ՙՙՙՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Կարեն Մեհրաբյան, Ռոմիկ Մաթեւոսյան, Աշոտ Չտրկյան, Կարեն Պետրոսյան, Արթուր եւ Դավիթ Ավետիքյաններ…
Այս ՙպետական դավաճանների՚ ցուցակի առաջին երկուսը մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսելու, Ա. Չտրկյանը` լրտեսներին օժանդակելու, իսկ մյուս երեքը` պետական դավաճանության մասին իրավապահներին չհայտնելու համար: ՀՀ ազգային անվտանգությունը համարում է, թե բացահայտել է ծանրագույն այդ հանցագործությունը եւ կանխել վտանգավոր հետեւանքները: ՀՀ գլխավոր դատախազությունը լիովին համաձայնել է նախաքննության եզրակացություններին: Ապրիլի 5-ին նշանակված նիստը, հավանաբար, կարող է դառնալ վերջինը, եթե, իհարկե, դատարանը անհրաժեշտ չհամարի վերսկսել դատաքննությունը հանցագործության ՙչբացահայտված մանրուքները՚ պարզաբանելու համար: Հավանական այդ ՙանհրաժեշտության՚ խնդիրը մենք կդիտարկենք քրեական գործով առայժմ մեղադրյալ Աշոտ Չտրկյանի տեսակետից…

ՙԲՐԹԵԼՈՎ ԷԼ ԼԻՆԻ` ԴԱՏՎԵԼՈՒ ԵՍ՚

Երբ խմբագրություն եկան Աշոտ Չտրկյանի քույրը` Արմինեն ու կինը` Լիլիթը եւ խնդրեցին ներկա լինել դատական այն նիստերին, որոնցում մեղադրողի հետ ՙվիճաբանելու՚ էին Աշոտի պաշտպանն ու ինքն ամբաստանյալը, լրագրող-իրավապաշտպանի մոտ անմիջապես տպավորություն ստեղծվեց, թե պաշտպանության այդ կողմը կարիք ունի, որպեսզի դատարանում երեւա ՙձայնագրող բոբո՚: Այդ տպավորությունը, սակայն, արագորեն վերացավ, քանի որ այցելուները տեղեկացրեցին, որ լրագրողների պակաս դատարանում չկա ու չի եղել: Սակայն լրագրողական հետաքրքրությունն արթնացավ այն բանից հետո, երբ, ըստ անբաստանյալի հարազատների, ՙդավաճան՚ Ա. Չտրկյանի ճակատագիրը լուծված էր գործը դատարան ուղարկելուց շատ ավելի առաջ` նախաքննության սկզբնական փուլում, երբ վարույթն իրականացնող քննիչը ՙհավաստիացրել՚ էր, որ ՙբրթելով էլ լինի՚ Աշոտը պետք է դատվի, քանի որ մեկնել է արտագնա աշխատանքների Թուրքիա:

ԻՆՉՈ±Ւ ԱՇՈՏ ՉՏՐԿՅԱՆԸ

Վերը նշվածը, սակայն, միակ եւ հիմնական պատճառ չէր, որ` 6 ամբաստանյալներից այս հրապարակման ՙհերոս՚ ընտրվեց Ա. Չտրկյանը: Պարզապես նա, ըստ իս, միակն էր, ով նախնական ու դատական քննության ժամանակ ոչ մի բառով չէր ՙվկայել՚ իր դեմ, մեկ բառով անգամ չէր ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը եւ… հավատարիմ էր մնացել հարձակվողական մարտավարությանը: Ավելին. արտասանելով իր վիճաբանական ճառը այդ ամբաստանյալը ոչ միայն ինքն էր հավատում իր խոսքերին, այլեւ գրեթե համոզված էր, որ անգամ մեղադրողը վերջապես կհասկանա, որ մեղադրյալների աթոռին հայտնվածներից գոնե ինքն անմեղ է…

ՉՏՐԿՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐ...

Մեղադրական եզրակացությամբ Աշոտին ներկայացված մեղադրանքը հնչում է հետեւյալ կերպ. ՙԱշոտ Չտրկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ Կ. Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջան հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան եւ Սայիդ անուններով անձնավորությունների հետ եւ տեղեկանալով, որ Կ. Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է Կ. Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը՚:
Ըստ Կ. Մեհրաբյանի, ինքը փորձել էր հավաքագրել Ա. Չտրկյանին, սակայն դա արել էր զգուշորեն` ասելով, թե կա եկամտաբեր աշխատանք,  սակայն դրա բնույթի մասին ինքը կասի այն դեպքում, եթե Աշոտը նախապես տա իր համաձայնությունը: Աշոտը հրաժարվել էր կուրորեն համաձայնել եւ դրանով խոսակցությունը ավարտվել էր: ՙԼրտեսություն՚ բառը չէր հնչել, իսկ թե հասկացել էր Աշոտը ինչպիսի համագործակցության մասին էր գնում խոսքը, թե` ոչ, ինքը` Կարենը ասել չի կարող:
Նույն ՙտխուր՚ պատկերն է ներկայացել դատարանում նաեւ ՙօժանդակության՚ վարկածը: Ըստ ԱԱԾ-ի, օժանդակումը կայացել էր նրանում, որ Ա. Չտրկյանը Կ. Մեհրաբյանին հնարավորություն էր ընձեռել առանց իր ներկայության օգտվել համակարգչից եւ. ՙԿարենը թղթեր է սկան արել՚: Սկան արված ՙթղթերը՚ քննիչները որակել են որպես հանցագործության դեպքի ապացույց եւ Մեհրաբյանի կողմից դա, ըստ էության, չի հերքվել: Սակայն, ըստ պաշտպանության կողմի, քրեական գործի նյութերով անգամ` Կ. Մեհրաբյանի դատարանում տրված ցուցմունքով չի ապացուցվել, որ Չտրկյանը տեղյակ էր եղել, թե ինչ նպատակով է իր բացակայությամբ օգտագործվել համակարգիչը: Այս հարցում նույնպես ՙգլխավոր լրտես՚ համարվող Կ. Մեհրաբյանը քննիչներին ու դատարանին օգտակար չէր եղել:
Ինչ վերաբերում է գումարային փոխհարաբերություններին, ապա…

ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԵՆԸ


Հուզողականի հավակնող վիճաբանական իր ճառում Ա. Չտրկյանը ասել էր հետեւյալ խոսքերը. ՙԻմ ուսումնառության ընթացքում մայրս ինձ սովորեցնում էր մեր հայոց լեզուն իր ողջ գեղեցկությամբ…՚:
Ի±նչ իմանար պատանի Աշոտը, որ ուսումնառության  բացերը տարիներ անց կանգնեցնելու են իրեն 11 տարվա ազատազրկման վտանգի առջեւ:
Քրեական վարույթն իրականացնողները համարել էին, որ լրտեսությանը օժանդակելու դիմաց Ա. Չտրկյանը ոչ միայն վարձատրվել էր, այլեւ մասնակցել էր հանցավոր գումարների` Թուրքիա-Հայաստան հոսքն իրականացնելուն: Դրա ապացույցը քրեական գործում ներկայացված է հեռախոսային խոսակցության հետեւյալ վերծանումով. ՙՀովոն իմանար փողը ինչ մոմենտովա ֆռռում, քարկապ կնկներ՚:
Այս 8 բառերը դատարանում դարձան ամբաստանյալի ու մեղադրողի միջեւ տեղի ունեցած բավականին հետաքրքիր ընդհարման պատճառ: Դատաքննության ընթացքում Ա. Չտրկյանը հայտարարել էր, որ գաղտնալսված խոսակցության վերծանումը խեղաթյուրված է, մեղադրողը հայտարարել էր, թե` մեղադրյալը ստում է եւ որ վերծանման արձանագրությունը համապատասխանում է իրականությանը: Դատարանը լսել էր ձայնագրությունը եւ համոզվել, որ քննիչի կողմից արձանագրվածը` երկու քաղվածք է ըստ էության տարբեր նախադասություններից: Միջադեպը, սակայն, այդքանով չավարտվեց, քանի որ դատախազը պնդեց, թե վերծանման եւ իրական խոսակցության միջեւ բովանդակային տարբերություն չկա: Այս վեճի լուծումը մնաց դատարանի վրա, սակայն ասել, թե դա հեշտ խնդիր է` ես դժվարանում եմ: ՙԺամանակակից՚ խոսակցության ոճի մասնագետների համար անհրաժեշտ ենք համարում ներկայացնել փաստացի գաղտնալսվածը. ՙԳիտես չէ եկավ ասեց արի էթանք իրար հետ ղրկենք, Հովոն քարկապ էր ընկնելու, գար ստեղ, էն ջոկեր ուրիշ մոմենտա էդ փողի վրով ֆռռում՚: Ա. Չտրկյանի բառերը եւ կետադրական նշանները վերարտադրված են անփոփոխ, որպեսզի հստակ ՙջոկվի՚ տարբերությունը:
Քննիչն ու դատախազը, ըստ Աշոտի` չեն ՙջոկել՚ կամ չեն ցանկացել դա անել…  

ԱՇՈՏԸ ԳՏՆՎԵԼ ԷՐ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Վերը նշված գաղտնալսումը կատարվել էր այն ժամանակ, երբ Աշոտը խոսելիս էր եղել այլ անձին պատկանող հեռախոսով: Մինչդեռ, ձերբակալվելուց առաջ Ա. Չտրկյանը շուրջ մեկ ամիս գտնվում էր հսկողության տակ: Դա ենթադրում է, որ այդ անձի յուրաքանչյուր քայլը, նրա հանդիպումները, կապերն ու հեռախոսային բոլոր խոսակցությունները փաստվում ու արձանագրվում էին: Հետեւաբար հասկանալի է մեղադրյալի տարակուսանքը, որ քրեական գործում չկար իր անձնական հեռախոսից իրականացված զանգերի ու խոսակցությունների վերծանումները: Իսկ նկատի ունենալով, որ Ա. Չտրկյանը վստահ է, որ վերջիններս կապացուցեին իր անմեղությունը, հասկանալի է դառնում, որ դատաքննության ժամանակ տարակուսանքը վերածվում էր զայրույթի…

ԼՐՏԵՍՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՉԵ±Ն

Նախաքննության եւ դատաքննության ընթացքում մեղադրյալների նստարանից հնչել էին անուններ, որոնք, ըստ ամբաստանյալների, հանդիսանում են իրական լրտեսներ, որոնք վնասազերծված չեն:
Այդպես է, թե ոչ` պնդել չենք կարող, քանի որ տեղյակ չենք  նաեւ` կա± այդ գործից առանձնացված մաս, թե± ոչ: Սակայն կարող ենք, անգամ` պարտավոր ենք մեր հերթին տարակուսել մեկ այլ փաստի առնչությամբ: Ա. Չտրկյանը  հարցաքննվել էր 2-3 անգամ, հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել էր հայտնել ՙպառոլներն ու յավկաները՚: Դրանից հետո լրտեսության մեջ մեղադրվող անձը բազմաթիվ անգամ ցանկություն էր հայտնել հանդիպել քննիչի հետ, իսկ վերջինս համառորեն արհամարհել էր նրա կոչերը…
Այս առումով հետաքրքիր է ներկայանում նաեւ Ա. Չտրկյանի պահանջը` ենթարկել իրեն փորձաքննության պալիգրաֆի (դետեկտորի) միջոցով:
Անշուշտ, հեռու են այն ժամանակները, երբ Հայաստանում արդարադատությունը իրականացնելուն ՙմասնակցի՚ իմաստուն այդ սարքավորումը: Միաժամանակ չեմ ուզում հավատալ, որ ԱԱԾ-ի տրամադրության տակ չկա` ճշմարտությունը ՙկորզող՚  գոնե 1 դետեկտոր:
Միգուցե սկսենք Աշոտ Չտրկյանի±ց…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում