ՙԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԳՐԱՆՑԵՐ ՀԱԿ ԿԱՌՈՒՅՑԻՆ, ԵՎ ԴԱՏԻ ՏԱՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ՚

Արխիվ 12-16
ԹԵՄԱ

ՙԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԳՐԱՆՑԵՐ ՀԱԿ ԿԱՌՈՒՅՑԻՆ, ԵՎ ԴԱՏԻ ՏԱՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ՚

Կանանց մեկամսյակի ավարտին մոտենալու կապակցությամբ, մենք զրուցեցինք հայտնի գրող, հրապարակախոս, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ: Տիկին Ալվարդի հետ մենք զրուցեցինք հայ կնոջ այսօրվա ամենամեծ խնդիրների եւ ընդհանրապես կնոջ դերի մասին, որի մանրամասները կներկայացնենք մայիս ամսվա ՙԶարուհի՚ կանանց հանդեսում, իսկ քաղաքական հարցերի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորեւ:
-Վերջերս Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, որ` ՙԵթե ԱԺ-ում ունենանք պատկառելի ներկայություն, ապա ընդդիմության հետ պետք է միավորվենք եւ դատի տանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՚: Այս հայտարարությունը ՀՅԴ-ն չի մեկնաբանել: Արդյոք հնարավոր համարո±ւմ եք ՀԱԿ-ի հետ համագործակցությունը եւ ինչպե±ս:
- Ես չեմ կարող խոսել կուսակցության անունից, բայց մերը կուսակցություն է` ի տարբերություն զանգվածների, որը առաջնորդ ունի եւ կոչվում է կուսակցություն: Այնուամենայնիվ շատ բարդ է ձեւակերպել որեւէ բան կուսակցության անունից, բայց ես` որպես Ալվարդ Պետրոսյան, ձայնի իրավունք ունենալով, մինչեւ վերջ կպայքարեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, թեեւ չեմ կարծում, որ դրա կարիքը կլինի: Մարդկային առումով միայն կցանկանայի վերահսկել, որպեսզի մաքուր անցնեն ընտրությունները, որը բոլորիս շահն է: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին, ապա հասնում է նրան, եթե նրանք դատի տային ՀՀ առաջին նախագահին, իր գործած հանցանքների համար` թե ինչու երկիրը դատարկվեց ու թալանվեց, թե ինչու այս վիճակին հասանք, ցուրտ ու մութ տարիներ, դավաճանություններ, կամ մեր կուսակցության լինել-չլինելու հարցը կար, բայց ոչինչ չարեցին, քանի որ ցանկանում էին երկրում խաղաղություն լիներ եւ քաղաքացիական ցնցումներ չլինեին: Կամ շատ ժամանակ ասում են, որ օլիգարխիկ համակարգը ստեղծվեց ՀՀ երկրորդ նախագահի ժամանակից սկսած, այնինչ, երբ Ռ. Քոչարյանին բերեցին այստեղ, մեր երկիրն արդեն թալանված էր, թող մի հատ հարցնեն, թե գինու գործարանը քանի± կոպեկով է ծախվել, ամբողջ արդյունաբերական Հայաստանը թալանվեց, եւ հիմա նա դատի տալու մասի±ն է խոսում: Պետք չէր թողնել, որ նա իր լեզուն այսքան երկարացներ: Այսօրվա ՀԱԿ-ի միտինգների 70 տոկոս մարդիկ գնում են այնտեղ լսելու, թե հիմա± ինչ է ասելու, եւ եթե առողջականս ներեր, ես եւս կգնայի այդ հանրահավաքներին, որ հասկանայի, թե քանի± տոկոսն է հիվանդացել, ի±նչ երիտասարդներ են անգործության մատնվել հենց նրա պատճառով եւ լավ է, որ որոշները պարզապես խրտնեցին ու փախան: Հիմա կրկին նա խաբում է ժողովրդին, եւ ես այդ մարդու մեջ միայն վրեժ եմ տեսնում, բայց հիմա այդքան ուժ չունի:
- Երկու օր առաջ ՀՅԴ-ն, ՙԺառանգությունը՚ եւ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ միասին շտաբ են ստեղծել ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Ինչպե±ս եք սրան վերաբերվում:
- Թող դա անեն, ես դրա մեջ վտանգավոր բան չեմ տեսնում: Երբեմն ես ինձ բռնացնում են այն մտքի վրա, որ ահավոր ատելությամբ եմ լցվում աղանդավորների նկատմամբ, սակայն երբ սթափվում եմ, ասում եմ, բայց չէ± որ նրանք էլ են մեր ազգից եւ չի կարելի նրանց օտարել, այլ պետք է աշխատել եւ նրանց ետ բերել: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցում բավականին մաքսիմալիստ եմ:
- Իսկ ինչո±ւ ձեր կուսակցությունը Ձեզ նման չի մտածում:
- Ես մեկ անձ եմ, իսկ կուսակցությունը այսօր շատ ծանր խնդիրներ է լուծում այս նախընտրական շրջանում, իսկ բոլոր կուսակցությունները հաղթելու հավակնություններ ունեն եւ այստեղ կարելի է ասել, որ սատանայի հետ էլ են բանակցում, միայն թե ընտրությունները արդար լինեն, իսկ մենք տեսել ենք շատ վատ ընտրություններ հենց Լեւոնից սկսած:
- Տիկին Ալվարդ, Դուք նույնիսկ Ձեր մաշկի վրա եք զգացել 1995-96 թվականները, երբ հալածանքների էին ենթարկում ձեր կուսակցությանը տարբեր ձեւերով, ինչպե±ս կարող եք հիմա նստել եւ բանակցել Հայաստանի ամենամեծ ընտրակեղծարարի հետ:
- Կան քաղաքական շահեր եւ, որպեսզի արեւի տակ որպես քաղաքական կուսակցություն մեր տեղը գտնենք` դրան են գնում բոլորը` Հանրապետականից սկսած: Սակայն չեմ կարծում, որ այս ամենը ընդդեմ որեւէ մեկի է արվում:
- Եթե փորձենք փոխաբերական իմաստով հարցին մոտենալ, ապա հնարավո±ր է, որ երբեմնի ջեբկիրը գնա պայքարի այն մարդու կողքին, ով ցանկանում է վերջ դնել ջեբկիրությանը երկրում:
- Այնուամենայնիվ, այսօր մեր կուսակցությունը լուրջ խնդիր ունի անհիշաչար լինելու, այսինքն հիշաչարությամբ քաղաքական դաշտը չպղտորելու: Մենք կարող ենք ամեն օր հիշել մեր ցավերը, ողբերգությունները եւ հալածանքները, բայց չենք կարող դրա համար անվերջ երկիրը տատանել: Իսկ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւում կանգնած է մեր ժողովրդի մի փոքր խաբված հատված, չնայած իրենք ասում են, որ շատ մեծ հատված է կանգնած իրենց ետեւում: Ինչո±ւ ես պետք է հանդուրժեմ այն, որ իմ ազգի ճակատագիրը կարող են վճռել մարդիկ, որոնք հայտնվել են անգոյությունից, չգիտեմ թե նրանք ո±ւր էին, երբ որոշվում էր Արցախի հարցը, իսկ հիմա դարձել են առաջնորդներ եւ օգտվում են այնպիսի բաներից, որից օգտվելու իրավունք ունեն միայն մեր երկրի կաթողիկոսն ու նախագահը: Կազմակերպում են հանրագումարներ, որ նայում ու սարսափում ես ասելով, որ սա չի կարող իմ թագավորն ու առաջնորդը լինի, իսկ շատերը այսօր հնարավորություն չունեն արտահայտվելու ու ստիպված զոհի պես գնում կանգնում են հանրահավաքներին, որ սրտները հովացնեն այս կաշառակերության, սոցիալական անարդարության մեջ: Այսօր մեր երկրում զարգացած չէ ո°չ փոքր, եւ ո°չ միջին բիզնեսը, իսկ դա նշանակում է, որ մեր երկիրը բարեկեցիկ չէ եւ կապ չունի, թե որ երկրից ենք լավ վիճակում գտնվում: Սակայն միեւնույն ժամանակ կարծում եմ, որ մեր արդարադատության նախարարությունը չպետք է գրանցեր ՀԱԿ կառույցին եւ դատի տար Լեւոն Տեր-Պետրոսյանին` որպես ամենամեծ հանցագործի:
- Վերը նշված կուսակցությունները, որոնք այսօր նման շտաբ են ստեղծում, բաժանել եւ շարունակում են ընտրակաշառքներ բաժանել: Կոնկրետ ՀՅԴ-ն նախորդ ընտրություններին, ըստ որոշ լրատվամիջոցների, մարդկանց ստվար հատվածի լույսի վարձն է մուծել: ԲՀԿ-ն` տարբեր մարզերում սերնմացուներ է բաժանում, իսկ ՀԱԿ-ը` ընտրարշավից առաջ, հանրահավաք է կազմակերպում: Ի±նչ կասեք այս մասին:
- Ես չեմ բացառում, որ նման բաներ եղել են, բայց ՀՅԴ-ի հետ կապված կարող եմ ասել, որ նման բան չի եղել, իսկ եթե անգամ տվել են լույսի փողերը, դա լավ է: Ես այդ ընտրությունների նախօրեին ՀՕՄ-ին ստիպեցի, որպեսզի Վանաձորի երկրաշարժից վնասված համալսարանի շենքը վերանորոգեն, մի±թե սա կաշառք է, իսկ այդ ժամանակ փոխմարզպետը Դավիթ Լոքյանն էր: Բացի այդ, Դաշնակցությունը այն կուսակցությունը չէ, որին պետք է փչացնեն, ում կողքը ուզում է կանգնի: Եվ նույնիսկ ուրախ եմ, որ այդ շտաբում Դաշնակցության նման չոր ու սառը աչք կա:
- Մեր եկեղեցին մինչ այժմ երկպառակտված է, եւ Անթիլիասի կաթողիկոսը չմիացավ Սուրբ Էջմիածնին: Նման նախադեպ եղավ նաեւ ՌԴ-ում, որտեղ սակայն եկեղեցիները միացան: Այս հարցում մեղադրում են Դաշնակցությանը, քանի որ Անթիլիասը գտնվում է նրանց հսկողության տակ: Որքանո±վ եք սա ճիշտ համարում մեր երկրի համար:
- Անթիլիասի կաթողիկոս Արամ Վեհափառը, բավականին կրթված մարդ է, եւ իրենք ընդունում են Էջմիածնի գերակայությունը: Այս հարցում ես եւս պետք է տամ իմ բացատրությունը: Ամբողջ հոգեւոր դասը ոչնչացվեց բոլշեւիկների օրոք, եւ մինչ հիմա մենք հոգեւոր դասի մարդկանց պակաս ունենք, չնայած հիացած եմ մեր մի քանի հոգեւորականներով, որոնք լուսավորիչների պես են: Այն սերունդը գնաց, եւ առաջ է գալիս նորը, իսկ Անթիլիասում պահպանված այդ դասական վիճակը, եթե հիմա գա, կարող է նեղություն պատճառել, դրա համար պետք է համբերել: Ամենակարեւորն այն է, որ կա Էջմիածնի գերակայությունը եւ բոլորը գիտեն, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Էջմիածին, եւ երկու կաթողիկոսները դա հասկացել են:

Զրույցը վարեց
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում