ԴԱ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆ Է՚
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
ՙԴԱ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆ Է՚
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունում տարօրինակ տրամադրություններ են տիրում: Օրեր առաջ, նախընտրական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ներկայիս կառավարությունը լավ չի աշխատում, ունի բազում սխալներ, ինչպես նաեւ նախորդ ընտրությունները անցել են ընտրախախտումներով: Իսկ ահա ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էլ հայտարարել է, որ ներկայիս կոալիցիան ձեւական է:
Թե ո±ւմ են ուղղված այս մեսիջները, թերեւս անհասկանալի է, քանի որ նույն կոալիցիայում է գտնվում նաեւ ԲՀԿ-ն եւ նույն կառավարության ներսում կուսակցությունը ունի ներկայացուցիչներ, նախարարներ: Այս կապակցությամբ փորձեցինք զրուցել ԲՀԿ շտաբի պետ, քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, ով ասաց. ՙԵս նման հայտարարություն չեմ լսել պարոն Օսկանյանի կողմից, եւ հետո դա իր անձնական կարծիքն է, կուսակցությունը նման բան չի ասել, հետեւաբար այդ մասին կարող եք իրեն հարցնել՚: Այնուհետ նա ասաց, որ հարմար չի խոսելը...
Հիմա չի± լսել, թե± Օսկանյանի անձնական կարծիքն է... այդպես էլ չիմացանք, ԲՀԿ-ի նախարարնե±րն են ձեւական, թե± Վարդան Օսկանյանի պատկանելությունը ԲՀԿ-ին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

