ՀԱԿԱՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ՙՍԻՎԻԼԻԹԱՍՈՒՄ՚
Արխիվ 12-16ՀԱԿԱՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ՙՍԻՎԻԼԻԹԱՍՈՒՄ՚
Մարտի 28-ից համացանցում շրջանառության մեջ հայտնվել է 23 վայրկյանանոց հակաքարոզչական հոլովակ` ընդդեմ ՀՀԿ-ի, որը կրում է ՙՈչ մի ձայն ավազակապետությանը՚ անունը ու կառուցված է աննախադեպ չարության ոգով: Ամբողջ սյուժեն կառուցված է ՀՀԿ զինանշանի վրայի արծվին թրի միջոցով մահացու խոցելու, այնուհետ ամբողջ զինանշանը կրակով այրելու եւ արծվին գրիլի վերածելու վրա: Թվում է, թե դա ամբողջովին կառուցված է ՀԱԿ-ի տրամաբանության շրջանակներում, սակայն ՀԱԿ-ում էլ այդ հոլովակը բավականին շատերը վերապահումով են ընդունում:
Ինչպես տեղեկացանք ինֆորմացիոն անվտանգության ոլորտին առնչվող մեր աղբյուրից, իրականում այդ հոլովակը պատրաստված է ոչ թե ՀԱԿ-ում, այլ օսկանյանական ՙՍիվիլիթասում՚: Ավելին, ըստ մեր աղբյուրի, մարտ ամսվա ընթացքում նույն ՙՍիվիլիթասում՚ պատրաստվել են բազմաթիվ հակաքարոզչական կարճ հոլովակներ, որոնք աստիճանաբար դրվելու են շրջանառության մեջ` ՀՀԿ-ի դեմ տեղեկատվական պատերազմի շրջանակներում: Այսինքն` այդ անբարեհունչ անունով հիմնադրամում գործում է մի ամբողջ հակաքարոզչական արհեստանոց:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

