ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԻ՚ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԼԱՎՈՑՆԵՐԸ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԻ՚ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԼԱՎՈՑՆԵՐԸ


Երեկ, ԼՏՊ-ն եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպել են իրենց փաստացի վերադասի` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ եւ, ըստ ՀԱԿ լրատվական ծառայության` ՙՀանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ՚: Վերջերս ամերիկյան դեսպանը չափազանց հաճախ է խոսում մեր ներքաղաքական եւ նախընտրական խնդիրների մասին, սակայն պարզվում է, որ մեր ՙնարնջագույն՚ ուզվորներն արդեն հասցրել են զահլահան անել դեսպանին: Դե, իսկ ԵԱՀԿ դիտորդների վիճակը կարելի է պատկերացնել. նրանց ականջն այնքան են լցնում տարատեսակ, բայց հիմնականում փուչիկի պես դատարկ բողոքներով, որ երեւի թե ժամանակն է նրանց անվճար ապահովել մարդասիրական մածունով:



ՕՏԱՐ ԵՎ ԱՆԱԶՆԻՎ ԽԱՂԵՐ

Սուպերակտիվ գործունեության շրջանակներում ամերիկյան դեսպանը նաեւ հանդիպեց ուսանողության հետ, եւ հենց այդ հանդիպման ընթացքում հնչեց նրա հոգու ճիչը: Երբ նրան հարցին, թե ինչ է անելու ամերիկյան կողմը ընտրակեղծիքները կանխելու համար, նա պատասխանեց. ՙՁեր պետությունն է, մերը չէ, ուստի ոչինչ չենք կարող անել՚: Ու խորհուրդ տվեց, որ նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանում ժողովրդավարություն կառուցել, թող չսահմանափակվեն հայտարարություններով, այլ մշակեն եւ գործարկեն կեղծիքը կանխելուն ուղղված մեխանիզմներ. ՙԱյդ հաստատություններն են, այդ մեխանիզմներն են, որ տեւական են: Դրանք ժողովրդավարություն կառուցելու քարերն են ու շաղախը՚: Դե պարզ է, որ ՀԱԿ-ի պես հաստատությունները քարը քարի վրա դնող չեն, ու հաստատ հենց ՀԱԿ-ին էր հասցեագրված այս կշտամբանքը. ՙԱրդյոք նրանք ամեն ինչ թողնելո±ւ են իշխանությունների տնօրինմանը, թե± ավելի վատ` նրանք ուղղակի բաց են թողնելու փոփոխության հնարավորությունը: Օրինակ` ոմանք արդեն կանխավ հայտարարել են, որ մայիսին կայանալիք ընտրությունները կեղծվելու են եւ այժմվանից արդեն կոչ են անում քվեարկության հաջորդ օրը դուրս գալ բողոքի ցույցերի՚:
Դեսպանի հիասթափությունը ՙնարնջագույն՚ ուզվորներից միանգամայն հասկանալի է. բոլորին ձանձրացրած եւ հանրահավաքի 5000 հոգի ապահովելու անընդունակ ՀԱԿ-ը ինքն իրեն ներկայացնում է որպես ՙսուպեր ուժ՚, ՙԺառանգության՚ ճղճղան պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանն էլ հասել է այնպիսի ֆանտաստիկայի, որ խոսում է 41 պատգամավորական տեղ ունենալու մասին: Իսկ ի±նչ պետք է լինի սրանց ուզածը ՙքեռի Սեմից՚. պարզ է, որ հարկատուների գրպանների կանաչ թղթադրամները, գումարած նաեւ` քաղաքական աջակցությունը, այսինքն, որ ՀՀ իշխանության մոտ բարեխոսեն` օգնելու այդ ապիկար եւ ապաշնորհ ուժերին վարչական ռեսուրսով: Սակայն պապը ամեն անգամ փլավ չի ուտում, եւ եթե 2007-ին Քըրք Քըրքորյանի բարեխոսությունը կար, ապա դա չի նշանակում, որ այս անգամ էլ կլինի...
Առավել լուրջ տեղ նույն ՙքեռի Սեմը՚ եւ նրա հետ կապակցված կառույցները քաղաքական բիզնես ներդրում անելու հնարավորություն ու ցանկություն թերեւս կունենան:
Օրինակ` Վարդան Օսկանյանը թեեւ այլեւս ֆորմալ առումով չի գլխավորում ոչ բարեհունչ ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամը, այնուամենայնիվ, սույն հիմնարկությունը ծլում եւ ծաղկում է, անպակաս են ճոխ սեմինարները, հսկայական ծախսեր են արվում լրատվական դաշտում, այդ թվում եւ` ինտերնետային հեռուստատեսության վրա: Ի±նչ հույսեր են նրանք կապում Օսկանյանի անձի հետ: Այդ ՙկովկասյան վագր՚ կոչեցյալը, անշուշտ, նրանց համար յուրային է ուղնուծուծով: Գումարած դրան` ԲՀԿ համամասնական ցուցակում թիվ 2-ն է: Ու թեեւ շատ ու շատ ՙհին՚ ԲՀԿ-ականներ Օսկանյանին համարում են իրենց գլխին եկած պատուհաս, այնուամենայնիվ, նրանից պրծում չեն կարողանում ունենալ:

ՙԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԸ՚  ՆԱԵՎ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ Է

Վարդան Օսկանյանի, մեկ էլ աշխարհի բոլոր քաղաքական գույները փոխել հասցրած Հմայակ Հովհաննիսյանի շնորհիվ ԲՀԿ մուտք գործեցին այդ կուսակցությանը բացարձակ ոչ բնորոշ ՙնարնջագույն՚ երանգները: ԲՀԿ վերնախավն էլ գործնականում չի կարող որոշել. ոչ այն է` սահմազատվեն Օսկանյանի ասածներից, ոչ այն է` համաձայնություն հայտնեն:
Դրա դրսեւորումներից մեկը թերեւս ԲՀԿ-ի արձագանքն է ԼՏՊ-ի հայտարարություններին: Այսպես` ԼՏՊ-ն հայտարարել էր, թե` ՙԾանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձեւավորելու պարագայում իրենք անմիջապես կբարձրացնեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը՚: Եթե, ասենք, դաշնակները հրաժարվում են պատասխանել, թե արդյոք կմիանա±ն ՀԱԿ-ի այդ ենթադրելի գործողություններին, ապա ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նշում է. ՙԱպագային ուղղված ոչ մի ենթադրական հարցի չեմ ցանկանում պատասխանել: Այս պահին ԲՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրություններին նախապատրաստական աշխատանքներով՚: Հիմա ինչքանով է հասկանալի այդ կեցվածքը, ի վերջո, ընտրողը պետք է իմանա` ԲՀԿ-ն շարունակելու է գործել կոալիցիոն հուշագրի շրջանակներո±ւմ, թե± միանալու է ՀԱԿ-իստներին... Ի վերջո, դրանք տրամագծորեն հակառակ ուղեգծեր են ու, հետեւաբար, պետք է որ ունենան տրամագծորեն հակառակ ընտրազանգվածներ:
Սակայն նորից վերադառնանք Օսկանյանի անձին ու դերին: Եթե, ասենք, գործադիր իշխանությանն ուղղված օսկանյանական քննադատությունները մի կերպ մի փութ մեղրով ուտվում էին որպես ոչ այնքան ազնիվ, բայց, այնուամենայնիվ, պոպուլիզմ, ապա նրա այն պնդումը, թե կոալիցիան ձեւական է եղել եւ ԲՀԿ-ի ձայների կարիքը չի եղել, որոշ վերլուծաբաններ անվանում են արդեն քաղաքական ավանտյուրա, որով առաջին անգամ չէ, որ սույն գործիչը աչքի է ընկնում:
Իրոք որ, դա արդեն շատ է հարցականներ առաջացնում: Եթե ձեւական էր, ապա ինչով էին զբաղված ԲՀԿ-ի նախարարները, մարզպետները եւ վերջապես` ԲՀԿ խմբակցությունն ամբողջովին: Եվ արդեն հնչում են առաջին առարկությունները, որ այդ ամենը Օսկանյանի անձնական կարծքին է: Դե պարզ է, որ ԲՀԿ-ի ՙողնաշարը՚ կազմող գործիչների պարագայում Օսկանյանի ոչ այնքան կանխատեսելի եւ իրոք ավանտյուրա հիշեցնող վարքագիծը դանակը ոսկորին է հասցրել: Չէ± որ դա ոչ միայն լարվածություն է գոյացնում կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ, այլեւ լիովին կասկածի տակ է դնում ԲՀԿ-ի` ռուսամետ ուժ լինելու իմիջը:
Ինքը` Օսկանյանը, ՙՖեյսբուքում՚ արձագանքել է իր սկանդալային հարցազրույցի առնչությամբ հնչած գնահատականներին` փորձելով ամեն ինչ քողարկել ՙկոալիցիա՚ բառի բառարանային սահմանումների թիկունքում: Սակայն դրանից չի պակասում ո°չ ԲՀԿ-ի ներսում օսկանյանական խոսքից վիրավորվածությունը, ո°չ էլ այն անկանխատեսելի խնդիրները, որ գոյանում են դրսում:
Թե ով է ապահովում Օսկանյանի ՙանխախտ՚ տեղը ԲՀԿ-ի 2-րդ հորիզոնականում` մոտավերապես պարզ է: Ամենայն հավանականությամբ` խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, թեեւ ժամանակին նույն Օսկանյանը պնդել էր, որ Քոչարյանն իր կարիքը չունի: Մի կողմից` Քոչարյանի իրական հնարավորությունների ռեալ չափը այնքան էլ պարզ չէ, զի անգամ փորձագիտական մակարդակով հանրությունն առնչվում է հիմնականում ինտրիգային կիսատեղեկատվության եւ լեգենդի հետ: Մյուս կողմից` հնարավոր է, որ Օսկանյանը ճշմարտություն էր ասում, որ Քոչարյանը նրա կարիքը չուներ: Այսինքն` նրա կարիքն ուներ ոչ Քոչարյանը, այլ` այն նույն արտաքին ուժերը, որոնք այդքան առատորեն սնուցում են սեռավարակային հնչեղություն ունեցող հայտնի հիմնադրամը: Այսինքն` ավելի շուտ ՙկովկասյան վագրին՚ պետք է դիտարկել հենց որպես միանգամայն կոնկրետ անգլոամերիկյան ՙտրոյական ձի՚: Միգուցե ճշմարտության հատիկ կա նաեւ այն վարկածում, որ նշյալ ուժերը Օսկանյանին դիտարկում են անգամ որպես ՙնախագահացու՚, սակայն պարզ է մի բան, որ անկախ նրա ազդեցությունից ԲՀԿ-ի ճակատագրի, այդ կուսակցության ներքին եւ արտաքին կայունության վրա Օսկանյանը գալու է խորհրդարան, ու արդեն լիովին անվերահսկելի ձեւով օգտագործելու է խորհրդարանական ամբիոնը: Միգուցեեւ Օսկանյանից սահմանազատվելու անհրաժեշտությունը ԲՀԿ-ում հասունանա մինչեւ քվեարկության օրը, սակայն դա հղի է կուսակցության վարկանիշը հարվածի տակ դնելով: Բայց որ ՙկովկասյան վագրը՚, ում ավանտյուրիստական հարցազրույցն ավելի շուտ նմանվում է ոչ թե մռնչոցի, այլ` անհամոզիչ մլավոցի, մշտական տհաճ սյուրպրիզների ու անկայունության աղբյուր է, դա հաստատ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում