ՙՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆԿԱՏԵԼԻ ՉԻ ԵՂԵԼ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ՚

Արխիվ 12-16
ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՙՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆԿԱՏԵԼԻ ՉԻ ԵՂԵԼ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ՚

ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, երեկ խոսելով ներքաղաքական կյանքում առկա իրողությունների ու, հատկապես` իշխող տրամադրությունների վերաբերյալ, նկատեց. ՙՆերքաղաքական կյանքը ընդհանուր առմամաբ շատ նորմալ եմ գնահատում, քանի որ քաղաքական դաշտը շատ կայուն է եւ միեւնույն ժամանակ շատ ակտիվ: Այդ իմաստով սա հենց այն խնդիրն է, որի մասին մենք ամիսներ շարունակ խոսում էինք. լավ ընտրություններ անցկացնելու համար քաղաքական դաշտը նախ եւ առաջ լրջանալու խնդիր ունի, եւ յուրաքանչյուրը իր ռազմավարությանը բնորոշ պետք է հնարավորություն ստեղծի ժողովրդի մեջ իրացվելու համար: Կարծում եմ, նախընտրական ընթացքը լարված չէ, բայց շատ ակտիվ է՚:
-Մինչ հաջորդ հարցերին անցնելը նախ մի ճշտում. ասացիք քաղաքական դաշտը լրջանալու խնդիր ունի: Իսկ ի±նչ է, մինչ այսօր անլրջությո±ւն էր տիրում այդ դաշտում:


- Խնդիրը ամենեւին չի վերաբերում նախկինում անլուրջ կամ լուրջ լինելուն: Այսօր քաղաքական դաշտի հրամայականը մի ուրիշ որակավորում ունի. խնդիրն այն է, որ այսօր բավականին լուրջ քայլեր են կատարվել միջազգային արենայում, հատկապես` ճանաչելիության խնդրի հետ կապված, եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքական օրակարգը այս իմաստով միջազգային բավականին սպառիչ պատասխաններ է տվել. դա վերաբերում է ե°ւ Հայոց ցեղասպանությանը, ե°ւ ԼՂՀ խնդրին, ե°ւ ընդհանրապես ժողովրդավարական գործընթացներին նույնպես: Իսկ աշխարհում, քաղաքական մթնոլորտում, Հայաստանի դիրքերի եւ իմիջի բարձրացումը կախված է լինելու նաեւ այս ընտրություններից, դրա համար էլ մենք բազմիցս հայտարարել ենք, որ շատ լավ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը միանան մեկ խնդրի շուրջ, եւ վերահսկելի դարձնեն ընտրությունները:
- Իսկ Դուք վստա±հ եք, որ այս ընտրություններից հետո ՀՀ-ի միջազգային վարկը կբարձրանա, թե±…
- Համենայնդեպս, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք. առավել հստակ նկատելի կդարձնենք ժողովրդի վերաբերմունքը այն միջավայրի նկատմամբ, որտեղ ինքն ապրում է: Այդ է պատճառը, որ բնութագրական դարձավ նաեւ մեր կարգախոսը` ՙՀավատանք, որ փոխենք՚, իսկ հավատալու եւ փոխելու համար անհրաժեշտ են այն գործիքները, որ քիչ առաջ ես ներկայացրեցի: Նախ մեր ժողովուրդը պետք է որոշակիորեն հավատամքով գնա ընտրությունների, եւ այդ հավատի երաշխիքներով պիտի կարողանանք ավելի մեծ արձանագրումներ ունենալ միջազգային արենայում:
- ՀՀԿ կարգախոսի` ՙՀավատանք, որ փոխենք՚-ի հետ կապված գիտեք, որ բազում դիտարկումներ եղան տարբեր շրջանակների կողմից: Ըստ Ձեզ, ինչո±վ էր պայմանավորված այդ առատ քննադատությունների շարքը…
- Ոչ թե փորձեցին մեր կարգախոսը հարվածների ենթարկել, այլ այդ կարգախոսով փորձեցին ՀՀԿ-ին հարվածել, բայց դա ընդամենը փորձ էր, ուրիշ ոչինչ: Երբ ասում ենք` ՙՀավատանք, որ փոխենք՚, դա նույնքան վերաբերում է ե°ւ ՀՀԿ-ին, ե°ւ բոլոր քաղաքական ուժերին, ե°ւ մեր ժողովրդին:
- Այսինքն կոալիցիոն գործընկերնե±րն էլ պետք է սկսեն հավատալ եւ փոխվե±լ, ճի±շտ հասկացա:
- Իհարկե, հավատալու համար նախ եւ առաջ պետք է լավ ընտրություններ անցկացնենք: Այսինքն, ենթատեքստում մենք ասում ենք, որ ամենալավագույն ձեւով արձանագրենք, որ մեր երկիրը կարող է եւ ի վիճակի է առանց բամբասանքների ընտրությունների գնալ:
- Իսկ Ձեր կարծիքով, մասնավորապես` կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, այս օրերին ուզո±ւմ են հավատալ եւ փոխվել…
- Ես կարծում եմ, որ իրենց կարգախոսները համարժեք են նաեւ մեր կարգախոսի հետ: Տրամաբանությամբ, կարծում եմ, որ նույնականացում կա: Ըստ իս, ե°ւ ՀՀԿ-ն, ե°ւ ԲՀԿ-ն, ե°ւ ՕԵԿ-ը իրենց պաշտոնական տեսակետների մեջ այն հավատամքով են առաջնորդվում, որը  ես Ձեզ ներկայացրի: Այլ բան է, որ այս կամ այն քաղաքական գործիչը պետք է փորձի տրամաբանորեն կիսատ, կամ ոչ ամբողջական կարծիք ներկայացնել: Սովորաբար կուսակցությունների տեսակետներն ընդգրկում են պաշտոնական հայտարարություններով, իսկ այդ պաշտոնական հայտարարությունների տակ դրվում է տվյալ կուսակցության նախագահի ստորագրությունը, առավել եւս գործիչը, որը ներկայանում է այս կամ այն կուսակցությունից, ներկայացնում է` ասելով, որ սա մեր պաշտոնական տեսակետն է: Առայժմ կոալիցիոն կուսակցություններից որեւէ մեկի կողմից այն պայմանավորվածությունների, որ ունեցել ենք, խախտումներ չենք տեսել:
- Այս օրերին, շատ ու շատ քաղաքական գործիչներ այն կարծիքին են, որ օրինակ նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի` ՀՀ նախագահ դառնալու բուռն ցանկությունները խախտումների դաշտից են: Դուք էլ եք այդպես մտածո±ւմ, թե± նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունները տեղավորվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՙպաշտոնական տեսակետների՚ մեջ:
- Ո°չ, ո°չ, Վարդան Օսկանյանի վերջին մոտեցումները տանում են նրան, որ նա անձամբ իր կարծիքն է արտահայտում: Նա հնչեցրել է իր տեսակետը, թեեւ ես նման միտում չեմ տեսել Օսկանյանի մոտ, թեպետ Օսկանյանի մոտ տեսնում եմ, որ նա ուզում է քաղաքական դաշտ մտնել մեծ ռեսուրսներով ու մեծ հրամայականներով: Ի դեպ ասեմ, որ Վարդան Օսկանյանը իր աշխատանքային գործունեության ընթացքում նկատելի չի եղել որպես քաղաքական գործիչ: Որպես պետական չինովնիկ, նա որեւէ քաղաքական մեկնություններով կամ վերլուծություններով հայտնի չէր մեր հասարակությանը: Պարզապես նա անդամագրվել է ԲՀԿ-ին ու հիմա ոչ թե անզսպություն եմ նկատում, այլ այն, որ նա չի կարողանում տեսակետի վերլուծականը այնպես ներկայացնել, որ քաղաքական դաշտի մեջ շփոթմունք չառաջացնի: Ես դա չեմ կարող վերագրել ԲՀԿ-ին, որովհետեւ այն գաղափարախոսությունը, որով մենք համաձայնեցված առաջ ենք գնում, փաստաթղթի տեսքով ստորագրվել է:
- Պրն Սահակյան, օրերս, Քաղաքագետների միությունում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՙժառանգության՚ եւ ՀԱԿ-ի համատեղ ուժերով ստորագրված ընտրությունների վերահսկողության միասնական հանրային շտաբ ձեւավորելու մասին համաձայնությանը, ՀՀԿ-ն, ի դեմս Ձեզ, չմիացավ: Ավելին, խոսակցությունների տարափ գնաց այն մասին, որ Դուք ինչ-ինչ պատճառներով նեղացել եք, եւ դուռը շրխկացնելով հեռացել եք Քաղաքագետների միությունից: Կարելի± է իմանալ, ինչի±ց եք նեղացել, ումի±ց եք նեղացել, եւ խոսքն ինչի մասին էր գնում ընդհանրապես, որին Դուք չհամաձայնեցիք միանալ:
- Շրխկացնել չի եղել, ամեն ինչ շատ կոռեկտ է եղել, ես ընդամենը ասում եմ, որ օրակարգը եւ ձեւավորված հռչակագիրը ՀՀԿ-ին չէր ուղարկվել, եւ իմ միտումն էլ հետեւյալն է եղել. իհարկե ընտրությունների նախաշեմին վերահսկողական շտաբ ձեւավորելու նախաձեռնությունը դա գաղափարախոսություն է, որի մեկենասները հիմնականում մենք ենք եղել` առաջիկա ընտրությունների ճանապարհին, եւ ես դա գնահատում եմ, բայց եթե ոտքի վրա ինչ-որ բան է ստեղծվում, դա նշանակում է, որ իմիտացիա է արվում: Երկրորդ, դրան պետք է մասնակցեին գոնե 9 քաղաքական ուժեր, էլ չեմ խոսում հ/կ-ների ու այլ քաղաքական ուժերի ներգրավվածության մասին: ՀՀԿ-ն լուրջ կուսակցություն է եւ ոտքի վրա չի կարող դրա տակ ստորագրել, իսկ գաղափարի տակ բոլորս ենք ստորագրում:

Զրույցը` ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում