Ինչեր ասես, որ չես տեսնի ընտրարշավում:

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Ինչեր ասես, որ չես տեսնի ընտրարշավում: Այսպես, հռչակավոր էջմիածնեցի ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ոչ ավել, ոչ պակաս... մտադիր է ընտրողների հետ հանդիպումներն անցկացնի գիշերները, ու մի բան էլ այդ հանդիպումներին հրավիրի ԵԱՀԿ դիտորդներին: Բացատրությունը բավականին զարմանալի է` որ մրցակից թեկնածուն հանկարծ չտեսնի, թե ընտրողներից ով է գալիս հանդիպման: Չէ, առանց ընտրությունների մեր կյանքը բավականին տխուր կլիներ: Լավ է` գոնե ընտական տեխնոլոգիաների մեջ դեռեւս չեն մտցրել այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են, ասենք` թուղթուգիրը:
Իսկ որ ամեն ինչ հնարավոր է, երեւում է մամուլում հայտնված հետեւյալ տեղեկատվությունից` որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում գյուղացիներին ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ արարողությունից կանչեցին դուրս, որպեսզի նախընտրական նվերներ բաժանեն օղու եւ սուրճի տեսքով: Զարմանալի է` ամեն ինչ տեսել էինք, բայց որ ընտրակաշառք տրվի ՙքելեխի արաղի՚ տեսքով, դա չէինք պատկերացնում: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է փորձել բաժանած սուրճի մրուրով գուշակել, թե քանի տոկոս կստանան այդպիսի ՙնվեր՚ բաժանողները:
Ընտրություններում հետաքրքիր անակնկալներ են տեղի ունենում բարձր տեխնոլոգիաների պատճառով: Խոսքը տվյալ դեպքում, սակայն, ոչ թե զուտ հայկական ՙբարձր տեխնոլոգիաների՚ մասին է, ասենք, ի դեմս գիշերային հանդիպումների կամ ՙքելեխակաշառքի՚, այլ իսկական` համակարգչային: Այսպես, տարածվել էր բավականին զվարճալի տեղեկություն, որ 9-րդ ընտրատարածքի 9-րդ տեղամասի ընտրողների ցուցակում առկա են 562 ԼՈՒՍԻՆԵՆԵՐ: Եվ գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է զարմանալի բան` ցուցակների մշակման համար նախատեսված համակարգչային ծրագրում սխալ գործողության պատճառով միանգամից 562 քաղաքացիներ դարձան Լուսինե: Դե ինչ, լավ է` գոնե Ֆրիդոն կամ Գվիդոն չեն դարձել:
Նոր, զարմանալի հանցատեսակ է ի հայտ եկել Երեւանում` ավտոմեքենաների ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ գողությունը: Ճիշտ է` Հայաստանում` ի տարբերություն Ռուսաստանի, առայժմ ոչ ոք գողացած համարանիշների դիմաց փրկագին չի առաջարկում, բայց, այնուամենայնիվ, դա արդեն դարձել է տարածում ունեցող տհաճ խնդիր: Զարմանալի է` հանուն ինչի± են թռցնում համարանիշները` գունավոր մետաղների ընդունման կետ հանձնելո±ւ, թե± զուտ խուլիգանական մղումներից ելնելով: Սակայն դրա դեմ էլ մեր հայրենակիցները գտել են էժան, բայց արդյունավետ միջոց. պետհամարանիշը ամրացնում են սովորական բոլտով եւ պնդօղակով, որոնք ժանգոտելուց հետո քանդելը դառնում է մեծ գլխացավանք:  
Վերջերս զարմանալիորեն շատացել են տարատեսակ գույնզգույն փոքրամասնությունների պաշտպանները: Մե°կ հայտնի սատանիստը ՙբոյկոտ՚ է հայտարարում բոլոր այն ԶԼՄ-ներին (այդ թվում եւ մեզ), որոնք վատ են վերաբերվում ՙերկնագույններին՚, մե°կ էլ սոցցանցերում ինչ ախմախություններ է գրվում քաղաքացիների հավասար իրավունքների մասին: Լավ, հասկացանք, ՙՖեյսբուքի՚ երեսը, ժողովրդի խոսքով ասած, ՙպադոշ ա՚: Սակայն զարմացանք, երբ հայտնաբերեցինք ՀՀՇ-ական ծագումնաբանությամբ ՙգրող՚ ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՙԱյդ տրանսվեստիտը ես եմ՚ վերնագրով հոդվածը, ուր երկար ու բարակ փիլոյաբանություն էր, թե ինչպիսի անթույլատրելի բան էր, որ բնապահպան Մարիամ Սուխուդյանը համարձակվել էր իր էջում դնել ՙՈ°չ բուտիկներին, ո°չ պուպսիկներին՚ պաստառը: Ուստի զարմանալով հանդերձ` չենք կարող չհարցադրել. գրողը տանի, վերջապես ե±րբ է գալու այն ժամանակը, երբ Գրողների միության ցուցակները մաքրվելու են այն կերպարներից, որոնք նույնքան հեռու են գրականությունից, որքան խոզը` տուռնիկից:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում