ՙՙՙՙՙՙԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ ՇՈՒՐԻԿԻՆ
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ ՇՈՒՐԻԿԻՆ
Երեկվա ՙԻրավունք՚-ում ներկայացրել էինք ՙԱրարատ՚ ֆուտբոլային ակումբի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի մահվան 10-ամյա տարելիցին նվիրված նրա խաղընկերներից մի քանիսի խոսքը: Նշենք, որ այդ հանդիպումը կազմակերպել էին ՙԱրարատ՚-73 ՍՊԸ-ն (Կ. Թորոսյան), ՙԲանանց՚ ֆուտբոլային ակումբը (Ս. Իսրայելյան), անմասն չէր մնացել Օլիմպիական մարզադպրոցը (Դ. Գաբրիելյան), իսկ լրատվական խնդիրներն ապահովել էր հայտնի մարզական մեկնաբան Ռ. Բարսեղյանը:
Այժմ լսենք ՙԱրարատ՚-73-ի ավագ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻՆ.
- Նա լավագույնն էր, շատ բարձր մակարդակի անձնավորություն, ինչպես ֆուտբոլ էր խաղում, այնպիսին էլ կյանքում էր: Թիմում էլ եղել է լիդերներից մեկը. թե° կիսապաշտպանությունում, թե° հետագայում` պաշտպանությունում նման խաղացող չի եղել: Իմ ավտոմեքենայի մեջ մահացավ, երբ պարապմունքից վերադառնում էինք: ՙԲանանց՚ թիմը ստեղծվել էր, ես գլխավոր մարզիչն էի, նրան կանչեցի, նշանակեցի ՙԲանանցի՚ պետ, որ այլեւս Հայաստանից չգնա: Փարսադանյանի` իմ օգնականի հետ նստել էր, անեկդոտներ էր պատմում, ՙՀաղթանակի՚ կամրջի մոտ նայեցի հայելիիս մեջ, տեսա` Շուրիկի հետ ինչ-որ բան է կատարվում... Չեմ հիշում, թե ինչպես եմ վարել մեքենան...
Ա. Կովալենկոն եղել է հարձակվող ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆԻ կնքահայրը, ինչպես նաեւ ձկնորսության ընկերը:
- Մեզ համար Կովալենկոն ընտանիքի անդամ է եղել, լավ ընտանիք ենք եղել, ֆուտբոլային լավ կոլեկտիվ: Նա շատ հարգված էր բոլորի կողմից, սիրված, ինչ ֆուտբոլային փորձ ուներ, մեծ սիրով փոխանցում էր, սովորեցնում, ՙդուխ՚ էր տալիս: Շատ ուրախ էր, ազնիվ, ազնվագույն մարդ, օրինակ է ծառայել իր վարքով, իր էությամբ: Նրա ասածն ընդունում էինք միշտ որպես մեծի խոսք:
Իսկ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԿԱՐՈՎԸ հուզված ասաց.
- Ժամանակն այնքան արագ է թռչում, արդեն անցել է տասը տարի... Մենք միասին սկսել ենք պատանեկան հավաքականում, երիտասարդականում, ՙԱրարատ՚-ում, նաեւ միասին աշխատել ենք: Շուրիկի մասին կարելի է միայն հաճելի բաներ ասել, որովհետեւ նա ինչպես շնորհքով, կարգին մարդ էր կյանքում, այնպես էլ ֆուտբոլ գլխով, խելքով էր խաղում: Երբեք, երբեք չենք մոռանա Շուրիկին:
- Գուցե պահը հարմար չէ, բայց Դուք հիմա ՙՄիկա՚ ակումբո±ւմ եք աշխատում:
- Ես ՙՄիկա՚-ի մանկապատանեկան դպրոցի տնօրենն եմ, աշխատում ենք, կադրեր ենք տալիս առաջին եւ բարձրագույն խմբերի համար:
- Ի±նչ կասեք Հայաստանի առաջնության մասին:
- Լավն այն է, որ մեզ մոտ աճում է երիտասարդություն, որ մենք հրաժարվեցինք լեգեոներների մեծամասնությունից եւ հույս ենք կապում մեր երիտասարդների հետ: Ե°վ երկրորդ, ե°ւ ազգային հավաքականների խաղը ցույց է տալիս, որ ճիշտ ճանապարհին ենք: Մենք վերջապես կարող ենք պայքարել եւ Եվրոպայում, չնայած, իհարկե, դեռեւս նման մեծ փորձ չկա: Ոչինչ, որ դուրս չեկանք եզրափակիչ փուլ, բայց հեռանկար կա, այսինքն` ժամանակ ունենք աշխատել մեզ վրա եւ առաջ շարժվել, քանի որ կան լավ կադրեր:
- Դառնանք երկրի առաջնությանը: Որոշել են եկող մրցաշրջանից անցնել աշուն-գարուն մրցակարգին, բայց դրա հնարավորությունը ունե±նք, հատկապես, եթե հաշվի առնենք խաղադաշտերի անմխիթար վիճակն ու կլիմայական պայմանները:
- Ես կարծում եմ, որ դեռեւս մի քիչ դժվար է հատկապես խաղադաշտերի հարցում. մեզ մոտ չկան այդքան խաղադաշտեր: Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք: Եթե ինչ-որ բան չստացվի, կարծում եմ (դա իմ անձնական կարծիքն է)` կանցնենք նորից նախկին մրցակարգին:
- Ռուսաստանում էլ, կարծես թե, անցումը չի ստացվում:
- Նրանց մոտ նույնպես չի ստացվի: Նրանք խաղադաշտեր ունեն, բայց նրանց մոտ էլ կլիմայական պայմանները թույլ չեն տալիս անցնելու նման մրցակարգի:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

