ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

Երեկ Արաբկիրում լուրեր էին շրջում, որ երկու օր առաջ` գիշերով, աստիճան դնելով երկրորդ հարկի լուսամուտի տակ, բնակարանային գողերը մուտք են գործել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Փափազյան փողոցում գտնվող բնակարանը: Ասում են, թե նրանք գողացել են գումար, ոսկեղեն, ինչպես նաեւ` անվանական զենք:
Մանրամասները` առաջիկայում:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՈՒԶՈՒՄ Է ՙԱԲԳՈ±Ն՚ ԱՆԵԼ


ՀՀ Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում, ասում են, բավականին թեժ պայքար է սպասվում: Նույն լուրերի համաձայն, խոսք է գնում այն մասին, որ առաջադրված թեկնածուներ, ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանի, (ով ՙԵվրոպա՚ ընկերության սեփականատեր Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերոժի փեսան է, եւ ով ժամանակին եղել է Մանուկյանի թիկնապահը), եւ ԲՀԿ-ական թեկնածու Էդուարդ Սահակյանի միջեւ շատ լուրջ ընտրապայքարի շրջան է սկսվում, քանի որ երկու թեկնածուներն էլ իրական բան ու գործը թողած, անցել են սեւանցիներին ընտրակաշառքներ առաջարկելու գործին. որին` ՙտուկի թել՚, որին` ՙկլորիկ՚ գումար, դե իսկ Կ. Բոթոյանի աներ-աղան իր որդի-փեսա Կարենի կողմնակիցներին ավտոմեքենաների բանալիներ է խոստանում, միայն թե այդ տարածքում իր փեսայի կողմնակիցները կարողանան ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանին 10 հազար ձայնով ՙաբգոն՚ անել: Ավելին, Ս.Մանուկյանի փեսա Կ. Բոթոյանը փորձում է աջ ու ձախ լուրեր տարածել, որ իր այդ տարածքը հարյուր տոկոսով իրեն է ՙմնալու՚, եւ որ նույնիսկ էն հանգամանքը չի խանգարելու գործին, որ իր աներ-աղան լուրջ խոսակցություններ է ունենալու մի շարք շատ լուրջ հեղինակությունների հետ, որոնց տեսադաշտից գործարար Սերգեյ Մանուկյանը ձգտում է հեռու մնալ:

Ս.ՇԱՀԻՆՅԱՆ

ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ՕԳՆԵԼ ԵՆ ՙՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԻԶՆԵՍՄԵՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ՚


Պարզվում է, հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող հինգ կուսակցություն` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՙԺառանգությունը՚: Իսկ թե ինչո±ւ են հետ մնում մյուս կուսակցությունները եւ զրկվում գովազդային պաստառներից` դիմեցինք, օրինակ, ՀԿԿ առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ. ՙԱյսօր մեր ներկայացուցիչներին ուղարկել եմ, որպեսզի պարզեն: Անպայման կլինեն այդ պաստառներից, իսկ քանակը դեռ չեմ կարող ասել, որովհետեւ կախված է այսօրվա որոշումից՚: Քանի որ խոսեցինք գովազդներից, անդրադարձանք նաեւ գումարներին, եւ պարոն Թովմասյանից փորձեցինք ճշտել, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում այն, որ ՀԿԿ-ն մեծ գումարներ է ստացել Ռուսաստանից: Ինչը թեեւ հերքեց, բայց իր պատասխանով ինչ-որ տեղ հավաստեց ՀԿԿ առաջնորդը. ՙԻսկ  ո±վ է ասում, դե հիմա, որ ամեն լուրին պատասխանենք, ո±ւր կգնա կհասնի: Դա զրպարտություն է, ինչպես Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության, այնպես էլ մեր հասցեին: Ինձ օգնել են Ռուսաստանի իմ բիզնեսմեն բարեկամներն ու հայկական համայնքի ներկայացուցիչները՚: Ի տարբերություն ՀԿԿ-ի, ՀԱԿ-ից գովազդային պաստառների հետ կապված որեւէ պատասխան չստացանք, քանի որ ե°ւ ՀԱԿ շտաբի պետի, ե°ւ մամլո խոսնակի հեռախոսները լռում էին... Ինչեւէ, գուցե նրանց մոտ այժմ գովազդային ընդմիջո±ւմ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում