ՙՙՙՙՙՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ` ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ` ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ

1990թ. ծնված  Սարգիս Նազարեթյանը եւ 1992թ. ծնված Գոռ Խաչատրյանը հայտնվել էին հիվանդանոցում նույն օրը` ապրիլի 3-ին, 80 րոպե տարբերությամբ: Ժամանակային նույն տարբերությամբ ոստիկանության Մարաշի բաժանմունքում  ստացվել էր 2 ահազանգ այդ երիտասարդներին հիվանդանոց ընդունելու վերաբերյալ: Ոստիկանության աշխատակիցները պարզել էին, որ այդ օրը, ժամը 13:30-ի սահմաններում, Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Ս. Նազարեթյանին եւ Գ. Խաչատրյանին. երկուսն էլ դանակահարվել էին որովայնի շրջանում:
Հավանաբար, թերթի սույն համարը լույս տեսնելու պահին ոստիկաններին, հետեւաբարեւ` հանրությանը, հայտնի կդառնան կրկնակի դանակահարողը, նույնանման հաշվեհարդարի դրդապատճառները եւ այլ մանրամասներ հանդուգն այդ հանցագործության վերաբերյալ: Նման ՙլավատեսությունը՚ հիմնավորված է մի շարք հանգամանքներով, որոնց առկայությունը զարմանք է առաջացնում այն առումով, որ…
Սակայն, դեդեկտիվ եզրակացությունները թողնենք ընթերցողին, միայն հավելենք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները` պարզվում են: Այսինքն` կատարվում է քննություն:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հմայակ Հովհաննիսյանի` ՙԱռավոտ՚ օրաթերթի ապրիլի 3-ի համարում հրապարակված ՙՄուկուչյանը` մեռած հոգիներով ընտրացուցակների մասին՚ հոդվածին ՀՀ ոստիկանությունը  արձագանքել է նույն օրը, հետեւյալ պարզաբանումով. ՙՀոդվածում հայտարարություն է տարածել, թե մահացած քաղաքացիներից բացի, ընտրացուցակներում ընդգրկված են նաեւ դպրոցահասակներ:
Տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար պարզաբանում ենք.
Ընտրողների ռեգիստրը ձեւավորվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա` ավտոմատացված եղանակով` ապահովելով քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացող անձանց ընտրելու իրավունքի իրացումը:
2012 թվականի մայիսի 6-ի, ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրացուցակներում ընդգրկված են ընտրության օրվա դրությամբ 18 տարին լրացող եւ բարձր տարիք ունեցող ՀՀ քաղաքացիները: Հետեւաբար` 2012 թվականի մայիսի 6-ի դրությամբ 18 տարին լրացող քաղաքացիներին ընտրացուցակներում ընդգրկելն իրավաչափ է:
Ինչ վերաբերում է ընտրացուցակներում  մահացած անձանց ընդգրկված լինելու վերաբերյալ հայտարարությանը, ապա նշված հարցի կապակցությամբ ՀՀ ոստիկանության կողմից բազմիցս տրվել են գրավոր եւ բանավոր պարզաբանումներ՚:
Կարծում ենք, որ պատասխան ՙպարզաբանումները՚ իրենց սպասել չեն տա:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում