ՙՙՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երեկ, ապրիլի 3-ին, ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը, որի ժամանակ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց օպերատիվ շտաբի ձեւավորման անհրաժեշտությունը, կառուցվածքը եւ խնդիրները:
Ոստիկանության պետն անդրադարձավ այս ժամանակահատվածում կատարված աշխատանքին եւ լրագրողներին կոչ արեց ակտիվ համագործակցել ոստիկանության հետ` ահազանգելով ցանկացած թերության եւ խախտման մասին, ինչը, ըստ նրա, կօգնի լիարժեք իրագործել ոստիկանության որդեգրած նպատակները: ՀՀ ոստիկանապետը, տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնված նիստ` նախընտրական շտաբների բոլոր պետերի, դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ: Վլադիմիր Գասպարյանը եւս մեկ անգամ ընդգծեց. ՙՄենք չենք զբաղվել ու չենք զբաղվում քաղաքականությամբ: Մենք լինելու ենք անաչառ , իսկ մեր մոտեցումները լինելու են վերկուսակցական եւ վերքաղաքական: ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի խնդիրը լինելու է քաղաքական ուժերի շտաբների անվտանգությունը ապահովելը, ինչպես նաեւ նախընտրական եւ հետընտրական գործընթացները վերահսկելը՚:
Միեւնույն ժամանակ, ՀՀ ոստիկանապետը լրագրողներին հորդորեց. ՙԽնդրում եմ, այս ընթացքում ոչինչ չուռճացնել: Ես` ինքս, անձնական պատասխանատվություն եմ կրում ընտրությունները խաղաղ անցկացնելու համար: Ոստիկանության համար գոյություն չունի իշխանություն, ընդդիմություն, գոյություն ունի միայն երկիր, պետություն՚:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն էլ օպերատիվ շտաբի անդրանիկ նիստի ժամանակ անդրադառնալով Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե ընտրական ցուցակներում դեռահասների անուններ են գրանցված, նշեց. ՙՀամակարգը ավտոմատ է ձեւավորվում եւ տեխնիկապես էլ ուղղակի հնարավոր չէ, որ նման բան լինի եւ ցուցակում դեռահաս հայտնվի՚:
Նա նկատեց, թե հասկանում է, որ ՙբացարձակ ճշգրիտ՚ ցուցակներ չկան, բայց խոստացավ. ՙԱմեն ինչ անելու ենք, որ ցուցակները կատարյալ լինեն: Օպերատիվ շտաբին կից գործում է ենթահանձնաժողով, որի անդամները փորձում են ուսումնասիրել թեժ գծով ստացված ահազանգերը ու վերացնել անճշտությունները՚:
Հանդիպման վերջում էլ, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ, ում, բնականաբար, լրատվամիջոցների հետ ծանր աշխատանքի ՙառյուծի բաժինն՚ է հասնելու, նշեց. ՙՄենք ամեն ինչ անելու ենք հրապարակումներին հնարավորինս արագ արձագանքելու եւ բոլոր հրապարակումները արժեւորելու համար: Մեզ համար չեն լինելու կարեւոր եւ անկարեւոր հրապարակումներ: Ցանկացած հրապարակում մեզ համար կարեւոր նշանակություն է ունենալու`անկախ նրանից թե այն ինչ ուղղվածություն կամ ինչ կոնտեքստ կունենա՚:

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում