ՙՙՙՙՙՙՙՀԱՅԿԱԿԱՆ՚ ՌԵՄԲՈ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ՙՀԱՅԿԱԿԱՆ՚ ՌԵՄԲՈ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Մարտի 31-ին, Գլենդելում ձերբակալվել էր Գարեգին Գալստյանը: Նա իբր փորձ էր կատարել վրաերթի ենթարկել… ոստիկանության սպայի: Իրավապահը փողոցում տեսել էր Գալստյանի ավտոմեքենան եւ հիշել, որ նրա հետ ՙծանոթացել՚ է հերոինի օգտագործման առնչությամբ: ՙՀիշաչար՚ ոստիկանը որոշել էր ստուգել մեքենան եւ երբ մոտեցել էր, 27-ամյա Գալստյանը միացրել էր մեքենայի շարժիչն ու քշել նրա վրա:
Բավարարվելով ոստիկանի ՙվախը չափելով՚` Գալստյանը մեքենան կտրուկ արգելակել էր նրա առջեւ, դուրս եկել մեքենայից եւ դիմել էր փախուստի: Ոստիկանը վնասվածքներ չէր ստացել: Ավելի ուշ Գարեգինը ձերբակալվել էր` հարձակման եւ ենթադրաբար մետամֆետամինի ու հերոինի օգտագործման համար:
ՆՈՎՐՈՒԶԻ ՙԵՂՆՈՒԲՐԻՆՁԸ՚
Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիայում ձերբակալություններ են սկսվել: Կալանքի տակ են վերցվել սննդի բաժանմունքի ծառայողները: Նրանց մեղադրում են այն բանի համար, որ յուրացրել են Նովրուզի օրերին ակադեմիայի կուրսանտներին հատկացվելիք սնունդը, իսկ գողոնն ՙօրինականացնելու՚ համար կուրսանտներին ստիպել էին ստորագրել, որ իրենք ստացել են հասանելիք մթերքը: Լուրը մամուլ թափանցելուց հետո պաշտպանության նախարարությունում ստուգումներ էին սկսվել: Բաքվի զորամասերից մեկում անցկացված ստուգումների արդյունքում ձերբակալվել էին զորամասի ջոկի հրամանատարն ու մի քանի ենթասպաներ: Որից հետո ստուգումներ են սկսվել ակադեմիայում եւ դրանց վերջը չի երեւում:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

