ՀԱԿ-Ը ՉԻ ԴԻՄԱՆԱ ՙՉԽՈՍԿԱՆՈՒԹՅԱՆԸ՚
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ՀԱԿ-Ը ՉԻ ԴԻՄԱՆԱ ՙՉԽՈՍԿԱՆՈՒԹՅԱՆԸ՚
Արի ու տես, որ ՀԱԿ-ը որոշել է իր շողքից բացի տեսնել միայն Հանրապետական կուսակցությանը: Այս մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մասնավորապես նշել է. ՙՄենք միակողմանի պարտավորություն ենք վերցրել չպատասխանել այլ քաղաքական ուժերի հայտարարություններին, բացառությամբ` Հանրապետական կուսակցության: Այլ ուժերի մեկնաբանությունները, խոսքերը մենք պետք է անտեսենք՚:
Աժ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՀԱԿ ներկայացուցչի նման հայտարարությունը ընդունում է որպես քաղաքական մարտավարության տեսակ ու առանձնապես լուրջ չի համարում. ՙԴժվար է մեկնաբանել այլ քաղաքական ուժի հայտարարությունը: ՀԱԿ-ը ենթադրում է, որ բացի Հանրապետական կուսակցությունից, ուրիշ քաղաքական ուժ չկա, որի հետ իրենք ինչ-որ լուրջ խնդիրներ ունեն: Իշխանությունը Հանրապետական կուսակցությունն է եւ, բնականաբար, այսպես ասած, ժողովրդի մոտ պոպուլիստական հարցադրումներ անելու համար միայն Հանրապետական կուսակցությանը պետք է պատասխանի, էլ ո±ւմ պետք է պատասխաներ: Այնուամենայնիվ, նման հայտարարության դրվածքը չեմ ընկալում, իհարկե, ՀԱԿ-ը կպատասխանի, եթե իրենց նկատմամբ որեւէ քաղաքական ուժ սուր հարցադրում անի: Դա բնական է, եթե հարցադրում կա, պետք է լինի պատասխան: Հիմա Հանրապետական կուսակցությանը կպատասխանեն, բայց վաղը չի բացառվում, որ Դաշնակցությունը հարցադրում անի, ինչպե±ս կարող են չպատասխանել՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

