ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

Մոսկվայաբնակ մեր հայրենակցուհիներից մեկը իր բլոգում նկարագրել է բավականին տարօրինակ իրադարձություն. ՙՄետրոյի վագոնում եմ: Կողքս նստում է ամբողջովին սլավոնական դիմագծերով մի աղջիկ: Եվ հանկարծ հարցնում է.
- Կներես, դու հա±յ ես (հարցը հնչում է հայերեն):
Զարմացա: Այնուհետ նա լավ հայերենով բավականին վարժ սկսեց պատմել, որ 2 տարի է հայերեն է սովորում սկզբում տարատեսակ դասընթացներում, իսկ հետո ինքնուրույն եւ ամեն ինչ` աշխատանքի բերումով: Սկզբում աշխատանքի վերաբերյալ հարցերից խուսափում էր, բայց վերջում հայտարարեց, որ մենք ապրում ենք վերջին ժամանակներում: Նա նշեց, որ սովորում է հայերեն, քանի որ Աստվածաշնչում մի կարեւոր բան է գրված, իսկ հետո պայուսակից հանեց Աստվածաշունչը հայերեն, սկսեց Մաթեւոսից ցիտել, որ վերջին ժամանակներում բոլորը կլսեն Աստծո մասին: Եվ հենց այդ պատճառով նա որոշել է սովորել հայերեն:
- Դուք պատրաստվում եք Հայաստանո±ւմ քարոզել:
- Ոչ, ծնողներս Մոսկվայում են, չեմ կարող ոչ մի տեղ մեկնել: Բայց շփվում եմ հայերի հետ:
Եվ ահա նա տվեց բուկլետ, ուր ձեռագրով հայերեն գրված էր, թե ինչպես գնալ ժողովի: Տնտղելով բուկլետը` անկյունում հայտնաբերեցի ՙԵհովայի վկաների՚ կենտրոնական կայքի հասցեն՚:
Այսինքն` տարօրինակաբար ստացվում է, որ Մոսկվայում արդեն եհովականները սկսել են իրենց քարոզիչներին հատուկ սովորեցնել հայերեն, որպեսզի աղանդի ցանցերը գցեն մոսկվայաբնակ հայերին: Մինչ այդ, խոշոր հայ գաղթօջախներում հոգեորսություն ծավալելով զբաղված էր հիմնականում ՙԿյանքի խոսքը՚: Հիմա էլ նույնն ընդօրինակում են եհովականները... Հետաքրքիր է, ինչո±ւ հատկապես հենց հայերին են աղանդները վերցրել նշանառության տակ` անկախ նրանից, դա հայրենիքում է, թե` սփյուռքում:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում