ՄԵՂԱԴՐՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Արխիվ 12-16
ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵՂԱԴՐՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ

ՙՄեղադրվում են պետական դավաճանության մեջ՚ հոդվածը ՙԻրավունքի՚ նախորդ համարում հրապարակվելուց հետո, լրագրող-իրավապաշտպանը` իր սկզբունքների եւ սովորության համաձայն, հնարավորություն ընձեռեց նաեւ մյուս կողմին արտահայտել իր կարծիքը: Մյուս կողմը եւ հանցագործությունից տուժողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը եւ դատախազը նման գորրծերում ոչ միայն պաշտպանում է մեղադրանքը, այլեւ ներկայացնում է տուժողին:

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է
ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈ±ՒՆԸ


Հասարակության համար գաղտնիք չէ, որ մեղադրյալների նստարանին հայտնվածները, հատկապես` նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրածներն ու հաջողակ գործարարները, պաշտպանական իրենց մարտավարությունը հաճախ կառուցում են նաեւ իրենց դեմ կիրառվող ՙքաղաքական պատվերով՚: Մեղադրյալին ՙլրացուցիչ՚ մեղադրել այդ հնարքի համար պետք չէ` նրանք պաշտպանվում են օրենքով չարգելված եւ իրենց համար հասանելի եւ թվացյալ հասանելի բոլոր միջոցներով:
Ի±սկ ինչպիսի նկատառումներից դրդված կարող է լինել մեղադրող կողմը` քաղաքականացնելով քրեական գործը…

ԱԼԻԵՎԸ` ՙՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ՚


Եթե այս ենթավերնագիրը անեկդոտի սկիզբ է, ապա  այն շատ գրավիչ է, իսկ եթե` ցանկություն է, ապա չափազանց ՙհեռանկարային՚:
Ցավոք, Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ադրբեջանի նախագահ Ալիեւի ՙներկայությունը՚ ենթադրաբար կարող է ընկալվել որպես` մեղադրող կողմի վկա (լեզուս պապանձվեր, մատներս էլ կոտրվեին):
Եվ այսպես, 2012թ. ապրիլի 5-ին դատարանը լսեց պետական դավաճանության եւ դրան առնչվող հանցագործությունների մեջ մեղադրվող` Կարեն Մեհրաբյանի, Ռոմիկ Մաթեւոսյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն Պետրոսյանի, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանների վերջին խոսքերը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ: Սույն նյութը հրապարակվելու օրը կկայացվի դատավճիռը:
Մեղադրող դատախազի` այս դատավարության ՙվերջին՚ խոսքը հնչել էր նախորդ, ապրիլի 2-ի նիստին, երբ նա դատարանին էր հանձնել ինտերնետից հայթայթված 4 էջանոց 2 փաստաթուղթ: Դրանցում հայերենով ու ռուսերենով վերծանված էին հիմնականում Ի. Ալիեւի հայտարարություններն այն մասին, թե` աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թշնամիներն են: Ակնհայտ է, որ մեղադրողի կողմից ներկայացված, իսկ դատարանի կողմից ընդունված նյութերը` զուտ քաղաքական բնույթի փաստաթղթեր էին:
Ի±նչ պետք է հաստատեին կամ ապացուցեին դրանք…

ՄԻ ՔԻՉ ԷԼ ՕՐԵՆՔԻՑ

Ձեւափոխենք վերը նշված հարցը. ի±նչ կարող էին հաստատել կամ ապացուցել դատախազի կողմից ներկայացված փաստաթղթերը:
Ոչինչ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է.
ՙՀոդված 353. Դատաքննությունն ավարտելը.      
1. Երբ ապացույցները հետազոտված են, նախագահողը`
1) կողմերին բացատրում է, որ նրանք դատական վիճաբանությունների փուլում, իսկ դատարանը` դատավճիռ կայացնելիս, իրավունք ունեն հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ.
2) պաշտպանության եւ մեղադրանքի կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք լրացնել դատաքննությունը` ինչպիսի ապացույցների հետազոտմամբ եւ գործի կոնկրետ որ հանգամանքները բացահայտելու համար՚:
Հիշեցնենք, որ դատախազը փաստաթղթերը ներկայացրել էր դատաքննությունն ավարտվելուց հետո: Ավելին. մեղադրողը արդեն արտասանել էր իր ճառը, դատարանին էր ներկայացրել իր կողմից ակնկալվող պատիժների չափը, մեղադրողից հետո իրենց ճառերն էին արտասանել ամբաստանյալներն ու պաշտպանները… Հետեւաբար, մեղադրողը հանդգնել էր դիմել քրեադատավարական նորմի կոպիտ խախտման, համոզված լինելով, որ դատարանը կհանդուրժի այն եւ կընդունի այդ փաստաթղթերը:  
Եվ այստեղ առաջ է գալիս մյուս` ամենակարեւոր հարցը. ի±նչ նպատակ էր հետապնդում դատախազությունը, դատարանին ներկայացնելով քաղաքական բնույթի փաստաթղթերը: Այդ հարցի ակնհայտ պատասխանն այնքան զարհուրելի էր, որ այն հրապարակելուց առաջ ես անհրաժեշտ համարեցի նախօրոք պարզաբանումներ ստանալ մեղադրող դատախազից, սակայն դրա մասին քիչ անց…

ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հայաստանի դատախազության ՙհաջողությունները՚ ներկայացնող մի հեռուստահաղորդման ժամանակ ԳԴ-ի կարկառուն մի գործիչ, խորին համոզմամբ, ՙլուսավորել՚ էր հանրությանը, որ հանցագործության հետքերի բացակայությունը չպետք է դատարանի կողմից գնահատվի որպես հանցադեպքի բացակայություն: Խոսքը գնում էր սեռական բնույթի հանցագործության վերաբերյալ քրեական գործի մասին: Քննիչների կողմից նշանակված փորձաքննության եզրակացության մեջ նշված էր, որ սեռական գործողություններ կատարված լինելու վերաբերյալ ապացույցներ հայտնաբերված չեն: Դատախազությունը կարողացավ համոզել դատարանին, որ հետքերի բացակայությունը հաստատում է որ սեռական գործողություններ կարող էին տեղի ունեցած լինեին…
Մեկ այլ օրինակ.
Ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության վերաբերյալ քրեական մի գործով (տես` ՙՀետաքննության՚ 2011թ. հուլիսի 12-ի համարի ՙԿանխատեսելի վերաքննություն, կանխատեսելի որոշում՚ հոդվածը), վերաքննիչ դատարանի նիստից 3 օր առաջ, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր համայն հանրությանը (ասել է թե` վերաքննիչ դատարանի դատավորներին) այն մասին, որ, ՙԴադայանի դատապարտումը, ՀՀ գլխավոր դատախազության գնահատմամբ, առաջխաղացում է 2010 թվականին Վաշինգտոնում կայացած ՙԱտոմային անվտանգության գագաթաժողովում՚ ատոմային նյութերի ապօրինի թրաֆիքինգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում…՚:
Հիշեցնենք, որ Դադայանի վերաբերյալ այդ պահին չկար օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:

ՙԴԱՏԱՎՈՐ, ՉԱՓԴ ՉԱՆՑՆԵՍ...՚


Ապրիլի 5-ի նիստը սկսվելուց առաջ, նիստերի դահլիճում, ես առաջարկեցի մեղադրողին պարզաբանել մի քանի հարց: Չլսելով հարցերը` դատախազը կտրականապես հրաժարվեց: Այնուամենայնիվ հարցը հնչեցվեց. ՙՀամարո±ւմ է, արդյոք, դատախազը, որ ներկայացված մեղադրանքը հաստատված չէ եւ այդ նպատակով է քաղաքականացվում քրեական գործը…՚: Պատասխան չհետեւեց, իսկ դատարանի կողմից հարցի պատասխանը կհրապարակվի արդեն այսօր:
Ըստ գործի կամ... քաղաքական նյութերի…

ԱՇՈՏ ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում