ՙՙՙՙՙՙԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԷԻՆ ՆԿՈՒՂՈՒՄ ԵՎ ՕՐԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ 10-15 ՀԱՃԱԽՈՐԴ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԷԻՆ ՆԿՈՒՂՈՒՄ ԵՎ ՕՐԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ 10-15 ՀԱՃԱԽՈՐԴ

Եվ չնայած նրան, որ աշխարհին հայտնի հանցավոր բիզնեսներից մեկի` թրաֆիքինգի մասին այսքան պրոպագանդվում է, այնուամենայնիվ, միեւնույն է` այն կարծես թրաֆիքյորներին այնքան էլ չի անհանգստացնում, նրանք շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը` որպես թիրախ ընտրելով անապահով խավի մարդկանց: Շատերիս թվում է, թե թրաֆիքյորների ձերբակալվելուց հետո տուժողները հեշտությամբ են հաշտվում իրենց հետ կատարվածի հետ: Բայց ամեն անգամ նրանց հետ խոսելիս, պատմությունները լսելիս` մեկ անգամ եւս համոզվում ենք, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Եվ որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչի, ձեզ ենք ներկայացնում ԱՆԱՀԻՏԻ (կեղծանուն) հետ կատարված պատմությունը: Կարծես թե բավականին ժամանակ է անցել, եւ շահագործողների մի մասն էլ ձերբակալված են, բայց նա մեզ հետ զրույցի ընթացքում գոնե մեկ վայրկյանով չկարողացավ հանգստանալ եւ չարտասվել:
տարեկան էի, այժմ բնակվում եմ ՀՀ-ի փոքրիկ քաղաքներից մեկում, ունեմ ծնողներ, քույրեր, մինչեւ մեկնելս աշխատում էի Երեւանում` հեռուստատեսություններից մեկում արբանյակային հեռուստաալիքի սպասարկման բաժնում` որպես տեխնիկ-տեխնոլոգ: Ապրում էինք նորմալ` ո°չ լավ, ո°չ վատ: Մի օր վաղեմի ընկերուհիս` Յուլյան, զանգահարեց ինձ եւ հրավիրեց հյուրընկալվել իր մոտ` Թուրքիա, Իզմիր քաղաքի Բասմանե շրջան` հանգստանալու եւ լավ ժամանակ անցկացնելու համար: Վերջում էլ նշեց, որ շատ է կարոտել: Համոզված էր, որ ես էլ իրեն եմ կարոտել, ու քանի ունի հնարավորություն ինձ հյուրընկալելու` չարժե շանսը բաց թողնել: Ես ընդունեցի ընկերուհուս հրավերը առանց մի վայրկյան անգամ կասկածելու, որ ընկերուհիս պատրաստվում է ինձ իրի պես վաճառել: Պայմանավորվեցինք, որ նա ինձ պետք է Իզմիրում դիմավորի: Երեւանի ավտոկայանից ավտոբուսով մեկնեցի Ստամբուլ, ապա` Իզմիր, որտեղ էլ, հույս ունեի, որ կտեսնեմ ընկերուհուս: Բայց Յուլյան այդպես էլ չեկավ: Մոտակայքում տեսա մի հյուրանոց` ՙՍերջուկ՚ անունով, վճարեցի մեկ օրվա համար, թողեցի իրերս համարում եւ վերադարձա կանգառ, մտածելով որ Յուլյան անպատճառ կդիմավորի ինձ, մտածեցի, որ ուշացել է: Մինչեւ ուշ գիշեր սպասելուց հետո վերադարձա հյուրանոց: Տաքսի կանգնեցրեցի, ցույց տվեցի հյուրանոցի հաշվեփայտը եւ խնդրեցի հասցնել ինձ այնտեղ, բայց վարորդը` 23-25 տարեկան մի տղամարդ պատճառաբանեց, որ ռուսերեն չի հասկանում, հասկացրեց, որ ունի մի ծանոթ, ով լավ է տիրապետում  ռուսերենին եւ կարող է օգտակար լինել իրեն: Տվեց ինձ մի հեռախոսահամար: Զանգեցի, խոսակիցս ներկայացավ Գալինա անունով, ասաց, որ 8 տարի է` բնակվում է Թուրքիայում եւ, որ անպայման ինձ կաջակցի ցանկացած հարցում: Ասաց, որ հեռախոսը փոխանցեմ տաքսիստին, որ նա ինձ իր մոտ տանի:
Տաքսիստն Անահիտին տանում է մի կիսանկուղային բնակարան, որտեղ նրան դիմավորում է 38-40 տարեկան մի կին, ով շատ դժվարությամբ էր բացատրվում ռուսերենով: Այստեղ Անահիտը պարզում է, որ անձնագիրը անհետացել է: Անահիտի այն հարցին, թե որտեղ է իր անձնագիրը, ե°ւ Գալինան, ե°ւ վարորդը պատասխանում են, որ այն Գալինայի մոտ է, եւ նա շուտով կգա: Մինչեւ առավոտ Անահիտը սպասում է Գալինային: Նա գալիս է եւ հայտարարում, որ խուճապի մատնվելու կարիք չկա, անձնագիրը իր տանն է, եւ Անահիտին ուղղորդում է իր բնակարան: Բնակարանում Անահիտին դիմավորում է Կարինա անունով մի կին: Մի քանի ժամից Գալինան հյուրանոցից բերում է Անահիտի իրերը, վերցնելով ոսկեղենը, անձնական իրերը եւ 400 ԱՄՆ դոլար, որոնք Անահիտը բերել էր իր հետ, հայտարարում է, որ վարորդին իր համար վճարել է բավականին մեծ գումար, որի համար էլ նա պետք է վարձահատույց լինի: Կավատը` Կարինան, Անահիտին տանում է մի նկուղ, որտեղ ապրում էր եւս 3 աղջիկ, եւ հենց այստեղ էլ թելադրում է իր օրենքները: Այն է` Անահիտը պետք է զբաղվի մարմնավաճառությամբ, իսկ չենթարկվելու դեպքում, նրան կվաճառի քրդերին: Կարինան ինքն է պայմանավորվում  հաճախորդների հետ եւ վերցնում գումարը: Աղջիկները գտնվում էին զինված տղամարդկանց մշտական հսկողության տակ եւ չէին կարող դիմել փախուստի: Նրանք ՙաշխատում՚ էին այդ նկուղում եւ օրական ընդունում 10-15 հաճախորդ:
Մեկ ամիս հետո Կարինայի նախկին ընկերը` քուրդ Դուանը, ով ուներ նկուղի բանալիները, 7 հոգուց բաղկացած խմբի հետ ատրճանակներով ներս է խուժում եւ առեւանգելով աղջիկներին` նրանց երկու ավտոմեքենաներով տեղափոխում քաղաք Դենեսլիի մի հյուրանոց, որտեղ աղջիկները անց են կացնում 4 օր եւ ընդունում հաճախորդներ, ապա` տեղափոխվում Անթալիա, եւ վերջապես` Պամուլակե, որտեղ էլ նրանց վաճառում են ոմն Վերսալի: Մեկ օր հետո, գիշերով, օգտվելով այն հանգամանքից, որ հսկողություն չկա, Անահիտը վերցնում է իր անձնագիրը եւ դիմում փախուստի: Նա նստում է տաքսի եւ ասում վարորդին առաջին պատահած հասցեն: Իսկ երբ հաշվիչի ցուցիչը մոտենում է այն գումարին, որը առկա էր իր մոտ, նա կանգնեցնում է մեքենան եւ հայտնվում մի խճուղու վրա, որով սլանում էին միայն մեծ բեռնատար ավտոմեքենաներ: Կանգ է առնում մի մեքենա, ուղեւորները` 3 հոգուց բաղկացած մի ընտանիք, առաջարկում են ուղեկցել Անահիտին: Նա ճանապարհին պատմում է իր գլխին եկածը, նրանք նրան օգնում են, տոմս են վերցնում եւ ուղարկում Հայաստան:
- Հենց առաջին իսկ օրը գնացի-պատմեցի Ոստիկանությանը: Գիտե±ք ամենադաժանը որն է, որ ամեն  անգամ պատմելիս` ոստիկանները ծաղրանքով հարցնում էին. բայց դու իրո±ք չես ուզեցել: Ես չեմ հասկանում` այդքան դժվա±ր է հասկանալ եւ ընդունել շահագործված մարդուն: Ինչո±ւ ենք մոռանում, որ ոչ մեկս էլ ապահովագրված չենք, որ վաղը կամ մյուս օրը կարող են նույն իրավիճակում հայտնվել այդ ասողների քույրերն ու կանայք,- ասում է Անահիտը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում