ՄԵՆՔ ՉԵՆՔ, ՄԵՐ 9-ՐԴ ՀԱՄԱՐՆ Է

Արխիվ 12-16

ՄԵՆՔ ՉԵՆՔ, ՄԵՐ 9-ՐԴ ՀԱՄԱՐՆ Է

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կարծես թե որոշել է վերջին վատությունն էլ անի կոալիցիային, նոր դուրս գա կամ դուրս չգա այնտեղից: Կոալիցիայի ականջից հեռու ԲՀԿ-ն ստորագրել է ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիրը: Թե այդ հարցը ինչո±ւ չի քննարկվել կոալիցիայում, եւ ինչպե±ս ԲՀԿ-ն հայտնվեց համաձայնագրի ստորագրողների շարքում` պարզաբանում է ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ.
ՙՉգիտեմ ինչն էր պատճառը, որ չի դրվել կոալիցիայի քննարկմանը: ԲՀԿ-ին հրավերն ուղարկվել էր Քաղաքագետների միության կողմից: Այսինքն` նախաձեռնությունը նրանցն է եղել, իսկ մենք գնացել եւ մասնակցել ենք: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը միացել է այդ նախաձեռնությանը, որովհետեւ միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների նպատակ են հետապնդում: Հենց սրանով պայմանավորված էլ ստորագրվել է այդ փաստաթուղթը, որը արդար ընտրության գնալու հստակ քայլ է՚: Թե արդյոք ԲՀԿ-ի` ՀՀԿ-ի հետ չհամաձայնեցնելու նման քայլի տրամաբանական շարունակությունը չի± լինի կոալիցիայից հեռանալը, Խ.Գալստյանը նշեց. ՙՀաջորդ քայլերի համար ոչինչ ասել չեմ կարող, բայց չեմ կարծում, որ դա այնպիսի դեպք է, որի համար պետք է ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա: Մենք ասել ենք, որ կոալիցիան գործում է մինչեւ ընտրություններ՚: Այնուամենայնիվ, համաձայնագրի ստորագրումը, ըստ ԲՀԿ ներկայացուցչի, բոլորովին էլ ուղղված չէ± ՀՀԿ-ի դեմ. ՙԻնչո±ւ պետք է ուղղված լիներ Հանրապետական կուսակցության դեմ: Ի±նչ է, ՀՀԿ-ն նման նպատակ չունի±, որ ազատ, արդար ընտրություններ անցկացվեն: Չեմ կարծում, որ մեր հանրապետական գործընկերները նույնպես այդ նպատակը չունեն՚: Փաստորեն, այս ընտրություններում, ըստ ԲՀԿ-ի, բոլորը նույն նպատակն ունեն: Ստացվում է, որ այս անգամ ընտրակեղծիքներով կզբաղվեն ոչ թե կուսակցությունները, այլ երեւի թե մուլտֆիլմի հերոսներ Բուրատինոն ու Չիբուրաշկան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում