STOP Կյանքի խոսք

Արխիվ 12-16

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Մարտի 23-ին ՙԿենտրոն՚ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՙԿյանքի խոսք՚ աղանդն ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի հայցի նախնական դատալսումը: Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ նիստն է, իսկ առաջին նիստին, որը նշանակված էր մարտի 13-ին, հայցվոր կողմը, այսինքն` ՙԿյանքի խոսք՚-ը, չէր ներկայացել դատարան` պատճառաբանելով, որ տեղյակ չեն եղել դատի նշանակված օրվա մասին, ինչը պարզապես աբսուրդ է: 
Նշենք, որ 2-րդ դատական նիստի օրը, ՍԻՄ կուսակցության երիտասարդական կառույցը, Միացյալ երիտասարդական լիգան եւ մի շարք երիտասարդներ հանրահավաք էին կազմակերպել դատարանի առաջ` պաստառներով եւ կոչերով` վերջ դնել աղանդավորական շարժմանը, հոգեորսությանը եւ խոսքի ազատության դեմ ոտնձգություններին: Դատական նիստի ժամանակ ներկա էին ՙԿյանքի խոսք՚ աղանդի փաստաբանը եւ մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք լրատվամիջոցներ: Նշենք, որ լրագրողների ներկայությունը դահլիճում սկսեց կաշկանդեցնել վերը նշված կառույցի փաստաբանին, ով միջնորդություն ներկայացրեց դատավորին, որպեսզի դատական պրոցեսը չնկարահանվի կամ ձայնագրվի, իսկ դատարանը չընդունեց հայցվոր կողմի միջնորդությունը: ԿԽ-ի փաստաբանը ներկայացրեց իրենց պահանջը` ասելով, որ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի Արմենիի՚ թերթերի համապատասխան համարներում տպագրված հոդվածներն ու կոլաժային նկարը արատավորել են ՙԿյանքի խոսք՚ կազմակերպության բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, եւ որ հոդվածներում տեղ գտած ՙաղանդ՚ բառը մեծ վիրավորանք է այդ կրոնական կազմակերպության համար, ինչին ի պատասխան ՙԻրավունք՚ թերթի փաստաբան, ՙԼեվ գրուպ՚ իրավաբանական ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանը եւ խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը, առարկեցին հայցի դեմ ամբողջությամբ: Նիստն ավարտվելուց հետո, հայցվոր կողմի փաստաբան Ավետիք Պապինյանը պատասխանեց լրագրողների հարցերին եւ մեր այն հարցին, թե ինչ կրոնական կողմնորոշումներ ունի վերջինս ասաց` չի ասի, քանի որ նա այստեղ է գտնվում որպես փաստաբան, այլ ոչ որպես քաղաքացի: ՙԻսկ որպես քաղաքացի±՚,- հարցին, որքան էլ տարօրինակ էր, բայց նշեց, որ քրիստոնյա է, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եւ պաշտպանում է քրիստոնեությունը: Իսկ թե ինչպիսին է նրա պաշտպանած ԿԽ-ի ՙքրիստոնեությունը՚` առիթներ շատ ենք ունեցել ներկայացնելու եւ դեռ կունենանք...

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Ապրիլի 4-ին slaq.am կայքը զետեղել էր ՙԿյանքի խոսքի՚ սրբապիղծ բնույթի վերաբերյալ շուրջ 10 րոպեանոց տեսանյութ, ուր ցույց էր տրվում, թե ինչպես աղանդավորներին իրենց հովիվը սովորեցնում է աղոթել զուգարանակոնքի վրա նստած եւ ՙՍուրբ հոգով՚ մաքրվել զուգարանակոնքի ջրի միջոցով: Ներկայացված էին նաեւ կադրեր, թե ինչպես ՙԿյանքի խոսքի՚ երեւանյան գրասենյակի տարածքում մի աղջիկ ՙլեզուներով աղոթում է՚ հենց պետքարանում: Այդ` ՙունիտազային աղոթքի՚ մասին նյութը նյարդայնացրել էր ՙԿյանքի խոսքին՚, եւ Արթուր Սիմոնյանի բողոքով այն արդեն արգելափակվել է ՙՅութուբի՚ տարածքում: Այնուամենայնիվ, դա ոչնչով չխանգարեց տեսանյութի լայն տարածմանը, քանզի դրա պատճենները բեռնվել են սոցիալական ցանցերում, ու արդյունքում  դիտումները հազարավոր են:

 

 

 

ՎԵՐՋ ՏԱՆՔ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆԸ ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԿՈՉԸ

 

Սիրելի° հայրենակիցներ, ՍԻՄ կուսակցության Երիտասարդական կառույցը շարունակում է պայքարը հանուն Հայ առաքելական եկեղեցու: Եկեք հիշենք, որ դարեր ի վեր, հայ ժողովուրդը կանգուն է մնացել, պատմություն է կերտել` համախմբվելով հենց իր եկեղեցու շուրջը: Չպետք է մոռանալ, թե քանի անգամ են հայ եկեղեցականները թե° զենքով, թե` ժողովրդին հավատքի զորացում ներշնչելով պայքարել մեր լեզուն ու ինքնությունը պահպանելու ու սերունդների հայեցի դաստիարակելու համար: Վստահ ենք, որ հասունացել է այն պահը, երբ մեր ժողովուրդը պետք է պայքարի հանուն Հայ առաքելական եկեղեցու, հանուն սեփական հավատքի ու կրոնի` պաշտպանելով այն աղանդներից եւ տարբեր տեսակի խավարումներից:
Ցավոք այսօր մեր հասարակությունը, այդքան էլ տեղեկացված չէ աղանդավորական գործունեության եւ նրանց կողմից իրականացվող ոտնձգությունների մասին, մասնավորապես ՙԿյանքի խոսք՚ քայքայիչ աղանդի իրական նպատակների մասին, որը հանդես է գալիս իբր ճշմարիտ քրիստոնեական եկեղեցու քողի տակ: Իսկ նմանատիպ աղանդները, ցավոք, ներթափանցում են հայկական մշակույթ, մասնավորապես` շոու-բիզնես, քաջ գիտակցելով, որ ժողովրդի համակրանքը վայելող երգիչ-երգչուհիները կարող են ազդել մեր ինքնագիտակցության վրա: Որոշ ՙաստղիկներ՚ ու դերասաններ, կամա թե ակամա, չնչին գրոշների համար ուրանում են սեփական հոգին ու կրոնը` վաճառվելով աղանդներին: Կարծիք է ձեւավորվում, որ նմանատիպ կաշառակերներ գործում են նաեւ պետական կառավարման մարմիններում, քանի որ, առանց այդ չինովնիկների աջակցության ու պաշտպանության աղանդավորական շարժումները չէին կարող ակտիվ գործունեություն ծավալել:
Քաջ գիտակցում ենք, որ մոտ է նախընտրական պայքարը եւ հասկանում, որ ամենքս էլ ունենք նախընտրած քաղաքական ուժին սատարելու մեր իրավունքը: Սակայն առանց ժամանակ կորցնելու, մի կողմ դնենք քաղաքական տարաձայնությունները եւ միանանք մեկ գաղափարի շուրջ, միանանք, որպեսզի միացյալ ուժերով Հայաստանից դուրս հանենք աղանդավորներին, ովքեր փորձում են արատավորել հայ ժողովրդի դարավոր պատմություն ունեցող կրոնն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարի համբավը: 
Վերջին շրջանում, հատկապես ակտիվ է գործում Ուլֆ Էկմանի եւ նրա ներկայացուցիչ Արթուր Սիմոնյանի կողմից ղեկավարվող ՙԿյանքի խոսք՚ աղանդը, որը ոչ միայն քարոզում է հայ քրիստոնյային անհարիր արժեքներ, այլեւ ոտնձգություն է կատարում խղճի, խոսքի, կարծիքի եւ մամուլի ազատության դեմ: Մեր հայրերը մեծագույն դժվարությունների ու զրկանքների գնով ստեղծեցին ազատ ու անկախ Հայաստանը, եւ մենք թույլ չենք տա ոտնահարել մեր ազգային ինքնությունն ու ժողովրդավարական ազատությունները: Լինելով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, իրավունք ենք վերապահում մեզ հայտարարել հետեւյալի մասին. ՍԻՄ Երիտասարդական կառույցը առաջարկում է այն բոլոր մոլորյալներին, ովքեր դարձել են աղանդավորական շարժումների զոհը, վերադառնալ իրենց ակունքներին, քանի որ Հայ առաքելական եկեղեցին միշտ պատրաստ է ընդունել դարձի եկած մոլորյալներին ու անհավատներին, իսկ նրանք, ովքեր կշարունակեն իրենց քայքայիչ գործունեությունը, մեր կողմից կհամարվեն ազգի դավաճան: 
ՍԻՄ կուսակցության Երիտասարդական կառույց

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԸՆԴԴԵՄ ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԻ



Մարտի 18-ին, ժամը 15:00-ին, ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեւը, ՙՔայքայիչ աղանդից տուժվածների՚ հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը եւ ՙՄիացյալ երիտասարդական լիգա՚ կազմակերպության մի խումբ երիտասարդներ, համատեղ, Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքում քննարկում անցկացրեցին ՙԿյանքի խոսք՚ աղանդի դեմ ստորագրահավաք կազմակերպելու պայքարի ձեւաչափի մասին: Մինչ ձեւաչափը որոշելը նախ հնչեցին մի խումբ երիտասարդների կարծիքներ, որում մասնավորապես ասում էին. ՙԱյս պայքարը, ի դժբախտություն որոշ աղանդավոր պարագլուխների, գնալու է մինչեւ վերջ եւ մենք հաղթանակ ենք ունենալու, քանի որ բավական է մեր ժողովուրդը տառապի նրանց ձեռքը: Համատեղ պայքարի կոչ ենք անում բոլոր երիտասարդներին եւ պետք է հասնենք նրան, որ մեզ ոչ ոք մեր տանը, դրսում, կամ աշխատավայրում չսովորեցնի, թե որն է ճիշտ կյանքի ուղին կամ, որ ամենակարեւորն է, փորձեն հեռացնել Հայ առաքելական եկեղեցու արմատներից, որը 301 թվականից հետո մեր պետական կրոնն է: Շարունակելու ենք նմանատիպ հավաքները` ՙԿյանքի խոսք՚ աղանդի դեմ ստորագրահավաք կազմակերպելու եւ մեր ժողովրդին ներկայացնելու, թե ինչ է իրենից ներկայացնում աղանդը: Նմանատիպ քայքայիչ կառույցները ունեն մարդկանց դեպի իրենց գրավելու տարբեր միջոցներ` սկսած հոգեբանականից վերջացրած նյութական գայթակղություններով: Շատ հաճախ լսում ենք շոու բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք բացահայտ ասում են, որ ՙԿյանքի խոսքը՚ իրենց հովանավորում է համերգներում կամ այլ գործերում: Բացի այդ, վերը նշված աղանդը գործում է թաքնված եւ նրա շատ անդամներ, որոնք հասարակական կյանքում ունեն պաշտոններ, թաքցնում են իրենց կրոնական ուղղության պատկանելիությունը՚:
Այս կապակցությամբ պարոն Ամարյանը ողջունեց երիտասարդների այս նախաձեռնությունը եւ հորդորեց ասելով, որ ամեն մարդ պետք է տեղ տա իր հավատքին ու եկեղեցուն:
Նշենք, որ այս նախաձեռնությանը ներկա էին մի քանի աղանդավորներ, ՙգաղտնի գործակալի՚ տեսքով, չնայած այնքան ակնհայտ էին նրանց ցնցումները եւ անհանգիստ շարժումները, եկեղեցու տարածքում, որ միանգամից նկատելի դարձան:
Նշենք նաեւ, որ քննարկումներից հետո, Սուրբ Երրորդություն եկեղեցու համապատասխան դահլիճում ցուցադրվեց ՙԱղանդ՚ տեսաֆիլմը:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ՚ ՇՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱՆՈՒՄ

 

Ինչպես հայտնի է, մարտի 13-ին պետք է տեղի ունենար դատական նիստը, ըստ ՙԿյանքի խոսք՚ աղանդի հայցի` ընդդեմ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի Արմենիի՚ թերթերի: Սակայն հայցվոր կողմը դատարան չներկայացավ, իբր չտեղեկացված լինելու պատճառաբանությամբ: Դրա հետեւանքով դատը 10 օրով հետաձգվեց: Սակայն պարզվեց, որ իրականում դատարանի շենքի առջեւ հավաքվել էին ՙԿյանքի խոսքի՚ 15-20 ներկայացուցիչներ, որոնք ՙշպիոնություն՚ էին անում թե քանի հոգի են ներկայացել ՍԻՄ կուսակցությունից: Իսկ երբ տեսան ՍԻՄ նախագահ Հ. Բաբուխանյանին, ակտիվորեն սկսեցին հեռախոսներով այդ տեղեկությունը հայտնել իրենց կենտրոնին: Ընդ որում, դատարանի առջեւի հրապարակում եղել են ՙԿյանքի խոսքի՚ պարագլուխ Արթուր Սիմոնյանի օգնականներ Գասպար Վարդանյանը եւ Արմեն Գեւորգյանը, ինչպես նաեւ ՙշրջանային հովիվ՚ Կարեն Զոհրաբյանը: Այնպես որ, այն լուրերը, թե իբր ՙԿյանքի խոսքը՚ տեղեկացված չի եղել, իրականությանը չի համապատասխանում:
Միաժամանակ ընդլայնվում է հասարակական շարժումը ընդդեմ ՙԿյանքի խոսք՚ աղանդի: Օրերս, ՙՄիացյալ երիտասարդական լիգա՚ կազմակերպությունը ստորագրահավաք է նախաձեռնել. ՙԻմաստը կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք հայց ներկայացնել համապատասխան մարմիններին, որ ՙԿյանքի խոսք՚ աղանդին զրկեն կրոնական կազմակերպություն կարգավիճակից, քանի որ այդ աղանդը հակասում է ՀՀ օրենքի որոշ կետերի, այն է. քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս՚: Երիտասարդների կոչի մեջ ներկայացված են հղումներ այն տեսաերիզների վրա, որտեղ փաստվում է ՙԿյանքի խոսքի՚ ՙսրբապղծությունը՚: Բացի այդ, երիտասարդական լիգան հույս է հայտնում, որ աղանդի պարագլուխները ինքնակամ կհրաժարվեն իրենց կործանիչ գործունեությունից: 
Նշենք նաեւ, որ օրերս տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական կառույցի ակտիվի նիստ, որտեղ նույնպես որոշվեց ակտիվացնել աշխատանքները ՙԿյանքի խոսք՚ աղանդի գործունեության ամբողջ վտանգը բացահայտելու ուղղությամբ:

 

ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

 

 

ՙԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ՍՏԱՆՈՒՄ Է ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ՚

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում լսվելու է ՙԿյանքի խոսք՚ աղանդի` ՙպատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու եւ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու՚ հայցն ընդդեմ ՙԻրավունք. Հետաքննություն՚ հավելվածի:

ՎԵՐԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ

 

Մեր ընթերցող ԼԱՐԻՍԱ ԱՆՏԱՇՅԱՆԸ խմբագրությանն ուղղված նամակում անդրադարձել է երկրում տիրող իրավիճակին, օտար երկրների ՙբարի քեռիներից՚ եկող վտանգներին, սակայն առանձնացրել է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության անհրաժեշտությունը, իսկ Վլադիմիր Պուտինին էլ համարել է ՙԽաղաղության աղավնի՚ տիտղոսին արժանի: Մեր երկիրն էլ այս վիճակից դուրս բերելու համար կոնկրետ առաջարկներ է արել, որոնց թվում նշված են նաեւ բարոյահոգեբանական խնդիրներ: Նա մասնավորապես առաջարկում է ՙվերջ դնել այդ լկտի սեքսոմանյակությանը, եւ կինը` կնոջ, տղամարդը` տղամարդու հետ ամուսնություններին, նրանց` երեխա որդեգրելու իրավունքին՚: Սակայն մեր զրուցակցի համար թիվ մեկ վտանգն աղանդներն են, ուստի առաջարկն էլ բնական է հնչում. ՙՎերացնել բոլոր աղանդավորական խմբերը, որոնք ՙքույրիկ-եղբայրիկ՚ խաղալով` իրենց ՙնորաստեղծ աստվածաբանությամբ՚, առանց տարիքի սահմանափակման իրենց հյուսած սարդոստայնի մեջ են առնում մարդկանց: Սատանայի հոգով ողողված քարոզներով բթացնում նրանց ուղեղները, կտրում արտաքին աշխարհում տիրող իրականությունից: Վիրավորական է, որ այսօր սերիալներում նկարահանվելու կամ տեսահոլովակ ստեղծելու համար մեր երիտասարդները պարտավորված են մտնելու որեւէ աղանդավորական կազմակերպություն՚:

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒՆԵՆՔ ԱՂԱՆԴԱՎՈՐ ԹԱՂԱՊԵՏԵՐ

 

Իսկ մինչ այդ աղանդներից եկող վտանգի մասին զրուցել էինք ՙՔայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն՚ հասարակական կազմակերպության ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ եւ նախ նրան ուղղեցինք մեր մեկ այլ ընթերցողի` Արմենուհի Մելքոնյանի հարցը.
- Պուշկինի դպրոցի հարեւանությամբ գործում է, եթե չեմ սխալվում, ՙՎերջին օրերի սրբերի եկեղեցի՚ աղանդի գրախանութը, իսկ Առաքելական եկեղեցին լռում է:
- Եկեղեցու իրավասության մեջ չէ արգելել առեւտուր կազմակերպելը Երեւան քաղաքում: Ես վստահ եմ, որ դա ներկայացրել են որպես սովորական գրախանութ: Մեր ժողովուրդը չունի տեղեկատվություն բոլոր կրոնական կառույցների մասին, որոնք գործում են ՀՀ-ում: Կառավարությունում կա ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչություն, որը պարտավոր է այդ տեղեկատվությունը տրամադրել բոլոր քաղաքացիներին, բայց, չգիտես ինչու, մեզ մոտ այդպիսի ձեռնարկներ, ուղեցույցներ չեն տպագրվում: Եկեղեցին փորձում է իր կայքէջերում դա հրապարակել, բայց, ցավոք, եկեղեցուն համարում են սուբյեկտիվ մարմին. նա իր հոտն է պաշտպանում, իր գաղափարները պետք է պաշտպանի: Եվ դա է պատճառը, որ եկեղեցու ասածները շատերն այնքան էլ լուրջ չեն ընդունում: Դա պետք է անի կառավարությունը` պետության մակարդակով: Թե չէ ստացվում է այնպես, որ Աֆրիկայից սեւամորթները գալիս են Հայաստան եւ այն ազգին, որը 1700 տարվա քրիստոնեական պատմություն ունի, ՙԱստծո ճշմարիտ խոսքն՚ են ներկայացնում: 
- Ով պետք է դրա դեմ պայքարի:
- Մենք բոլորս պետք է պայքարենք: Մեր կազմակերպությունը 9 տարի գործում է, բոլորը գովում են, բայց չեն աջակցում: Շատ դեպքերում էլ խմբագիրները թույլ չեն տալիս ճիշտ տեղեկատվություն տպագրել` պատճառաբանելով, որ հետագայում ճնշման կենթարկվեն:
- Մորմոններն էլ անչափ վտանգավոր աղանդ են:
- Մորմոնականն ամենափոքր կառույցն է` ընդամենը 2700 հոգի, խարիզմատիկները` 27 հազար, Եհովայի վկաները` 10 հազարից ավելի, Հայաստանում ընդհանուր առմամբ ոչ առաքելական եկեղեցու հետեւորդների թիվը 300-350 հազար է: Մորմոններն ընդհանրապես չեն խառնվում ոչ մի բանի, ստեղծվել են հատուկ ամերիկյան դեսպանատան սպասարկման համար, այսինքն` այդ կառույցի անդամներն աշխատում են ԱՄՆ դեսպանատան հետ: Իրենց փողն է հետաքրքրում եւ աշխատանքը: Ես էլ` որպես հայկական Առաքելական եկեղեցու հետեւորդ, նրանց չեմ ընդունում, քանի որ մի քիչ շատ գիտեմ իրենց վնասակարության մասին, որը վնաս չի տալիս մեր ժողովրդին:
- Ասում են` երկրորդ նախագահը մորմոն է: Եթե դա իրոք այդպես է, մեր վիճակն էլ այս պիտի լինի:
- Մեր երկրորդ նախագահի խորհրդականն էլ Ավետարանական եկեղեցու ղեկավարն Է` Ռընե Լեւոնյանը: Իսկ եթե նախագահի խորհրդականը լինի աղանդավոր, ապա... Եթե ժողովրդին տրամադրեն համապատասխան տեղեկատվությունը բոլոր կրոնական կառույցների մասին, ժողովուրդն ինքը կարող է որոշել` ում ետեւից գնա, բայց ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է սոցիալական իրավիճակը, որովհետեւ մարդը ոչ միայն պետք է հոգեւոր սնուցում ստանա, այլ նաեւ ֆիզիկապես պետք է սնվի: Եվ մտածում է` դե, եկեղեցի կա, թող պայքարի: Աղանդավորն ուժեղ է մեր եկեղեցուց նրանով, որ աղանդավորական բոլոր կառույցների անդամները քարոզիչ են, իսկ մեր եկեղեցու անդամներից քարոզում է միայն սպասավորը, մեր քաղաքացին չի ուզում քարոզել, որովհետեւ մերոնք նույնիսկ ափսոսում են, իրենց ասածով, Աստվածաշունչ կարդալ: Հա, բոլորն ունեն Աստվածաշունչը: Վերջերս պետական մարմիններ այցելելով` շատ եմ նկատել, որ բոլոր պետական մարմինների ներկայացուցիչների մոտ սեղանին դրված է Նոր կտակարանը (իհարկե, շատ դեպքերում նրանք չեն հասկանում եւ սեղանին դնում են աղանդավորական կտակարանը, ոչ թե մեր իսկականը): Բայց նայում ես` գիրքը ինչպես կար տպագրված, այդպես էլ դրված է. մենք նույնիսկ այդ գիրքը չենք կարդում, որը համարում ենք սուրբ գիրք:
Ապա մենք խնդրեցինք ներկայացնել խարիզմատներին: 
- Ավետարանական եկեղեցուց դուրս են գալիս հոգեգալստականները, դրանցից` խարիզմատները, եւ բոլորը ղեկավարվում են մի տեղից` ԱՄՆ-ից: ՙԿյանքի խոսքը՚ սկզբից եղել է ՙԻստինա եկեղեցին՚, որը Լեոնիդ Մալկովն է ստեղծել: Դրանից հետո արդեն եկավ ՙՀավատքի խոսք՚-ը. աֆրիկացի 27 տարեկան մի սեւամորթ եկել էր Հայաստան, որ հայերիս ճիշտ Աստծո խոսքը ասի, քանի որ չեն հասկանում, հայերը բութ են... Այստեղ ունենք երեք հատ խարիզմատիկ կրոնական կառույց, որոնք հիմնադրել են Աֆրիկայի ներկայացուցիչները` ՙԱստծո դեսպանատունը՚, ՙՀավատքի խոսք՚, ՙՀաղթանակ՚ եկեղեցին: Սրանց մասնաճյուղերը Հայաստանում կան, դրանք տեղափոխվել են Ուկրաինա ու ակտիվ մասնակցել Ուկրաինայի գունավոր հեղափոխությանը, դրանցից մեկը` Վրաստանի գունավոր հեղափոխությանը: Առաջին դեպքում ստացան քաղաքապետի, կառավարության անդամների պաշտոնները, երկրորդ դեպքում` Վրաստանում, ստացան կառավարության անդամի պաշտոնը: Այսինքն` խարիզմատիկ եկեղեցին քաղաքական կառույց է դառնում:
- Խորհրդային տարիներին ԿԳԲ-ում կար հատուկ ստորաբաժանում, որ զբաղվում էր քայքայիչ պաշտամունքների դեմ:
- Կար, եւ ոչ մի արտասահմանյան կառույց քիթը չէր կարողանում խոթել Հայաստան: Իսկ այսօր, կարծես, ազգային անվտանգությունը ոչ միայն այդ հարցով չի զբաղվում, այլ նույնիսկ խանգարում է դրա դեմ պայքարին: Երեւանում ունենք թաղապետեր, որ աղանդավոր են, ունենք ղեկավարներ, որ աշխատում են ուժային կառույցներում, եւ իրենց ընտանիքի անդամներն են անդամակցում այդ աղանդներին ու տարին երկու-երեք անգամ արտասահմաններ են գնում, գալիս... Նրանք ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ են... Վերցնենք, թեկուզ, թե ինչպես են խարիզմատները` ՙԿյանքի խոսք՚-ը, եկեղեցի կառուցելու թույլտվություն ստացել, երբ որ այն ժամանակ` 2001-ին, այդ օրենքը չկար: Ի դեպ, եկեղեցու շինարարության հետ կապված այդ ցուցանակը հետո վերացրին: 
Մենք ունենք պատրաստի 30 րոպեանոց ծրագիր, թե ինչպես են աղանդավորները մարմնավաճառությունը ընդունում եւ զարգացնում:
- Ըստ Ձեզ` չէր պակասի հավաքագրվողների քանակը, եթե դպրոցներում ոչ թե եկեղեցու պատմություն ուսուցանեին, այլ կրոնագիտություն, ներկայացնեին ուղղությունները, նաեւ աղանդները, դրանցից եկող վտանգները, տեխնոլոգիաները... 
- Ամբողջ աշխարհում փորձեցին մտցնել աղանդագիտություն առարկան, բայց հետո ընդունեցին, որ այդքան էլ ճիշտ չէ երեխաներին մինչեւ 18 տարեկանը խառնել այդ գործընթացի մեջ. երեխայի ուղեղն այնքան փխրուն է կազմավորված, որ դա կարող է համարվել նույն հոգեորսությունը: Նայած, թե ով կդասավանդի: Իսկ մեզ մոտ, թեկուզ նույն հայկական կրոնի պատմությունը շատ դեպքերում դասավանդում են աղանդավորները` Եհովայի վկաները, խարիզմատները, իրենք են համաձայնվում գնալ դասավանդելու, ուրիշները` ոչ: Որովհետեւ շատերը դա պարզապես չեն հասկանա: Պատկերացրեք, օրինակ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը դասավանդի կրոնի պատմություն: Աստվածաբանականի շրջանավարտ են դպրոց ուղարկում, բայց նույն խարիզմատները սովորում են այդտեղ, այսինքն` դա էլ շատ հեշտ կարող են հոգեորսության զենք սարքել: Պատմությունը կարող են տալ, թե Հայաստանում ինչ է եղել, վերջում փոքր, ֆակուլտատիվ տարբերակով տալ աղանդագիտության որոշ մասեր, բայց ոչ թե թույլ տալ խորացնելու դա: Բացի այդ, դասավանդողի գոնե մակարդակը պետք է իմանան, ատեստավորեն ամենախիստ ձեւով: Միանշանակ է, որ դասավանդողների մեջ կան աղանդավորներ: Եթե ժողովրդին տանք իսկական տեղեկատվությունը, թե ինչ է այդ աղանդների մեջ կատարվում, հավատացե°ք, ժողովուրդը հիմար չէ, ինքը կարող է ճիշտ կողմնորոշվել: Քանի հոգի դուրս է եկել այդ կառույցից` ծանոթանալով այն նյութերին, որ կան մեզ մոտ: Օրինակ, ռուսական հոգեբանական փորձագիտական եզրակացություն կա, որ խարիզմատիկ եկեղեցու հետեւորդների մեծ մասը, ի վերջո, ստանում է հոգեկան շեղումներ: Թերթում տպագրվելու դեպքում (դա Ռուսաստանում տպագրվել է) ժողովուրդն ինքը թող կողմնորոշվի, թե ինչպես պետք է վարվի: Տեղեկատվություն տալ է պետք համապատասխան նյութերով, տեսագրություններով եւ ոչ թե խոսել: Դա պետք է արվի բուհերում, ուսումնական կենտրոններում: Նախկինում հումանիտար քոլեջ կար, որի ուսանողներին սկզբում հետաքրքիր չէր մեր ասածը, եւ ես տեսանյութերը դրեցի, ասացի` նայեք, ես բան չեմ ասում, ու այն էֆեկտը եղավ, որ պետք է ամիսներ իրենց վրա աշխատելով արվեր: Ցավալին այն է, որ մեր հեռուստաընկերություններից շատերը, ունենալով այդ բազան, չեն կարողանում այն նպատակին օգտագործել: 2011-ին Ռուսաստանում մի հոյակապ կինո է դուրս եկել` ՙԱղանդ՚, բայց Հայաստանում ՙդիսկերի՚ ոչ մի խանութում վաճառքի չկա: Պոռնո, նույնիսկ մանկական պոռնո կա, էրոտիկա, սարսափներ կան, բայց այդ ֆիլմը չկա: Ֆիլմը նկարահանված է քրեական գործի հիման վրա, որը հստակ տալիս է խարիզմատիկ եկեղեցու անբողջ պատկերը, գլուխգործոցը: Եթե այդ հոյակապ ֆիլմը մի հեռուստաընկերություն ցուցադրի` նշելով, որ դա խարիզմատիկ ճյուղն է, մարդիկ շատ բան կհասկանան, եւ շատերը կլքեն այդ աղանդների շարքերը:
ՙ

ՍԱ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԽՆԴԻՐ ՊԻՏԻ ՉԼԻՆԻ՚

 

Իսկ այժմ ներկայացնենք ՙԿարին՚ ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ կարծիքը.
- Կարծում եմ` սա անհատների խնդիր պիտի չլինի: Դա չի նշանակում, որ մենք չպայքարենք, բայց դա պետք է հստակ պետականության եւ հետո, ամենաառաջնահերթ, Հայ առաքելական եկեղեցու գերխնդիրը լինի: Իհարկե, մենք կաշկանդված ենք եվրոպական կառույցների եւ այլ ինչ-որ գերատեսչությունների խղճի ազատության պարտադրմամբ, բայց նույն դեմոկրատ Վրաստանը, որը շատ լուրջ բարեփոխումներ է արել բոլոր տեղերում, կրոնի մասին օրենքը մինչեւ հիմա չի ընդունել, եւ այնտեղ ոչ թե աղանդները, անգամ կաթոլիկ եկեղեցին, էլ չեմ ասում` հայկականը, կարգավիճակ չունի: Այսինքն` յուրաքանչյուր պետականություն որոշումներ կայացնում է իր պետական շահերից ելնելով եւ ոչ թե այն շահերից, որ ինչ-որ մեկին ձեռնտու է կամ ինչ-որ մեկի գրպանը փող է բերում: Մենք ազգովի պիտի հասկանանք, որ այդ ճահիճը, որ ստեղծվում է, իրականում համաշխարհային համացանց է, եւ ես ավելի քան վստահ եմ, որ նրանք բոլոր ուղղությունների, բոլոր տեսակի մարդկանց համար դեպի իրենց թակարդը քաշելու կարեւոր լծակներ ունեն...

 

Պատրաստեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

 

"ՄԵՂԱԴՐՎՈՂ" ՀԱՅՑՎՈՐԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՆԻՍՏԻՆ

 

2012թ. մարտի 13-ին, Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում նշանակված էր դատական առաջին նիստը, ըստ հայցի` "Կյանքի խոսք" աղանդի պարագլուխ Ա. Սիմոնյանն ընդդեմ "Իրավունք" եւ "Արգումենտի նեդելի Արմենիի" թերթերի, այսպես կոչված, "Պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն եւ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին": Հայցվոր կողմը դատական նիստին չներկայացավ: Ավելորդ չէ նշել, որ հայցվորին ոչ միայն ծանուցագիր էր ուղարկվել դատարանի կողմից, այլեւ "Կյանքի խոսք" աղանդը եւ նրա ղեկավար Սիմոնյանը հրապարակային "ծանուցվել" էին զանգվածային լրատվական միջոցներով, քանի որ "պատասխանողը", այսինքն` "Իրավունքը", հատուկ տեղեկատվություն էր տարածել այդ մասին, իսկ բազմաթիվ լրատվամիջոցներ այն տեղադրել էին: 
Ինչպես մեզ ներկայացրեց դատարան եկած ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` "Իրականում մենք ենք մեղադրող կողմը: Մենք պետք է "Կյանքի խոսք" աղանդի հակահայկական, հակաքրիստոնեական եւ, ես կասեի, հակամարդկային գործունեության հասարակական դատ իրականացնենք: Այս առումով, մեզ համար մի լավ առիթ է տվել Արթուր Սիմոնյանը, երբ մեզ դատի է տվել: Մենք պետք է պաշտպանենք մեր հասարակությունը այդ աղանդի ոտնձգություններից: Պետք է պաշտպանենք մեր քաղաքացիների խղճի ազատությունը, որի վրա բռնանում է "Կյանքի խոսքը": Պետք է պաշտպանենք մեր մանուկների իրավունքները, որոնց ուղեղները փորձում են մանկուց լվանալ "Կյանքի խոսքի" հանրակրթական դպրոցում եւ, այսպես կոչված, հատուկ "մանկական ծրագրերի" միջոցով: Մենք պետք է պաշտպանենք մամուլի ու խոսքի ազատությունը, կարծիք արտահայտելու ազատությունը եւ այլ ժողովրդավարական արժեքները վերոհիշյալ աղանդի ոտնձգություններից: Այնպես որ, այս դատի ընթացքում մենք լինելու ենք իրական հայցվորը, իսկ նրանք դառնալու են իրական պատասխանողը":

 

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

 

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ՚` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՙԿՐՈՆԻ՚ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 

Խմբագրության տրամադրության տակ է 4 սերիայից բաղկացած, գրեթե մեկժամանոց տեսանյութ, ուր ներկայացված է, թե ինչպես է վերծանվել ՙՍուրբ Հոգու՚ ներշնչանքով Արթուր Սիմոնյանի եւ ՙԿյանքի խոսք՚ աղանդի այլ պարագլուխների ՙլեզուներով խոսելը՚: Պարզվում է, որ նրանք խոսում են ոչ թե ինչ-որ ՙաստվածային՚ կամ նույնիսկ սատանայական լեզվով, այլ սովորական իտալերենով` դրան խառնած լատիներենի որոշ տարրեր:

 

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՙՎԻՆԵԳՐԵՏ՚ ԿՐՈՆՆԵՐԻՑ ԵՎ ԴԻՑԱՐԱՆՆԵՐԻՑ

 

Եվ այսպես, ըստ տեսանյութի հեղինակների, անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին նրանք դանդաղեցրել են Արթուր Սիմոնյանի եւ աղանդի այլ պարագլուխների ՙլեզուներով խոսելը՚ եւ հստակ լսել իտալերեն ֆրազներ: Այսպես, Արթուր Սիմոնյանի` Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում այնտեղի աղանդապետ Արթուր Ղուկասյանին հյուր լինելու ժամանակ, 2010թ. նոյեմբերի 12-ին Ա. Սիմոնյանն անցկացնելով ՙլեզուներով խոսելու՚ դաս 10 րոպեում իտալերեն արտաբերում է հետեւյալ 7 ֆրազները. 
Oro toro santa messa
Porno Shila te sia toto esa
Erot o linga Toronto
Mante Silu theya
En toto si nota Manta
Eh Allah 
Yoni ta
ՙOro toro santa messa՚- ՙՈսկե ցլիկի սուրբ պատարագ՚: 
ՙPorno Shila te sia toto esa՚- ՙԴուք գիտեք, որ դուք պոռնո Շիլայի զավակներն եք՚:
ՙErot o linga Toronto՚- էրոտը հին հունական դիցաբանության չարաճճի աստվածն էր, որը նետահարելով սեր եւ կիրք էր հարուցում: Լինգա` հինդուիստական կրոնում Շիվա աստծո առնանդամը: Իսկ Տորոնտոն Կանադայի այն քաղաքն է, որում սկիզբ էր առել, այսպես կոչված, ՙՏորոնտոյի օծումը՚` Հնդկաստանում հազարամյակներ հայտնի տեխնոլոգիաների միջոցով մարդկանց զանգվածային զոմբիացման ՙկրոնական՚ ուղղությունը: ՙՏորոնտոյի օծումին՚ մենք դեռ կանդրադառնանք: 
ՙMante Silu theya՚- Մանթեն եւ Սիլան (Շիլան) նույն աստվածությունն են: 
ՙEn toto si nota Manta՚- հայտնի է, որ դուք Մանթայի զավակներն եք: 
ՙEh Allah՚- մեկնաբանությունն ավելորդ է` Ալլահի անունն է:
ՙYoni ta՚- հինդուիզմի Շիվա աստծո կնոջ` Շակտի դիցուհու սեռական օրգանը:
Ահա այդպիսի ՙվինեգրետ՚ միայն Արթուր Սիմոնյանի խոսքում: Այժմ փոքր-ինչ պարզաբանում: Շիլա դիցուհին Հնդկաստանում, ուր ստեղծվել է հայտնի ՙԿամասուտրան՚ եւ ուր ՙԿամասուտրայի՚ դիրքերը պատկերվում էին նաեւ տաճարների քանդակներին, ամենեւին էլ չի ունեցել ՙպոռնո՚ իմաստը, այլ պարզապես սիրո, կրքի, պտղաբերության նաեւ` մահվան դիցուհին էր: Իսկ ՙպոռնո՚ գաղափարը բացառապես արեւմտյան հակամշակույթի ստեղծած սպառողական ՙապրանք՚ է, որը կոչված է մարդկանց բթացնելու եւ անբարոյականացնելու: Այսինքն, հնդկական դիցաբանությունից վերցրած այդ կերպարի ամենածայրահեղ հատկությունն է իր ՙՍուրբ Հոգով խոսացածով՚ հիշատակում Արթուր Սիմոնյանը, եւ այդ ՙարդյունքը՚ ուժեղացնելու համար վկայակոչում է նաեւ հունական Էրոտին: Ահա եւ անուղղակի բացատրությունը, թե ինչու է սույն ՙհոգեւոր հովիվը՚ իր ՙեկեղեցում՚ ապաստան տալիս պոռնիկներին եւ պոռնկաբարո տարրերին: Սակայն ոչ միայն սանձարձակ պոռնկության իմաստով են վկայակոչվում հին ու նոր դիցաբանությունների կերպարները: 
Մանթեն եւ Մանթան ծովահրեշներ եւ վիշապներ են, իսկ վիշապների պաշտամունքը բնորոշ էր Հին Չինաստանին: Այսինքն, բերում խառնում են հինդուիզմը, չինական հին հավատալիքները, իսլամը եւ հուդայականության այնպիսի տարրը, ինչպիսին է ՙՈսկե ցլիկին՚ (մամոնային) պաշտելը: Բազմագլուխ վիշապ Մանթեին նույնականացնում են Շիլայի հետ, իսկ ինչպես հայտնի է, Հովհաննու ՙՀայտնությունում՚ բաբելոնյան պոռնիկը հեծած էր հենց բազմագլուխ վիշապի վրա: Այսինքն, միանշանակորեն այդպիսի ՙաղոթքը՚ վիրավորական է ցանկացած քրիստոնյայի, եւ ընդհանրապես ցանկացած արժանապատիվ մարդու համար: Վիրավորական է դա նաեւ Հնդկաստանի բնակիչների համար, որտեղից ընդօրինակվել է Շիլայի պաշտամունքը:

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐՈՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

 

Նույն անունները հիշատակում են նաեւ ՙԿյանքի խոսքի՚ պարագլուխներ Լեոնիդ Մալկոն, Մաքսիմ Մաքսիմովը, Կառլ Գուստավ Սեւերինը եւ Ուլֆ Էքմանը: Առանձնահատուկ պետք է կանգ առնել Լեոնիդ Մալկոյի վրա: Սույն կերպարը աղանդի շվեդական պարագլուխներ Ուլֆ Էքմանի եւ Կառլ Գուստավ Սեւերինի հանձնարարությամբ մեր անկախացման լուսաբացին` 1990-ին աղանդի մասնաճյուղ է ստեղծում Հայաստանում: Մալկոն, որպես հայաստանյան կառույցի ՙհովիվ՚ 1993-ին ձեռնադրում է Արթուր Սիմոնյանին, այնուհետ մեկնում է Ռուսաստան եւ ձեռնադրում է Արթուր Ղուկասյանին, ինչից հետո հաստատվում է ԱՄՆ-ում` հայաշատ Գլենդելում ու հաճախ հանդես է գալիս որպես ամերիկահայ համայնքի ներկայացուցիչ: Այսինքն, ակնհայտորեն նպատակ է դրվում հենց Հայաստանում եւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի խոշորագույն հայկական համայնքներում հնարավորինս շատ տարածել ՙԿյանքի խոսք՚ աղանդի շոշափուկները: 
Սակայն անդրադառնանք աղանդի այլ պարագլուխներին: Այսպես, բացի Արթուր Սիմոնյանի արտաբերածից, Լեոնիդ Մալկոն արտաբերում է ՙShila Ra bossa Katia՚ ֆրազը: Շիլա անունը արդեն հայտնի է, bossa իտալերեն ժարգոնային բառ է, որ նշանակում է ղեկավար (բոսս), Katia Եկատերինա անվան կրճատ ձեւն է, որի հիշատակման իմաստն առայժմ անհասկանալի է մնում, ինչպես նաեւ, թե ինչու է ընտրված հատկապես իտալերեն լեզուն: Իսկ ահա գերագույն աղանդապետ Ուլֆ Էքմանի խոսքում, 2006-ի մայիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը Մոսկվայում տեղի ունեցած կրոնական կոնֆերանսի ընթացքում հնչում է հետեւյալը. ՙShila lala Bacch Sia o Ra bre Sila՚: Ինչպես նկատել եք, երկուսի մոտ էլ հնչում է ՙՐա՚ անունը, որը հին եգիպտացիների մոտ գերագույն աստվածությունն էր: Դրան հավելվում է նաեւ Րաի կին Սիան, որը իմաստնության դիցուհին էր, գումարած նաեւ հունական Բաքոսը (գինարբուքի եւ խրախճանքների աստված), դե, իսկ Շիլայի (Սիլայի) հիշատակումներն անպակաս են: Բացի դրանից, ՙԿյանքի խոսքի՚ բարձրագույն օղակներում շատ հաճախ օգտագործվում է ՙԲա՚ հին եգիպտական խոսքը, որը նշանակում է կենսաուժ, ոգի, որը ապրողաց եւ մեռելոց աշխարհների միջեւ կապավոր ու սուրհանդակ է: Ի դեպ, երբ Էքմանը Մաքսիմ Մաքսիմովին նվիրում է ՙքրիստոնեական՚ CNL հեռուստաալիքը, նա ձեռքերը դնելով Մաքսիմովի վրա, հմայիլի պես անընդմեջ կրկնում է Բա եւ Րա անունները: 
Հիմա փորձենք ամփոփել: Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Հին Եգիպտոսի դիցարաններին նաեւ իսլամի եւ հուդայիզմի տարրերը խառնելը, ամենայն հավանականությամբ, ենթագիտակցական մակարդակով միտված է նոր համաշխարհային կրոնի ստեղծմանը, որը հիմնված կլինի անմաքուր անառակության եւ նյութապաշտության վրա: Ի դեպ, Հին Եգիպտոսի Րա գերագույն աստծո պաշտամունքը շարունակել են մասոնները, ավելի ճիշտ` նրանց վերնախավը: Թերեւս այդ պատճառով է, որ այդ անունը հնչում է Արթուր Սիմոնյանի շեֆերի, բայց ոչ Արթուր Սիմոնյանի խոսքում: Իսկ գաղտնիք չէ, որ նույն մասոնների մոտ առկա է համաշխարհային կառավարության, համաշխարհային տնտեսության, համաշխարհային կրոնի ստեղծման ծրագիրը: 
Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչու նշանառության տակ են վերցրել հենց Հայաստանն ու հայությունը: Րա անունը կապակցված է, իսկ որոշ հետազոտողների կարծիքով ուղղակիորեն ծագում է հայոց դիցաբանությունում հայտնի Արարչի անունից` Արայից կամ Արահից (Ար` արարում, Ահ` զորություն): Ար արմատի առատությունը հայոց լեզվում նաեւ ուղղակիորեն ցույց է տալիս, որ հենց Հայկական բարձրավանդակն ու հայությունը առավելագույնս կապված են արարչագործության հետ: Ու թերեւս, համաշխարհային տիրապետության ցնորքը ծրագրողները նախեւառաջ ձգտում են իրենց ցանցը գցել հենց արարչագործության հետ առավելագույնս կապված ազգին, այսինքն, արարչագործության հիմքը: Ու հենց դրանում էլ Լեոնիդ Մալկոյի առաքելությունը, որ ՙԿյանքի խոսքի՚ թունավոր սերմերը պետք է անպայման ցաներ Հայաստանում ու հայոց սփյուռքի խոշորագույն հատվածներում:

ՔՈՒՆԴԱԼԻՆԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Այժմ անդրադառնանք Արթուր Սիմոնյանի ՙլեզուներով աղոթքի՚ Տորոնտոյին, ուր տեղի է ունեցել, այսպես կոչված, ՙՏորոնտոյի օծումը՚: Ոմն Ռոդնի Հոբարդ Բրաունը հիմնադրել է ՙՔունդալինիի օձը՚ կոչվող շարժումը, որը այնուհետ տարածել է աշխարհով մեկ: Ըստ հնդկական դիցաբանության` Շիվայի առնանդամը օժտված է գերբնական զորությամբ, եւ երբ Շիվայի ՙլինգան՚ միանում է Շաքտիի ՙյոնիի՚ հետ, գոյանում է էներգիայի հսկայական հոսք, որը կոչվում է ՙլինգամ՚: Այդ ՙլինգամ՚ կոչեցյալը Հնդկաստանում բավականին հաճախ կարելի է տեսնել տարբեր արարողությունների ժամանակ` հրե գնդի տեսքով: Ըստ նույն դիցաբանության` այդ մերձեցման ժամանակ գոյանում է քունդալինի կոչվող զորության հոսքը, որը օձի պես գալարվում է ՙլինգայի՚ շուրջ: 
Բուն Հնդկաստանում այդ զորության օգտագործումը հայտնի է հազարամյակներ ի վեր, եւ թույլ է տալիս արագացնել կամ դանդաղեցնել մարդու օրգանիզմի տարբեր կենսական պրոցեսները, ստեղծել այս կամ այն հոգեվիճակը, բարձրացնել օդ եւ տեղափոխել բազմատոննանոց բեռներ (ըստ հայտնի հետազոտող Էրնստ Մուլդաշեւի` հենց այդ եղանակով են կառուցվել Հին աշխարհի գրեթե բոլոր մեգալիթային կառույցները, այդ թվում` Եգիպտոսի բուրգերը), իսկ հռչակավոր Սաթյա Սայի Բաբան ժամանակին ցուցադրում էր ոչնչից (այսինքն` վակուումից) տարբեր առարկաներ նյութականացնելը: Այսինքն, դա կենսաէներգետիկայի շատ հզոր հոսք է ու, պատահական չէ, որ հինդուիստների մոտ դրա գոյացման եւ օգտագործման տեխնոլոգիային մոտիկ չեն թողնում անչափահասներին, եւ ցանկացած գործողություն կատարվում է միայն փորձառու ուսուցչի հսկողության ներքո: Անվտանգության այդպիսի կանոնները կոչված են եղել, որպեսզի քունդալինիի տեխնոլոգիան օգտագործողները չվնասեն իրենց եւ շրջապատին: 
Եվ ահա, այդ հոգեւոր ՙատոմային ռումբը՚ հայտնվում է Արեւմուտքի աղանդապետերի ձեռքում եւ օգտագործվում շատ արագ մարդկանց զոմբիացնելու եւ, բառիս բուն իմաստով, անասունների վերածելու համար: Մեր հիշատակած տեսանյութի չորրորդ սերիայում կան բազում կադրեր, թե ինչպես մարդիկ քունդալինիի ազդեցության տակ անում են գժական շարժումներ եւ տարբեր կենդանիների ձայներ հանում: 
Ահա եւ բացատրությունը, թե ինչու ՙԿյանքի խոսքում՚, այսպես կոչված, ՙլեզուներով խոսելու՚ ժամանակ ներգրավված են սեռական կրքի հետ կապ ունեցող այս կամ այն դիցաբանական կերպարները: Եվ ընդհանրապես, քունդալինիի ազդեցության տակ ընկած մարդը զգում է տարփանքի (օրգազմի) նմանվող վիճակ, որը կարող է բավականին երկարատեւ լինել: Կրոնական-աղանդավորական հավաքների ժամանակ մարդկանց այդպիսի վիճակի բերելը գործնականում ոչնչով չի տարբերվում թմրանյութի ասեղի վրա նստեցնելուց: Պարզապես այս թմրանյութը հոգեւոր բնույթի է, անտեսանելի, բայց էապես ավելի զորեղ, քան բոլոր բուսական կամ սինթետիկ թմրանյութերը: Գործնականում զոմբիացման եւ ամբողջովին կառավարելի դարձնելու կատարյալ միջոց է: 
Ի դեպ, տեսաֆիլմի չորրորդ սերիայում նաեւ նշվում է, թե ինչպիսի շղթայով է քունդալինիի տեխնոլոգիան հասել Հայաստան: Ռոդնի Հոբարդ Բրաունը այդ ՙհոգեւոր ռումբը՚ փոխանցել է Քենեթ Հեյգենին (սույն կերպարանքի գրքերի գովազդը կարելի է գտնել ՙԿյանքի խոսքի՚ կայքում), նրանից փոխանցվել է ՙԿյանքի խոսքի՚ ընդհանուր պարագլուխ Ուլֆ Էքմանին, Էքմանը փոխանցել է Կառլ Գուստավ Սեւերինին, Սեւերինը` Լեոնիդ Մալկոյին, Մալկոն` Արթուր Ղուկասյանին եւ Արթուր Սիմոնյանին: Իսկ Արթուր Սիմոնյանից այդ հմտությունը, ըստ տեսանյութի, սովորել են ՙհովիվներ՚ եւ ՙառաջնորդներ՚ Բագրատ Բեկչյանը, Արթուր Տոնոյանը, Արթուր Արեսկինը, Էդվարդ Պետրոսյանը, Արթուր Ստեփանյանը, Արմեն Երիցյանը եւ այլոք` այն կերպարները, որոնք անպակաս են ՙԿյանքի խոսքի՚ քարոզներից եւ 7x70 աղանդավորական հեռուստահաղորդման արբանյակային եթերից: Ահա այդպիսի վտանգավոր տեխնոլոգիա, որը սպառնալիք է Հայաստանի բնակչության եւ ամբողջ հայության հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը, մեր երկրի ու ազգի անվտանգությանը: 
Հայոց դիցաբանությունում կար բանաձեւ` ՙԶորության հուրը սիրով է վառվում՚: Իսկ սրանց դիվային զորության դժոխային հուրը վառվում է ոչ թե սիրով, այլ ամենաանմաքուր պոռնկությամբ:

 

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

 

 

ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚ ՊԱՀՎԱԾՔԻ ՄԱՐՄՆԱՑՈՒՄ

 

Հայաստանյան աղմկահարույց պոռնոսկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի օրինակն արտացոլում է ՙԿյանքի խոսք՚ աղանդի գաղափարախոսությունը: Այս համոզմունքը, աղանդագետ Ալեքսանդր Ամարյանի հետ համատեղ, ասուլիսի ժամանակ հայտնեց Սուրբ Երրոդրություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը:
Տեր Եսայու խոսքով, առկա տեսանյութերը հաստատում են, որ Անժելա Սարգսյանն ու իր քույրը մասնակցել են այդ աղանդի ժողովներին, հարցազրույցներ տվել նրանց լրատվամիջոցներին, խաղացել են իրենց ներկայացումներում:
Տեր Եսային հիշեցրել է, որ ՙԿյանքի խոսքը՚ Անժելա Սարգսյանի համար սկզբում հայտարարել էր, թե իբր իրենք չէին կարող մենակ թողնել թշվառության մեջ գտնվող մարդուն, իսկ հետո արդեն ՙհրաժարվել՚ էին Անժելա Սարգսյանից` ասելով, թե նա կապ չունի իրենց հետ:
Տեր Եսային համոզմունք է հայտնել, որ ՙԿյանքի խոսքը՚ խրախուսում է անառակությունը եւ անառակ կեցվածքը, քանի որ այդ աղանդն ասում է, որ ինչ էլ անես, դու ներվելու ես, միայն` արի մեր ժողովներին:

 

 

ՈՍՏԻԿԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆ ՕՐԵՆՔԻՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՆ Է

 

ՙԻրավունքը՚ բազմիցս, այդ թվում նաեւ`իր վերջին հրապարակումներում, անդրադարձել էր այն փաստերին, երբ ՀՀ ոստիկանության քննչական մարմինները չեն եղել սկզբունքային եւ` ենթարկվելով դատախազական եւ այլ ճնշումներին, շրջանցել են օրենքն ու պարտակել հանցագործներին: 
Այս առումով ՙհեռանկարային՚ է ներկայանում ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի` Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, Ոստիկանության կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ մարտի 6-ին կայացած աշխատանքային հանդիպումը: Ոստիկանապետը ստորաբաժանումների ղեկավարներից առավելագույն սկզբունքայնություն էր պահանջել հանցագործությունների օպերատիվ ու քննչական գործողությունների օրինականության ապահովման եւ արդյունավետության բարձրացման հարցերում:
Ողջունելով երկրի Գլխավոր ոստիկանի հստակ դիրքորոշումը, սույնով ներկայացնում ենք հերթական, մեր համոզմամբ, ակնհայտ հանցագործության մի փաստ, որը, ցավոք, ամիսներ շարունակ անտեսում է Ոստիկանությունը:
Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարներն ինտերնետում տեղադրելու առնչությամբ Կ. Արայանի քրեական գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք հաստատում են ՙԿյանքի խոսք՚ աղանդավոր կազմակերպության հանցավոր գործողությունները: Բացի նրանից, որ Կ. Արայանի մայրը` Մարինա Արայանը, հրապարակավ հայտարարել էր, որ ինքն ու իր որդին ահաբեկված են եղել այդ աղանդի կողմից, հասարակությունը, այդ թվում` նաեւ իրավապահ մարմինները բազմիցս տեղեկացված են եղել, որ այդ աղանդը դրդում է մարդկանց անառակաբարո գործողությունների: Հուսով ենք, որ Ոստիկանության համբերության վերջին բաժակի վերջին կաթիլը կհանդիսանան Տեր-Եսայի քահանայի եւ պարոն Ա. Ամարյանի հրապարակային հետեւյալ վկայությունները. 
Տեր-Եսայի քահանա.
ՙԿյանքի խոսքը՚ սկզբում աջակցում էր դերասանուհուն (Ա. Սարգսյանին)` ստեղծելով մարդասեր եկեղեցու համբավ… Այդ կրոնական կառույցը խրախուսում է անառակություն…՚:
Ա. Ամարյան.
ՙԵթե կրոնական կազմակերպության հետեւորդը կատարում է հանցագործություն, ապա կառույցը միանգամից հրաժարվում է նրանից: Այն դեպքում, երբ պետք է դատապարտել արարքը, եւ նրան ճիշտ ճանապարհին կանգնեցնել…՚:
Պարոն Ամարյանը հավելել էր նաեւ, որ առկա է տեսաերիզ, որտեղ ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպության առաջնորդ Արթուր Սիմոնյանն ու դերասանուհի Անժելա Սարգսյանն են, եւ այդ տեսաերիզների մասին տեղյակ է Մշակույթի նախարարությունը, ինչպես նաեւ բոլոր պետական կառույցները, սակայն նրանց կողմից արձագանք չկա…

 

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

 

 

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ` ԱԿԱՄԱ ԻՏԱԼԱԽՈՍ

 

Օրերս, առիթ ենք ունեցել ուսումնասիրելու բավականին հետաքրքրական տեսանյութեր, որոնց հեղինակը, օգտագործելով ձայնագրության դանդաղեցման տեխնոլոգիան, ցույց է տվել, որ ՙՍուրբ Հոգով՚ լեզուներով խոսելիս ՙԿյանքի խոսքի՚ հայաստանյան մասնաճյուղի պարագլուխ Արթուր Սիմոնյանը, իրականում, արտաբերում է որոշակի ծիսական ֆրազներ մաքուր իտալերենով: Եվ այդ ֆրազները վերաբերում են բազում հին ու նոր կրոններին: 
Իսկ թե ինչպես է այդ ՙլեզուներով խոսելու՚ տեխնոլոգիան ծառայեցվում համաշխարհային միասնական կրոն ստեղծելու ծրագրին եւ ինչու հատկապես Հայաստանում է այդքան մեծ ՙԿյանքի խոսքի՚ ակտիվությունը, կներկայացնենք ՙՀետաքննության՚ առաջիկա համարում:

 

 

 

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚-Ի ՆՈՐ ԹԱԿԱՐԴԸ

 

Երեկ, ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցի ՙԱնտի կյանքի խոսք՚ խմբում օգտատերերից մեկը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՙԿյանքի խոսք՚ աղանդը այս օրերին միջոցառումներ է անում ու մարդկանց ներկայացնում է, որ իրենք Սբ. Երրորդություն եկեղեցին են: Ասում են` ՙՄենք հայ եկեղեցու քույր եկեղեցին ենք՚: 
Այս կապակցությամբ մեկնաբանություն վերցրեցինք Հարավ-Արեւմտյան թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԻՑ, ով մեզ փոխանցեց հետեւյալը. ՙԿոնկրետ ինչ միջոցառումներ են ես տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ մարդկանց հրավիրում են իրենց մոտ ինչ որ բժշկությունների: Նրանք կազմակերպում են նման միջոցառումներ եւ օրինակ` մեկշաբաթյա բժշկական անվճար կուրսեր են անցկացնում եւ դրա անվան տակ մարդկանց խաբում տանում են իրենց մոտ: Այդ աղանդավորները հայտարարություններ են տարածում թերթիկների վրա, փակցնում են շենքերի վրա, կամ բառացիորեն փոխանցում են հարեւան-բարեկամներին, եւ քանի որ, իրենք գտնվում են Ս. Երրորդություն եկեղեցուց մի փոքր վերեւ, շատերը գալիս են մեզ մոտ եւ հարցնում, թե` ՙԱյստեղ են անցկացվում այդ բուժօգնությունները, թե± ոչ, մեզ ասել են մոտենանք Սուրբ Երրորդություն եկեղեցի՚: Այս կերպ նրանք մարդկանց գցում են թյուրիմացության մեջ ասելով, որ. ՙՄենք նույնն ենք ինչ իրենք, մենք եւս ընդունում ենք Սուրբ Երրորդությունը եւ այլն՚:
ՙԻնչ ասել է քույր եկեղեցի՚ հարցին տեր Եսային մեկնաբանեց հետեւյալ կերպ. ՙՔույր եկեղեցին այն եկեղեցիներն են, ովքեր որ դավանաբանությամբ նման են իրար: Իսկ մեզ նույնիսկ ռուսներն ու կաթոլիկները քույր եկեղեցի չեն համարվում: Մեզ քույր եկեղեցի կարող է համարվել հնդիկ Մալաբար, Հակոբիկյան, Հաբեշ, Ղպտի եկեղեցիները, որոնք ճշգրտորեն մեզ նման են առանց մի տառի տարբերության եւ տվյալ դեպքում ազգությունը կապ չունի՚:
Իսկ վերջում հոգեւոր սպասավորը մեզ տեղեկացրեց, որ Երեւանի 3-րդ մաս թաղամասում գտնվող մի ինչ-որ առանձնատանը, ժամանակ առ ժամանակ, ՙԿյանքի խոսք՚ աղանդի ներկայացուցիչները հրավիրում են խուլ մարդկանց, եւ ինչ-որ բժիշկների եւ անվճար հետազոտում, իսկ վերջում էլ ասում են, որ Աստծուն կաղոթենք դուք կբժշկվեք եւ այդքանով սահմանափակվում:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ՙՙՙ

 

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚ ԽԱՌՆԱԺՈՂՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

 

Փետրվարի 29-ից մինչեւ մարտի 5-ը Թուրքիայի Իզմիր քաղաքում ՙԿյանքի խոսք՚ աղանդի համաշխարհային պարագլուխ Ուլֆ Էքմանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու այդ աղանդի առաջին համաշխարհային գագաթնաժողովը, ուր հավաքվելու են աղանդ հովիվներն ու առաջնորդները ամբողջ աշխարհից: Ինչպես տեղեկանում ենք Ուլֆ Էքմանի կայքէջից, դրա համար Իզմիրում վարձվել է խոշոր կոնֆերանս-կենտրոն, իսկ բոլոր մասնակիցների ծախսերը հոգալու է աղանդի կենտրոնական գրասենյակը:
Նույն կայքէջում զետեղված է հայտի էլեկտրոնային ձեւաթուղթը հովիվների եւ առաջնորդների համար: Ի դեպ, բավականին տարօրինակ է Թուրքիայի իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը ինքն իրեն քրիստոնյա հռչակող այդ աղանդի նկատմամբ, մինչդեռ այդ նույն իշխանությունները մշտապես բիրտ ճնշումներ են գործադրում հայկական եւ հունական քրիստոնեական համայնքների նկատմամբ:
ՙԿյանքի խոսքի՚ հայաստանյան մասնաճյուղի պարագլուխ Արթուր Սիմոնյանն, առաջին անգամ չէ, որ ուղեւորվում է Թուրքիա: Ինչպես ինքն է գրում իր բլոգում, 2009-ի նոյեմբերի 17-ին եւ 23-ին. այդ ժամանակ տեղի է ունեցել այցելություն ինչպես Ստամբուլ, այնպես էլ` Իզմիր, ինչի վերաբերյալ Արթուր Սիմոնյանը հիացմունքով է գրում: Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանում ՙԿյանքի խոսքի՚ հովանու ներքո գործում են թուրքերենի, պարսկերենի եւ արաբերենի անվճար դասընթացներ, իսկ նույն աղանդի հովանու ներքո Թուրքիայում գործում են հայերենի դասընթացներ, այնպես որ, ենթադրելի է ազգային անվտանգության տեսակետից հույժ վտանգավոր ՙփոխանակման ծրագրերի՚ առկայությունը, ինչը, կարծում ենք, իրավասու մարմինների ուշադրությանն արժանի է, մանավանդ որ, մի քանի օր անց հենց Թուրքիայում տեղի է ունենալու ՙԿյանքի խոսքի՚ համաշխարհային խառնաժողով, որի ժամանակ պաշտոնապես նախատեսված է ոչ միայն քարոզչություն եւ բանավեճեր, այլեւ վարպետության դասեր:
Ի դեպ, գաղտնիք չեն եւ ՙԿյանքի խոսք՚ աղանդի սերտ կապերը Ադրբեջանի հետ: Այսպես` 1994-ին Ադրբեջան մուտք գործելուց ընդամենը մեկ ամիս անց այդ աղանդը կազմակերպել էր ՙԱստված սիրում է Ադրբեջանը՚ փառատոն` 3000 հոգու մասնակցությամբ, իսկ դրանից մի քանի շաբաթ անց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը մեծ շուքով ընդունել էր ՙԿյանքի խոսքի՚ համաշխարհային կառույցի երկրորդ դեմքին` Կառլ Գուստավ Սեւերինին: Հանդիպման նպատակն էր` աղանդի կողմից Ադրբեջանին տնտեսական եւ մեթոդաբանական մեծ օգնություն ցուցաբերելը:

 

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

 

 

 

ՙՄԵՐ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ՄԱԶԻՑ ԿԱԽՎԱԾ ՍՈՒՐ ԿԱ՚

 

Թատերագետ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ բազմաթիվ աղանդավորական շարժումները համարում է ընդհանուր մի հարձակում.
-Կան ծրագրեր, որոնք ուղղված են ազգային մշակույթի, քաղաքականության եւ պետականության չեզոքացմանը: Զարմանալին այն է, որ հեշտությամբ ենք յուրացնում այն, ինչ մեզ թելադրում են: Այնպիսի տպավորություն է, որ ինչ կատարվում է մեր շուրջը` սերիալներից սկսած, մինչեւ շոու-բիզնեսի հեռուստահաղորդումները, ուղղված են ազգին վարկաբեկելու սեփական աչքերում, թուլացնելու ազգի ինքնագիտակցությունը: Ինչու ենք այսքան հեշտ ընդունում այն աղբը, որը չի ընդունվում հենց այդ աղբի հայրենիքում: Շատ եմ զարմանում մեր, այսպես կոչված, մտավորականների վրա: Այսքան ժամանակ չտեսա համընդհանուր քննարկում, թե ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ: Չենք հասկանում, որ մեր գլխավերեւում մշտապես մազից կախված սուր կա եւ այս հոգեբանությամբ պիտի ապրենք: Պիտի հասկանանք` համաշխարհային ինչ բարդ պրոցեսների մասն ենք կազմում եւ փորձենք համախմբվել ազգային հարցերի շուրջ: Մշակույթի խնդիրն այսօր, ավելի քան երբեւէ, ազգային անվտանգության խնդիր է: Եվ եթե չսկսենք այս հարցը քննարկել բարձրաձայն, չկարողանանք վեր կանգնել կուսակցական պատկանելությունից, քաղաքական շահերից եւ հետաքրքրություններից, մենք հեռանկար չենք ունենա: Այս ձեւով գնում ենք փակուղի:
- Ինչ պիտի անել, որ աղանդավոր դարձած մտավորականներին, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին դարձի բերենք, չվարկաբեկենք մեր եկեղեցին:
- Եկեղեցին էլ մաքրագործվելու խնդիր ունի: Եկեք անկեղծ խոսենք ու չվախենանք ասել, որ եկեղեցին այսօր մեր հավատքի առանցքը չի կազմում: Դրանում առաջին մեղավորը եկեղեցու հոգեւոր այրերն են: Մենք հոգեւոր բովանդակության կարիք ունենք մեր եկեղեցում: Եկեղեցում գործունեությունը սահմանափակել ենք միայն հանգուցյալներին ճանապարհելով եւ եկեղեցիներում հարսանիք կազմակերպելով: Ես առհասարակ չեմ հասկանում Վարդանանց պատերազմին նվիրված այդ շքերթը, հայրենասիրական պաթետիկան. դրա ժամանակը չէ, ապրում ենք սրի առջեւ կանգնած: Շքերթով ու Վարդանի արձանի առջեւ պարելով խնդիր չենք լուծի, դա չի մեր ազգային եւ մշակութային քաղաքականությունը: Կարեւոր խնդիրները փոխարինում ենք ոչինչ չտվող, անհեռանկար ակցիաներով: Պիտի եկեղեցին լրջորեն մտածի իր դերը վերականգնելու մասին: Եվ եթե աղանդներն այսքան շատ են, իհարկե, եկեղեցու մեղքն էլ կա: Ուրիշ խոսք, որ եկեղեցին մեր հոգեւոր դիմագծի, ազգային բուն գրավոր մշակույթի պահապանն է ու ստեղծողը: Մեծագույն հարգանքով պիտի վերաբերվենք մեր եկեղեցուն, բայց եկեղեցին ինքը պիտի հոգեւոր իր խնդիրները բարձրաձայնելու, ինքնամաքրագործման գնալու ուժ ունենա: Այսօր էլ եկեղեցին մնում է լեզվի կրողը: Ես շատ եմ հավանում եկեղեցականների խոսքը. ճիշտ, գեղեցիկ հայերենով են խոսում, որովհետեւ գրաբար տեքստեր են ընթերցում, որը լեզվական կուլտուրայի ամենամեծ երաշխիքն է: Եկեղեցին լեզվական արժեքների պահպանման հաստատություն է, իսկ բարոյական առումով, կարծում եմ, լուրջ խոսելու եւ խորհելու խնդիր ունենք: Այս հարցերը պետք է դարձնենք մշտական հրապարակային քննարկման առարկա, պետք չէ լռել, վախենալ: Մեր իշխանությունները լուրջ անելիք ունեն` ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որ ազգային խնդիրների կարգավորմանն ուղղված հարցերը վեր դասվեն կուսակցական շահերից եւ քաղաքական կողմնորոշումներից: Սա մեր երկրի նախագահի թելադրած տրամադրությունը պիտի լինի մեր ներքին եւ արտաքին կյանքում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՅ ՄԱՐԴ ՉԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ

 

ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից ստեղծված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի մասին ՙԻրանունք՚-ի 14-րդ համարում զրույց էինք ունեցել ԱԺ կրթության հանձնաժողովի, ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ դպրոցի հետ կապված բավականին գործ է արվել, որի մասին երկու խոսքով ասել հնարավոր չէ: 
Այս կապակցությամբ մենք կրկին դիմեցինք տիկին Բախշյանին, որպեսզի տեղեկանանք, թե այդ ինչ աշխատանքներ են տարվել վերը նշված դպրոցի հետ կապված, որը դեռ շարունակում է իր գործունեությունը հարցով: Սակայն հարցը լսելուն պես, ինչն էլ որ սպասելի էր, Ա. Բախշյանն ասաց. ՙԱ°յ մարդ, չեմ պատասխանելու, է, ես ժամանակ չունեմ, այդ հարցերով դիմեք ԿԳ նախարարությանը, ես գործ չունեմ՚: ՙԲայց չէ որ դուք ինքներդ ասացիք, որ աշխատանքներ են կատարվել, որի մասին երկու խոսքով հնարավոր չէ պատմել, իսկ մենք ցանկանում ենք հարցազրույց ունենալ ձեզ հետ՚,- հարցին ՙԺառանգության՚ պատգամավորը որքան հայերենի չ տառով սկսվող ժխտողական բառեր կային, հիշատակեց` ասելով. ՙԵս այդքան ժամանակ չունեմ, չեմ ցանկանում, չեմ կարող՚: 
Դե բնականաբար, որտեղից կարողանա տիկին Բախշյանը այդ հարցի հետ կապված ժամանակ ունենալ եւ ինֆորմացիա տրամադրել, քանի որ նախորդ անգամ մեր հետ զրույցի ժամանակ տիկին Բախշյանը հավանաբար մոռացել էր, որ ինչպես նշում էին որոշ լրատվամիջոցներ 2007 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ՙԿյանքի խոսք՚ աղանդի ներսում հրահանգ է եղել քվեարկել ՙԺառանգություն՚ կուսակցության օգտին: Այդ իսկ պատճառով հենց հաջորդ օրը մեր կողմից հնչեցրած հարցն այդքան տխրեցրեց եւ, ինչու չէ, նաեւ զայրացրեց Անահիտ Բախշյանին: 
Իսկ նախորդ շաբաթ քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն իր ասուլիսում հայտարարել է հետեւյալը. ՙԿրոնական կառույցներում կան խմբեր, որոնք զբաղվում են քաղաքականությամբ: Աղանդավորական կառույցներում բոլորը միանշանակ ենթարկվում են իրենց հովիվին, իսկ վերջինս էլ սկսել է վաճառել ապագա ընտրողների ձայները կուսակցությունների ղեկավարներին: ՙԿյանքի խոսք՚ աղանդավորական կառույցը խարիզմատիկ եկեղեցի է, որի գործունեությունը համարվում է քայքայիչ: Վերջիններս ակտիվորեն մասնակցում են մեր քաղքականությանը՚: Իսկ թե որ կուսակցությունն է համագործակցում աղանդավորական կառույցների հետ, Ամարյանն առայժմ չի նշել` պատճառաբանելով. ՙՀակառակ կուսակցությունն այս դեպքում առավելություն կունենա մյուսի նկատմամբ՚: Այնուհետեւ բանախոսը վստահեցրել է, որ կուսակցությունների անունները կհրապարակի ընտրություններից առաջ:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԻՑ ՈՒ ՆՐԱ ԴՊՐՈՑԻՑ

 

Ընթերցողին ենք ներկայացնում ՙԿյանքի խոսք՚ աղանդի եւ նրանց կողմից հիմնադրված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի մասին մեր հերթական բացահայտումները: 
Օրերս մենք ստացանք ՀՀ պետռեգիստրից մի փաստաթուղթ, որտեղ նշված էր, որ վերը նշված երկու կառույցները` կրոնական կազմակերպությունն ու հանրակրթական դպրոցը, գրանցված են նույն հասցեում` Թբիլիսյան խճուղի 9/1: Այս փաստաթուղթն արդեն 100 տոկոսով վկայում է այն բանի մասին, որ ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի 100 տոկոսանոց հիմնադիրն է հանդիսանում վերը նշված աղանդը: Իսկ թե ինչ է մտածում ԿԳ նախարարությունը կամ հայրենի կառավարությունը այդ կապակցությամբ` մեզ համար դեռ անհասկանալի է, քանի որ մեր կողմից տրված հարցերի մի մասը, մինչեւ օրս, մնացել է անպատասխան: Երբ մի պահ փորձում ենք պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել այդ դպրոցում` պարզապես սարսափելի է: Երեխաները գալիս են դպրոց ուսանելու եւ ամեն Աստծո օր անցնում են այդ քայքայիչ աղանդի շենքի միջանցքով եւ ակամայից շփվում, լսում կամ տեսնում, թե ինչով են զբաղված իրենց ՙճշմարիտ քրիստոնյա՚ կոչող չափահաս աղանդավորները: Մի պահ պատկերացրեք, որ ընթանում է դասը, իսկ մի փոքր այն կողմ հնչում է կրոնական երաժշտություն, կամ քարոզ: 
Բացի այդ, պետք է նշել շատ կարեւոր մի փաստ, որ կրոնական կազմակերպությունը` ելնելով իր կանոնադրական նպատակներից, չի կարող ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն եւ շահույթ հետապնդել: Այն ինչ ՙԿյանքի խոսքը՚ հիմնադրել է դպրոց ՍՊԸ-Ն: Ինչպես նաեւ, ըստ մեր Սահմանադրության, կրոնական կազմակերպությունը որեւէ առնչություն եւ կապ չպետք է ունենա կրթական ոլորտի հետ: Կրկին ելնելով իրենց կանոնադրական նպատակներից, դժվար է պատկերացնել` ինչ կապ պետք է ունենա կրոնական կազմակերպությունը կրթության ոլորտի հետ: Սակայն` ոչ, աղանդավորներին չի բավարարում մեծահասակների հոգիների որսությունը եւ նրանց պետք են մեր երեխաները: Իսկ եթե, այս դեպքում վերը նշված աղանդը համարվում է հանրակրթական դպրոցի 100 տոկոսանոց հիմնադիրը, հետեւաբար այդ աղանդն է որոշում` ում նշանակել դպրոցի տնօրեն, իսկ տնօրենն էլ, բնականաբար, չի կարող չլինել այդ աղանդի ներկայացուցիչ: Հետեւաբար, ուսուցիչների ընտրությունն էլ կատարում է տնօրենը, իսկ տվյալ դեպքում այդ դպրոցի ղեկավարը դժվար թե հանդուրժի, որ իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցները չլինեն իրենց աղանդից: Կարծում ենք, արդեն պարզ է ընթերցողին, թե ինչ կարգի եւ որակի թեմաներ կարող են շոշափվել աշակերտների հետ դասերի ընթացքում, կամ դրանից հետո:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, ՄԵՆՔ ԱՅԴ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ

 

ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից հիմնադրված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի ստեղծման մասին որոշեցինք կարծիքներ վերցնել ՀՀ ԱԺ կրթության հանձնաժողովից: Մի քանի օր շարունակ, փորձում էինք կապ հաստատել հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ, սակայն ապարդյուն, քանի որ պարոն Դավթյանը կամ ժամեր շարունակ գտնվում էր նիստերի դահլիճում կամ հյուրեր էր ընդունում իր աշխատասենյակում եւ այդպես էլ ժամանակ չգտավ մեր հարցերին պատասխանելու համար` նույնիսկ այն դեպքում, երբ մենք փոխանցել էինք, թե ինչ հարցով ենք զանգահարում: 
Իսկ նույն հանձնաժողովի կրկին ՀՀԿ-ական անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ նույնիսկ տեղյակ չէր, որ Երեւան քաղաքում գործում է նմանատիպ հանրակրթական դպրոց` նշելով հետեւյալը. ՙԵս տեղյակ եմ այդ ուղղության մասին, բայց առաջին անգամ եմ լսում, որ մեզ մոտ գոյություն ունի աղանդավորական դպրոց, հնարավոր է, որ ես լավ տեղեկացված չեմ: Ես հետեւում եմ լրատվամիջոցների հրապարակումներին, բայց քանի որ այս քանի օրը նիստերի օրեր են, շատ չեմ հետեւել: Կծանոթանամ այդ ամենի հետ եւ հետո կասեմ իմ կարծիքը, իսկ ընդհանուր առմամբ վատ եմ վերաբերվում նմանատիպ երեւույթներին եւ ինձ թվում է, որ մենք այդ օրինագիծը ուշացնում ենք, որովհետեւ աղանդները արդեն շատ են ակտիվանում, եւ շատ լուրջ ուշադրության պետք է արժանացնի ե°ւ կառավարությունը, ե°ւ Ազգային ժողովը: Պետք չէ այդ հարցը բարձիթողի անել, քանի որ այն շատ վտանգավոր է մեր երկրի համար, ես անպայման կդիմեմ կառավարությանը, մեր հանձնաժողովին: Դրա մասին մենք նամակներ չենք ստացել, բայց այդ հարցերով ես կդիմեմ նաեւ ԿԳ նախարարին՚: 
ԱԺ-ում ընդդիմություն ներկայացնող ՙԺառանգություն՚ կուսակցության վերը նշված հանձնաժողովի անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. ՙԱյդ դպրոցի հետ կապված բավականին գործ է արվել, բայց թե ինչու է շարունակում այդ դպրոցը իր գործունեությունը` հարցրեք ԿԳ նախարարությանը: Ծնողները բողոքեցին այդ դպրոցի համար, բայց արմատական լուծում չի իրականացվել եւ դժվարանում եմ ասել, թե ինչպես պիտի տրվի: Ես առաջիկայում նախապատրաստում եմ կլոր սեղան քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ, որտեղ անպայման կբարձրացնեմ այդ հարցը՚: Կդիմեք այդ հարցով ՀՀ կառավարությանը` հարցին տիկին Բախշյանը տարակուսեց եւ ասաց. ՙՉեմ մտածել, չգիտեմ: Այդ դպրոցի հետ կապված ԳԹԿ-ի կողմից անցկացված արտաքին գնահատման արդյունքները բացարձակ վատն են եղել եւ այդ դպրոցի քննությունների որակի համար գրավոր հարցում է արվել՚: Երբ մենք տիկին Բախշյանին ասացինք, որ ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի տնօրենը բացարձակ սուտ է համարել ԳԹԿ-ի արդյունքները, վերջինս զարմացած նշեց. ՙՈ±նց թե սուտ են ասում, այդ տվյալները ինձ մոտ կան եւ շատ հավաստի են, որոնք բավականին մտահոգիչ են եւ, անշուշտ, պետք է ինչ-որ բան մտածի ԿԳ նախարարությունը, քայլեր անի եւ անում է, բայց առայժմ Հայաստանում գործում է խղճի ազատության մասին օրենքը՚: Իսկ չեք կարծում, որ այդ խղճի ազատության օրենքի տակ, այդ երեխաներն են փչանում` հարցին ի պատասխան Ա. Բախշանը ասաց. ՙԱյո, մեր երկրի շատ օրենքների տակ շատ մարդիկ են փչանում, որոնցից մեկն էլ հենց դա է, որին պետք է արմատական լուծում, իսկ թե որն է դա այս պահին ես էլ չգիտեմ՚:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

ՙՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂՆԵՐԻ՚ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՙՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆ՚ ԱԿԱԴԵՄԻԱ...

 

Աղանդավորական շարժումները, ներառելով կյանքի բոլոր ոլորտները, այնքան են ընդլայնվել, որ սովորական երեւույթ են դարձել` խախտելով ժողովրդի մեջ արմատացած բարոյահոգեբանական չափանիշների ողջ համակարգը: Մենք բազմիցս նշել ենք, որ նրանք ներթափանցել են նաեւ արվեստի, շոու-բիզնեսի ոլորտ, եւ մեր շատ երգիչ-երգչուհիներ, դերասան-դերասանուհիներ (նույնիսկ ընտանիքներով) որեւէ աղանդի անդամ են դառնում` տարվելով առավել հանրաճանաչ դառնալու, բարձր վարձատրվելու կամ, ասենք, տեսահոլովակ նկարելու եւ հեռուստաալիքներով պտտեցնելու խոստումներով: Իհարկե, դրա դիմաց նրանք ուղղակի կամ անուղղակի, բացահայտ կամ կիսագաղտնի իրենց սնող աղանդների գովքն են անում: Օրինակ, որեւէ հեռուստաընկերություն կարող է հաղորդաշար կամ, ասենք, սերիալ ցուցադրել, որտեղ կաթիլ առ կաթիլ տվյալ աղանդի գաղափարներն է գովազդում ու տարածում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աղանդավորներն արդեն դպրոց են մտել, ավելին` ՙԿյանքի խոսքը՚ դպրոց է բացել: 
Իսկ մի տեղ էլ աղանդի նման մի կուսակցություն Թումանյանի անվան դպրոցը վերանվանել է ՙԾաղկունք՚ բաց դպրոց: Այդ ՙբաց՚-ից, ճիշտն ասած, արդեն Սորոսի հոտ է գալիս: Մի ժամանակ էլ բաց համալսարաններն էին նորաձեւ:
Եթե այսպես շարունակվի, ասենք, Եհովայի վկաները կարող են բացել ՙսուտ վկայություն տվողների՚ համալսարան, հոգեգալստականները` ՙհոգեորսության՚ ակադեմիա, մորմոնները... 
Վերջում հավելենք, որ բոլոր ժամանակներում աղանդները հակապետական դիրք են բռնել եւ, օգտագործվելով օտար ուժերի կողմից, տեղում ապակայունացնող օջախներ են եղել:

 

ԹՈՒՐՔԸ ՄԵՐ ԶԻՆԱՆՇԱՆԻՑ ԷԼ Է ՎԱԽԵՆՈՒՄ

 

Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում օտար ուժերի, տվյալ դեպքում` մեր ոխերիմ հարեւաններից մեկի մոտ: Պարզվում է, որ Թուրքիայի Քյութահյա քաղաքի Դումլուփընար համալսարանի մուտքի մոտ դրված առյուծի եւ արծվի քանդակը իրարանցում է առաջացրել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Թուրքիայի ընդդիմադիր ՙԺողովրդահանրապետական՚ կուսակցության պատգամավոր Օքթայ Էքշին Թուրքիայի ազգային կրթության նախարարին գրավոր հարցում է հղել` Դումլուփընար համալսարանի դիմաց դրված առյուծի եւ արծվի քանդակի հետ կապված:
ՙԴեռեւս Գազի համալսարանում դասավանդող հայտնի քանդակագործ Աթանաս Քարաչոբանի ստեղծած արծվի եւ առյուծի քանդակը տեղադրվել էր Քյութհայայի Դումլուփնարի համալսարանի մուտքի մոտ: Ասում են, թե այդ քանդակը հանվել է այն բանից հետո, երբ ահազանգել են, թե քանդակը Հայաստանի պետական զինանշանն է: Ճիշտ է, որ համալսարանի կառավարող խորհրդի որոշման հետեւանքով այդ քանդակը հանվել է եւ տեղափոխվել պահեստ՚,- նշվել է թուրք պատգամավորի հարցադրման մեջ: Օքթայ Էքշին նշել է, թե քանդակում առյուծն ունեցել է ուսանողներին ՙՙԲարի գալուստ՚ մաղթելու, իսկ արծիվը` ավարտած ուսանողներին հաջողություն մաղթելու իմաստը՚: Ահա այսպես վախեցած են թուրքերը, ովքեր ժամանակին պահանջում էին մեր զինանշանից հանել Արարատի պատկերը, քանի որ այն գտնվում է իրենց տարածքում: Իհարկե, մենք լավ գիտենք, թե ումն է Արարատ լեռը, սակայն ամեն դեպքում թուրքերին պատասխանել էին, որ իրենք էլ պետք է իրենց զինանշանից հանեն կիսալուսնի պատկերը. հո լուսինն իրենցը չէ:

 

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

 

 

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳԵՐՀԶՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

 

Շարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից հիմնադրված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի մասին տեղեկություններ: Այդ քայքայիչ աղանդի կողմից հիմնադրված հանրակրթական դպրոցը այսօր շարունակում է իր գործունեությունը Երեւան քաղաքում, եւ այդ դպրոցը գտնվում է այն նույն շենքում, որտեղ գործում է նաեւ ՙԿյանքի խոսք՚ աղանդը: Դպրոցի տնօրեն` տիկին Խաչատրյանը, մեր կողմից հնչեցրած հիմնական հարցադրումներին ի պատասխան նշում էր, որ եթե ցանկանում ենք, որեւէ բան իմանալ իրենց դպրոցի մասին, ապա դիմենք ԿԳ նախարարությանը:

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՀԵՏՔԵՐԸ

 

Վերջերս, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում դիմել էր օգտատերերին ասելով, որ. ՙ2011-ի վերջին եղան լուրեր, որ որոշ հաստատություններում, խախտելով գործող օրենքը, ակտիվացել են աղանդավորները: Խնդրում եմ ձեզ անմիջապես ինձ ահազանգել ուսումնական հաստատություններում աղանդավորների հնարավոր ապօրինի գործողությունների մասին՚: Այս կապակցությամբ նշենք, որ ՙԻրավունքի-Հետաքննության՚, նախորդ համարում լույս տեսավ ՙԴպրոցը աղանդի ենթակայության տակ՚ հոդվածը, որտեղ մանրամասն նկարագրվում է ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից հիմնադրված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի մասին, սակայն զարմանալիորեն մինչ օրս ո°չ ԿԳ նախարարությունը, եւ ո°չ էլ նախարարը որեւէ կերպ չեն արձագանքել այս խնդրին: Վերը նշված հոդվածի շուրջ, օրերս, բուռն քննարկումներ եղան Facebook սոցիալական ցանցում, որտեղ մի շարք օգտատերեր խիստ քննադատության ենթարկեցին այդ դպրոցի գոյությունը, իսկ նրանցից ոմանք մատնանշում էին, որ այդ դպրոցի լիցենզիան տվել է ԿԳ նախկին դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը եւ որ դրա մասին շատ լավ տեղյակ են եղել նախարարությունում:
Ավելին, օգտատերերից մեկը նշում էր նաեւ, որ այդ դպրոցի սաները այցելում են մանկատներ, շփվում իրենց հասակակիցների հետ եւ պրոպագանդում իրենց դպրոցի գործունեությունը: Բացի այդ, Լ. Մկրտչյանի նախարար եղած ժամանակ վերը նշված դպրոցի տարածքները տրամադրվել են աղանդավորների հավաքման համար:
Այնուամենայնիվ, մենք դիմեցինք ԿԳ նախարարությանը եւ այն հարցին թե. ՙՔանի աշակերտ է սովորում եւ քանի± ուսուցիչ աշխատում, Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող ՙԿյանքի խոսք՚ դպրոցում՚ նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանը տվել է հետեւյալ պատասխանը. ՙՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի փետրվարի 22-ի N71-Ա հրամանով` 2010 թվականի փետրվարի 25-27-ը լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների պահպանման նպատակով, ստուգում է իրականացվել ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ում: Ընկերությունում սովորում էր 223 աշակերտ, որից 84-ը` տարրական հանրակրթական ծրագրով: Ընկերությունում հանրակրթական ծրագրերն իրականացնում են միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթությամբ 29 մանկավարժներ՚:
Արդյոք դպրոցում ուսումը վճարովի է, թե ոչ, ապա ինչպիսի± ֆինանսական աղբյուրներ ունի դպրոցը հարցերին Մ. Ղազարյանը չի տվել որեւէ պատասխան:
ՀՀ սահմանադրության 8/11 հոդվածում սահմանված է, որ կրթությունը անջատ է եկեղեցուց եւ, ըստ էության, կրոնական քարոզը արգելված է հանրակրթական հաստատություններում: Ինչու է ԿԳ նախարարությունը թույլ տալիս այդ աղանդավորական կազմակերպությանը իրականացնել կրթական գործունեություն հարցին նախարարությունը նշել է. ՙՏեղեկացնում եմ, որ կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու լիցենզիաներ են տրվել ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ին, այլ ոչ թե ՙԿյանքի խոսք՚ եկեղեցուն: Համաձայն ՙԼիցենզավորման մասին՚ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը: Տվյալ պարագայում ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ն ունի համապատասխան գրանցում ՀՀ արդարադատության նախարարությունում եւ իրավաբանական անձ է՚:
Արդյոք ուսումնասիրվել են վերոհիշյալ դպրոցի ուսումնական ծրագրերը եւ ֆակուլտատիվ դասընթացները եւ, եթե այո, ապա ով է այն անցկացրել, կարո±ղ ենք ծանոթանալ այդ տեղեկագրերին հարցերին ԿԳ աշխատակազմի ղեկավարը եւս չէր տվել որեւէ պատասխան, ինչով ի դեպ խախտել են ՀՀ օրենքը: Սա, հավանաբար, վկայում է մի բանի մասին, որ ինչպես ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցը, այնպես էլ ԿԳ նախարարությունը թաքցնում են այն կարեւոր ինֆորմացիան, որը կտա հնարավորություն բացահայտելու ճշմարտությունը այդ դպրոցի կասկածելի գործունեության մասին: Սակայն, հանուն արդարության, նշենք, որ պարոն Աշոտյանը 2 տարի առաջ կարծես թե փորձում էր պայքարել այդ դպրոցի գործունեության դեմ, սակայն թվում է անբացատրելի, որ այդ դպրոցը շարունակում է իր գործունեությունը, իսկ այսօր նախարարությունը կարծես փորձում է արդարացնել դպրոցի առկայությունը եւ մի բան էլ այն առնում իր թեւերի տակ:

 

ԱՂԱՆԴԸ ՄՏՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Առավել անբացատրելի է այդ իրավիճակը այն պարագայում, որ ՙԿյանքի խոսք՚ աղանդը բնավ էլ չի սահմանափակվում հոգեւոր խնդիրներով, այլ ակտիվորեն մասնակցում է նաեւ քաղաքական գործընթացներին: Ընդ որում, իրեն բացահայտ կերպով դրսեւորում է որպես երկրի նախագահի եւ իշխանությունների քաղաքական հակառակորդը: Մենք արդեն նշել ենք, որ ՙԿյանքի խոսք՚ աղանդի հովվապետ` Արթուր Սիմոնյանը, 2010թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած իր քարոզի ժամանակ բացահայտ հայտարարել է, որ ՙՇուտով իշխանության են գալու հավատացյալները՚: Բացի այդ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՙԿյանքի խոսքը՚ ակտիվորեն աշխատում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, իսկ ընտրություններից հետո այդ աղանդի կայքում հայտնվեցին հետեւյալ խոսքերը. ՙՄեծամասնությունը համոզված է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են... վարչապետի (այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր.- խմբ.) կողմնակիցները ցանկացած ձեւով ցանկանում են պահել իշխանությունը եւ դրա հետ կապված սկսել են ընդդիմության գործիչների եւ նրանց կողմնակիցների հետապնդումները՚: 
Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե կրոնական կազմակերպության կայքի հետ, այլ ՀՀՇ-ականների քարոզչամիջոցի:
Այսպիսով, ակնհայտ է, որ. 
ա) ՙԿյանքի խոսքը՚ բացահայտ խախտում է ՀՀ սահմանադրությունը,
բ) ապօրինաբար զբաղվում քաղաքականությամբ` նպատակ ունենալով երկրում կատարել իշխանափոխություն: 
Սակայն այսքանից հետո, չգիտես թե ինչ գերհզոր ուժի հովանավորությամբ, աղանդը ոչ միայն շարունակում է գործել այլեւ ոտնձգություններ է կատարում անգամ իրեն քննադատող մամուլի ազատության հանդեպ: Ի դեպ, ԶԼՄ-ներում հայտնվել են մի շարք ազդեցիկ մարդկանց անուններ, նշելով, որ նրանք ՙԿյանքի խոսքի՚ ստվերային հովանավորներն են: Հենց վերջերս, այս առումով շոշափվեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի անունը, իսկ մինչ այդ Տեր Եսայի քահանա Արթենյանը շոշափել է ՙԿյանքի խոսքի՚ եւ ՀՅԴ-ի հնարավոր առնչությունը: Գուցե եւ հենց այստեղ է թաքնված այն գաղտնիքը, թե ինչու ՙԿյանքի խոսքի՚ դպրոցը պետական լիցենզիա ստացավ հատկապես այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն էր տնօրինում կրթության ոլորտը:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՙՙՙՙԱԱԾ-Ն ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ

 

Օրերս Երուսաղեմի ՙՍուրբ Հրեշտակապետաց՚ վանքի տեսուչ հայր Ղեւոնդ վարդապետ Հովհաննիսյանը սպառնալիքներ էր ստացել այն բանից հետո, երբ իր անձնական բլոգում տեղադրել էր ՙԿյանքի խոսք՚ աղանդի մասին տեսանյութ, որը ապացուցում է պոռնոսկանդալի ՙաստղ՚ Անժելա Սարգսյանի անդամակցությունն այդ աղանդին: Նախապես ներողություն խնդրելով` ընթերցողին ենք ներկայացնում այն սպառնալիքները, որն ուղղված է եղել վարդապետին. ՙԱյ սրիկա, քեզ թվում ա, որ դու սենց հանգիստ կարաս հազարավոր մարդկանց անպատվես, մեղադրես սեռական անբարոյականության մեջ ու հանգիստ մարսես: Չհավատաս, պարզելու ենք, ու մի լավ համտեսելու ես օրենքի ուժը վրեդ: Քեզ ժամանակվա տրված, տես, հետո չփոշմանես, որովհետեւ, եթե հետո էլ հանես, մեկ ա, մինչեւ վերջ գնալու ենք: Քեզ 24 ժամ ժամանակ, եթե այդ ստահոդ, պատվիրված, զրպարտող մարդկանց ինքնասիրությունը, պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեսանյութը ինքդ չհանես, սրանով զբաղվելու են դատախազությունն ու Ազգային անվտանգությունը: Բացի այդ, դատի ենք տալու ու ոչ միայն մի հոգի, այլ շատերս ենք դատի տալու, որ ոնց որ պետքն ա, պատժենք քեզ քո արած այս այլանդակության համար: Մեկ ա մենք չէ, դատախազությունն ա հայտնաբերելու, թե դու ով էս ու ով ա սրա հետեւում կանգնած: Ու հաստատ քո համար ներում-բեկում չի լինելու, լավ իմացի՚:
Իսկ թե որքանով են իրավասու նմանատիպ շանտաժի լեզվով խոսել ԱԱԾ-ի եւ դատախազության անունից ինչ-որ մարդիկ, իսկ տվյալ դեպքում, կարելի է ասել նաեւ աղանդավորները, հարցով դիմեցինք վերը նշված կառույցներին: ԱԱԾ հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱՐԾՎԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ նշեց. ՙՄենք նման հաղորդում ոչ մեկից չենք ստացել՚: 
Իսկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի պատասխանատու ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԸ այս կապակցությամբ ասաց. ՙՄենք չգիտենք, թե ինչ բլոգի մասին է խոսքը, որովհետեւ մեր կայքերում բլոգերները մի փոքր ավելի շատ են, եւ դատախազությունը դա մոնիտորինգ չի անում: Եթե եղել է հանցագործության մասին ահազանգ, ապա անձը պիտի դիմի դատախազություն, որ տրվի համապատասխան ընթացք, եւ գործը ուղարկվի ոստիկանություն ստուգելու համար: Իսկ տվյալ պահին դատախազությունը հանցագործության մասին հաղորդում չի ստացել՚:
Ի դեպ, այս անգամ Ղեւոնդ վարդապետը չէ տեսանյութի հեղինակը, իսկ աղանդավորները նյութը ջնջել են տվել ՙՅութուբ՚-ից` ՙհեղինակային իրավունքի խախտման՚ չարչրկված պատրվակով: Դրա առնչությամբ վարդապետն իր բլոգում դիպուկ նկատել է. ՙՊարզվում է` Անժելայի մասին չէր կարելի խոսել, նա սրանց սեփականությունն է եւ ՙքոփիռայթ՚-ը՚:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ՚ ԱՊՕՐԻՆԻ Է ԳՈՐԾՈՒՄ

 

ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցության նախագահության` 2012թ. անդրանիկ նիստին` ի թիվս քննարկվող այլ հարցերի, քննարկվեց նաեւ ՀՀ-ում գործող ՙԿյանքի խոսք՚ աղանդի գործունեության ՀՀ օրենքներին անհամապատասխանության հարցը եւ որոշվեց. 
Հանձնարարել ՍԻՄ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թադեոս Աբգարյանին ուսումնասիրել ՙԿյանքի խոսք՚ աղանդի վերաբերյալ առկա նյութերը` համապատասխան իրավական մարմիններ դիմելու համար աղանդի գործունեության` ՀՀ-ում գործող օրենքներին հակասելու առկա փաստերի առնչությամբ:

ՍԻՄ նախագահություն

 

 

ԱՂԱՆԴՆԵՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴԵՄ ԵՆ, ՆՐԱՆՔ ՀԱՅ ՉԵՆ, ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ՚

 

Վերջին շրջանում կրկին քննարկումների թեմա է դարձել նախկին ԿԳԲ-ի գործակալների գաղտնազերծան հարցը, մասնավորապես` նման առաջարկով է հանդես եկել ՙԺառանգություն՚ կուսակցությունը: ՍԻՄ կուսակցությունն էլ առաջարկում է ԱԱԾ-ին` բացահայտել դրսից ֆինանսավորվող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, կրոնական քայքայիչ կառույցների ֆինանսավորման աղբյուրները: Ընդ որում` այն կազմակերպությունների, որոնց գործունեությունը, մեղմ ասած, հայանպաստ, ազգանպաստ չէ եւ խարխլում է պետության հիմքերը: Չէ որ ՙԿուսակցությունների մասին՚ օրենքը բացառում է կուսակցությունների` դրսից ֆինանսավորվելու երեւույթը: Մեզ հետաքրքրում էր, թե ինչ են մտածում այդ մասին մտավորականները, քաղաքական գործիչները:
ՙ

ՇԱՏ ԵՆՔ ԿՈՏՐԱՏՎՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋ՚

 

Մեր առաջին զրուցակիցը գրող, հրապարակախոս ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆՆ է.
-Նախ` եթե ԿԳԲ-ի անցյալի պատմությունը խառնեն, շատ կեղտ դուրս կգա, եւ կարծում եմ, որ դա մեզ չի օգնի: Այդ համակարգն արդեն գոյություն չունի, եւ այսօր ավելի արդիական, ավելի այժմեական է իմանալը, թե ովքեր են ֆինանսավորվում դրսից եւ աշխատում Հայաստանի Հանրապետության դեմ: Ա°յ, սա է կարեւորը: Թե չէ անցյալի կեղտը քչփորելը, ինձ թվում է, այլեւս իմաստ չունի: Ենթադրենք` այդ կեղտը հանեցինք, եւ պարզվեց, որ այսինչը, այնինչը եղել են գործակալ, հետո ինչ: Մեզ պետք է իմանալ, թե այսօր ինչ է կատարվում մեզ հետ: Սա է, ըստ իս, կարեւորը: Ավելի կարեւորը:
- Իսկ դրսից ֆինանսավորվող կուսակցությունները եւ, ինչու չէ, հասարակական կազմակերպություններն իրենց գործունեության մեջ որեւէ վտանգ ներկայացնում են: Նման վտանգ Դուք տեսնո±ւմ եք:
- Իհարկե, տեսնում եմ: Եթե դրսից ֆինանսավորում են, ինչու են ֆինանսավորում: Բացառված է, որ մեր օգտին ֆինանսավորեն, ֆինանսավորում են մի բանի համար, որ մեր դեմ է, հակառակ դեպքում չեն ֆինանսավորի: Ես կնշեի այդ աղանդավորական շարժումները, որտեղ հսկայական բազմություն է հավաքված: Ես միշտ ասել եւ հիմա էլ կրկնում եմ, որ դրանք ինձ համար հայ չեն. Հայ առաքելական եկեղեցուց հեռացած մարդիկ հայությունից դուրս են: Կավելացնեի նաեւ շատ ապազգային բաներ, որոնք ֆինանսավորվում են դրսից, ասենք` համասեռամոլները եւ այլն... Այդ բոլորը մեր բարոյականության դեմ է, մեր ժողովրդի բարոյականության հիմքերի դեմ է: Մենք ուզում ենք եվրոպացի դառնալ: Այո°, դա լավ բան է. Եվրոպան գոնե ինձ համար աշխարհի քաղաքակրթության կենտրոնն է, բայց դա չի նշանակում, որ այնտեղի կեղտը պետք է վերցնենք: Իսկ այնտեղ կեղտ շատ կա, չէ: Ինչո±ւ դա վերցնենք, լավը չվերցնենք: Ես Եվրոպայի մշակույթն եմ ուզում` զարգացած, շշմեցնող... Ա°յ, դա եմ ուզում վերցնել, այլ ոչ թե այն բաները, որոնք հենց Եվրոպայում էլ կեղտ են, եւ այնտեղ էլ հաճախ պայքարում են այդ կեղտի դեմ, համենայնդեպս, դա չեն ընդունում: Ֆրանսիայում, օրինակ, ՙԵհովայի վկաների՚ շարժումն արգելված է:
- Իսկ, օրինակ, ՙԿյանքի խոսքը՚ մեր թերթին դատի է տվել:
- Այսինքն` անպատկառություն ունեն ոչ միայն ազատ գործելու, այլ նաեւ դատի տալու այն մարդկանց, ովքեր իրենց դեմ են խոսում: Ա°յ, հիմա ես էլ եմ դեմ խոսում, ասում եմ` նրանք հայ ժողովրդին դեմ են, նրանք հայ չեն, հայությունից դուրս են, թող ինձ էլ դատի տան:
- Կարելի է նշել, օրինակ, ՙԽաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի՚ Գեորգի Վանյանին, ով ցանկանում էր Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել: Կա ինչ-որ ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ հասարակական կազմակերպություն, որը ՙՀեշտոցի մենախոսությունները՚ վերնագրով թատերական փառատոն էր կազմակերպել...
- Դրանք խայտառակ բաներ են: Այդ Վանյանը հայտնի անուններից է, Սաքունցը` նույնպես... Դրանք մեր դեմ են գործում, եւ մենք չպետք է այսքան հանդուրժողական լինենք դրանց հանդեպ` վախենալով, թե Եվրոպան ինչ կասի, ինչպիսի վերաբերմունք կդրսեւորի մեր նկատմամբ: Շատ ենք կոտրատվում Եվրոպայի առաջ, շատ ենք կոտրատվում, պետք չէ: Պիտի մտածենք մեր հայկական էությունը պահպանելու մասին, ինչ է նշանակում ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Թող այնտեղ մեր ֆիլմերի փառատոն անցկացնեն, հետո մենք կանցկացնենք ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Ինչո±ւ ենք առաջ ընկնում, ի±նչ իմաստ ունի առաջ ընկնելը: Սա ի±նչ սովորություն է ընդհանրապես առաջ ընկնելու սովորությունը, սպասել է պետք: Կամ Սաքունցը... Չեմ հասկանում` հասարակության մեջ չե±ն ապրում այդ մարդիկ, բա իրենք շրջապատ չունեն:
- Շրջապատ ունեն, սակայն ֆինանսները դրսից են ստանում, ուստի պետք է արդարացնեն իրենց գումար ստանալը:
- Բայց ի վերջո մարդկանց մեջ են ապրում, չէ±: Բա նրանք իրենց վատ չեն զգում այդ մարդկանց մեջ ապրելով, երբ որ բոլորը գիտեն, թե իրենք ով են: Ա°յ, այդ բանը չեմ հասկանում:
- Ամփոփելով` կարելի է ասել, որ կողմ եք ՍԻՄ կուսակցության այն առաջարկությանը, որ ԱԱԾ-ն զբաղվի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ կրոնական քայքայիչ կառույցների` դրսից ֆինանսավորման խնդիրներով:
- Միանգամայն կողմ եմ: Հինը թող չքրքրեն. դրանից օգուտ չկա, իսկ նորը քրքրելու մեջ օգուտ կա. կկանխեն ապագա վտանգները:

 

ԴՐԱ ԴԵՄ ԿԱՐԵԼԻ Է ՄԻԱՅՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՔԱՐԵԼ

 

Իսկ այժմ լսենք ԱԺ պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ.
-Ես գտնում եմ, որ իսկապես արտերկրյա ֆինանսավորման կողքին պետք է նայել նաեւ, թե որեւէ կամայական կազմակերպություն երկրում ֆինանսավորվելու ինչպիսի հնարավորություններ ունի: Սա եւս պետք է դրվի որպես խնդիր, եւ կուսակցությունների ֆինանսավորման հարցը արմատախիլ արվի արտերկրից կապի առումով, այսինքն` որեւէ կուսակցություն սնուցման համար արտերկրի արմատներ չունենա: Բայց մենք լավ գիտենք, որ մեզանում եւս գոյություն ունեն խնդիրներ, որոնք արժե այսօր սեղանի վրա դնել, օրինակ` արդյոք մենք ունենք ֆինանսավորման աղբյուրներ, որոնք իշխանության հովանուց դուրս ի զորու են ֆինանսավորել: Արդյոք մենք ունե±նք լրատվամիջոցներ, որոնք ունենան մեծ սփռում, ինչպես հեռուստաընկերություններն են, եւ վերահսկելի չեն լինի: Սրանցից դուրս նաեւ արդարադատության համակարգը պետք է դիտարկել, որպեսզի մենք, իմ խորին համոզմամբ, չընկնենք ծայրահեղությունների մեջ:
- Մի քիչ կբացեք փակագծերը:
- Պարզապես ես համարում եմ, որ երկրում պետք է այնպիսի միկրոկլիմա ստեղծվի, որ ոչ միայն բացառվի կամայական կուսակցության արտերկրյա սնուցումը, այլեւ որեւէ կամայական կուսակցություն ներքին գործունեության արդյունքում հնարավորություն ունենա ֆինանսական միջոցներ եւ պաշտպանվածություն ունենալ ինչպես լրատվական, այնպես էլ արդարադատության ոլորտում:
- Իսկ դրա համար ինչ է հարկավոր, օրենսդրական փոփոխություններ, թե± իշխանության բարի կամքի դրսեւորում:
- Իհարկե, ե°ւ օրենսդրական փոփոխություններ են պետք, ե°ւ իշխանությունը պետք է վարվեցողության որոշակի տարրեր, որոշակի ուղղություն որդեգրի, որը համապատասխան մթնոլորտի ձեւավորման հնարավորություն կտա... Ասենք, կարելի է այսօր արգելել, բայց արդյոք արգելելը կամ դատապարտելի համարելը, նույնիսկ քրեական հետապնդումը կարող են այնպիսի էֆեկտ տալ, որ այդ հարցը կարգավորվի Հայաստանում... Իմ խորին համոզմամբ` դրա դեմ կարելի է միայն իրավիճակի փոփոխությամբ պայքարել, եւ պրիմիտիվ միջոցառումներն այս առումով կարող են հակառակ էֆեկտը տալ, այսինքն` այդ սնուցման արմատները կդառնան ավելի լատենդ, ավելի աներեւույթ, բայց ոչ պակաս վտանգավոր:

 

Պատրաստեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

 

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚-Ը ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ

 

Լրատվական-վերլուծական eMedia.am կայքը հունվարի 11-ի երեկոյան անհասանելի է եղել իր ընթերցողների համար, ըստ eMedia.am-ի տարածած հաղորդագրության` ՙկայքի վրա DDoS տիպի հարձակման հետեւանքով: eMedia.am-ի վրա հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կայքում բլոգերից արտատպած նյութ է տեղադրվել հայկական շոու-բիզնեսի երիտասարդ աստղերից մեկի` Գարիկ Պապոյանի մասին, որում քննադատվում էր նշված անձի կրոնական եւ հոգեւոր մոտեցումները՚:
Ըստ հաղորդագրության` ՙeMedia.am-ի` ՙVitamin Club՚-ի Գարիկը եւ ՙԿյանքի Խոսք՚ աղանդը/ոշմիդոգմա՚ հրապարակումը վերցված է բլոգից, որտեղ հստակ վերլուծություն կա, որը թույլ է տալիս եզրակացնել, որ Գարիկ Պապոյանը իր երկրպագուների շրջանում տարածում է Հայաստանում գործող եւ իրեն ՙկրոնական կազմակերպություն՚ ներկայացնող կազմակերպության գաղափարախոսությունը: Հետաքրքիրն այն է, որ Facebook-ում գործող խումբը, որտեղ տեղադրված էր տեսանյութը, Գարիկ Պապոյանի տխրահռչակ հարց ու պատասխանը` իր արտահայտած մտքերով, նյութի հրապարակումից անմիջապես հետո անհասանելի դարձավ: 
Զարմանալի է, որ Հայաստանում գործող ՙորոշ կրոնական կազմակերպություններ՚ հաճախ են դժգոհում Հայաստանում` իբր իրենց վրա գործադրվող ճնշումներից, բայց հնարավորության դեպքում ամեն ինչ անում են խոսքի ազատությունը խեղդելու համար: Իրենց գործելակերպով վերջիններս ապացուցում են իրենց` տոտալիտար աղանդներ լինելը: 
eMedia.am-ը հետեւողականորեն շարունակելու է Հայաստանում գործող ՙկրոնական կազմակերպությունների՚ մասին հրապարակումները, եւ եթե նման դեպքերը շարունակվեն, եւ փորձ կատարվի խեղդել մեր խոսքի ազատության իրավունքի իրացումը, կայքը կշարունակի տարածել մեր ինֆորմացիան բոլոր հնարավոր ռեսուրսներով (անգամ անվճար հիմունքներով eMedia.am-ը պատրաստ է նյութերը տրամադրել այլ կայքերի, որոնք կցանկանան օգնել մեզ պայքարել այս անօրինական ճնշման ու շրջափակման դեմ):
eMedia.am-ը դատապարտում է նմանատիպ կիբեռխուլիգանություն հանդիսացող գաղափարական պայքարի ձեւերը եւ շարունակվելու դեպքում կդիմի համապատասխան պետական կառույցներին՚: 
Դե ինչ, ՙԿյանքի խոսք՚ տոտալիտար աղանդը լավ էլ առաջադիմում է խոսքի ազատության դեմ տոտալ պայքարում: Սկզբում սպառնացին Ղեւոնդ վարդապետ Հովհաննիսյանին` իրենց պսակազերծող տեսահոլովակների ստեղծման համար, եւ ՙհեղինակային իրավունքի՚ պատրվակով արգելափակել տվեցին այդ հոլովակները, հետո մեր թերթին դատի տվեցին, այնուհետ զանգվածային բողոքներ կազմակերպելու միջոցով փորձեցին ամբողջ համացանցը լիովին մաքրել իրենց պարագլուխ Արթուր Սիմոնյանի դիմակը պատռող տեսանյութերից... Հիմա էլ, հենց որ ՙյուրային՚ ինչ-որ ՙVitamin Club-ի Գարիկի՚ մասին eMedia.am-ում հայտնվեց ոչ բարենպաստ նյութ, այդ կայքը ՙպատահականորեն՚ ենթարկվեց կիբեռհարձակման, ինչն արդեն քրեորեն պատժելի արարք է... Եվ եթե պետությունը անհապաղ վճռականորեն չկասեցնի աղանդավորական էքստրեմիզմի այդ դրսեւորումները, ապա, հավանաբար, մոտ ապագայում նույնքան ՙպատահականորեն՚ տոտալիտար աղանդներին քննադատող լրագրողների գլխներին կսկսեն աղյուսներ ընկնել, կամ բանը կհասնի ՙպատահական՚ վրաերթերին ու ոչ պակաս ՙպատահական խուլիգանների՚ ձեռամբ հաշվեհարդարներին: Ինչեւէ, հայտնելով զորակցություն eMedia.am-ի մեր գործընկերներին` հավաստիացնում ենք, որ օրենքով չարգելված ցանկացած միջոցներով պաշտպանելու ենք խոսքի ազատությունը աղանդավորական գրաքննություն հաստատելու փորձերից:

ՙԻՐԱՎՈՒՆՔ՚

 

 

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ՚ ԱՄԱՆՈՐՅԱ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

 

Ինչպես մեզ հայտնեցին խմբագրություն այցելած ՙԿյանքի խոսք՚ աղանդից հիասթափված մի քանի քաղաքացիներ, Նոր տարվա շեմին աղանդի անդամները ստացել են նամակներ, որտեղ նրանց կոչ էր արվում հերթական անգամ դրամ նվիրաբերել: ՙԿյանքի խոսքի՚ անդամների այն հարցին, թե մշտապես հավաքվող դրամը ինչ է լինում, աղանդի ղեկավար Արթուր Սիմոնյանը պատասխանեց. ՙԾախսում եմ՚: Հատկապես ո±ւր են գնում հավաքագրված հսկայական գումարները, աղանդի ղեկավարից բացի, որեւէ մեկը չգիտի: Սակայն հայտնի է, որ Ա. Սիմոնյանը շատ թանկարժեք նվերներ է մատուցում իր որոշ գործընկերներին: Այսպես, նրանցից մեկին նա նվիրել է ձի, որի արժեքը մոտենում է 1 մլն դոլարի:
Բացի դրամից, աղանդի ներսում կատարվում է նաեւ արյունի եւ մազերի հանձնում: Խմբագրություն այցելած մարդիկ մեզ պատմում էին, որ աղանդի անդամների միջեւ ամուսնական հարաբերությունները ձեւակերպվում են ոչ թե պետական, այլ աղանդի ԶԱԳՍ-ում: Իսկ հիվանդանալու դեպքում` աղանդավորները դիմում են ՙԱղանդավորական պոլիկլինիկա՚: Մարդիկ նշում էին, որ աղանդում տարածված է կախարդությունը, որի հետեւանքով շատերի մոտ նկատվում են հոգեկան շեղումներ:

 

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

ԻՆՉՊԵՍ ԵՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՈՒՆ

 

Փաստորեն, հայաստանյան աղանդավորական կազմակերպությունները ոչ միայն փորձում են աճել եւ զարգանալ, այլ նաեւ դատի են տալիս լրատվամիջոցներին` հանձին ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի Արմենիի՚ թերթերի` թերթի առաջին էջին ծաղրանկար դնելու համար: Նշենք, որ 20 տարուց ավել ՙԻրավունք՚ թերթին, որեւէ պետական գործիչ կամ գերատեսչություն դատի չի տվել ծաղրանկարի համար, բայց արի ու տես, որ ինչ-որ ՙԿյանքի խոսք՚ աղանդ դրանից վիրավորվել է եւ պատիվ է պահանջում դատարանի դահլիճում: Ինչեւէ, Աստված իրենց հետ, քանի որ հենց իրենք ունեն դրա պակասը: Այս առումով Z-S հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնն անցկացրել է հարցում Երեւանում` 100 հոգու շրջանակում, եւ այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ ՙԿյանքի խոսք՚ աղանդը հայաստանյան երկու լրատվամիջոցների դատի է տվել, մեր մշակույթի եւ քաղաքական գործիչները ներկայացրին հետեւյալ պատասխանները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ. ՙԻմ վերաբերմունքը աղանդներին բավականին կոշտ է, եւ կարծում եմ, որ մեր ազգը այս գլոբալացման պայմաններում ունի բազում խնդիրներ, եւ դրանք աղճատելով չի, որ պետք է դրանք լուծենք, այլ հակառակը, համատեղելով, մեր հոգեւոր, մշակութային կենսակերպի մեր տեսակը համադրելով, այլ ոչ թե հակադրելով: Իսկ աղանդները այսօր մեր ազգի մեջ հակադրման սինդրոմ են առաջացնում ոչ միայն գաղափարական, այլ նաեւ հոգեւոր: Իսկ լրատվամիջոցները նրա համար են, որպեսզի մեր կյանքում տեղի ունեցող անցուդարձի մասին տեղեկացնեն, եւ եթե ինչ-որ մեկին այդ ներկայացնելը դուր չի գալիս, ապա իր իրավունքն է, կարող է դատի տալ: Բայց չեմ կարծում, որ նրանք, ովքեր թեեւ գործելու իրավական հիմքեր ունեն, բայց անբարո բաներով են զբաղված, ապա բարոյական իրավունք չունեն իրենց իրավական գործունեությունը հաստատելու համար: Մարդու կամ կառույցի գործունեությունը չպետք է լինի միայն իրավական, այլ նաեւ բարոյական՚:
Կոմպոզիտորների միության նախագահ` ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. ՙՑավոք սրտի, դատական ատյանները հարաբերություններ ճշտելու ինստանցիա է դարձել մեզ մոտ, որը գալիս է նրանից, որ ինչ-որ մի տեղ մի բան սխալ է, եւ մարդիկ փորձում են այդ սխալը ուղղել ուրիշի միջոցով: Այնինչ քաղաքակիրթ հարաբերությունները պետք է լինեն դեմ դիմաց եւ կողք կողքի` սխալն ուղղելու համար: Իսկ աղանդը առհասարակ ինձ համար չհամատեղվող երեւույթ է իմ հոգեւոր կոնցեպցիայի շրջանակում: Այսօր աշխարհը այդ աղանդների ձեռքը կրակն է ընկել, եւ չեմ կարծում, որ իրենք դատարան դիմելու բարոյական իրավունք ունեն, եւ կարծում եմ, որ դատարանը խոհեմ կգտնվի այդ հարցում: Աղանդավորները նախեւառաջ պետք է Աստծո դատարանի առաջ արդարացնեն իրենց գոյությունը, հետո նոր դատի տան՚:
Թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ. ՙԵս այն կարծիքին եմ, որ դրանց պետք է օրենքով վերացնեն` անկախ նրանից, թե համապատասխանում է եվրոպական կամ Եվրախորհրդի պահանջներին, թե ոչ: Ժամանակն է, որ մենք ավելի քիչ մղվենք դեպի եվրոպական արժեքներին, հատկապես, որ դրանցից շատ բաներ հակասում են մեր ազգային ինքնությանը, տեսակին, եւ դրա համար պետք է մենք ավելի խիստ, կոպիտ ու կտրուկ լինենք: Դուք տեղյակ եք, թե ինչպիսի բարքեր են ներխուժում մեր երկիր` Եվրախորհրդի պահանջով, որը վերաբերվում է եւ մշակույթին, ազգի բարոյական կերպարին եւ այլն: Ես չեմ ասում, որ պետք է ամբողջ կյանքում ավանդապաշտ լինենք, բայց գտնում եմ, որ պետք է ինչ-որ մի տեղ կանգ առնենք ու մտածենք, քանի որ գլուխ ենք գովում, որ ունենք երկու հազար տարվա թատրոն, մշակույթ, հազարամյակների պատմություն, պետք է Եվրոպային դիմենք` ասելով, որ մի բան էլ դուք սովորեք մեզանից, քանի որ ծառի տակ ընկած ազգ չենք եղել: Ինչ վերաբերվում է դատի տալուն, ապա շատ վատ է դա, եւ եթե նայենք մասնավոր տեսանկյունից, ապա դա շատ քիչ է, պետք է հարցին հիմնովին մոտենալ, կտրուկ, քանի որ աղանդները շատ են՚:
Ազգային կինոկենտրոնի նախագահ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ՙԲայց ով են աղանդավորները, որ մի հատ էլ լրագրողներին դատի տան, դրա համար պետք չէ դրանց այդքան արտոնություններ տան, որ գործն էլ հասնի դատարան, նրանք արդեն ոտքի են ելել, նրանց պետք է արգելել, էլ ուր մնաց դատի տան, եւ դրանով պետք է զբաղվի մեր եկեղեցին, հասարակությունը եւ պետությունը՚:
ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. ՙՊետք է գնալ դատարան եւ հաղթել, եւ եթե լիներ հնարավորություն, ես այնպես կանեի, որ հեռու մնան աղանդներից, բայց եթե գոյություն ունեն ու գրանցված են, ապա իրավունք ունեն դատարան դիմելու, եւ կարելի է հակընդդեմ հայցով հանդես գալ՚:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՙԻմ վերաբերմունքը աղանդներին խիստ բացասական է, եւ ներկայացնելով Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, որի քաղաքական գործունեության հիմքում ընկած են քրիստոնեական եւ բարոյական արժեքները, իսկ աղանդները, ըստ էության, արատավորում են այդ ամենը հոգեորսությամբ: Ես կարծում եմ, որ օրենսդրորեն մենք պետք է խստացնենք դա, եւ խղճի ազատության հետ դա որեւէ կապ չունի, այլ դա խղճի ազատության նկատմամբ բռնաբարություն է, եւ պետք չէ երբեք կուլ գնալ այդ դեմագոգիկ հայտարարությանը: Աղանդները պետք է վերանան ըստ օրենքի, եւ հայը քրիստոնյա դավանանքը առաջինը ընդունեց 301 թվականին` որպես պետական կրոն, եւ մենք չենք կարող այլ բան ընդունել: Այստեղ խոսքը չի գնում այլ կրոնների մասին, որն է` իսլամը. քրիստոնեության տարբեր ճյուղերի մասին չէ, այլ աղանդների մասին է, որոնք հավատքի ու դավանանքի հետ որեւէ ընդհանուր բան չունեն: Նրանք հոգեպղծում եւ ոչնչացնում են մարդու ներքին աշխարհը, նրանց պետք է օրենքից դուրս համարել, էլ ուր մնաց, որ նրանք լրատվամիջոցներին դատի տան, այն էլ` ՙԻրավունք՚ թերթին: Ես գտնում եմ, որ ընդհանրապես պետք է լրատվամիջոցների հետ վերաբերվել շատ մտահոգ եւ խնամքով, եւ նույն լրատվամիջոցները իրենց առաքելությանը պետք է շատ լուրջ վերաբերվեն: Իսկ եթե խոսքը գնում է աղանդի մասին, ապա նախեւառաջ պետք է նրանց համարել օրենքից դուրս, հետո նոր մնացած հարցերը քննարկել՚:

Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները:

1. Շատ բացասական, քանի որ աղանդները Հայաստանում արդեն չափից ազատ ու լկտի են իրենց պահում, եւ պետությունը պետք է արգելի նրանց գործունեությունը` 56%: 
2. Բացասական, որովհետեւ չի կարելի տոտալիտար աղանդներին թույլ տալ ոտնձգություն կատարել խոսքի եւ մամուլի ազատության եւ բազմակարծության հանդեպ` 23%:
3. Հաշվի առնելով եվրոպական պահանջները` չի կարելի արգելել աղանդներին դատարան դիմելը, սակայն մեր դատական իշխանությունը պետք է պաշտպանի մեր ԶԼՄ-ների քննադատելու իրավունքը` 15%:
4. Կրոնական փոքրամասնությունները մեր երկրում ունեն պաշտպանվածության կարիք` 1%:
5. Դժվարացել են պատասխանել` 5%:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԸ ԱՎԵՏԱՐԱՆԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԳՆՈՒՄ

 

ՙՀետաքննություն՚ թերթի նախորդ համարի ՙՌոքն ընդդեմ աղանդի՚ վերնագրով նյութի վերաբերյալ արձագանքները բազում էին: Արձագանքողներից մեկն էլ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ էր, որը, ընթերցելով այն, զայրույթ էր ապրել Գոռ Սուջյանի տված հարցազրույցից: Ինչպես նա նշեց.
-Սուջյանը բառացիորեն ոչինչ չի ասում. ՙԵս Աստծո հետեւորդ եմ եւ ոչ մի կրոնի չեմ հավատում: Կարծում եմ` ադաթ է դարձել մարդկանց հավաքել եկեղեցում՚: Պետք է մարդիկ ճիշտ ընկալեն, դա ադաթ չէ, դա Հիսուսի հրամանն էր: Նրա խոսքը ընթերցելով` երիտասարդները կկարծեն` ճիշտ է ասում, ինչ եկեղեցի, ինչ հավատ: 
Ինչպես կարելի է հավատալ Աստծուն եւ ոչ մի կրոնի չհավատալ, դրանք անբաժան են իրարից: Նրա ասածը աբսուրդ է: Պետք է իմանալ, որ սատանայապաշտն էլ է ասում Աստված, հուդայականն էլ, մուսուլմանն էլ, բայց որ Աստծո մասին է նա խոսում: Մենք Աստված ավետարանով ասում ենք Հիսուս Քրիստոսին: Մարդ ի վիճակի չէ գիտելիք ձեռք բերել, երբ ծանոթ չէ այդ գրականությանը: Եթե հոդվածի առաջին մասնակիցը` Վական, խոսում է աղանդի դեմ, ապա Գոռի խոսքը մղում է աղանդավորության: Աղանդավորների հետ պետք է ավետարանով խոսել: Ես անձամբ շատ վատ եմ վերաբերվում աղանդավորներին, նրանք մասոնական կառույցներ են, լրտեսական գրասենյակներ են. ունեմ անգամ փաստաթղթեր, որոնք դա փաստում են, հատկապես` Եհովայի վկաները: ՙԿյանքի խոսքին՚ համարում եմ խիստ վտանգավոր աղանդ: Նրանց կենտրոնը Շվեդիայում է, գումար այդտեղից են ստանում: Նրանք ամենահարուստ այն աղանդներից են, որոնք արբանյակային հեռուստածրագիր ունեն: Նրանք Ավետարանին հակառակ ուղղությամբ են գնում: Ես դա կարող եմ Արթուրի երեսին ասել, թեկուզեւ բազմիցս ասել եմ: Նա կեղծավոր անձ է, փող են սարքում, գառան մորթի հագած գայլեր են: Նրանց համար դա բիզնես է, ու որպես գործիք` օգտագործում են ժողովրդին: Աշխարհի ոչ մի երկրում այդքան աղանդ չկա, որքան Հայաստանում: Այն պետություններում, որտեղ մեծամասնությունը տեղի ժողովուրդն են, այսինքն` այլազգիներ գրեթե չկան, դրա համար էլ կրոնական բաժանում են կազմակերպում: Երկրի հիմքը քանդելու համար է դա: Ես Առաքելական եկեղեցու հետեւորդ ու քարոզիչ եմ:

 

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

 

ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ

 

Վերջին 4-5 օրերին համացանցում հայտնաբերեցինք բավականին ուշագրավ երեւույթ` որ անհետանում են տեսանյութերը, ուր ներկայացված է ՙԿյանքի խոսքի՚ պարագլուխ Արթուր Սիմոնյանի իրական եւ, մեղմ ասած, անհրապույր դեմքը: ՙԻրավունք՚ թերթի կայքում մենք զետեղել էինք հղում ՙԵկկլեսիա՚ ռադիոկայանի մի ձայնագրության վրա, ուր Արթուր Սիմոնյանի կենդանի ձայնով հնչում էր խոստովանություն վերջինիս քրեական անցյալի մասին` ամեն ինչ գողանալու եւ վաճառելու, առավոտից իրիկուն թմրանյութեր ընդունելու եւ այնուհետ հարբելու, ինչպես նաեւ` տասանորդ վճարելը կաշառակեր իրավապահներից սովորելու վերաբերյալ: Եվ ահա հայտնաբերեցինք, որ այդ ձայնագրությունն անհետացել է: 
Բնականաբար, վստահ լինելով, որ այլ տեղերում համացանցում այդ ձայնագրությունը կամ նույնիսկ դրա տեսագրությունը նույնպես կլինի, սկսեցինք այն փնտրել: Եվ հայտնաբերեցինք, որ գոյություն ունեն տասնյակներով Արթուր Սիմոնյանին մերկացնող տեսանյութեր, մասնավորապես` ՙՅութուբում՚, սակայն դրանք կամ արդեն ջնջած էին, կամ ականատես էինք լինում, թե ինչպես անհետանում են մեր աչքի առաջ: Նույնը վերաբերում է եւ օգտատերերին տեսանյութ զետեղելու հնարավորություն տվող կայքերին: Անշուշտ, մեզ հաջողվեց մեր համակարգչի վրա պահեստավորել շուրջ 2 տասնյակ տեսանյութեր, սակայն հետաքրքիր է այն տեմպը, որով ինտերնետից անհետանում են աղանդապետի դիմակը պատռող նյութերը: Ըստ էության` 3-4 օրվա ընթացքում աղանդավորներին համացանցում հաջողվեց ոչնչացնել շուրջ 3000 օրինակ տեսանյութ: Մասնագետների կարծիքով` այդպիսի արագությամբ այդպիսի աշխատանք կատարելու համար հարկավոր էր շուրջ 10-12 հազար մարդու միաժամանակյա աշխատանք համակարգիչների մոտ: 
Անշուշտ, մենք ուրախ ենք, որ այդ տոտալիտար աղանդի հետ մեր հակամարտության հետեւանքներից մեկն այն է, որ նրանք ահագին գումար են կորցնում. չէ որ այդքան մարդու պետք է վճարեն: Մենք հեռու ենք այն մտքից, որ հենց աղանդի ներսում են գտնվել տեսանյութ ջնջելու ձեւերն իմացող մասնագետներ, որոնք հարազատ աղանդի համար այդ աշխատանքը կկատարեին անվճար, զի քիչ հավանական է, որ կարգին մասնագետը ընկնի ՙԿյանքի խոսքի՚ ճիրանները: Բայց ամենակարեւորը` այլ երկրների` իրենց կոլեգաների ուժերի ներգրավումով ՙԿյանքի խոսքի՚ հայաստանյան ֆիլյալի թափած այդ հսկայական ջանքերը զուր են եւ անօգուտ. նրանք մոռանում են, որ ցանկացած սկանդալային նյութ, եթե մի անգամ հայտնվել է համացանցում, ապա ինչքան էլ այն ջնջես, հայտնվելու է կրկին ու կրկին: Այնպես որ, խուճապային նյարդային շարժումները ոչնչով չեն օգնելու ՙԿյանքի խոսքին՚` հասնելու իր նպատակին, եւ առաջիկա դատական գործընթացին նախորդող ժամանակաշրջանում այդ աղանդի դիմակը պատռող փաստական նյութերի հրապարակային շրջանառությունը չի պակասելու:

 

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

 

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ՚

 

ՙԱղանդավորական կազմակերպությունները Հայաստանում ունեն սեփական ինտերնետ կայքեր, սեփական մամուլ եւ անգամ հեռուստականալներ: Հասկանալի է, որ ոչ թե նրանք են բացել լրատվամիջոցներ, այլ կաշառել են այնտեղ աշխատող մարդկանց: Այդպիսի հնարավորություն նրանք ունեն: Ինձ համար ակնհայտ է` գոյություն ունեն ԶԼՄ-ներ, ուր աղանդավորական կազմակերպությունները տպում են այն ամենը, ինչ կցանկանան: Այդպիսի հրատարակություններից մեկը, մասնավորապես` ՙՀրապարակ՚ թերթն է, քանզի այնտեղ տպվում են նյութեր, որոնք ուղղված են ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու գործունեության եւ ի շահ աղանդների՚,- այդպիսի կարծիք հայտնեց երեւանյան Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Եսայի քահանա Արթենյանը ՙՌեգնում՚ գործակալության թղթակցի հետ զրույցում: Նա ավելացրեց, որ կան նաեւ այլ աղանդանպաստ ԶԼՄ-ներ, գումարած դրան` ՙԿյանքի խոսք՚ աղանդի հետեւորդ լրագրողներ տարբեր հեռուստաընկերություններում:

Նույն զրույցում քահանան անդրադարձավ եւ որոշ քաղաքական ուժերի եւ աղանդավորների գաղտնի քաղաքական շփումներին. ՙՈրոշակի խոսակցություններ եկեղեցուն եւ հոգեւորականներին հասնում են: Օրինակ` ՙԿյանքի խոսք՚ աղանդի եւ ՀԱԿ-ի երիտասարդական թեւի կապերի մասին: Ես հասկանում եմ, որ դա շատ լուրջ եւ պատասխանատու տեղեկություն է, եւ չեմ կարող պնդել դրա ստույգ լինելը: Կամ այլ օրինակ` նույն ՙԿյանքի խոսք՚ աղանդը եւ ՀՅԴ-ն: Բայց կրկնվեմ` այդ ամենը խոսակցությունների մակարդակով է՚:

 

 

ԱՄԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՔԱՐՈԶԻՉ Է՚

 

Հենց վերը պատկերված ցուցանակում զետեղված կոլաժը առիթ դարձավ, որպեսզի ՙԿյանքի խոսք՚ աղանդի պարագլուխ Արթուր Սիմոնյանը հույժ վիրավորված համարի ինչպես անձամբ իր, այնպես էլ իր գլխավորած կառույցի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը եւ հայցով դիմի դատարան: Այսինքն` լրատվական դաշտի մի մասի ՙխաթրը՚ առնելուց հետո աղանդավորության ազգակործան վտանգի մասին բարձրաձայնող ԶԼՄ-ներին պարզապես փորձում են լռեցնել: Դա էլ պատճառ դարձավ, որպեսզի երեկ ՙԱզդակ՚ մամուլի ակումբին հյուրընկալեին Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու հոգեւոր սպասավոր հայր ՂԵՎՈՆԴ վարդապետ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ՙՍուրբ Երրորդություն՚ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ: Քննարկման հիմնական թեման վերաբերվում էր մեր երկրում աղանդավորական շարժմանն ու դրա կործանարար հետեւանքներին: 
Ինչ պետք է անի մեր եկեղեցին եւ հասարակությունը, որ չի կատարում այս արատավոր երեւույթը կանխելու համար հարցին` հայր Ղեւոնդը ասաց. ՙՊետք չի այդչափ մեղադրել եկեղեցուն, քանի որ իր ուժերի չափով աշխատանքներ տարվում են, պարզապես խնդիրը նրանում է, որ ամեն աղանդավոր պոտենցիալ քարոզիչ է, որոնց հատուկ պատրաստում են դրա համար: Վերջին շրջանում աղանդավորության ակտիվացումը կարելի է բացատրել սատանայի ներգործությամբ, այսինքն` սատանան տալիս է մարդուն այն, ինչ որ իրենը չէ, եւ դա գալիս է դեռեւս Ադամից եւ Եվայից, երբ դրախտում Եվան խաբեց, որ Ադամը պտուղն ուտի, եւ այն շարունակվում է միչեւ հիմա: Օրինակ` հաճախելով այդ աղանդավորական դասերին մի քանի անգամ` կարող են դառնալ քարոզիչներ եւ արդյունքում ստացվում է այնպես, որ իրենք ավելի շատ են քարոզում, եւ եկեղեցու դերը պասսիվանում է ու դառնում չքարոզող: Սա ոչ միայն եկեղեցու տկարությունն է, այլ, ցավոք սրտի, նաեւ մեր հասարակության: Աղանդավորական շարժման ներկայացուցիչները, որպեսզի իրենց ՙապրանքը՚ վաճառվի, մեծ ներդրումներ են կատարում, որ տարածեն կամ գովազդեն իրենց հավատքը՚:ՙԻսկ մեր եկեղեցին քրիստոնեական հավատքը տարածում եւ քարոզ է կատարում առանց գովազդի, եւ դա այդպես է եղել դեռեւս Քրիստոսի ժամանակներից, երբ նա քարոզում էր բոլորովին գովազդի կարիք չունենալով, եւ այն մարդը, ով նրան փնտրում էր լսելու համար, գտնում էր: Իսկ այսօր այդ աղանդների հետեւից գնալու հիմնական պատճառը դա նյութականն է, որոնց ներգործությունը մեր երկիր սկսեցին թափանցել դեռեւս 1988 թվականի երկրաշարժից հետո: Ես դեռեւս 90-ական թվականներին հանդիպել եմ շատ շատերին, ովքեր ասում էին, որ ինձ ինչ` Աստծու անունը Եհովա է, Հիսուս է, կխաչակնքվենք, թե ոչ, կարեւորը իմ յուղն ու բրինձն է, որ տալիս են, դրա համար գնում եմ այնտեղ: Իսկ արդեն 2000-ից հետո գնալով նրանք հզորացան, ավելի շատ ներդրումներ կատարվեցին դրսից: Հիմա մոդայիկ են այն աղանդները, որոնք խարիզմատիկ են կամ որոնք մարդուն հնարավորություն են տալիս ՙծաղկելու՚ կամ ՙզարգանալու՚: Հաճախելով ՙԿյանքի խոսք՚-ի դասերին` մարդկանց ասում են, որ դու կբերես եւ մեզ կտաս տասանորդ եւ դրա դիմաց Աստված քեզ ավելին կտա: Եվ համեմատական անցկացնելով` ցանկանում եմ նշել, որ եթե հայ քրիստոնյային եւ աղանդավորին տանենք անապատ երկար ժամանակով, այնտեղ իրական հայ քրիստոնյան ավելի կուռ կմնա, քան աղանդավորը, քանի որ մեր եկեղեցին քարոզում է հոգեւորը, տանում է դեպի Աստված, իսկ իրենք չունեն եկեղեցի կամ ամուր համայնք: Նրանք բավականին հաճախ են հանդիպում, զրույցներ վարում եւ աղոթում, որպեսզի չկտրվեն իրարից, բայց երբ դուրս գան իրենց համայնքից, կկործանվեն, իսկ ինչպես Աստված է ասում` ՙՓրկության ճանապարհը նեղ է՚: Աղանդները քարոզում են ցոփ ու շվայտ կյանք` ասելով` եկեք մեզ մոտ եւ դուք լավ կապրեք՚:
Տեր Եսայի քահանան, չհամաձայնվելով այն մտքի հետ, որ այսօր հայ ժողովուրդը քիչ է կապված մեր եկեղեցու հետ, ավելացրեց. ՙՄիայն եկեղեցուց հեռու գտնվող մարդկանց մոտ է այն տպավորությունը, որ մեր հավատացյալները քիչ են: Պարզապես մի բան կարող եմ ասել, որ այսօր մեր հասարակությունը շատ անտարբեր է, եւ թերեւս ամենադժվար առաքելությունն այսօր հայ երիտասարդին եկեղեցի բերելն է, որը մեր ամենօրյա պայքարն է: Սրա պատճառը ոչ թե այն է, որ մարդիկ հավատք չունեն, այլ որովհետեւ սոցիալական խնդիրներն են տարբեր եւ այս ֆոնի վրա ՙԿյանքի խոսք՚ աղանդը առաջարկում է բարեկեցիկ կյանք` ասելով, որ տասը դոլար տասանորդ կտաս եւ Աստված քեզ հարյուրը կտա: Ես ինքս տեղյակ եմ, որ այդ քարոզների ժամանակ, որոշ մարդիկ պարծենում են` ասելով, որ նախկինում ունեին ՙ06՚ մակնիշի մեքենա, իսկ հիմա ունեն ՙՏոյոտա՚: Բացի այդ, իրենք ասում են, որ տասանորդ վճարելը պարտադիր չէ, կամովին է: Գիտեք, պարտադիր չէ նման օրենք լինի կամ որեւիցե մի տեղ փակցված լինի դրա մասին, նրանց ամենանգամյա բոլոր քարոզները սկսվում են նրանով, թե ինչպես մեկի հասարակ մեքենան փոխարինվեց շքեղով, ով տուն չուներ, հիմա ունի, մեկի ավանակը դարձավ ձի եւ այլն, որից հետո սկսվում է դրամահավաքությունը: Ինչպես նկատեցիք, սրանից ավելի պարտադրող տասանորդ չի կարելի պատկերացնել, եւ նույնիսկ շատ հաճախ մեզ մեղադրում են, թե ինչու հայ եկեղեցին չի պահում տասանորդը. ուզում եմ նշել, որ դա իրապես պետք է լինի կամավոր` ըստ Ավետարանի՚: 
Իսկ որքան աղանդավորական շարժում կա մեր երկրում հարցին` տեր Եսային նշեց, որ պաշտոնապես դրանք 67-ն են, բայց դրանք էլ իրենց հերթին տարբեր չեն. ՙՀՀ-ում կա մոտավորապես 15-20 տարբեր աղանդ, եւ տարբեր համայնքներում կարող են տարբեր գրանցումներ ունենալ` տարբեր անուններով, օրինակ` ՙԿյանքի խոսք՚ կամ ՙՃշմարիտ խոսք՚ եւ այլն՚: 
Յուրաքանչյուր ծավալվող գործունեություն ունի մի որեւէ նպատակ, իսկ աղանդների դեպքում հայր Ղեւոնդը դա մեկնաբանեց հետեւյալ կերպ. ՙՏարբեր աղանդներ գրավում են տարբեր միջավայր, որի տակ կան հավանաբար դրսի քաղաքական ուժեր, բայց իրենց նպատակն է, բացի ֆինանսից, իշխելու մարդկանց, որպեսզի հետագայում իրենց հարցերը կարողանան տարածեն կամ բարձրացնեն նրանց միջոցով: Ինչպես նկատում եք, այսօր այդ աղանդավորները ձգտում են իշխանական աստիճաններով բարձրանալուն, որպեսզի հետագայում իրենց պաշտեն կամ երկրպագեն՚: 
Ինչ վերաբերվում է աղանդավորների ագրեսիվանալուն, ապա վերջերս ՙԵհովայի վկաներ՚ կազմակերպության կողմից բռնի վիճաբանության մեջ հայտնված տեր Եսայի քահանան նշեց հետեւյալը. ՙԳիտեք, երբ մի ժամանակ մենք քիչ էինք խոսում աղանդավորների մասին, նրանք սկսեցին ակտիվանալ եւ բազմանալ, իսկ երբ վերջին շրջանում սկսեցին շատ խոսել իրենց գործունեության մասին, նրանք արդեն ագրեսիվացան: Եվ ինչու սկսեցին ավելի շատ ՙԿյանքի խոսքի՚ մասին խոսել, որովհետեւ ես նրանց դիտում եմ Հայաստանում ամենավտանգավոր աղանդը, քան սատանայապաշտներին: Ես նպատակ չունեմ ցեխ շպրտել նրանց վրա, այլ կան կոնկրետ փաստեր, որ ՙԿյանքի խոսքը՚ հանդես էր գալիս եւ շարունակում է հանդես գալ Հայ առաքելական եկեղեցու անունից: Իրենց ժողովարանում ունեն խաչ եւ իրենք գտնվում են այն համայնքում, որտեղ ես եմ աշխատում եւ ուզեմ, թե չուզեմ, առնչվում եմ իրենց հետ: Երբ մեր եկեղեցին` ՙՍուրբ Երրորդությունը՚, օծվեց եւ իր դռները բացեց հավատացյալների առաջ, ՙԿյանքի խոսքը՚ իր ժողովարանի պաշտոնական անունը փոխեց, դրեց ՙՍուրբ Երրորդություն՚: Այսինքն` շատ մարդիկ գալով Հարավ-արեւմտյան թաղամաս, երբ ասում են` տարեք ՙՍուրբ Երրորդություն՚ եկեղեցի, վարորդները ակամայից տանում են իրենց մոտ, քանի որ մեր եկեղեցին գործում է վեց տարի, իսկ իրենք արդեն տասը տարի է, ինչ այնտեղ են: Նրանք, բացի դրանից, փողոցի անչափահաս երեխաներին գումար էին տալիս` ասելով, որ նստեք երթուղային տաքսիներ, որը անցնում է իրենց ժողովարանի կողքով, եւ դիտավորյալ, երբ հասնեք այդ ժողովարանի մոտով, երթուղայինում բարձր գոռացեք` ՙՎարպե°տ, եկեղեցու մոտ կանգնի°ր՚, եւ այդպես էլ անում էին: Սա շարունակական կրկնելով` մարդկանց մոտ արդեն կար այն կարծիքը, որ հենց դա է իսկական եկեղեցին: Գուցե այս ամենը բիզնեսի առումով արդարացված է, բայց ոչ հոգեւոր առումով՚:
Իր հոգեւոր ծառայությունը Երուսաղեմում մատուցելով` հայր Ղեոնդը տեղեկացրեց, որ այդ երկրում պետականորեն արգելված է այլ դավանանքներին բացահայտ քարոզ իրականացնելը: 
ՙԻրավունք՚-ի այն հարցին, թե չեք կարծում, որ պետությունը այսօր բավականին տեղիք է տվել այդ աղանդների տարածվելուն, եւ նույնիսկ մշակվում են հատուկ օրենքներ, որը թույլ է տալիս նրանց էլ ավելի հանգիստ քարոզելու կամ հոգեորսություն կատարելու, տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց. ՙԱյո, աղանդները, ունենալով ՙհովանավոր՚, որը Եվրոպան է, Եվրախորհուրդն է կամ եվրոպական արժեքները, օգտվում են այս ամենից եւ ամենամեծ ցավն այն է, որ չեն գիտակցում, որ սխալ են թույլ տալիս իրենց երկրի հանդեպ: Որքան էլ Եվրոպան այսօր մեզ հովանավորում է, բայց գալու է մի օր, որ մենք պետք է ինքներս մեզ պաշտպանենք: Կոնկրետ իմ դատավարության ժամանակ ես նշեցի, որ այս տղայի, այսինքն` դատվող ՙԵհովայի վկայի՚ պաշտպանը մենք պետք է լինենք, եւ մեզ հարկավոր չեն Կանադայից ժամանած փաստաբանները: Այս իմաստով` օրենքի տեսանկյունից մենք շատ թույլ կողմեր ունենք` խղճի, կրոնի ազատության առումով, որը լուրջ խմբագրման կարիք ունի: Եվ հուսով ենք, որ մի օր կհասնենք դրան, եւ մեր պետական այրերն ու պատկան մարմինները ի վերջո կհասկանան, որ աղանդը Հայաստանի համար չէ` մեր այս սոցիալական ու քաղաքական իրավիճակներից ելնելով, որը ուղղակի սպառնալիք է թե° մեր պետականության եւ թե° հայ մարդու համար՚:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՙՄԵՆՔ ՆԱՅԵՑԻՆՔ ՈՒ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ՈՐ ԴԱ ՔԱՐՈԶ Է՚


ՙ
Իրավունք՚ թերթի երեկվա համարում ՙԱմերիկան հոգեորսությունը հասցրեց մանկապարտեզ՚ հոդվածի հրապարակումից հետո խմբագրություն էր զանգահարել Երեւանի թիվ 161 մանկապարտեզի երեխաներից մեկի մայրը` Քրիստինեն, ով իր խոսքում հաստատեց այն փաստը, որ, իրոք, մանկապարտեզում ՙՀիսուսի վերջին օրերի սրբերը՚ աղանդավորական կազմակերպությունը իրենց գրականությունն ու տեսանյութերը փոխանցել են մանկապարտեզի տնօրենին, որը նկատել է նույնիսկ թաղապետը: Այնուհետեւ տեսնելով, թե ինչ է նկարված դրանց վրա, թաղապետը, զայրանալով այդ փաստից, տնօրենի ձեռքից վերցրել եւ ետ է վերադարձրել տերերին. ՙՊարզապես մի օրինակ պահել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում, իսկ իրենք ասացին, որ դա իրենց բարեգործություններն են, բայց մենք նայեցինք ու հասկացանք, որ դա ամբողջովին քարոզ էր: Եվ մենք հիմա զբաղվում ենք այդ գործով եւ նույնիսկ ամեն ինչ անում էինք, որ ՙԿենտրոն՚ հեռուստաընկերությունը դա ցույց չտա, որովհետեւ դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի: Եվ այդ կազմակերպության թարգմանչուհին այնպիսի պահ գտավ եւ բերեց տվեց մեր տնօրենին, որ ուղղակի անհնար էր կանգնեցնել ու հարցնել, թե դուք որտեղից եք եւ ինչ եք ցանկանում: Այնինչ մենք գիտեինք, որ այդ բարեգործությունները կազմակերպել է ՙԱյարդի՚ կազմակերպությունը, որը եկել էր 161 մանկապարտեզ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ, ովքեր եկել էին տեսնելու կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները: Այդ աղանդավորական կազմակերպությունը ՙԱյարդի՚-ի քողի տակ եկավ ու մտավ մանկապարտեզ եւ նույնիսկ ֆուրշետին չեն մասնակցել՚:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՌՈՔՆ ԸՆԴԴԵՄ ԱՂԱՆԴԻ

 

Կյանքը միշտ էլ լի է անակնկալներով` հաճելի, իսկ շատ անգամ նաեւ` տհաճ, սակայն վերջինս պայմանավորված է մարդկային` աբսուրդի հասնող ֆանտազիայով, որի իրականացումը դառնում է բազմաթիվ մարդկանց ճակատագրերի կործանման կամ ավելի վատ պետության կայացման ու ազգի ջլատման պատճառ:
Չնայած նրան, որ այսօր առաջնայինը հայրենիքի հզորացման, պահպանման ու զարգացման գաղափարն է, որին զուգահեռ որոշ աղանդների պատճառով մարդիկ ենթարկվում են թրաֆիկինգի, սակայն այս անգամ` հոգեբանական: Ցավոք, այն այսօր գնալով հասնում է ցինիզմի: Բացահայտվում են հրեշտակի կերպարանք ընդունած սատանաները` իրենց անբարո ու կեղտոտ պահվածքով: Ծեծվում եւ անարգվում են հոգեւորականները, մարդկային հոգիներն են վաճառվում: Աղանդավորների կողմից շեշտը դրվել է նաեւ ամենաանպաշտպանների` երեխաների վրա: Բռնելով նվիրատվությունների ու բարեգործությունների ճանապարհը` նրանք բախում են դպրոցների դռները: Հենց այդ տարիքից է, որ երեխաները շեղվում են ճիշտ ճանապարհից ու դառնում էմոներ, աղանդավորներ եւ գործում բազում սխալներ:

 

ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ՄՈՏԵՆԱԼ ՄԱՐԴՈՒՆ

 

Ասում են` ինչպես էմոները, այնպես էլ աղանդավորները ոգեշնչվում են ռոք երաժշտությունից: Իսկ թե ինչպես են ռոք երաժիշտները վերաբերվում աղանդներին (շատ հայտնի երգիչ-երգչուհիներ համալրել են նրանց շարքերը), փորձեցինք ճշտել ՙԱրմատ՚ ռոք խմբի մեներգչուհի ՎԱԿԱ (Վարդուհի) ԴԱՎԹՅԱՆԻՑ, ով նշեց. ՙՖանատիզմը լավ բան չէ իր բոլոր դրսեւորումներով, բոլոր ֆանատիկներին (երկրպագուներին) վատ եմ վերաբերվում: Մենք չենք որոշում` քրիստոնեությունը ֆանատիզմ է, թե± ոչ, դա մեր պատմության մի մասն է, ու առաջին հերթին ես պայքարում եմ, որ մեր պատմությունը չխաթարվի: Հայ ազգը, որը ամենափոքրերից է աշխարհում, պետք է պահպանի իր պատմությունը: Առաջին հերթին քրիստոնեությունը որպես ազգային արժեք եմ ընկալում: Առհասարակ ցանկացած աղանդի վատ եմ վերաբերվում: Աղանդավորների դեմ պայքարի միջոցներ ենք մտածում ու փորձում Նոր տարուց հետո կյանքի կոչել մեր ծրագրերը: Մեծ տեղ ենք տալիս մարդկանց կարծիքներին, հարցնում, թե ինչպիսին կուզեն տեսնել մեր եկեղեցին: Մեր ծրագրերի շուրջ ներկայումս բանակցություններ, խորհրդակցություններ ենք վարում հայ եկեղեցու հայր Գարեգինի հետ: Ունեմ նաեւ հայր սուրբ բարեկամ, որի հետ եւս խորհրդակցում եմ. մեր ծրագրերը շատ մեծ են: Դրանցից մեկն էլ այն է, որ ուզում եմ ռոք փառատոներ կազմակերպվեն Հայաստանի շրջաններում: Տեղեկացել ենք, որ աղանդավորները ժամեր են վերցնում տարբեր հեռուստաընկերություններից ու իրենց քարոզը անում, կազմակերպում են նաեւ փոփ ու ռոք փառատոներ եւ այդ միջոցով եւս քարոզում են: Մենք էլ ուզում ենք մեր երաժիշտներով, ովքեր դեռ չեն ընդգրկվել աղանդների մեջ, իրենց իսկ զենքով իրենց դեմ պայքարել: Ես անուններ չեմ տա, գիտեմ բոլոր նրանց, ում դուք գիտեք:
Ով հետաքրքրվել է, կարծում եմ, տեսել է, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհի տարբեր մասերում ինչպես են մարդիկ աղանդավորների ազդեցության տակ ընկնում, ընկնում գետնին, գալարվում, անիմաստ ծիծաղում: Որքանով տեղյակ եմ, ՙԵհովայի վկաները՚ հյութեր են բաժանում, որոնց մեջ դեղի պարունակություն կա: Տեղեկացել եմ նաեւ, որ կա Ռեյմա եկեղեցի, որտեղ նաեւ աղանդավոր լրագրողներն են հավաքվում: Դա մեզ համար ահռելի վտանգ է, դրա հետեւանքը այն է, որ մի քանի տարի հետո մենք ոչինչ չենք ունենա, ազգ չենք լինի, որը փորձում են անել տարբեր կազմակերպություններ: Մենք տաղանդավոր ազգ ենք ու ունենք պատմություն, որի մասին անընդհատ մոռանում ենք, դա վերաբերում է պաշտոնատար անձանց, ովքեր ոչ թե իրենց երեխաների, այլ իրենց մասին են մտածում: Դա մեծ վտանգ է հայ ազգի համար: 
Մենք անընդհատ նշում ենք, որ մարդ ազատ է իր ընտրության մեջ, սակայն նույն Ֆրանսիայում կա օրենք, ըստ որի` աղանդավորներն իրավունք չունեն մոտենալ մարդուն, այլ հարց է, երբ անհատը ինքն է նման որոշում կայացնում եւ դիմում նրանց: Այն աղանդավորին, ով մոտենում է մարդուն, կալանավորում են: Ես կողմ եմ, որ մեր երկրում եւս դա համարվի մարդու իրավունքների ոտնահարում, եւ նման քայլի դիմողները քրեական պատասխանատվություն կրեն: Երբ մարդ իրեն 50 դոլարով վաճառում է, դրանից վատ բան չկա, դա ընկալվում է որպես մարմնավաճառ, հոգեվաճառ: Իրավապահ մարմիններին ես ասել եմ` երբ տեսնեք, որ մի տեղ աղանդավորի դուռ է վառվում, իմացե°ք` ես եմ արել՚:

 

ՙԵՍ ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ԵՄ, ՈՎ, ԻՐՈՔ, ՆՎԻՐՎԱԾ Է ԱՍՏԾՈՒՆ՚

 

Վակայի տեսակետը ու պայքարի միջոցները բավականին հետաքրքիր էին, իսկ ինչ կասի ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ, որի անվան հետ կապվում էր նաեւ ՙԿյանքի խոսք՚ աղանդի անդամ լինելու պատմությունը. ՙՍխալ տեղեկություններ էին տարածվել, որ, իբր, ես ՙԿյանքի խոսք՚-ից եմ: Ժամանակին facebook սոցիալական կայքում ինձ ուղարկում էին լինքեր, որոնց հավանություն տալով` ուղղակի հայտնվել էի այդ կապի մեջ` անտեղյակ լինելով դրա մասին: Ես չեմ էլ ուզում հետաքրքրվել, թե ով ինչով է զբաղվում, որովհետեւ ո°չ կրոնին եմ հավատում, ո°չ էլ այլ բանի: Ես Աստծո հետեւորդ եմ եւ ոչ մի կրոնի չեմ հավատում: Եկեղեցին ու հավատը իմ ներսում է, կարծում եմ` ուղղակի ադաթ է դարձել, որ մարդիկ հավաքվում են եկեղեցում, ես անգամ մոմ վառելը չեմ ընդունում: Ես այն մարդու կողմից եմ, ով, իրոք, նվիրված է Աստծուն: Կան մարդկային արժեքներ, որոնք կրոնի հետ կապ չունեն: Ես քննադատել չեմ սիրում եւ եթե ուզենամ արտահայտվել, կարտահայտվեմ միայն երաժշտության միջոցով: Երբ մարդ գտնի իր ինդիվիդումը եւ հիպնոսի տակ չընկնի, դա այլ հարց է: Ամեն մարդ պետք է գտնի իր ես-ը եւ չլսի ինչ-որ մեկին: Յուրաքանչյուր ոք ճշմարտությունը պետք է գտնի ինդիվիդուալ. մեկը ՙԿյանքի խոսք՚-ի միջոցով, մյուսը` մեկ այլ կրոնի միջոցով: Եթե մարդ իրեն հանգիստ է զգում դրա միջոցով, ուրեմն, ես իրավունք չունեմ քննադատելու այդ մարդուն: Աշխարհում ամեն ինչ դարձել է շոու: Ով ոնց ուզի, կներկայացնի ու կտրամադրի մյուսի դեմ: Ամեն մեկը իր փողի մասին է մտածում՚:

 

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

 

ԱՆԴՐԵՆ ԼԱՑԻ ՊԱՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 

Երեկ ՙԱզդակ՚ ակումբում կայացած մամլո ասուլիսում ՀԱՅՐ ՂԵՎՈՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ասաց. ՙԱնցյալ տարի, երբ գալիս էի Երեւան, Երուսաղեմի օդանավակայանում տեսա Հայաստանում ՙԿյանքի խոսք՚ աղանդի պարագլուխ ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ երգիչ ԱՆԴՐԵԻ հետ: Երբ հետո նայեցի իրենց բլոգերը, այնտեղ տեղադրված էր, որ իրենք այցելում են Սուրբ երկիր եւ գնում են Լացի պատի մոտ աղոթելու եւ հայկական եկեղեցի չեն գնալու: Եվ նույն բլոգում նշվում է, թե կա նոր առաջարկ. եկող տարի գնալ կրկին Երուսաղեմ, այցելել Լացի պատի մոտ եւ աղոթել հրեաների հետ: Այնուհետեւ նկարագրում են, թե ինչ եւ ինչպես պետք է աղոթեն: Ի դեպ, նրանք հանդիպում են ունեցել նաեւ Երուսաղեմի քաղաքապետի հետ, որի մասին կարդացել եմ իրենց բլոգերում, որ եկող տարի` մայիսին, պետք է կազմակերպեն փառատոն` կրկին Երուսաղեմում, սակայն ծրագիրը դեռեւս պարզ չէ՚:

 

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀՈԳԵՊԻՂԾՆԵՐԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԵՆ

Մեր այս կոլլաժը ("Իրավունք-Հետաքննություն", թիվ 39) եւ նրան ուղեկցող հրապարակումը հարուցել են  "Հերբալայֆ"-ի ցանցային մարքեթինգի սկզբունքով աշխատող "Կյանքի խոսք" տոտալիտար աղանդի տեղական մասնաճյուղի պարագլուխ Արթուր Սիմոնյանի բուռն վրդովմունքը: Այդ "էրզաց-կրոնի բիզնեսմենին" (այդպես են նրան կոչում սոցիալական ցանցերում), հավանաբար, ափերից հանել է այն, որ հանրությանը ներկայացվել է սույն, ըստ Հայ առաքելական եկեղեցու, աստվաճատհաճ եւ շատերի կողմից չհարգված  հաստատությանն աղմկալի պոռնոսկանդալի հերոսուհի, "խելահեղ սեքսի" անվիճելի թագուհի Անժելա Սարգսյանի անդամակցության փաստը: Անշուշտ, սույն տգեղ իրողությունը էապես փչացրել է "գործարար համբավը" մի աղանդավորական կառույցի, որը արտաքին ապազգային եւ հակազգային ուժերի շահերի արտահայտիչն ու կամակատարն է: Եվ հենց այդ պատճառով Արթուր Սիմոնյանը կես կիլոգրամանոց հայցադիմում է ներկայացրել դատարան` ի պաշտպանություն ինչպես իր սիրելի անձի, այնպես էլ իր գլխավորած "Կյանքի խոսք" աղանդի "պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի":
Եվ այսպես` "Կյանքի խոսքն" ընդդեմ խոսքի ազատության: Սույն աղանդն իրեն այնքան ազատ ու անպատիժ է զգում Հայաստանում, որ որոշել է ձեռք բարձրացնել ժողովրդավարության սրբության սրբոցի` խոսքի, կարծիքի, տեսակետի ազատության վրա, փորձել դատարանի միջոցով աղանդավորական գրաքննություն հաստատել երկրում: Միգուցե հետագայում նաեւ կփորձեն դատարանի միջոցով արգելել Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը` սա է սրանց պատկերացրած խոսքի եւ խղճի ազատությունը... Մարտահրավերն ընդունված է: Մենք, անշուշտ, նաեւ դատարանում կապացուցենք, որ "Կյանքի խոսք" կառույցն ուղղված է ընդդեմ Հայաստանի ու հայության կյանքի` որպես այդպիսին, որ սույն աղանդը մեր հայրենակիցների հոգիները պղծողների ապաստարան է: Մենք տվել ենք, տալիս ենք եւ կտանք արժանի հակահարված այդպիսի կասկածելի կառույցներին, եւ վստահ ենք, որ ընթերցողը մեզ կաջակցի:

 

ՀՈԳԵՊԻՂԾՆԵՐԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԵՆ

Մինչ տպագրության էինք նախապատրաստում հայր ՂԵՎՈՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հարցազրույցի շարունակությունը, տեղեկացանք, որ մեր այս կոլաժը http://www.iravunk.com/iskakan/hetaqnnutyun/18.10.11.html (ՙԻրավունք-Հետաքննություն՚, թիվ 39) եւ նրան ուղեկցող հրապարակումը հարուցել են ՙՀերբալայֆ՚-ի ցանցային մարքեթինգի սկզբունքով աշխատող ՙԿյանքի խոսք՚ տոտալիտար աղանդի տեղական մասնաճյուղի պարագլուխ Արթուր Սիմոնյանի բուռն վրդովմունքը: Այդ ՙէրզաց-կրոնի բիզնեսմենին՚ (այդպես են նրան կոչում սոցիալական ցանցերում), հավանաբար, ափերից հանել է այն, որ հանրությանը ներկայացվել է սույն, ըստ Հայ առաքելական եկեղեցու, աստվաճատհաճ եւ շատերի կողմից չհարգված հաստատությանն աղմկալի պոռնոսկանդալի հերոսուհի, ՙխելահեղ սեքսի՚ անվիճելի թագուհի Անժելա Սարգսյանի անդամակցության փաստը: Անշուշտ, սույն տգեղ իրողությունը էապես փչացրել է ՙգործարար համբավը՚ մի աղանդավորական կառույցի, որը արտաքին ապազգային եւ հակազգային ուժերի շահերի արտահայտիչն ու կամակատարն է: Եվ հենց այդ պատճառով Արթուր Սիմոնյանը կես կիլոգրամանոց հայցադիմում է ներկայացրել դատարան` ի պաշտպանություն ինչպես իր սիրելի անձի, այնպես էլ` իր գլխավորած ՙԿյանքի խոսք՚ աղանդի ՙպատվի, արժանապատվության եւ գործարար համբավի՚:

Եվ այսպես` ՙԿյանքի խոսքն՚ ընդդեմ խոսքի ազատության: Սույն աղանդն իրեն այնքան ազատ ու անպատիժ է զգում Հայաստանում, որ որոշել է ձեռք բարձրացնել ժողովրդավարության սրբության սրբոցի` խոսքի, կարծիքի, տեսակետի ազատության վրա, փորձել դատարանի միջոցով աղանդավորական գրաքննություն հաստատել երկրում: Միգուցե հետագայում նաեւ կփորձեն դատարանի միջոցով արգելել Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը. սա է սրանց պատկերացրած խոսքի եւ խղճի ազատությունը... Մարտահրավերն ընդունված է: Մենք, անշուշտ, նաեւ դատարանում կապացուցենք, որ ՙԿյանքի խոսք՚ կառույցն ուղղված է ընդդեմ Հայաստանի ու հայության կյանքի` որպես այդպիսին, որ սույն աղանդը մեր հայրենակիցների հոգիները պղծողների ապաստարան է: Մենք տվել ենք, տալիս ենք եւ կտանք արժանի հակահարված այդպիսի կասկածելի կառույցներին եւ վստահ ենք, որ ընթերցողը մեզ կաջակցի:
Իսկ ստորեւ` հայր Ղեւոնդի հարցազրույցի շարունակությունը.
- Այդ զոմբիացման ժամանակ պատրաստում են մարդկանց, որոնց տալիս են հրահանգներ, իսկ նրանք կկատարեն, կլսեն իրենց գուրուներին: Յուրաքանչյուր աղանդավորի մոտ ագրեսիա է առաջանում այն ժամանակ, երբ սկսում ես դիպչել իրենց, իսկ մինչ այդ իրենք բարի են եւ ցույց են տալիս, որ սիրում են ձեզ: Երբ ինտերնետում ես անձամբ տեսանյութեր տեղադրեցի իրենց մասին, սկսվեցին իմ հասցեին հնչել սպառնալիքներ, եւ խոստացան, որ կհանեն դրանք կայքերից, եւ հանեցին: Այսինքն` երբ փորձեցինք իրենց իրական դեմքը ցույց տալ, դրանից նրանք ագրեսիվացան:
- Իսկ միթե մեր հոգեւորականները կամ հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները չեն ագրեսիվանում, երբ փորձում են սխալ կամ վատ բան ասել մեր հավատքին:
- Բնականաբար, լինում են բորբոքումներ, բայց բանը չի հասնում, եւ դժվար թե հասնի, ձեռքերին ազատություն տալուն կամ սպառնալուն, իսկ լեզվակռիվներ, բնականաբար, լինում են, բայց իրենց պարագայում դա իրենց ներքին վիճակն է, այսինքն` եթե դու իրենցից մեկը չես, ապա դու թշնամի ես, եթե փորձես իրենց ինչ-որ բան ասել: 
- Հայր Ղեւոնդ, մեր ունեցած տվյալներով` կոնկրետ ՙԵհովայի վկաներ՚ կազմակերպությունը, գլխաքանակ ապահովելու դեպքում ստանում է գումար, իսկ ինչպիսին է ՙԿյանքի խոսք՚ աղանդի մոտ այդ մոտեցումը:
- Եթե հիշում եք, 90-ականներին մեզ մոտ եկավ ցանցային մարկետինգ հասկացողությունը, այսինքն` որքան մարդ դու կարողացար ներգրավել քո անվան տակ, այդքան գումար կվաստակեիր, եւ ստացվում էր մի բուրգ, ու մարդիկ դառնում էին դրա գերին: Նրանցից շատերը այդ գումարներով մեկնեցին Հայաստանից եւ դարձան քարոզիչներ եւ հիմա օգնություններ են ուղարկում դրսից` Հայաստան: Այս ամենը բիզնես է, եւ մեծ գումարներ են պտտվում այդտեղ, ճիշտ է, կարող են մատնացույց անել եւ ասել, որ մեր առանձին հոգեւորականները եւս ունեն բիզնեսներ, բայց չէ որ դրանք անհատական են, այլ ոչ թե կրոնին են ուղղված: Այս պարագայում ՙԿյանքի խոսք՚ աղանդն է բիզնես:
- Իսկ այն, որ Ձեր կողմից տեղադրած տեսանյութերը զայրույթ են առաջացրել ՙԿյանքի խոսք՚-ի ներկայացուցիչների մոտ, դա չի նշանակում, որ այդ իրական տեսանյութերն իրենց ազդեցությունը թողել են:
- Այո°, բնականաբար, եւ ուզում եմ նշել, որ դրանք տեղադրելուց հետո ինձ ծանոթ մարդիկ գրեցին, որ տեսանյութերը ցույց են տվել իրենց մտերիմներին, եւ, ովքեր հաճախելիս են եղել ՙԿյանքի խոսքի՚ քարոզների, տեսնելով տեսանյութերը, հրաժարվել են այնտեղ հաճախելուց: Իսկ ինչ վերաբերում է այդ աղանդի արձագանքին, ապա` այո°, եթե դա իրենց համար միեւնույնը լիներ, ապա այդ կերպ չէին պայքարի, որ տեսանյութերը հանվեին: Եվ եթե նրանք աղանդ չլինեին, ապա չէին հեռացնի այդ տեսանյութերը եւ կլինեին եկեղեցու ներսում, այլ ոչ թե նրանից դուրս: Մի օր նրանք իմ ՙՖեյսբուքի՚ էջում գրեցին` իսկ չեք վախենում, որ մենք սկսենք ձեր հոգեւորականների կյանքից մանրամասներ տեղադրել կայքերում: Իսկ ես նրանց պատասխանեցի` չէ± որ մենք ձեր անձնական կյանքը չենք ներկայացնում կամ քննարկում, այլ ընդամենը ցույց եմ տալիս եւ ապացուցում, որ ձեր հավատքի հիմքերը սխալ են, իսկ եթե դուք սխալ եք տեսնում մեր եկեղեցու հիմքերը, ապա ցույց տվեք դրանք: Իսկ ինչպես կարող են դա անել, երբ չունեն փաստեր եւ հիմքեր եւ զայրույթից անցնում են արդեն անձնական բնույթի կռիվերի, քանի որ սրանով խախտվում են իրենց հավատքի հիմքերը: Ես ասել եմ եւ կրկին կասեմ, որ ՙԿյանքի խոսք՚-ը եւ մնացած` եկեղեցուց դուրս գտնվող ՙհավատքները՚ աղանդ են, քանի որ դրանց հիմքում ընկած է բիզնեսը: Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ ՙԿյանքի խոսք՚-ը նաեւ պրոիսրայելական քաղաքականություն ունի, որի նպատակն է հրեա ժողովրդին օգնելը, եւ Հայաստանից տարին մեկ կամ երկու անգամ իրենց մարդիկ այցելում են Իսրայել, ՙԼացի պատի՚ մոտ աղոթում եւ սատարում նրանց: Անցյալ տարի, երբ գալիս էի Հայաստան, օդանավակայանում հանդիպեցի Արթուր Սիմոնյանին երգիչ Անդրեի հետ եւ ուզում եմ, խոսքս շարունակելով, ասել, որ երգիչ Մհերը, ինչպես նաեւ վատ համբավ ձեռք բերած Անժելա Սարգսյանը եւս այդ աղանդի ներկայացուցիչներ են եւ չեն կարող հերքել դա, քանի որ անձամբ հարցազրույցներ են տվել, որոնք կան նաեւ Ռուսաստանի կայքերում: Ցանկանում եմ մի կարեւոր փաստի մասին եւս խոսել, որ Ադրբեջանում կա ՙԿյանքի խոսք՚-ի ֆիլիալը, եւ հենց այնտեղ այս աղանդի մեծերը հանդիպում էին կազմակերպել հայր Ալիեւի հետ, որի մասին եւս կան տեսանյութեր, որի ժամանակ նա տալիս է համաձայնություն, որպեսզի նրանք իրականացնեն իրենց քարոզը, իսկ դրա փոխարեն Միացյալ Նահանգների մի քանի ալիքներով հեռարձակվեց տեսանյութ, որտեղ ասվում էր, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը: Շատ կարեւոր մի հանգամանք կա, որ հայկական կայքերում ՙԿյանքի խոսք՚-ը չի ցուցադրում շատ բան, իսկ, երբ նայում ես, օրինակ, Ռուսաստանի կայքերում իրենց տեսանյութերը, այնտեղ ցույց են տալիս, թե ինչպես են աղոթելիս ընկնում հիսթերիկ վիճակների մեջ, ընկնում են, ուշաթափվում են, անկանոն շարժումներ են անում եւ այլն: Այդ ամենը այստեղ ցույց չեն տալիս, քանի որ մեր ժողովուրդը, դա տեսնելով, արդեն կխուսափի իրենց մոտ հաճախելուց:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆՔ ԱՍՏԾՈ ՄԱՐԿԵՏՈԼՈԳՆ ԵՆ


Մեր երկրում աղանդավորական շարժումները գնալով ակտիվանում են եւ բացի հոգեորսությունից, արդեն երբեմն դիմում են ֆիզիկական բռնությունների: Վերջին շրջանում Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի հոգեւոր սպասավոր հայր ՂԵՎՈՆԴ վարդապետ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՙԿյանքի խոսք՚ աղանդի դիմակը պատռող տեսաշար էր տեղադրել ՙՅութուբ՚ կայքում, որտեղ, մասնավորապես, ցուցադրվում էր այդ աղանդի իրական դեմքն ու նպատակները: Հայաստանում վերը նշված աղանդի աղանդապետ Արթուր Սիմոնյանը, այն տեսնելով, սաստիկ զայրանում է եւ դիմում ՙՅութուբ՚ կայքի մոդերատորներին, որպեսզի հեռացնեն տեսանյութը կայքից: Իսկ մինչ այդ, հայր Ղեւոնդին սոց. կայքերի միջոցով սկսում են սպառնալ` ասելով. ՙՉես վախենում, այ տերտեր, որ կարող ա քո հետ մի բան կատարվի, կամ լավ կլինի± մենք էլ ձեր կյանքի մասին պատմենք՚: Այս եւ այլ հարցերի շուրջ մենք զրուցեցինք հայր Ղեւոնդի հետ:
-Կարող եք ասել, թե որտեղ է այն թերացումը, որի արդյունքում գնալով մեր երկրում ավելի են շատանում նման կործանարար աղանդները, եւ շատանում է նրանց կողմից ագրեսիվությունը:
- Հիմնականում այն պայմանավորված է նրանով, որ կա պարապ դաշտ, որտեղ կարելի է ցանել: Եվ եթե հիշում եք, աղանդների ակտիվացումը սկսեց 1988թ. երկրաշարժից, երբ ամբողջ աշխարհից Հայաստան օգնություններ էին բերում, իսկ այդ ժամանակ բացվեց Խորհրդային Միության երկաթե վարագույրը: Եվ որքան հիշում եմ` Վազգեն վեհափառը մի միտք արտահայտեց այն ժամանակ` նշելով, որ շնորհակալ ենք օգնության համար, բայց մեր ժողովրդի հոգեւոր պրոբլեմները մեզ են պատկանում: Ես այն տարիներին, երբ դեռ հոգեւորական չէի, Ռուսաստանից այստեղ եկած աղանդավորներին հարց ուղղեցի` ասելով, թե ինչու այս քարոզչությունը, եթե ճիշտ է, չեք կատարում Ադրբեջանում, իսկ նրանք ինձ պատասխանեցին, որ իրենց կսպանեն: Բայց չէ որ եթե դու քարոզ ես կատարում Քրիստոսի համար, ապա, հնարավոր է, որ նաեւ քեզ սպանեն: Ինչ վերաբերվում է թույլ կողմերին, ապա կարող եմ նշել նաեւ այն, որ մեր եկեղեցին 70 տարի շարունակ իր բուն առաքելությունը չէր կարողանում լիարժեք իրականացնել, այսինքն` քարոզել, իսկ ժողովուրդը միշտ կարիք է ունեցել Աստծո խոսքի: Օգտվելով հենց այս իրավիճակից` տարատեսակ աղանդները մուտք գործեցին մեր երկիր, որը գտնվում էր նաեւ պատերազմական վիճակում, ցուրտ, մութ եւ հացի խնդրով եւ այլն:Եվ շատերը ստիպված գնում էին այնտեղ, որտեղ կային օգնություններ, եւ այսպես անցնելով տարիներ` այդ աղանդների դիրքերը ամրացան մեր երկրում` դրսի ֆինանսավորման շնորհիվ: Ի դեպ, ցանկանում եմ նշել, որ տարբեր աղանդներ իրենց վրա են վերցնում տարբեր ոլորտներ, ասենք, օրինակ, բժշկություն, բանակ, ուսանողություն եւ այլն:
- Ստացվում է, որ երբ երկրում կայուն իրավիճակ չէ, այդ առիթից կարող են օգտվել նաեւ որոշ քաղաքական գործիչներ եւ աղանդավորական քարոզներով սկսեն ժողովրդին տանել այլ ուղղություններով:
- Ես կոնկրետ նման ինֆորմացիա չունեմ, բայց 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո, երբ գոռում-գոչում էին, որ ընտրությունները կեղծվել են, երբ ինտերնետով հետեւում էի, թե ինչ է կատարվում մեր երկրում, նկատեցի բավականին մեծ ակտիվություն աղանդների կողմից: Կոնկրետ Ռուսաստանի ՙԿյանքի խոսք՚ աղանդի սայտում դրվեց հետեւյալ խոսքը, որ Հայաստանում հալածում են քրիստոնյաներին եւ տեղի ունեցած ընտրությունները, որոնք կեղծվեցին իշխանությունների կողմից, դրա արդյունքում 300 հազարից մարդ ելել էին ցույցի, իսկ Հայ առաքելական եկեղեցին կանգնեց իշխանությունների կողքին եւ դեմ դուրս եկավ ցուցարարներին: 
Իսկ 90-ականներին, երբ ՙԿյանքի խոսք՚ աղանդը նոր էր մուտք գործել Հայաստան, նրանց անվանում էին ՙՃշմարտություն՚, որոնք հավաքվում էին նախկին երիտասարդական պալատում, նրանք ունեին հատուկ պատրաստված եւ մշակված տեխնոլոգիա, որն օգտագործում էին ընտրությունների կամ ցույցերի ժամանակ: 2007թ. դեկտեմբեր ամսին ՙԿյանքի խոսք՚ աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանը ինտերնետով տարածում է մի տեսանյութ, որտեղ ինքը, Միացյալ Նահանգներում հարցազրույց տալով, ասում է, որ մարդու վրա շատ ուժեղ ազդեցություն ունի երաժշտությունը, երգը եւ պարը, եւ որ իրենք ունեն ե°ւ պարի, ե°ւ երգի, ինչպես նաեւ` թատրոնի խմբակներ: Ակամայից հարց է առաջանում. արդյոք քաղաքական ուժերն են օգտագործում աղանդներին, թե± աղանդներն են օգտագործում նրանց` դժվար է ասել, բայց ինչ-որ տեղ հաստատ կապ կա:
- Եթե Եհովայի վկաները դրսում կամ տներում են իրականացնում իրենց հոգեորսությունը, ապա ՙԿյանքի խոսք՚ աղանդը որտեղ է իրականացնում իր հոգեորսությունը:
- Իրենք ունեն իրենց մոտեցումները եւ այցելում են տարբեր ուսանողական միջավայրեր, ծերանոցներ, հիվանդանոցներ` տանելով այնտեղ սոց. օգնություններ:
- Կարող եք նշել մի երկու ակնհայտ տարբերություն մեր եկեղեցու եւ ՙԿյանքի խոսք՚ աղանդի քարոզչությունների միջեւ:
- Նախ` սկսեմ նրանից, որ նրանք չեն ընդունում հայ եկեղեցու մկրտությունը եւ իրենց ճիրաններն ընկած մարդուն կրկին մկրտում են, որը արդեն նշանակում է, որ չեն ընդունում մեր եկեղեցին: Բացի այդ, որտեղից եւ ե±րբ են նրանք առաջացել, քանի որ իրենք հիմք եւ սկիզբ չունեն: Բացի այդ, նրանք շատ սխալ մոտեցում ունեն հազարամյա թագավորության մասին, որը, ըստ շատ աղանդավորների, այդ հազարամյա թագավորությունը պետք է գա Քրիստոսի երկրորդ գալուստից հետո եւ հաստատվի երկրի վրա Իսրայելում, որտեղ պետք է Հիսուսը թագավորի, իսկ հրեա ժողովուրդը դառնա Աստծու ընտրյալ ժողովուրդը, որի արդյունքում բոլորը պետք է ծառայեն Իսրայելին: Իսկ ըստ մեր եւ շատ հին եկեղեցիների դավանաբանության` գրված է, որ հազարամյակը դա Քրիստոսի երկրորդ գալուստն է հենց: Այսինքն` սրանով նրանք ուզուն են ասել, որ Քրիստոսը դեռ շատ ուշ է գալու, եւ մարդիկ դեռ ունեն ժամանակ փրկվելու, իսկ մենք ասում ենք, որ երկրորդ գալուստով արդեն լինելու է Քրիստոսի դատաստանը: 
50-ական թվականներին Քենեդ Խեյգեր անունով մեկը հիմնեց ՙՆոր հոգեգալստականների՚ շարժում, որտեղ ավելի շատ շեշտը դնում էին շնորհի վրա, այսինքն` ամենամեծ շնորհը համարեցին լեզուներով խոսելը: Նրանք հիմնականում շրջանակ են կազմում, իրար ձեռք ձեռքի բռնած, հետո սկսում իբրեւ թե աղոթել, որ Աստված Սուրբ հոգի տա, այնուհետեւ նրանցից մեկը սկսում է անհասկանալի լեզվով խոսել կամ, ավելի ճիշտ ասած, բռթբռթալ: Այս ձեւով հիմք է դրվում այս աղանդին: Իսկ Սուրբ Գրիգոր Տաթեւացին դեռեւս 15-րդ դարում ասել է, որ վերջին ժամանակներում սատանան պետք է մարդկանց չար հոգի տա, որ սկսեն այլ լեզուներով խոսել: Այլ լեզուներով խոսելը մեր եկեղեցին ոչ թե չի ընդունում, այլ մենք չենք ընդունում, որ դա Սուրբ հոգու շնորհն է: Այսինքն, եթե մարդը խոսում է մի ինչ-որ լեզվով, այն պետք է հասկանալի լինի: Օրինակ` առաքյալները, երբ ստացան Սուրբ հոգի, սկսեցին խոսել տարբեր լեզուներով, որպեսզի գնային աշխարհով մեկ եւ քարոզ կատարեին: Իսկ այդ անհասկանալի լեզուները պարզապես բռթբռթոց է եւ շատ անգամներ, երբ դրանք թարգմանել են, ասում են, որ եղել են նաեւ հայհոյանքներ` Աստծուն ուղղված: Պետք է հասկանալ, որ սա չէ Սուրբ հոգի ունենալը, այլ, ինչպես ասում է Պողոս առաքյալը, դա խոնարհությունն է, հեզությունն ու համբերությունը: 
Իսկ կոնկրետ ՙԿյանքի խոսք՚ աղանդը շատ արագ տարածում է ստանում, քանի որ այդտեղ կան ֆինանսական ներդրումներ` կոնկրետ տասանորդի հասկացողությունը: Ճիշտ է, հայ եկեղեցին եւս կատարում է այն, քանի որ Աստվածաշնչում գրված է այդ մասին, որ քո տասներորդ բաժինը տուր Աստծո տուն, բայց եկեղեցին չի պարտադրում` ի տարբերություն ՙԿյանքի խոսք՚-ի, որտեղ դույլ են վերցնում եւ պտտվում իրենց մարդկանց մեջ, որտեղ ուզած-չուզած պետք է գումար տաս: Կամ շատ հաճախ իրենց առաջնորդը դուրս է գալիս եւ ասում, որ, գիտեք, Աստված ինձ ասաց, որ ինչ-որ մեկը ձեզանից պետք է ինձ մեքենա տա: Կամ կոնկրետ Ուկրաինայում տեղի ունեցած նարնջագույն հեղափոխության ժամանակ ՙԿյանքի խոսք՚-ի սեւամորթ քարոզիչ Սանջելան իրենց սրահում կանգնում եւ ասում է, որ Աստված ինձ ասաց, որ այստեղ ինչքան մարդ կա, հիմա կբերեն, քեզ կտան 500 հազար դոլար: Այստեղ արդեն այդ մարդիկ հոժար պարտադրանքով գնում են այդ քայլերին, իսկ եթե չտաս, սկսում են դասախոսություններ կարդալ:
Ես միշտ մի համեմատություն եմ կատարել աղանդների հետ կապված` ասելով, որ նրանք եկեղեցու կեղծ եւ անորակ տեսակներն են, այսինքն` եթե հիմա շուկայում կա թանկարժեք ապրանք, այդ նույնի կեղծ տեսակը մենք կարող ենք գտնել շուկայում` ավելի էժան գնով: Այս կերպ նրանք հավատքը իջեցրին շուկայական հարաբերությունների մակարդակին, քանզի իրենց մոտ ամեն բան հիմնված է մարկետինգի եւ բիզնեսի վրա: Օրինակ` ՙԿյանքի խոսք՚-ից Մաքսիմ Մաքսիմովը, ով ռուսական ՏՊՆ կանալի նախագահն է, ասում է. ՙԵս Աստծո մարկետոլոգն եմ՚, եւ նույն Արթուր Սիմոնյանը նրան նվիրել է ձի: Նրանք բավականին ինտենսիվ աշխատում են նաեւ դեռահասների հետ` զոմբիացնելով նրանց:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հյր Ղեւոնդ վարդապետի հետ զրույցի շարունակությունը կներկայացնենք ՙԻրավունքի՚ առաջիկա համարներից մեկում:

"Իրավունք-Հետաքննություն", թերթի խմբագրություն
Ձեր մեկնաբանությունները կարող եք հղել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում