք կլինեն այն պարզ պատճառով, որ թե° Հայկ Բաբուխանյանը, թե° ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանը, ՀՀՇ-ի իշխանավարության առաջին իսկ օրվանից խստագույնս քննադատել են այդ կառույցը, համարելով ապազգային, որը թալանի ենթարկեց յոթ տասնամյակ կուտակած Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը, հետո հեռացվեցին քաղաքական դաշտից: Հիմա հույսները դրել են օտարերկրյա հովանավորների վրա, ինչպես նաեւ մեր ժողովրդի որոշ հատվածի հիշողության կորստի վրա: Իսկ հիմա իրենց իրավունք են վերապահում խրատական ելույթներով հանդես գալ, այնինչ նրանց բոլոր փորձերը ձախողված են, եւ այն ավելի տպավորիչ դարձնելու համար ես, պարոն Բաբուխանյանը եւ մեր մյուս  գործընկերները միասին չենք զլանա եւ կանենք ամեն բան, որ մեր ժողովրդին հասկանալի լինի, թե ինչպես են հին ՀՀՇ-ականները փորձում հանդես գալ ՀԱԿ-ի քողի տակ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում