ՙՙՙՙՙՙԵՎ ՆՈՐԻՑ ՀԱՆՔԱՅԻՆ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙԵՎ ՆՈՐԻՑ ՀԱՆՔԱՅԻՆ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Անցած ամսվա վերջերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը 2011թ.-ի հետ կապված: Դրանում մի ստվար հատված վերաբերում էր ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը:

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ


Օմբուդսմենի զեկույցում մասնավորապես անդրադարձ կար հայաստանյան հանքարդյունաբերությանը, եւ մասնավորապես նման տողեր կարելի է կարդալ. ՙԸնդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում հաճախ բարձրացված խնդիրներից է ընդերքն ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու լիցենզավորման գործընթացում առկա թերությունները... ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից չի իրականացվել պատշաճ վերահսկողություն ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ... Ընդերքօգտագործման ոլորտի մտահոգիչ հիմնահարցերից է շարունակում մնալ ըներքօգտագործողների կողմից բնապահպանական եւ ընդերքօգտագործման օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ  պատշաճ հսկողության բացակայությունը՚: Թե ինչու է օմբուդսմենը եկել-մտել հանքարդյունաբերության ոլորտ, դա հարցի մի կողմն է: Բայց, եթե անգամ նա է այս ոլորտի հետ կապված քննադատություն հնչեցնում, ապա այդ փաստը էլ ավելի է հիմնավորում, մասնավորապես` մեր կողմից բազմիցս ներկայացված իրողությունն այն մասին, թե իրականում ինչ խոշոր թալանի տակ է գտնվում հայաստանյան ընդերքն ու հատկապես` մետաղական պաշարները:
Նշենք նաեւ, որ այս քննադատությունն օմբուդսմենը ներկայացրել է ոչ թե սեփական, այլ հիմնականում ՀՀ Վերահսկիչ պալատի մի ուսումնասիրության հիման վրա, որի արդյունքների մասին, թերեւս, տեղին կլինի խոսել:

ԻՍԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ± ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ԻՐ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ

ՀՀ ՎՊ-ն այդ ուսումնասիրություններն արել է  անցած տարի ու արդյունքներն էլ ամփոփեց տարեվերջին: Ասել, թե դրանում խորքային անդրադարձ կա ողջ հանքարդյունաբերությանը, ճիշտ չէր լինի: Սակայն այս ուսումնասիրություններում մեկ էական հանգամանք են ի հայտ բերում: Այն է, թե պատկան պետական մարմինները` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչությունը, օգտակար հանածոների պաշարների եւ ընդերքի տրամադրման գործակալությունները որոշ դրվագներով ինչ ՙհետեւողականությամբ՚ են վերաբերվում իր պարտականություններին եւ լիազորություններին: Իսկ դա արդեն մտորումների տեղիք է տալիս, թե առհասարակ պատկան մարմիններն ինչպես են վերաբերվում հայաստանյան ընդերքին, ավելի կոնկրետ` ընդերքի թալանին, եւ թե ինչու դրա դեմն այդպես էլ չեն առնում:
Ինչեւէ, կոնկրետ դեպքում ՎՊ-ն ընտրանքային կարգով ուսումնասիրել է մետաղական հանքարդյունաբերության նպատակով տրամադրված մի շարք լիցենզիաների հետ կապված խնդիրներ` փորձելով պարզել. ՙԸնդերքի օգտագործման տրամադրման օրինականությունը եւ ընդերքի օգտագործման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը՚: Խոսքը` 2008թ. հունվարի 1-ից մինչեւ 2011թ. հուլիսի 1-ն իրականացված համապատասխան գործառույթների մասին է:
Մինչ բուն խնդրին անդրադառնալը` ՎՊ-ն նախ ներկայացնում է այդ ուղղությամբ պատասխանատու պետական կառույցների լիազորությունները: Չթվարկենք, սակայն ՎՊ-ի ներկայացրածից ավելորդ անգամ պարզ է դառնում, որ այս կառույցները, այսպես ասենք, հիմնականում պատասխանատու են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում հայաստանյան ընդերքի հետ: Տրված են ամենալայն լիազորությունները, հնարավորություն` չարաշահումների դեպքում ընդերքօգտագործողներին ընդհուպ մինչեւ լիցենզիաներից զրկել: Մի խոսքով, այս կառույցներն է, որ կարող են եւ պարտավոր են բացառել հայաստանյան ընդերքի հետ կապված խոշոր թալանը: Բայց ինչքանո±վ է տվյալ կառույցն իր լիազորությունները պատշաճ կերպով իրականացնում...
Այդ առումով ընդերքի վերահսկողության պետական տեսչության մասով ՎՊ-ն ներկայացնում է նման պատկեր. ՙ2009թ.-ին  հանքարդյունահանում իրականացնող թվով 3 ընկերություններում (ՙՄեգո Գոլդ՚, ՙԳեո Պրո Մայնինգ՚ ՍՊ եւ ՙԶանգեզուրի ՊՄԿ՚ ՓԲ ընկերություններ) ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի համապատասխան հանձնարարագրերով տեսչությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարման եւ բնօգտագործման վճարի օբյեկտներ համարվող փաստացի ծավալների չափաքանակների նկատմամբ: Սակայն, տեսչության կողմից կազմված ստուգման ակտերով անդրադարձել են միայն փաստացի արդյունահանված ծավալներին, եւ այն ներկայացվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե` չհամեմատելով բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններով ներկայացված փաստացի ծավալների հետ: Ստուգմամբ չեն անդրադարձել ընդերքօգտագործողների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարմանը, կատարված աշխատանքների համապատասխանությանը հաստատված նախագծերին, ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմանը եւ կատարմանը՚:
Ասվածը նշանակում է մեկ բան. տվյալ կառույցը պարզապես չի ուսումնասիրել այն, ինչը կարող էր եւ ոչ միայն` պայմանագրային հարաբերություններն ընկերությունների կողմից չկատարելու փաստեր ի հայտ բերել, ըստ այդմ էլ` նրանց լիցենզիաներից զրկելու իրավիճակի առաջ կանգնեցնել, այլ նաեւ բնօգտագործման վճարների, ավելի կոնկրետ` չվճարումների քրոնիկական հիվանդությունը մի փոքր տեղաշարժեր պետբյուջեի օգտին: Գնացել ու միայն համեմատաբար անշառ ՙփաստացի արդյունահանված ծավալներն՚ են ստուգել:
Մոտավորապես նույն հրամանը նախարարը տեսչությանը տվել է 2010թ.-ին եւս: Այս անգամ էլ պետք է նույն ուսումնասիրություններն արվեին ՙԱխթալայի ԼՀԿ՚, ՙԱգարակի ՊՄԿ՚ ՓԲԸ-ներում եւ ՙՄեգո Գոլդ՚ ՍՊԸ-ում: Եվ, պատկերացրեք, տեսչությունը գնացել եւ կրկին ուսումնասիրել է միայն փաստացի արդյունահանված ծավալները: Մի խոսքով` կրկին նախարարի հրամանը ակնհայտորեն չի կատարվել, եւ, բնականաբար, հարց է ծագում, թե նախարարն ինչո±ւ է այդքան ՙթեթեւ՚ վերաբերվում իր հրամանները պարբերաբար չկատարելու փաստին, այն էլ, երբ դա կարող է, մեղմ ասած, պետության համար անցանկալի հետեւանքներ ունենալ:
ՙ2010թ.-ին իրականացված 12 ստուգումներից 5-ում (ՙԿուբին՚, ՙԲԱՄՕ մետալ՚, ՙԼուլիար՚, ՙՌակ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթ Արմենիա՚ ՍՊ եւ ՙՔանարմ Փրեշըս Մեթըլզ՚ ՓԲ ընկերություններում) արձանագրված խախտումների վերաբերյալ ընկերություններին տրվել է գրավոր զգուշացումներ եւ սահմանել թերությունների վերացման համար 90-օրյա ժամկետ,- շարունակում է ՎՊ-ն:- Համաձայն ՙԿոնցեսիայի մասին՚ ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի սահմանված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում նախարարությունը իրավունք ունի որոշում ընդունել հանքային իրավունքի դադարեցման մասին: Սակայն, տեսչության կողմից հետեւողականություն չի ցուցաբերվել եւ չի պահանջվել տեղեկատվություն թերությունների վերացման վերաբերյալ: Ընդ որում, ՙԼուլիար՚ ՍՊԸ-ի կողմից արդյունքները բողոքարկվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին, եւ վերջինիս 15.04.2011թ.-ի թիվ 49-Ա հրամանով բողոքը բավարարվել է եւ ոչ իրավաչափ է ճանաչվել տեսչության կողմից ՍՊԸ-ի նկատմամբ իրականացված վարչական վարույթը:
2010թ.-ին իրականացված 2 ստուգումների (ՙԳ. Արշակյան՚ եւ ՙՀանքաբուրգ՚ ՍՊԸ-ներ) արդյունքները բողոքարկվել են Նախարարին ՙՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին՚ ՀՀ օրենքի առանձին դրույթները չպահպանելու պատճառաբանությամբ, որից հետո ստուգումները դադարեցվել են՚:
Իմաստ ունի± սա մեկնաբանել. թերեւս` ոչ: Բայց, նկատենք, որ երեւի տվյալ տնտեսվարողները բավականին ՙսիրուն աչքեր՚ են ունեցել, հանուն որոնց` այսքան ՙտարօրինակ՚ քայլեր են կատարվել տեսչության եւ նախարարության կողմից: Հակառակ դեպքում, ուզած-չուզած, պետք է էլի խոսենք կոռուպցիոն մեխանիզմներից...

ԵՐԲ ՊԱՏԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՙՔՆԱԾ՚ ԵՆ

Հաջորդն օգտակար հանածոների պաշարների գործակալությունն է` համեմատաբար ՙմանր՚ խախտումներով: Օրինակ. ՙԹվով 10 հաշվետվություններ պետական ընդերքաբանական փորձաքննության չեն ենթարկվել եւ վերադարձվել են հեղինակներին, որով Գործակալության կողմից խախտվել է` ՀՀ կառավարության 06.01.2005թ.-ի թիվ 1784-Ն որոշմամբ սահմանված 9-րդ կետի պահանջը, այն է`  փորձաքննված նյութերը վերադարձվում են հեղինակներին` լրամշակման բացաuական որոշման ընդունման դեպքում:
Թվով 6 հաշվետվություններ շուրջ 2-3 տարի փորձաքննության ընթացքում են գտնվում, որով խախտվել է` ՀՀ կառավարության 06.01.2005թ.-ի թիվ 1784-Ն որոշմամբ սահմանված 8-րդ կետի գ) ենթակետի պահանջը, այն է` փորձաքննության գործընթացի տեւողությունը սահմանափակվում է մինչեւ 120 աշխատանքային օրով...՚:
Բայց ահա ընդերքի տրամադրման գործակալությունում, որի կանոնադրական նպատակներից ու խնդիրներից են ՙհանքային իրավունքների տրամադրման ապահովումը, ընդերքի ռացիոնալ օգտագործմանը նպաստելը, ընդերքի ուսումնասիրման եւ հանքարդյունահանման արդյունավետ իրականացմանը նպաստելը՚, մի շարք հետաքրքիր փաստեր են ջրի երես ելել: Փաստեր, որոնք արդեն ուղղակիորեն հարվածում են պետության գրպանին: Նախ` ՙարձանագրվել են` ընդերքի տրամադրման, լիցենզային պայմանագրերի կնքման եւ ստանձնած պարտավորությունների կատարման, լիցենզիաների ժամկետների երկարաձգման վերաբերյալ խախտումներ եւ բացթողումներ՚, որոնք համեմատաբար ՙմանր-մունր՚ բաներ են:
Բայց գանք ամենահետաքրքիրին. ՙԸնդերքօգտագործման (մետաղական) լիցենզիա ունեցող ընկերությունները... պարտավոր են ՀՀ պետական բյուջե տարեկան վճարել կոնցեսիոն միանվագ վճար, որը կախված է ընդերքի տեղամասի չափից: Արդյունքում, թվով 20 ընդերքօգտագործման լիցենզիա ունեցող ընկերությունների համար  հաշվարկված կոնցեսիոն վճարը կազմել է 158 979,6 հազ. դրամ, սակայն վճարվել է 79 812,2 հազ. դրամ, կամ չի վճարվել 79 167,4 հազ. դրամ...՚ ¥տե°ս աղյուսակը¤:
Այն, որ ընտրանքային կարգով ուսումնասիրված 20 ընկերություններ այս մեկ ուղղությամբ չեն վճարել մոտ 80 միլիոն դրամ, միանշանակ խոսում է այն մասին, թե միայն այս ուղղությամբ հայաստանյան բոլոր մետաղական հանքարդյունաբերողներն ինչ ահռելի վնասներ են պատճառում պետությանը: Բայց հարց է ծագում` այդ ի±նչ է, պատկան մարմինը քնա±ծ էր, որ պետությունը չի ստացել այնպիսի ՙպարզ՚, տեսանելի գումարներ, ինչպիսիք են կոնցեսիոն միանվագ վճարները: Չէ, այս դեպքում առանց ՙհովանավորչություն՚ տերմինի հաստատ յոլա չենք գնա: Առավել եւս, որ հենց ներկայացված աղյուսակն է նման հետեւության տեղիք տալիս: Տեսեք` ներկայացված ընկերություններից միայն երկուսն են, որ համեմատաբար կատարել են իրենց պարտավորությունները` ՙԱրմենիան Քափըր Փրոգրամ՚ ՓԲԸ-ն եւ ՙՄեգո գոլդ՚ ՍՊԸ-ն: Այն էլ, եթե կարելի է նորմալ համարել, երբ ՙՄեգո գոլդ՚-ը նախատեսված մոտ 15,6 մլն-ի փոխարեն վճարել է մոտ 8,3 մլն դրամ: Ամեն դեպքում` ընդհանուր վճարված մոտ 79,8 մլն դրամից այս երկու ընկերությունների բաժինը մոտ 75 մլն դրամ է կազմում: Իսկ դա նշանակում է, որ մյուս 18 ընկերությունները գործնականում ոչինչ չեն տվել եւ շարունակել են վերահսկող կառույցի հենց աչքերի առաջ հանգիստ իրենց գործը շարունակել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում