ՙՙՙՙԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ ՄԱՄՈՒԼԻՑ ԹԱՔՈՒՆ ԹՈՂ ՄՆԱ...

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ ՄԱՄՈՒԼԻՑ ԹԱՔՈՒՆ ԹՈՂ ՄՆԱ...

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը դեռեւս նախորդ ուրբաթ հանդես էր եկել Մաշտոցի պուրակում գտնվող կրպակների ապամոնտաժման նախաձեռնությամբ, որին պետք է մասնակցեին մի խումբ հասարակական գործիչներ, այդ թվում` գրանտակերներ: Սակայն անհայտ պատճառներով այն հետաձգվեց, եւ երեկ ժամը հինգին պետք է տեղի ունենար ժողով, որտեղ ՙհանրային ապամոնտաժողները՚ պետք է որոշումներ կայացնեին: Այս կապակցությամբ մենք զրուցեցինք պարոն Խզմալյանի հետ, որպեսզի պարզ դառնա իրողությունը. ՙՈչինչ չի փոխվել, եւ մենք քննարկում ենք ապամոնտաժման եղանակները, կազմը եւ մնացած տեխնիկական հարցերը: Մեզանից ոստիկանությունը եւ որոշ պաշտոնյաներ խնդրեցին երեք օր, իսկ երեկ արդեն երեք օրը լրացավ, եւ մենք պետք է հավաքվենք ժամը հինգին ապամոնտաժողների ընդհանուր կազմով, որպեսզի որոշենք գործողությունները՚: ՙՀնարավո±ր է, որ այդ քննարկումները կրկին երկարաձգվեն եւ ամիսներ տեւեն՚,- հարցին պարոն Խզմալյանը պատասխանեց. ՙՉեմ կարծում, որովհետեւ խոսքը գնում է տեխնիկական մանրամասնությունների մասին, իսկ ցանկացողները շատ են եւ հնարավոր չէ երկարաձգվի, պարզապես պետք է մեր գործողությունների ընթացքը կազմակերպենք: Ժամը հինգին դժվար սկսենք ապամոնտաժել, քանի որ մութը շուտ է ընկնում, եւ հավանաբար դա կարվի ցերեկով, որը պարզ կդառնա ժողովից հետո՚:
Երեկոյան երբ կրկին զանգահարեցինք պարոն Խզմալյանին, նա նշեց հետեւյալը. ՙԺողովին որոշվեց հետագա գործողությունների ընթացքը, որին դուք կծանոթանաք իրադարձությունների ընթացքում, մենք որոշ ժամանակ չենք հրավիրելու մամուլին նախօրոք, որովհետեւ ոստիկանության համար մամուլի առկայությունը կարծես ցավոտ է, դրա համար որոշեցինք թողնել իրենց միայնակ մեր դեմ: Ապամոնտաժումը անընդհատ ընթացքի մեջ է, ավելի ստույգ ժամկետներ ձեզ ասել չեմ կարող, որովհետեւ չեմ ցանկանում օգնել ոստիկանությանը՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում