ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16| ԲԱՄԲԱՍԱՆՔ |
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չտված, ՀՀ որոշ մեծամասնական ընտրատարածքներում արդեն իսկ ՙբաժան-բաժան՚ անելու սուրբ պրոցեսը սկսված է: Հատկապես լայն թափով, նախընտրական գեղեցիկ ՙփաթեթներով՚ է սկսել իր գործունեությունը ծավալել ԲՀԿ-ական թեկնածու, թիվ 25 ընտրատարածքում մանդատի ՙախորժակ՚ փայփայող Դավիթ Քոչարյանը, որին բավականին էկզոտիկ խորհուրդներ է տալիս գործող ԲՀԿ-ական պատգամավոր Մխիթար Հարությունյանը` Մխոն, որը նույն Դ. Քոչարյանի մտերիմ ընկերն է ու անփոխարինելի բարեկամը: Նույն լուրերի համաձայն, խոսում են, որ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը Մխոյի թելադրանքով հրազդանցիներին սկսել է ՙտուկի թել՚ եւ պարարտանյութ բաժանել, ինչն` ըստ Մխոյի, ամենաազդցեիկ ՙպիառ՚ ծրագրի բաղադրիչ մասը կարող է կազմել: Դե եթե ՙտուկի թելին՚ ու պարարտանյութին մի քիչ էլ ավելանան ՕԵԿ-ական քաղցր մուրաբաները` ի դեմս ՕԵԿ-ական Վարդան Մանուկյանի, պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչ ընտրապայքար կստացվի թիվ 25 ընտրատարածքից:

