ՙՙՙՙՙՙՙՙԱՐՄԵՆԻԱՆ՚` ԳԱՐՆԱՆԸ, ՙՏԱՇԻՐԸ՚` ԱՇՆԱՆԸ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՙԱՐՄԵՆԻԱՆ՚` ԳԱՐՆԱՆԸ, ՙՏԱՇԻՐԸ՚` ԱՇՆԱՆԸ

Անցյալ տարի այս օրերին թեժ պայքար էր գնում, ապա նաեւ քննարկվում Մոսկվայում կայացած ՙՏաշիր-2011՚ եւ ՙԱրմենիա՚ երաժշտական մրցանակաբաշխությունները: ՙՏաշիր-2011՚ մրցանակաբաշխության ժամանակ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը հայաստանյան շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների բնակարաններ եւ մեքենաներ նվիրեց: Այս ամենը, իհարկե, Հայաստանում կրքեր բորբոքեց: Օրեր անց, հայաստանյան մամլո ասուլիսում ՙՏաշիր՚ մեդիայի գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը նշեց, որ ՙՏաշիր-2011՚-ը, վերջիվերջո, մրցանակաբաշխություն էր, եւ առաջին անգամ մրցանակներ բաշխվեցին ոչ միայն արձանիկների տեսքով: Իսկ ՙՏաշիր՚ մեդիայի գլխավոր տնօրեն ՀՐԱՆՏ ԲԱԲԱՍՅԱՆՆ էլ ընդգծեց. ՙԱրտիստներին բնակարաններ տրամադրելու կապակցությամբ բացասական արձագանքներ ստացանք միայն Հայաստանից, սփյուռքը, բոլոր առումներով, միայն գոհունակություն հայտնեց, գոհունակության նամակներ ուղարկեցին նաեւ համերգին ներկա տարբեր երկրների դեսպաններն ու հյուպատոսները՚:
ՙՏաշիր-2011՚-ի կազմակերպիչները նաեւ հավաստիացրին, որ ձեւաչափն ամեն տարի փոխվելու է, իսկ մրցանակաբաշխության վրա ծախսել էր 200-1400 դոլար արժողությամբ վաճառված տոմսերից գոյացած գումարը: Նրանք նաեւ խոստացել էին` հաջորդ տարի ավելի լավ է լինելու:
Իսկ թե իրականում ինչու այս տարի տեղի չունեցավ ՙՏաշիրը՚, շատերը շտապում են հային բնորոշ ենթադրություններ անել, ասենք, անցյալ տարվա բնակարանաբաշխությունից հետո ՙՏաշիր՚ մեդիան սնանկացել է: Մենք ենթադրությունների ետեւից չընկանք ու փորձեցինք դա պարզել ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ` մեր հարցադրումները ուղարկելով նրա ֆեյսբուքյան էջին: Մի քանի ժամ անց ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները.
- Ինչո±ւ այս տարի տեղի չունեցավ ՙՏաշիր՚ ամենամյա մրցանակաբաշխությունը:
- Հանդիսատեսն արդեն սովոր է, որ ՙՏաշիր՚-ն անցկացվում է գարնանը, սակայն այս տարի այն լինելու է ուշ աշնանը, ինչը ավելի տրամաբանական է. ամփոփվելու է ամբողջ տարին:
- Ասում են` անցյալ տարվա ՙբնակարանաբաշխությունից՚ հետո մրցանակաբաշխության հիմնադիրները սնանկացել են, ինչի արդյունքում էլ այս տարի այն չկայացավ: Թե± պարզապես հետեւել եք Սամվել Գրիգորյանի անցյալ տարվա խորհրդին եւ մտածում եք այլ ոլորտի եւ ոճի մրցանակաբաշխություն կազմակերպել:
- Միշտ զարմանում եմ թղթակիցների այս հարցադրմանը, թե` ասում են... Իսկ ո±վ է ասում ու ի±նչ է ասում: Եթե այդպիսի բան են ասում, ուրեմն ասում են տգետներն ու անգրագետները` սահմանափակ պատասխանատվության ուղեղով: Ուղղակի պետք չէ զլանալ եւ հետեւել ԶԼՄ-ներում զետեղված տեղեկություններին ՙՏաշիր՚ ընկերության մասին: Իսկ ինչ վերաբերում է հայկական շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչների խորհուրդներին, կպատասխանեմ Հարոլդ Թեյլորի խոսքերով. ՙՀաջողության հասնելու լավագույն ճանապարհն այն է` հետեւել այն խորհուրդներին, որոնք ինքներս ենք տալիս մյուսներին՚: Իսկ նոր մրցանակաբաշխության մասին կասեմ, որ այս տարի մարտի 3-ին ես եւ իմ գործընկեր Արմեն Պետրոսյանը (Երեւան նախագիծ) Մոսկվայում կազմակերպել էինք ՙArmenian Comedy Awards 2012՚ մրցանակաբաշխությունը, որը ՙԱրմենիա՚ հեռուստաընկերությամբ հեռարձակվեց ապրիլի 1-ին, եւ այն լինելու է ամենամյա: Կան նաեւ նոր նախագծեր, որոնք գտնվում են նախապատրաստական փուլում: Ես եւ Արմեն Պետրոսյանը հիմնել ենք մեր պրոդյուսերական կենտրոնը, որը լիովին անկախ է գործում: Եվ ես չեմ աշխատում ՙՏաշիր՚ ընկերությունում, չեմ էլ աշխատել: Իմ պատասխանները զուտ սեփական կարծիք են:
ՙԱրմենիա՚ երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչ, ՙԱրմենիա փրոդաքշնի՚ հայաստանյան ներկայացուցիչ, երգիչ, շոումեն ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ՙԱրմենիա՚ երաժշտական մրցանակաբաշխությունը կայանալու է ապրիլի 7-ին, ինչը գեղեցիկ եւ շատ լավ նվեր է մայրերի, քույրերի եւ տատիկների համար: Տարվա ընթացքում լավ աշխատանքներ ներկայացրած կատարողները կստանան իրենց արժանի մրցանակները: Իսկ մեր այն նկատառմանը, որ անցյալ տարի ՙԱրմենիա՚ մրցանակաբաշխությունը կիսվեց ՙՏաշիր՚-ից, նա հիշեցրեց.
- Չկիսվեցինք, ախր ՙՏաշիր՚ մրցանակաբաշխությունը հենց ՙԱրմենիա՚ մրցանակաբաշխությունն էր, որի անունն էր ընդամենը փոխվել: Մարդիկ կային, ովքեր որոշեցին նման մի բան անել, բայց հետո հասկացան, որ դա անհնարին է:
- Ասում են` ՙՏաշիրը՚ բնակարանաբաշխությունից սնանկացել է, դուք է±լ կանեք նման ճոխ նվերներ:
- Նման բան երբեք մեզ մոտ չի եղել, եւ նորմալ չենք համարում, երբ  ինչ-որ հայկական ճոխ նվերներ են անում... Տարվա ընթացքում կատարած աշխատանքի դիմաց պետք է ինչ-որ մրցանակ հանձնել...
- Այս տարի ի±նչ նորություն է լինելու ՙԱրմենիա՚ մրցանակաբաշխության ժամանակ:
- Տարածքն արդեն փոխվել է. ոչ թե ՙԿրեմլի՚ համերգասրահում է լինելու, այլ ՙԼուժնիկի՚ սպորտհամալիրում, որը տարածքով ավելի մեծ է:   
- Իսկ հյուրեր կունենա±ք:
- Շատ հյուրեր ունենք արտասահմանյան էստրադայից: Չենք ուզում փակագծերը բացել, որ անակնկալ լինի: Ասեմ, որ ես ողջունում եմ ՙՏարվա երգչուհի՚ անվանակարգում հաղթողի ընտրությունը, իսկ թե ով է, չեմ ասի:
- Ովքե±ր են որոշում լավագույններին, եւ ովքե±ր են ժյուրիի անդամները:
- Ժյուրի չկա. դա մրցույթ չէ, որպեսզի ժյուրի լինի:
- Այսինքն` կազմակերպիչնե±րն են որոշում ում մրցանակ հանձնել:
- Ե°վ կազմակերպիչները, ե°ւ գեղարվեստական խորհուրդը:  

Պատրաստեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում