ԻՇՏԱՀՆԵՐԻԴ` ՔԱՑԱԽ
Արխիվ 12-16ԻՇՏԱՀՆԵՐԻԴ` ՔԱՑԱԽ
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, օրերս, խիստ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել դաշնակցական որոշ ղեկավար անձանց եւ անժառանգ մնացած Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ, որի ընթացքում երկու կողմերն էլ անկեղծորեն կիսվել են իրենց դարդ ու ցավով, իսկ վերջում պայմանավորվել են, որ մինչ խորհրդարանական ընտրությունների ավարտը ընդդիմադիր թեւի ծանր հրետանիները աշխատելու են միմիայն պայմանավորվածության շրջանակներում:
Նույն լուրերի համաձայն, ասում են, որ Րաֆֆին դաշնակցական պարոնների մոտ խիստ դժգոհություն է հայտնել կոալիցիոն ուժերի ոչ այնքան բարեհաճ վերաբերմունքից դեպի իր անձը, ու վրադիր դժգոհել, թե. ՙԻմ նման ազնվագույն մարդուն չարժե այսպիսի վերաբերմունքի արժանացնել՚: Եվ ահա այս լիրիկական նոտայի վրա էլ, ՙHeritage՚ պրոյեկտի ամերիկյան ՙմարկայով՚ ՙգործադիր տնօրեն՚ Րաֆֆի Հովհաննիսյանը, համաձայնության է եկել ընկեր դաշնակների հետ, ասելով, որ մինչ մայիսի 7-ը ինքը չի լքելու դաշնակցության նավը, հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունը չտեսնված օգուտներ է բերելու, երկու խռովյալ ուժերին էլ: Իշտահներիդ` քացախ, որ դուք եք այն ընդդիմադիրները, ում ժողովուրդը անվերապահորեն վստահելու է ու գալու է ձեր hետեւից:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԵՂԱԾՆ Ի±ՆՉ Է, ՈՐ ԽԱՆԳԱՐԻ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը միասին ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու համաձայնագիրը, ինչը շատերի զարմանքն առաջացրեց: Չէ± որ նույն ՀԱԿ-ը ժամանակին Վարդան Օսկանյանին համարում էր մարտիմեկյան ողբերգության մեղավորներից մեկը, ՀԱԿ-ը այդ թվում նաեւ մեղադրում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներին: Այս հարցի մեկնաբանման համար դիմեցինք ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանին, ով նշեց. ՙՀԱԿ-ի համար ես չեմ պատասխանում: Իսկ եթե ՀԱԿ-ը չի պատասխանում, ուրեմն` չեն ցանկանում Ձեզ պատասխանել՚:
Ի±նչ է ստացվում, Արամ Մանուկյանը ՀԱԿ-ի անդամ է, բայց նրանց արածների եւ ասածների համար ո°չ պատասխանատու է, ո°չ էլ որեւէ կապ ո±ւնի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Ապրիլի 4-ին slaq.am կայքը զետեղել էր ՙԿյանքի խոսքի՚ սրբապիղծ բնույթի վերաբերյալ շուրջ 10 րոպեանոց տեսանյութ, ուր ցույց էր տրվում, թե ինչպես աղանդավորներին իրենց հովիվը սովորեցնում է աղոթել զուգարանակոնքի վրա նստած եւ ՙՍուրբ հոգով՚ մաքրվել զուգարանակոնքի ջրի միջոցով: Ներկայացված էին նաեւ կադրեր, թե ինչպես ՙԿյանքի խոսքի՚ երեւանյան գրասենյակի տարածքում մի աղջիկ ՙլեզուներով աղոթում է՚ հենց պետքարանում: Այդ` ՙունիտազային աղոթքի՚ մասին նյութը նյարդայնացրել էր ՙԿյանքի խոսքին՚, եւ Արթուր Սիմոնյանի բողոքով այն արդեն արգելափակվել է ՙՅութուբի՚ տարածքում: Այնուամենայնիվ, դա ոչնչով չխանգարեց տեսանյութի լայն տարածմանը, քանզի դրա պատճենները բեռնվել են սոցիալական ցանցերում, ու արդյունքում դիտումները հազարավոր են:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

